Բժշկի ընդունարանում
Բժիշկ լինելու համար պետք է, նախ, լավ մարդ լինել. Աշոտ Գյուլբուդաղյան
Մեր զրուցակիցը «Արաբկիր» բժշկական համալիրի Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար բ.գ.թ. Աշոտ Գյուլբուդաղյանն է:
– Մեր ավանդական 1-ին հարցը՝ Ձեր մասնագիտական ուղու մասին…
– Չեմ ընտրել այս մասնագիտությունը: Ես այն բժիշկներից չեմ, ովքեր դեռ 3 տարեկանից երազել են բժշկի խալաթի մասին, և ընտանի կենդանիների վրա առաջին փորձերն արել (հեղ. ծիծաղումէ): Մաթեմատիկական թեքումով մասնագիտություն էի նախընտրում, ընդունելության տարվա վերջին ամսում եմ որոշել, որ պետք է բժիշկ դառնամ: Հիմա, երբ արդեն 40 տարի աշխատում եմ,հասկանում եմ, որ բժիշկ լինելն իմ կոչումն է:
– Այնուամենայնիվ, ընտրեցիք բժշկի մասնագիտությունը...
– Ուզում էի ընդունվել բուժական ֆակուլտետ, բայց, քանի որ բալերս չհերիքեցին, ընդունվեցի մանկաբուժական: Հիմա հասկանում եմ, որ չեմ ափսոսում: Ո՞նց կարող եմ մեծերի հետ աշխատել,երբ կան երեխաները, երբ ներքուստ առանձնակի մոտեցում ունեմ նրանց նկատմամբ:
Հիշում եմ, նույն այս կլինիկայում (նախկինում կոչվում էր հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոց), իմ ինտերնատուրայի տարիներին չկար ինտենսիվ թերապիայի, վերակենդանացման բաժանմունք՝ընդամենը 4 մահճակալանոց ինտենսիվ սենյակ էր, սակայն ծանր հիվանդների հետ աշխատելը, նրանց կենդանացնելն ու ժպիտ կորզելը դարձավ ամենակարևորն իմ կյանքում:
Ինտերնատուրայից հետո 3 տարի աշխատել եմ Դիլիջանում, որտեղ բժիշկների ոչ բավարար քանակի արդյունքում կենրտոնական շրջանային հիվանդանոցում նշանակեցին մանկական բաժանմունքի վարիչ, զուգահեռ՝ բժշկական ուսումնարանում դասավանդում էի մանկական հիվանդություններ և երեխայի խնամք: Ասածս տխուր կհնչի, բայց կային բոլոր նախապայմանները՝ ճանաչելու քո կոչումը և կայանալու՝ բժիշկ:
– Խոսենք Ձեր՝Զալցբուրգյան ծրագրի մասնակցության և Ձեր մասնագիտական կայացման ճանապարհին նրա դերի մասին:
– Զալցբուգյան ծրագրին առաջին անգամ մասնակցել եմ ինտենսիվ թերապիայի կուրսով՝ 2005-ին: Լավ է, երբ ունես մասնագիտական կապեր արտասահմանում, ինչը բացառվում էր Խորհրդային Միության տարիներին: Առաջին անգամ միության տարածքից դուրս եկա 1991-ին, երբ վերադարձա՝ հայտնվեցի անկախ Հայաստանում: Այդ տարիներին, թեպետ լեզվի առումով շփման խնդիր կար, ուսումնական առումով՝հասկացա, թե ինչքան բան կա սովորելու, տեսնելու ու Հայաստանում ներդնելու: Ոչ մի գիրք այնքան գիտելիք չի տալիս, որքան պրակտիկան, տեսողական ուսումնառությունը:
Երբ առաջին անգամ վերապատրաստման էի Շվեյցարիայում, հստակ առանձնացրել էի մեզ համար կարևոր խնդիրները, որոնց շուրջ պետք էր նոր գիտելիքներ ձեռք բերել: Օրինակ, արհեստական շնչառության վերաբերյալ մեզ մոտ գրեթե անտեղյակություն էր, գրքերին հետևելով՝պրակտիկայում կիրառելը, գործնականում՝ անհնարին:
Վերապատրաստումից վերադառանլուց հետո բաժանմունքում ներդրեցի նոր մոտեցումները: Եթե մինչ այդ շնչառական սարքին միացրած 10-ից 9-ը հիվանդը մահանում էր, ապա այդ թիվը կտրուկ նվազեց՝ ներկայում անգամ 10-ից 1-ը չի մահանում,եթե հիվանդությունն, ինքնին, մահաբեր չէ:
Զալցբուրգյան ծրագրին մասնակցելուց հետո տեղեկացա ՀՕՖ-ի գործունեությանը, որի նախաձեռնությունը թույլ էր տալիս նույն վերապատրաստումներին մարզային բժիշկների մասնակցությունը: Դարձա գիտելիքի փոխանցող…
Արդեն 10 տարի է, ինչ աշխատում եմ ՀՕՖ-ի հետ:Տարբեր շրջաններից մասնագետներ են գալիս՝մասնակցելու մեկ ամսյա դասնթացներին, ինչն արդյունքի հասնելու համար քիչ էր, և անհնար՝ տեղեկանալ մասնագիտական էական փոփոխություններին: Հարկ է շարունակական կրթական համակարգ ստեղծել…Ուստի ծրագիրը գնալով կատարելագործվում է:
– Աշխատելով մարզային բժիշկների հետ, հավանաբար, լավ տեղեկացված եք համակարգի ներքին թերությունների ու հնարավոր առաջընթացների մասին:
– Կա հետաքրքիր փաստ, որ պակասել է մարզերից Երևան եկող հիվանդների քանակը, ինչն, իհարկե, խոսում է մարզային բժիշկների որակական աճի մասին: Շատ անելիքներ կան մարզային առողջապահական համակարգում,բայց արդեն արդյունքներ էլ կան:
– Մասնագիտական պրակտիկայում նոր մեթոդների ներդմանը վերաբերող Ձեր խոսքը Հայաստանաբնակ մասնագետների վերապատրաստման գործընթացում…
– Մեր ոլորտն անընդհատ շարժման մեջ է, առաջընթացը հիմանականում կապված է տեխնիկայի զարգացման հետ, որը, սակայն երբեք չի կարող ստվերել մասնագիտական փորձին ու կրթությանը:
– Հատկապես ո՞ր թեման է Ձեր հետաքրքրությունների շրջանակում:
Մասնագիտությամբ թերապևտ ես, թոքաբան, թե՝մանկական բժիշկ, մեր խնդիրն է օգնել երեխաներին առողջանալ: Սա միայն առողջապահական խնդիր չէ, սա սոցիալական, սերնդի խնդիր է: Մեր բոլորի մտահոգությունը պետք է լինի երեխայի առողջությունը: Մասնագիտական առումով անհանգստացնող խնդիր է լաբորատոր տեխնիկայի պակասը, ցանկալի է պարբերաբար նորացնել:Հարկ է ձգտել ունենալ ամենհնարավոր բան՝ կյանքեր փրկելու: Օրինակ, ազոտիօքսիդի օժանդակությամբ հնարավոր է ծանր հիվանդի շնչառությունը կարգավորել, ինչը Հայաստանում չունենք, տեսել եմ արտասահմանում, ուսումնասիրել, կարդացել դրա մասին ու կարող եմ կիրառել…
– Օգտվելով առիթից, կարող եք նաև Ձեր խոսքն ուղղել գործընկերներին:
Եթե որևէ գործ եք անում, կամ լավ արեք, կամ՝մի՛արեք, առավելևս՝բժշկության մեջ: Բժիշկ լինելու համար դու պետք է առաջին հերթին լավ մարդ լինել: Ես մանկաբույժ եմ, հնարավոր է մի փոքր ռոմանտիկ եմ արտահայտվում, բայց ոչ մի գիրք, ոչ մի հոդված քեզ չի սովորեցնում լավ մարդ լինել, իսկ իմ խորին համոզմամբ՝ վատ մարդը երբեք լավ բժիշկ չի կարող լինել:
Կարդացեք նաև
Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:
2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...
Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։
Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...
Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...
Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն