Բժշկի ընդունարանում
Լազերի կիրառությունը ստոմատոլոգիայում. Գայանե Մինասյան
Լազերի կիրառությունը ստոմատոլոգիայում ապահովեց ծառայությունների մատուցման նոր որակ: Այս ուղղության առավելությունների, կիրառման ոլորտների, ազդեցության մեխանիզմների մասին Մեդ-Պրակտիկը զրուցեց «Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկայի բժիշկ-ստոմատոլոգ Գայանե Մինասյանի հետ:
– Ի՞նչ պատմություն ունի լազերի կիրառությունը ստոմատոլոգիայում:
– Ստոմատոլոգիայում լազերի կիրառությունը բացում է նոր ու լայն հորիզոններ: Կիրառության առաջին փորձերը սկսվել են դեռևս 1964 թվականից: Վերջին տարիներին զարգացումներն այնքան արագընթաց են, որ այսօր արդեն ունենք 5-րդ սերնդի գերժամանակակից տեխնոլոգիաներ, որոնց շնորհիվ ստոմատոլոգիական հիվանդությունների բուժման ժամանակակից և գերարդյունավետ մեթոդներ ենք կիրառում:
– Որպես գործիք, լազերն ի՞նչ առավելություններ ունի մասնագետի ձեռքում:
– Լազերի կիրառումը ստոմատոլոգիայում թույլ է տալիս պացիենտին առաջարկել մինիմալ ինվազիվ և անցավ միջամտությունների այնպիսի մի շրջանակ, որի արդյունքում ունենում ենք բուժիչ և էսթետիկ բարձր արդյունավետություն: Լազերն աշխատանքի ընթացքում ապահովում է առավելագույն մանրէազերծ և անվտանգ միջամտություն բերանի խոռոչում: Լազերի կիրառությունը համընդհանուր է. այն կիրառվում է թերապևտիկ, վիրաբուժական, օրթոպեդիկ ստոմատոլոգիայում, ինչպես նաև պարօդոնտոլոգիայում և իմպլանտոլոգիայում. միջամտությունները բազմաթիվ են ու բազմազան:
– Ո՞րն է լազերի առավելությունը դասական մոտեցումների համեմատությամբ:
– Լազերը թույլ է տալիս իրականացնել անարյուն և գերճշգրիտ միջամտություն` միաժամանակ պահպանելով և ապահովելով ստերիլ միջավայր: Մեր կլինիկայում կիրառվում են վերջին սերնդի Waterlase iPlus և BIOLASE EPIC 10 դիոդային լազերը:
Waterlase iPlus-ը գերժամանակակից լազեր է և համարվում է ամենաառաջնակարգը ժամանակակից ստոմատոլոգիայում: Այն թույլ է տալիս աշխատել ինչպես փափուկ, այնպես էլ կարծր հյուսվածքների հետ:
Waterlase համակարգում զուգակցվել են ջրի, օդի և լազերային էներգիայի միասնական աշխատանքը, արդյունքում ունենում ենք ճշգրիտ հստակություն, նվազագույն ցավ և անարյուն միջամտություն:
Waterlase iPlus լազերն ունիվերսալ է՝ կիրառվում է թերապիայում, էնդոդոնտիայում, պարոդոնտոլոգիայում և վիրաբուժությունում: Ցուցված է պարոդոնտի բուժման և պրոֆիլակտիկայի, ատամների սպիտակեցման, կարիեսի և դրա բարդությունների բուժման, շրթունքի և լեզվի սանձիկի պլաստիկայի, պրոթեզավորման, բրեկետների տեղադրման և իմպլանտավորման ժամանակ:
BIOLASE EPIC 10 դիոդային լազերի օգնությամբ բուժումը հարմարավետ է, և այցելուների մոտ անցանկալի զգացողություններ չեն առաջանում, ինչից դժվար է խուսափել ավանդական տեխնոլոգիաների կիրառման դեպքում: Լազերը թույլ է տալիս միջամտություն կատարել փափուկ հյուսվածքների շրջանում, ունի գործառույթների լայն սպեկտր:
– Նշեք, խնդրե՛մ, ստոմատոլոգիայում լազերի կիրառության հաջողված օրինակներ:
– Լազերային միջամտությունը հաջողությամբ օգտագործվում է հերպեսների դեպքում, ընդ որում, հաճախ հաջողվում է կանխարգելել հերպեսը դեռևս ամենանախնական փուլում:
Լազերի միջոցով կատարվում է ատամների սպիտակեցում, որը զուգակցվում է ատամների մակերեսի համար հատուկ գելի կիրառմամբ, ինչի կազմի մեջ մտնում են ակտիվ թթվածին և ադսորբող:
Օրինակ, թերապևտիկ ստոմատոլոգիայում, եթե ունենում ենք հոդային խնդիրներ, ապա լազերային սարքի համապատասխան գլխիկի միջոցով իրականացվում է ցավի լիովին կամ մասնակի վերացում: Սա նաև հզոր ֆիզիոթերապևտիկ միջոց է:
Լազերի օգնությամբ հնարավորություն ունենք մանրէասպան գործընթաց իրականացել այնպիսի հատվածներում, որոնք միջամտության այլ պարագաներում անհասանելի են: Լազերային միջամտությունից հետո շատ արագ է տեղի ունենում նաև վերականգնողական փուլը:
Լազերն ունի լուսաքիմիական ազդեցություն. բջջային մակարդակով ապահովում է թթվածնի և էներգիայի մատակարարում: Ունի ջերմալուսային ազդեցություն. ակտիվացնում է արյան մատակարարումը: Լազերի հակաբորբոքիչ ազզդեցության շնորհիվ տեղի է ունենում արյան մատակարարման լավացում անոթների լայնացման ճանապարհով: Լազերի կիրառման բազմաթիվ արդյունավետ ազդեցությունների շնորհիվ ստանում ենք վերքերի առավելագույն արագ լավացման, հակաբորբոքիչ, հակաայտուցային բարձր արդյունքներ:
– Ինչպիսի՞ն է բուժման այս մեթոդի դեպքում գնային առաջարկը:
– Երբ լազերը կիրառվում է պարզապես բուժման որակը որևէ փուլում բարձրացնելու նպատակով, հավելավճար չի հաշվարկվում: Եթե պացիենտը դիմում է հենց միայն լազերային միջամտությամբ իրականացվող որևէ ծառայության համար, ապա, բնականաբար, դա առանձին արժեք ունի: Գինը բարձր է, բայց հասանելի է, մշտապես փորձում ենք մարդկային մոտեցում ցուցաբերել և հաշվի առնել պացիենտի հնարավորությունները:
Լազերը համարում եմ չափազանց արդյունավետ կլինիկական գործիք: Բժշկի աշխատանքն այն բարձրացնում է բոլորովին նոր հարթակ, ինչը նկատում և գնահատում է նաև պացիենտը:
Կարդացեք նաև
Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:
2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...
Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։
Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...
Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...
Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն