Բժշկի ընդունարանում
Փսիխոսոմատիկ հիվանդությունների հանդեպ հատկապես խոցելի են լարված մտավոր աշխատանքով զբաղված անձիք. հոգեբույժ Գայանե Մարգարյան. armeniamedicalcenter.am
Մեր զրուցակիցն է «Արմենիա» ՀԲԿ փսիխոսոմատիկ բաժանմունքի վարիչ, հոգեբույժ Գայանե Ասատուրի Մարգարյանը:
– Ի՞նչ գործունեություն է ծավալում փսիխոսոմատիկ բաժանմունքը:
– Փսիխոսոմատիկ բաժանմունքը նախատեսված է հոգեկան խանգարումներով, նևրոզներով տառապող հիվանդների համար: Բաժանմունքը, որը ստեղծվել է 1988 թվականին, առ այսօր միակն է հանրապետությունում:
– Ի՞նչ է փսիխոսոմատիկ հիվանդությունը:
– Փսիխոսոմատիկ հիվանդություն համարվում է բրոնխիալ ասթման, խոցային հիվանդությունը, նաև զարկերակային հիպերտենզիան, սրտամկանի կաթվածը… Այս հիվանդություններն, իհարկե՛, ունեն զարգացման այլ պատճառներ: Հիվանդության հիմքում, նախևառաջ, ընկած է խառնվածքը, բնավորության գծերը…
Ըստ վիճակագրության, տղամարդիկ առավել հաճախ են հայտնվում կաթվածի ռիսկային խմբում, ինչը պայմանավորված է այդ սեռին բնորոշ շեշտադրված մրցակցությամբ: Զարկերակային հիպերտենզիան ավելի շատ նկատվում է կանանց մոտ, ինչը հոգեբանական հարմարողականության պակասի հետևանք է: Իսկ, օրինակ, տագնապային մարդկանց մոտ ավելի հաճախ զարգանում է շաքարային դիաբետը:
– Արդյո՞ք մարդու գործունեությունը խիստ կապակցված է առողջության հետ:
– Այո´: Բնավորության գծերը, աշխատանքի ոճը, միջավայրը, ընտանեկան վիճակն, անկասկած, ազդում են մարդու հոգեկան առողջության վրա: Այնտեղ, որտեղ կա լարված հոգեվիճակ, փսիխոսոմատիկ հիվանդությամբ հիվանդանալու հավանականությունն ավելի մեծ է:
– Կա՞ որոշակի տարիքային ցենզ փսիխսոմատիկ հիվանդությունների առաջացման համար:
– Այստեղ տարիքային որևէ ցենզ չկա, սակայն փսիխոսոմատիկ հիվանդությունները հանդիպում են առավել հաճախ երեսունն անց մարդկանց մոտ: Խոսքն, ամենեւին էլ, հոգեկան շեղում ունեցող հիվանդների մասին չէ:
– Ժառանգական հիվանդությունների դերը...
– Հոգեկան հիվանդությունների զարգացման գործում ժառանգական գործոնը մեծ նշանակություն ունի: Անկասկած, մեծ է անձի հոգեբանության ազդեցությունն իր առողջության վրա, և դրա բուժումը հոգեթերապիան է: Եթե մարդու ինքնազգացողությունը փոքր-ինչ վատացել է, կամ ինչ-որ կոնֆլիկտային իրավիճակ է տանը, աշխատանքի վայրում, և նա չի հարմարվում, նրա մոտ առաջանում է կիսվելու ցանկություն… Նման դեպքերում մարդը կարող է դիմել հոգեթերապևտի կամ հոգեբանի օգնությանը, ով կօգնի շատ արագ հասնել հոգեկան հավասարակշռության:
– Ինչպե՞ս հասկանալ` ու՞մ դիմել. հոգեբանի՞, հոգեբույժի՞, հոգեթերապևտի՞, թե՞ հոգեվերլուծաբանի:
– Առաջին հերթին կարևորվում է մասնագետին դիմելը. եթե մարդու մոտ առկա է հոգեկան հիվանդություն, հարկ է դիմել հոգեբույժի: Եթե կան արտահայտված նշաններ՝ տրամադրության անկում, քնի խանգարում, գլխացավ, անաշխատունակություն, այդ դեպքում անհրաժեշտ է հոգեթերապևտի կամ հոգեբանի օգնությանը դիմել:
– Փսիխոսոմատիկ խանգարումները հղիների մոտ հիվանդություն համարվո՞ւմ է:
– Դա հոգեվիճակ է և ոչ թե` հիվանդություն: Օրինակ. առաջին հղիությունն է, վախենում է ծննդաբերությունից, կնոջ համար անսովոր իրավիճակ է: Նման դեպքերում հոգեթերապևտը կամ հոգեբանն օգնում են հաղթահարել խնդիրները, և, սովորաբար, դեղորայքային բուժման կարիք չի լինում:
– Ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը, պակասու՞մ, թե՞ շատանում են հիվանդները, ովքե՞ր փսիխոսոմատիկ խնդիրներ ունեն:
– Սեփական փորձով կարող եմ ասել՝ օրեցօր աճում է փսիխոսոմատիկ հիվանդությունների թիվը: Նախկինում հաճախ հանդիպող դեպրեսիան, որի ակնհայտ նշաններն են` տխրությունը, լացը, ապագայի հանդեպ անվստահությունը և այլն, ներկայում բացակայում է: Այժմ առավել հաճախ արձանագրվում է թաքնված տեսակը՝ դիմականման դեպրեսիան, որն արտահայտվում է գլխացավով, քնի խանգարումով, տրամադրության անկումով:
– Ձեր կարծիքով, ինչո՞վ է պայմանավորված դեպրեսիայով հիվանդների աճը:
– Ամենից առաջ հիվանդության աճը պայմանավորված է սոցիալ-հոգեբանական իրավիճակով: Բոլոր փսիխոսոմատիկ հիվանդությունների և նևրոզների հիմքում ընկած են իրարամերժ ցանկությունները ( ուզում եմ`չեմ կարող, չեմ կարող՝ պարտավոր եմ...) Ներդաշնակությունը, լավատեսությունը, դիմացինին հասկանալու ունակությունը, թերևս, ամենակարևորն են հոգեկան անհավասարակշռությունից դուրս գալու համար:
– Ձեր խորհուրդը մարդկանց:
– Ժամանակին դիմել մասնագետի օգնությանը: Որպես կանխարգելիչ միջոց կան հոգեբանական պաշտպանողական մեխանիզմներ մարդը պետք է իր առջև պարզ, լուծելի խնդիրներ դնի՝ «ի՞նչ եմ ուզում», «ինչպե՞ս հասնել»: Հնարավոր է նաև` չկարողանալ հասնել նպատակին. պետք է նաև դրանից ժամանակին հրաժարվելու և հարմարվելու ունակություն ձեռք բերել: Նկատի չունեմ՝ լինել պասիվ, խոսքը հոգեբանական հարմարողականության մասին է:
Կարդացեք նաև
Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:
2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...
Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։
Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...
Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...
Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն