Բժշկի ընդունարանում
Համակարգչային տոմոգրաֆիան կիրառվում է ախտորոշման ճշգրտման նպատակով. բժիշկ-ռադիոլոգ Ելենա Բաղդասարյան. armeniamedicalcenter.am
Մեր զրուցակիցն է «Արմենիա» ՀԲԿ համակարգչային տոմոգրաֆիայի (ՀՏ) ծառայության ղեկավար բժիշկ-ռադիոլոգ Ելենա Բաղդասարյանը:
– Ի՞նչ տեխնիկայով է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնն իրականացնում համակարգչային տոմոգրաֆիայի ծառայությունը:
– Ախտորոշիչ կենտրոնը համալրված է «Toshiba» ընկերության իր սերնդի մեջ լավագույն երկու համակարգչային տոմոգրաֆով՝ Aquilion one 320 և 64 շերտանի պարույրով: Բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված ժամանակակից այս սարքավորումները հնարավորություն են տալիս ստանալ պատկերների կատարյալ որակ և իրականացնել ճշգրիտ ախտորոշում:
– Ո՞ր դեպքերում է կիրառելի է ախտորոշիչ այս մեթոդը:
– Համակարգչային տոմոգրաֆիան կիրառվում է որպես առաջնային մեթոդ ախտաբանական պրոցեսը հայտնաբերելու նպատակով, նաև ախտորոշման ճշգրտման համար, եթե մինչև այդ կատարված ռենտգենաբանական, ուլտրաձայնային և այլ հետազոտության մեթոդներն արդյունավետ չեն եղել: Համակարգչային տոմոգրաֆիան կիրառվում է ներքին օրգանների հիվանդությունների հետազոտման ժամանակ, առաջատար մեթոդ է այնպիսի հիվանդությունների ախտորոշման համար, ինչպիսիք են` գլխուղեղի, թոքերի, ողնաշարի, ողնուղեղի, միջընդերքի, լյարդի, երիկամների, մակերիկամների, ենթաստամոքսային գեղձի, աորտայի, թոքային զարկերակի հիվանդությունները:
– Որո՞նք են տեխնիկական առավելությունները:
– Սարքի կառուցվածքը թույլ է տալիս հետազոտել ամբողջ օրգանիզմը` բարակ շերտերով: Այն հնարավորություն է տալիս` ռենտգեն ճառագայթների օգտագործմամբ, տեսնել օրգանիզմի անգամ նուրբ փոփոխությունները:
– Կա՞ն հակացուցումներ, ո՞ր դեպքում կիրառելի չէ այս ախտորոշիչ մեթոդը:
– Ասել, որ ախտորոշիչ այս մեթոդը բացարձակ անվնաս է, չեմ կարող, քանի որ, ինչպես արդեն նշեցի, այն կիրառվում է ռենտգեն ճառագայթների օգտագործմամբ: Ուստի ախտորոշիչ այս մեթոդն օգտագործել որպես սքրինինգային մեթոդ (առանց համապատասխան ուղեգրման) չի´ խրախուսվում, չի´ կարելի: Այն հակացուցված է երեխաներին և հղի կանանց. իրականացվում է միայն խիստ անհրաժեշտության դեպքում, աշխատում ենք փոխարինել այլ ախտորոշիչ հետազոտություններով: ՀՏ-ն, ցավոք, կարող ազդել երեխայի սեռական օրգանների (աղջիկների մոտ՝ կրծքագեղձերի), ոսկրածուծի զարգացման վրա:
– Ինչպե՞ս պատրաստվել ՀՏ հետազոտության:
– Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ ենք հետազոտում: Օրինակ՝ գլխուղեղի հետազոտության համար նախապատրաստվել պետք չէ: Որովայնի օրգանների հետազոտության համար կա նախապատրաստվելու անհրաժեշտություն. պացիենտը պետք է լինի քաղցած, որոշ դեպքերում հարկավոր է կատարել մաքրող հոգնա: Հետազոտության ժամանակ մետաղական զարդեր կրել չի թույլատրվում:
Գրեթե բոլոր հետազոտությունները Հայաստանում այսօր կատարվում են կոնտրաստային նյութի ներարկումով: Հարկ է նախապես որոշել կրեատինի մակարդակը, զրուցել պացիենտի հետ, պարզել, թե ինչ դեղեր է օգտագործում, որքանով են այդ դեղերը համատեղելի կոնտրաստային նյութի հետ, ինչ հարակից հիվանդություններ ունի և այլն:
– Ի՞նչ խորհուրդներ են տրվում հետազոտությունից հետո:
– Եթե հետազոտությունը կատարվել է կոնտրաստային նյութով՝ խորհուրդ ենք տալիս օրվա ընթացքում շատ հեղուկներ օգտագործել:
Կարդացեք նաև
Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:
2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...
Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։
Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...
Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...
Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն