Բժշկի ընդունարանում
Նիհարեցում և կրծքի չափերի մեծացում միաժամանակ.լիպոֆիլլինգ
Մեծ կուրծքը շարունակում է նորաձև մնալ, հետևաբար կրծքագեղձի մեծացումը շարունակում է մնալ ամենահաճախ կատարվող պլաստիկ վիրահատությունների թվում: Ամենատարածված եղանակը սիլիկոնե իմպլանտների տեղադրումն է, սակայն կան պակաս ինվազիվ և ավելի քիչ վտանգ պարունակող մեթոդներ: Այդ մեթոդներից մեկի մասին զրուցում ենք “Սլավմեդ” ԲԿ-ի պլաստիկ վիրաբույժ Կիմ Խոդիկյանի հետ:
– Ի՞նչ է իրենից ներկայացնում լիպոֆիլլինգը:
– Լիպոֆիլլինգը կրծքերի մեծացման եղանակ է, երբ մարմնի մի մասից վերցվում է ճարպը և ներարկվում է մեկ այլ տեղ: Շեշտը դրվում է երկու վիրահատության վրա. առաջինը՝ ուրվագիծ ձևավորող՝ պրոբլեմատիկ հատվածների համար (ազդրեր, հետույքի շրջան, որովայնի շրջան), որտեղից վերցնում ենք ճարպը, հետևաբար դառնում է նիհարեցնող վիրահատություն, երկրորդը՝ կրծքագեղձերը մեծացնելու, ֆորման ընդգծելու վիրահատությունն է:
– Որո՞նք են մեթոդի առանձնահատկությունները:
– Օգտագործվում է մարմնի սեփական ճարպաբջջանքը, հետևաբար չի առաջանում անհամատեղելիության խնդիր: Երկրորդը՝ վիրահատությունը կատարվում է ավելի քիչ ինվազիվ կտրվածքներով, քան իմպլանտների տեղադրման դեպքում: Օգտագործում ենք կանուլիաներ, որոնց համար 2-4 մմ-անոց կտրվածքներ են արվում, հետևաբար էսթետիկ առումով ավելի բարեհաջող է:
Ոչ բոլոր կանայք են պատրաստ անմիջապես իմպլանտներ տեղադրել, դա հոգեբանական խնդիր է: Ի վերջո, այն օտար մարմին է:Սովորաբար լիպոֆիլլինգը նախորդում է էնդոպրոթեզավորմանը, հնարավորություն է տալիս պացիենտին սովորել իր արտաքին տեսքին ու նոր չափսերին: Եթե մեկ անգամ լիպոֆիլլինգ անելուց հետո կինը չի որոշում դիմել էնդոպրոթեզավորման՝ կրծքագեղձի իմպլանտների տեղադրման, ապա որոշ քանակի ներծծվելուց հետո լիպոֆիլլինգի պրոցեդուրան կարելի է կրկնել: Ոչ մի հակացուցում չկա, ունեմ պացիենտներ, որ պարբերաբար անում են: Բացի այդ, լիպոֆիլլինգն ավելի մատչելի է ֆինանսական առումով: Եթե էնթոպրոթեզավորման դեպքում պացիենտը 1000-1500 ԱՄՆ դոլլարի չափով վճարում է միայն իմպլանտների համար, ապա այս դեպքում օգտագործվում է սեփական օրգանիզմի անվճար ճարպը:
– Որքա՞ն ժամանակում է ճարպը ներծծվում:
– Մեկ-երկու տարում, բայց խոսքը չի գնում ամբողջական ներծծման մասին, մինչև 30-50 տոկոսը մնում է:
– Կա՞ն ինչ-որ ռիսկեր:
– Որոշ մասնագետներ գտնում են, որ ադիպոցիտները՝ ճարպային բջիջները, վնասվում են օդի հետ շփումից: Այսինքն՝ ճարպը վերցնելու պահին պետք է ուշադիր լինել, ապահովել վակուումի որոշակի մակարդակ, որպեսզի ճապաբջիջները հնարավորինս քիչ վնասվեն:
– Կա՞ն սահմանափակումներ:
– Իհարկե, երբեմն պացիենտը շատ մեծ փոփոխություն է ուզում, բայց չենք կարող չափազանց մեծ քանակություն ներարկել: Այս հարցում տարբեր մոտեցումներ կան: Ոմանք ամեն կրծքագեղձի համար թույլատրելի քանակ նշում են մինչև 250 մլ, ուրիշները՝ մինչև 600-650 մլ: 250 մլ քանակությունը ապահովում է կրծքի մեծացում 1-1.5 չափով:
– Հետվիրահատական վերականգնողական շրջանը որքա՞ն է տևում:
– Լիպոֆիլլինգի առավելություններից մեկն էլ հենց կարճ վերականգնողական շրջանն է: Մեկ-երկու օրից պացիենտը կարող է հանգիստ վերադառնալ իր կյանքին:
– Ճարպի նեծծվելուց հետո կուրծքը չի՞ դեֆորմացվում:
– Եթե վիրահատական միջամտությունը կատարված է ճիշտ, չափաբաժինները պահպանված են, ամեն ինչ նորմայի սահմաններում է, ապա դեֆորմացիայի խնդիր չենք ունենա:
– Ինչպիսի՞ն է դիմելիության տենդենցը:
– Վերջին 10 տարում Հայաստանում կրծքագեղձի մեծացման, փոքրացման, ձգման և այլ նմանատիպ վիրահատությունների պահանջարկն ավելացել է:
Կարդացեք նաև
Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:
2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...
Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։
Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...
Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...
Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն