Բժշկի ընդունարանում
Որպես «Նոբելյան օրեր Երևանում» միջոցառման ամփոփում. հանդիպում Միքայել Նարիմանյանի հետ
«Նոբելյան օրեր Երևանում» միջոցառումը, որը կայացավ ապրիլի 11-16-ը, իսկական զարթոնք դարձավ Հայաստանի գիտական կյանքում՝ թարմ զգացումներ, հաճելի ապրումներ, ոգեշնչում ու ստեղծարար մղումներ պարգևելով մասնակիցներին:
Ամփոփելով գիտական տոնի արդյունքները՝ զրուցեցինք Երևանի Մխ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանի հետ:
– Միջոցառման ընթացքին հետևելով՝ արդեն իսկ պարզ էր, որ այն հաջողվել է... Ինչպե՞ս եք գնահատում արդյունքները:
– Սպասելիքները ո՛չ միայն արդարացան, այլև գերազանցվեցին: Եթե հիշում եք, միջոցառման կարգախոսն էր. «Ոգեշնչվի՛ր և ստեղծի՛ր»: Նախ՝ խոսեմ ոգեշնչվելու մասին... Չափազանց ոգեշնչող էր նոբելյան դափնեկիրների բարձր գնահատականը՝ ուղղված մեր երիտասարդությանը: Դահլիճները դասախոսությունների ժամանակ լեփ-լեցուն էին, հարցերը դիպուկ էին, ինչպես նրանք ասացին՝ smart, ինչի ներքո հասկացվում է ոչ միայն խելացի, այլև` տեղին և թիրախային: Նոբելյան մրցանակակիրները հիացած էին նաև մեր ուսանողների անգլերենի իմացությամբ. գիտության ոլորտում հաջողություններ գրանցելու համար պետք է իմանալ աշխատանքային լեզուն: Ինձ համար շատ հետաքրքիր էր շփվել նրանց հետ՝ ո՛չ միայն որպես գիտնականների, այլև մարդկանց, ովքեր մեծ տեղ են տալիս բժշկագիտությանը և կրթությանը: Շատ կարևոր էին նրանց խորհուրդները բարձրագույն կրթության զարգացման վերաբերյալ:
– Հետաքրքրական ռակուրսից քննարկվեց նաև ստարտափերի հարցը...
– Այո՛, շատ կարևոր քննարկումներ ունեցանք նաև ստարտափերի վերաբերյալ, որին հատկապես մեծ նշանակություն է տալիս Իսրայելից Դեն Շեխտմանը: Երիտասարդ գիտնականների համար հաջող մեկնարկ սկսելու նախադրյալներ պետք է ստեղծել. այս մասով Իսրայելը բավականին հաջող փորձ ունի: Մեզ համար նրանց փորձը շատ հետաքրքրական է, օրինակ՝ թե ինչպես են լուծում կրթության, գիտության և նախաձեռնության հաջող համադրման հարցը:
– Կարծում եք՝ գիտությունը պրակտիկ դաշտ դուրս բերելու խնդիրն առաջնայի՞ն է մեզ համար:
– Այո՛, իսկապես շատ կարևոր հարց է: Մենք շփվեցինք մարդկանց հետ, ում գաղափարներն իրագործվել են և, կիրառության մեջ դրվելով, բազմաթիվ լրջագույն խնդիրներ են լուծել: Նրանք կարևորագույն նպատակ են համարում գիտնականի իդեան դարձնել «պրոդուկտ»: Իսկ դա ո՛չ միայն գիտնականի խնդիրն է: Երբեմն գիտնականը չի կարող նախաձեռնել ճանապարհը, որն իր ստեղծագործությունը, իր իդեան դարձնում է շուկայում «պրոդուկտ»: Պետք է թիմեր, մենեջերներ աշխատեն: Եթե գյուտը թողնես լաբորատոր փուլում, այն կարող է մոռացվել:
– Միջոցառմանը նախորդած հարցազրույցի ժամանակ նշեցիք, որ աշխատանքներ կտարվեն՝ այդ մեծանուն գիտնականների աշխատանքային խմբերում ընդգրկվելու համար: Հաջողվե՞ց:
– Նման պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, իհարկե՛, բայց, նախ պետք է ուսումնասիրել, թե ներկայում ի՞նչ բնույթի աշխատանքներ են իրականացվում իրենց լաբորատորիաներում, ո՞ր հետազոտություններն են առավել արդիական և միանալ դրանց:
– Ի՞նչ կասեք կարգախոսի երկրորդ բաղադրիչի՝ «ստեղծելու» մասին…
– Առաջին հերթին պետք է ստեղծել պայմաններ, որ մարդիկ զբաղվեն գիտությամբ, որ նրանց հայտնագործությունները կիրառվեն և՛ այստեղ, և՛ աշխարհում: Մենք գիտենք, որ մեր երիտասարդությունը ներուժ ունի, բայց երբ դա շեշտվում է աշխարհահռչակ հեղինակությունների կողմից, ավելի ոգեշնչող է:
Ոգեշնչումը շատ մեծ է, բայց ես կողմնակից եմ առավել պրագմատիկ մոտեցմանը՝ լավ իմաստով: Մենք պետք է առաջ գնանք քայլ առ քայլ, կազմակերպված, որպեսզի շոշափելի արդյունքներ ունենանք:
Եվս մեկ անգամ ամփոփենք, որ մեծ հաջողության հասնում է այն մարդը, ով կյանքի խնդիրների լուծման համար օգտագործում է ինտելեկտը: Գիտության մեջ հաղթում են այն մարդիկ, ովքեր իրականացնում են ամենօրյա քրտնաջան, բայց նպատակաուղղված գործունեություն:
Տաղանդավոր մարդը հասնում է նպատակին, որին ուրիշները հասնել չեն կարող, իսկ հանճարեղը հասնում է նպատակին, որն ուրիշները չեն տեսնում... Նրանք տեսան, հասան. մենք էլ իրենց տեսանք, ոգեշնչվեցինք, որ ստեղծենք մե՛րը:
Մեդ-Պրակտիկի հետ զրույցում արդյունքներն ամփոփեց նաև միջոցառումը համակարգող հանձնաժողովի նախագահ, Մխ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը:
– Իմ կարծիքով՝ միանշանակ արդարացան բոլոր սպասելիքները: Հրավիրյալ նոբելյան դափնեկիրները բոլորը եկան՝ չնայած ապրիլյան իրադարձություններին: Ծրագրից որևէ շեղում չարձանագրվեց: Ավելին՝ ունեցանք կլոր սեղաններ գիտնականներից երեքի հետ, ինչը ծրագրված չէր: Ուսանողներն ու աշակերտները հնարավորություն ունեցան հղելու գիտության վերաբերյալ իրենց բոլոր հարցերը:
Անգնահատելի է այն ոգևորությունը, որ տիրում էր ո՛չ միայն համալսարանում, բժշկագիտության կամ բնագիտության ոլորտներում, առհասարակ՝ երկրում: Մասնակցեցին աշակերտից մինչև ակադեմիկոս. ինժեներից՝ բժիշկ. աննախադեպ էր մասնակցությունը միջոցառումներին: Մեր երկրում գիտական զարթոնք եղավ, ինչին ականատես էինք բոլորս: «Ոգեշնչվի՛ր» բաղադրիչը, միանշանակ, կայացավ:
– Ակնհայտ էր, որ նոբելյան դափնեկիրները դասախոսությունների միջև ընդմիջումների ընթացքում մեծ սիրով էին շփվում երիտասարդների հետ՝ որևէ մեկին չմերժելով...
– Միանշանակ… Ամեն քայլափոխի մակագրությունների ու լուսանկարվելու խնդրանքներ: Գերբեռնված էին լսարանները: Միջոցառումն ունեցավ և՛ համազգային հնչեղություն, և՛ մասնագիտական բարձր նշանակություն: Ընդ որում՝ նրանց դասախոսությունների թեմաներն անմիջականորեն ընդգրկված են մեր կրթական ծրագրերում: Նշեմ նաև, որ այդ ականավոր գիտնականներն իրենց դասախոսությունները հայաստանյան լսարանի համար կարդացին միանգամայն անվճար...
– Ի՞նչ ստեղծվեց ոգեշնչման արդյունքում...
– Շատ յուրահատուկ մթնոլորտ ստեղծվեց: Դրական հուզումների ժայթքում էր: Յուրաքանչյուրն իր բաժին երջանկությունը տարավ այս հանդիպումից: Հիմա՝ հաջորդ փուլում, անհրաժեշտ է ապահովել միջավայր՝ լուրջ գործեր ստեղծելու համար... Ներդրումներ են պետք, անդադար համառ աշխատանք, համբերություն՝ արդյունքները տեսնելու համար:
Կարծում եմ՝ գործիքային, լաբորատոր, նյութատեխնիկական պայմաններ ստեղծելն է առաջնային: Մեր գիտությունը զինել է պետք անհրաժեշտ սարքավորումներով ու նյութերով: Նաև՝ բիզնես դաշտի ուղղորդում դեպի գիտություն:
– Նման խոշոր նախաձեռնությունից հետո, կարծում եմ, մտքում ունեք արդեն հաջորդ գագաթը, որ պետք է նվաճել:
– Կա նման բան, իհարկե՛: Շատերն, իրոք, չէին հավատում, որ այդպիսի փոքր ռեսուրսով կարելի է նման խոշոր միջոցառում կազմակերպել: Կա մեկ այլ մտահղացում: Լիովին հնարավոր եմ համարում, որ Երևանը դառնա գիտության քաղաք...
Կարդացեք նաև
Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:
2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...
Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։
Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...
Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...
Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն