Բժշկի ընդունարանում
ՀՕՖ-ի «Շարունակական բժշկական կրթություն» ծրագրի 10-ամյակին ընդառաջ. Հայաստանում Զալցբուրգյան ծրագրի մասնակիցները վերապատրաստում են մարզային բժշիկներին
Մեր զրուցակիցն է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի ընդունարանի վարիչ, բ.գ.թ. Ռուսուդան Վարդանյանը:
– Բժշկուհի Վարդանյան, սկսենք Ձեր մասնագիտական ուղուց: Գիտենք, որ ուսումնական և վերապատրաստական մեծ ճանապարհ եք անցել:
– Երևանի պետական բժշկական համալսարանում 2000թ. ավարտել եմ կլինիկական օրդիանտուրան՝ որպես մանկաբարձ-գինեկոլոգ: Նույն թվականից աշխատանքի եմ անցել Շենգավիթ բժշկական կենտրոնում: Աշխատանքային փորձից զատ՝ մասնակցել եմ բոլոր հնարավոր վերապատրաստման ծրագրերին, օրինակ, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության համատեղ ծրագրին:
Ի դեպ, Հունգարիայի Դեբրեցինի կլինիկան առ այօր ԱՀԿ ուսումնական կենտրոն է, որտեղ անցնում էր վերապատրաստման կուրսը: Իմ վերապատրաստման տարիները զուգադիպեցին գինեկոլոգիայում լապարոսկոպիայի և հիստերոսկոպիայի ներդրմանն ու այդ ուղղության զարգացմանը: Շենգավիթ ԲԿ-ն առաջիններից էր, որ ձեռք էր բերել անհրաժեշտ տեխնիկան, իսկ ես սկսեցի լրջորեն զբաղվել դրանով: Վերարտադրողական խնդիր ունեցող կանանց հետազոտելու համար դա առաջադեմ տեխնոլոգիա է, որի պարագայում գործընթացն իրականացվում է ոչ թե կուրորեն, այլ ուղղորդված, տեսախցիկի հսկողության տակ: Ներկայում անգամ արգանդի հեռացումը կատարվում է լապարոսկոպիկ եղանակով:
– Դուք նաև Զալցբուրգյան ծրագրի մասնակից եք...
– 2006, 2008 և 2014 թվականներին մասնակցել եմ Զալցբուրգյում տեղի ունեցող սեմինարներին: Զալցբուրգյան սեմինարների ծրագիրներն իրականանում են հետևյալ կերպ. հետխորհրդային և եվրոպական զարգացող երկրներից ընտրվում է մոտ 30 մասնակից, ԱՄՆ-ից և Ավստրիայի առաջատար համալսարաններից ու կլինիկաներից հրավիրվում են դասախոսներ, ովքեր ներկայացնում են ոլորտի նորարարությունները, նոր տեխնոլոգիաները, գրականության վերջին տեսությունները, հաջողությունները, բժշկական նորույթները:
2009-ին մեկնեցի Վիեննա՝ մասնակցելու տեղի համալսարանական կլինիկայում վերականգնողական տեխնոլոգիաների կիրառմանը վերաբերող վերապատրաստման ծրագրին: 4 շաբաթ տևած վերապատրասումն անցավ հագեցած ծրագրով՝ մեծահամբավ մասնագետների մասնակցությամբ: Այն բոլոր գիտելիքները, որ ստացա Վիեննայի համալսարանական կլինիկայում՝ 4 շաբաթների ընթացքում, այստեղ հնարավորություն ունեցա փոխանցելու իմ գործընկերներին: Սա, անշուշտ, նպաստում է մեր մասնագիտական որակի բարձրացմանը:
– Արդյունքում՝ ի՞նչ ներդրում ունեցաք Ձեր մասնագիտական պրակտիկայում:
2006 թվականի սեմինարներին մասնակցության արդյունքում իմացա PAPPA սպիտակուցի մասին, որի քանակը հղիության առաջին եռամսյակում կարող է հուշել ախտաբանությունների առկայության մասին, ինչի մասին այն ժամանակ Հայաստանում չէին էլ խոսում: Ներկայացվեց արձանագրություն, և փորձեցինք մեթոդը հարմարեցնել մեր առողջապահական համակարգի առանձնահատկություններին ու կիրառել: 2 տարի անց մասնավոր լաբորատորիաներում սկսեցին կատարել այդ հետազոտությունը:
Զալցբուրգյան սեմինարները որքան էլ տեսական են, նրանք նպատակ ունեն կատարելագործել մեզ մասնագիտական պրակտիկայում: Սեմինարներին մասնակցության հիմքում՝ տեսական գիտելիքներ ստանալուց զատ, կարևոր էր հանրահայտ մասնագետների հետ շփումը, ինչը խիստ տարբեվում է առ-ցանց դասախոսություններից:
– Դուք ինքներդ ունե՞ք ներդրում հայաստանաբնակ մասնագետների վերապատրաստման գործնթացում:
– Ծրագրի նպատակը հենց մարզային բժիշկների վերապատրաստումն է: Մենք փորձել ենք Զալցբուրգի մեթոդը ներդնել Հայաստանում: Եթե այնտեղ դոմինանտում է տեսական գիտելիքների ձեռքբերումը, ապա այստեղ բժիշկները հենվում են նաև կլինիկական փորձի վրա:
Ինքս ՀՕՖ-ի «Մարզային բժշկների վերապատրաստման» ծրագրի թրեյներ եմ համարվում: Այս տարիների ընթացքում մասնակցել և մասնակցում եմ մանկաբարձ-գինեկոլոգների վերապատրաստմանը միտված սեմինարների կազմակերպմանն ու իրականացմանը, և մինչև օրս մասնագետների մեծամասնության հետ կապը պահպանվում է: Տեսական գիտելիքներ և մասնագիտական հմտություններ. այն ինչ ստացել եմ նաև Զալցբուրգյան ծրագրից, փոխանցում եմ մարզային բժիշկներին:
– Հատկապես ո՞ր թեման է Ձեր հետաքրքրությունների շրջանակում:
Ինձ հետաքրքրող և մտահոգող թեման հղիության կրելախախտն է: Դա այն վիճակն է, երբ հղի կինն ունի 2 և ավելի վիժումներ, վաղաժամ ծննդաբերություններ: Մասնագետներից ոմանք բարդություն են համարում 3 և ավելի վիժումները, սակայն, իմ անհատական մոտեցմամբ, հղիության 2 անառողջ ելքը հետազոտության ցուցում է և հարկ է լուրջ մոտեցում ցուցաբերել խնդրին: Իհարկե, հետազոտության արդյունքում կարող է որևէ պատճառ չհայտնաբերվել, այնուամենայնիվ, հետազոտությունը ցանկալի է:
Ունեցել ենք պացիենտներ, ովքեր 3-4 հղիության կորուստ են ունեցել, իսկ այսօր առողջ բալիկներ ունեն: Կարևոր խնդիր է նաև արյան մակարդելիության ազդեցությունը հղիության ընթացքի վրա: Մեր կլինիկան առաջիններից է, որ զբաղվել է այդ հետազոտությամբ և նման խնդիրներ ունեցող հղիների վարումով:
– Ի՞նչ մասնագիտական նպատակներ ունեք:
– Ունեմ գիտական պլաններ, ցանկություն կա կիրառական փորձս ներկայացնել գիտա-գործնական հոդվածների տեսքով: Նպատակ ունեմ զարգացնել մասնագիտական հմտություններս, վերապատրաստվել նորարարական վիրաբուժական մեթոդների ուղղությամբ:
– Որպես մանկաբարձ- գինեկոլոգ, օգտագործելով առիթը, կարող եք Ձեր խոսքն ուղղել կանանց...
– Բոլոր կանանց հորդորում եմ վարել առողջ ապրելակերպ, որը, հավատացնում եմ, առողջ բալիկ ունենալու համար մեկ նախապայմանն է: Առողջ ապրելակերպը կապահովի Ձեր վերարտադրողական առողջությունը: Խուսափեք սեռավարակներից, հետևեք ժամանակակից խորհրդատվությանը, մի զբաղվեք ինքնաբուժմամբ և միշտ կապի մեջ եղեք ձեր բժշկի հետ:
Կարդացեք նաև
Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:
2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...
Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։
Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...
Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...
Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն