Բժշկի ընդունարանում
Հորմոնալ հակաբեղմնավորիչների առկայության պայմանում աբորտն անընդունելի է. 2015-ին «Տարվա գինեկոլոգ» ճանաչված Իրինա Ազարյան
Մեր զրուցակիցն է Նորմեդ բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Իրինա Ազարյանը, ով վերջերս արժանացավ«Գինեկոլոգիայի բնագավառում նորագույն տեխնոլոգիաներ կիրառող տարվա մասնագետ» մրցանակին:
– Շնորհավորում ենք արժանի մրցանակի կապակցությամբ: Ի՞նչն եք կարևորում նման մրցույթներում:
– Հատկանշական է, որ մրցանակներ էին շնորհվել հանրապետության լավագույն բժիշկներին, ինչպես երիտասարդ, այնպես էլ՝փորձառու: Ես արժանացա «Գինեկոլոգիայի բնագավառում նորագույն տեխնոլոգիաներ կիրառող տարվա մասնագետ» մրցանակին: Հաղթանակս հատկապես կարևորում եմ այն հանգամանքով, թե ինչպիսի մասնագետների հիմնապատկերի վրա է կայացել մրցանակաբաշխությունը:
– Ո՞րն է ըստ Ձեզ՝ հաղթանակի շարժառիթը:
– Հաղթանակը հիմնականում կապում եմ գինեկոլոգիայում իմ կողմից կիրառվող նոր մեթոդների հետ: «Նորմեդ» կլինիկայում մենք կիրառում ենք ախտորոշման ու բուժման ժամանակակից տեխնոլոգիաներ, դրանք աշխարհում ընդունված վերջին նորարարություններն են արգանդի պարանոցի էրոզիայի բուժման հարցում՝ռադիովիրաբուժական մեթոդ, լազերոթերապիա և այլն:
– Մասնագիտական փորձը թույլ է տալիս նաև եզրակացություններ անել Հայաստանում մանկաբարձա-գինեկոլոգիական ոլորտի մասին:
– Որպես մանկաբարձ-գինեկոլոգ աշխատում եմ արդեն15 տարի: Երկար տարիներ վարել եմ հղիություններ: Ինձ ուրախացնում է, որ Հայաստանում արագ զարգացում է ապրում ընդհանուր բժշկությունը: Բարձրանում է բժշկական պատրաստվածության մակարդակը, բժշկական կենտրոնների տեխնիկական հագեցվածությունը: Այս ամենի արդյունքում տարեցտարի կրճատվում է նաև աբորտների՝ հղիության արհեստական ընդհատումների թիվը:
Զարգացող երկրներում այս նվազումն օրինաչափ է: ժամանակակից կնոջ կյանքը չպետք է ներառի այնպիսի հասկացություն, ինչպես, օրինակ,աբորտն է: Արհեստական ընդհատման մեթոդն այսօր պատվաբեր չէ, եթե, իհարկե, կապված չէ պտղի զարգացման արատների կամ այլ բժշկական ցուցումների հետ: Մանակաբարձ-գինեկոլոգների առաքելությունն այս գործում անցանկալի հղիությունների պատճառով կատարվող աբորտների թվի նվազեցումն է: Այդ հարցում մեզ օգնում են ժամանակակից հակաբեղմնավորիչները: Դրանք ներարգանդային պարույրներն են, հակաբեղմնավորման պլանային մեթոդները:
– Ասվածից պարզէ դառնում, որ անցանկալի հղիությունը Ձեզ անհանգստացնող հիմնախնդիրն է մասնագիտական ոլորտում: Ինչպե՞ս խուսափել, հակաբեղմնավորման ո՞ր մեթոդն է ամենաարդյունավետը:
– Աշխարհում 150 միլիոն կին ընտրել է հակաբեղմնավորման գերժամանակակից մի միջոց, որը կոչվում է հորմոնալ հակաբեղմնավորիչ հաբ: Այն առավել տարածված է Միացյալ նահանգներում, Եվրոպայում, և, բարեբախտաբար, այսօր արդեն Հայաստանում:
– Մանրամասնեք, խնդրե՛մ:
– Դրանք հաբեր են, որոնք պետք է ընդունել հատուկ պարբերականությամբ՝ բժշկի հետ խորհրդակցելուց հետո, ընդորում, նշանակելու համար պետք չէ անցնել թանկարժեք հետազոտություններ:Հաբերը բաղկացած են այն նույն հորմոններից, որոնք արտադրվում են կնոջ օրգանիզմում:Հորմոնալ հակաբեղմնավորիչ հաբերի կիրառումը համարվում է առավել անվտանգ ու ապահով միջոց: Կա այսպիսի հասկացություն՝ հակաբեղմնավորիչի օգտագործման պարագայում պատահական հղիությունների քանակ, որի օգնությամբ որոշվում է հակաբեղմնավորիչի արդյունավետությունը: Հորմոնալ հաբերի օգտագործման դեպքում այդ թիվը գործնականում զրո է: Արդեն վաղուց ապացուցված է մեթոդի արդյունավետությունն ու անվտանգությունը:
– Որքան էլ այն տարածում գտնի հայ կանանց շրջանում, շատերը մտավախություն ունեն հորմոնալ հակաբեղմնավորիչների մասին պտտվող առասպելներից, դրանց կողմնակի ազդեցություններից, բացասական հետևանքներից:
– Իհարկե՛, միֆերն այս մեթոդի մասին չեն դադարում, մասնավորապես, մեր կանանց անհանգստացնում է այն, որ հակաբեղմնավորիչ հաբերը կարող են բերել ճարպակալման,անպտղության: Տարածված է նաև այն կարծիքը, որ չի կարելի նշանակել երիտասարդ աղջիկներին: Իրականում դրանք անլուրջ են: Գինեկոլոգիական շատ խնդիրներ բուժվում են հենց հորմոնալ հակաբեղմնավորիչների օգնությամբ:
Հակաբեղմնավորիչ հորմոնալ հաբերի հիմնական նպատակն, իհարկե՛, անցանկալի հղիությունից խուսափելն է, պարզապես օրգանիզմի վրա բարենպաստ ազդեցության շնորհիվ դրանք կիարառվում են նաև որպես բուժիչ միջոց գինեկոլոգիական տարբեր խնդիրների դեպքում:
– Հորմոնալ ի՞նչ հակաբեղմնավորիչներ խորհուրդ կտաք:
– Ես մի քանի միջոց կներկայացնեմ, որոնք առավել հաճախ են նշանակվում: Դրանցից է Գեդեոն Ռիխտեր ընկերության հայտնի «Ռեգուլոն»-ը, որի անունն արդեն հուշում է կիրառման նպատակը: «Ռեգուլոն» բժիշկները հատկապես նշանակում են դաշտանային ցիկլի կարգավորման և աբորտից հետո կնոջ օրգանիզմը լիարժեք վերականգնելու նպատակով:
«Նովինետ»-ը հրաշալի միջոց է արգանդի միոմատոզ հանգույցների աճը կանգնեցնելու համար:Այս երկու դեղերն ունեն նաև հակաբեղմնավորիչ ազդեցություն:
Ավելի նոր միջոցէ«Լինդինետ»-ը, որը հիմնականում նախատեսված է երիտասարդ աղջիկների համար: Այսօր Հայաստանում կիրառվում են նաև«Մինդիանա» և «Դիմիա» դեղերը, որոնք բավականին պահանջված են արտահայտված հակաանդրոգեն ազդեցության շնորհիվ: Այն արտահայտվում է դեմքի մաշկի որակի լավացմամբ,անցանկալի մազերի աճի դադարեցմամբ:
«Դիմիա»-ն կարելի է նշանակել նաև երիտասարդ աղջիկներին:Այս 2 դեղերը պատկանում են «գեղեցկության կոնտրացեպցիա» դասին, այսինքն, բացի հակաբեղմնավորիչ ազդեցությունից, կինը ստանում է բոնուս՝ մաշկի որակի լավացում, անցանկալի մազերի վերացում: Կանայք, ովքեր ունեն հորմոնալ հակաբեղմնավորիչների ընդունման փորձ, կհավաստեն անվտանգությունն ու արդյունավետությունը:
– Մասնագիտական թեմաներն ու արդիական խնդիրներն անսահմանափակ են, բայց վերադառնանք Ձեր տիտղոսին՝մասնագիտական հաջողությանը: Ո՞րն է հաջողության ճանապարհը և ո՞ր սկզբունքներն են այստեղ անփոխարինելի:
– Հաջողության ճանապարհը հասանելի է դառնում,եթե տեղում չես դոփում, եթե անընդհատ շարժվում ես առաջ: Տեղում կանգնելն արդեն քայլ է դեպի ետ, կանգ առնել չարժե ոչ մի դեպքում: Ի՞նչն է բժշկի համար առաջ շարժվելու պարտադիր պայմանը՝ լինել տեղեկացված բժշկության ոլորտի վերջին նորություններից, մասնագիտական նոր տեխնոլոգիաների փորձարկումներից, ինքնակատարելագործվել, խորհրդակցել ավելի փորձառու գործընկերների հետ և չվախենալ կիրառել նորը:
Կարդացեք նաև
Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:
2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...
Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։
Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...
Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...
Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն