Բժշկի ընդունարանում
Ամեն ինչ ալերգիայի ու դրա բուժման մասին. Աննա Օհանյան. armeniamedicalcenter.am
Մեր զրուցակիցն է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ալերգոլոգ, ալերգոլոգիական կաբինետի ղեկավար Աննա Օհանյանը:
— Ի՞նչ է ալերգիան, ե՞րբ է այն առաջանում, ալերգիկ ո՞ր հիվանդություններն են տարածված Հայաստանում:
— Ալերգիան օրգանիզմի գերզգայուն ռեակցիան է արտաքին աշխարհի որեւէ ազդակի նկատմամբ: Ալեգիա կարող է առաջանալ սննդից, դեղորայքից, բույսերից, փոշուց եւ այն ամենից, ինչը մեզ շրջապատում է: Այսօր բոլոր երկրներում մարդիկ շատ են օգտագործում քիմիական բաղադրիչներով հագեցած սնունդ, ինչը նպաստում է սննդային ալերգիայի տարածվածությանը բնակչության շրջանում:
Ալերգիկ հիվանդությունները բազմազան են: Հայաստանում տարածված են բոլոր այն տեսակները, որոնք կան աշխարհում. եղնջացան, պոլինոզ (ալերգիա բուսականության նկատմամբ), բրոնխիալ ասթմա, դեղորայքային ալերգիա, ալերգիկ դերմատիտներ եւ այլն: Մենք գիտենք, որ ծովափնյա քաղաքներում պոլինոզ գրեթե չի հանդիպում: Նման տարածաշրջանային առանձնահատկություններ մեր երկրում չկան:
Ալերգիայի հետևանք կարող են լինել նաև ֆիզիկական գործոնները՝ շփումը մաշկի հետ, անգամ սառը ջուրը և օդը կարող են ալերգիա առաջացնել, հնարավոր է նաեւ ալերգիկ ռեակցիա ֆիզիկական լարվածության ժամանակ, որն ուղեկցվում է մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ:
— Արդյո՞ք երեխաներն ավելի պաշտպանված են ալերգիաներից:
— Այո, իհարկե՛, երեխաներն առավել պաշտպանված են, քանի որ նորածինները շատ դեղորայք չեն օգտագործում: Պետք է հիշել, որ ալերգիա առաջանում է այն նյութերից ու արտաքին ազդակներից, որոնց հետ մարդն ամենաշատն է շփվում: Երեխաները շատ ազդակների հետ ավելի քիչ են շփվում, քան մեծահասակները:
— Որո՞նք են ալերգիայի զարգացման հիմնական պատճառները:
— Հիմնական պատճառներն են՝ շատ դեղորայք օգտագործելը, ինքնաբուժմամբ զբաղվելը, փոքր տարիքից բազմաթիվ պատվաստումներ ստանալը, քիմիայի խորը թափանցումը մեր առօրյա կյանք, օդի աղտոտվածությունը:
— Խոսենք ռիսկերի մասին:
— Ժառանգականությունը. բերենք օրինակ՝ եթե ծնողներն ալերգիկ են, երեխայի մոտ ալերգիայի հավանականությունը 50% է: Ռիսկերի դասին է պատկանում դեղորայքի շատ օգտագործումը, արհեստական եղունգների կրումը, մազերի ներկերի օգտագործումը: Ընդհանուր առմամբ, ցանկալի է հնարավորինս նվազեցնել արհեստական միջամտությունները:
— Ե՞րբ եւ ի՞նչ մեթոդներով կարելի է հայտնաբերել ալերգիան, ի՞նչ թեստեր են կիրառվում այն բացահայտելու համար:
— Գոյություն ունեն լաբորատոր թեստեր և այլ հետազոտություններ, որոնց միջոցով հայտնաբերվում է հակամարմինների առկայությունը:
Առավել ճշգրիտ տարբերակ է ալերգիկ փորձն իրականացնել պացիենտի մաշկի վրա սկարիֆիկացիոն մեթոդով ալերգեն կաթացնելով: Թերեւս, սա ախտորոշման հիմնական մեթոդն է:
— Ո՞րն է առաջին օգնությունն ալերգիայի դեպքում:
— Առաջին օգնությունը դեղորայքային է: Եթե, օրինակ, ալերգիան դրսևորվել է ցանի տեսքով, առաջին օգնության կարիք չկա: Եթե պացիենտի մոտ զարգանում է անաֆիլակտիկ շոկ, ինչը ալերգիկ ռեակցիաների ծայրահեղ դրսևորումն է, անհապաղ առաջին օգնության կարիք կա: Նման դեպքերում հիմնականում ներարկում են դեքսամիտազոնի և ադրենալինի լուծույթները:
— Հնարավո՞ր է ալերգիան բուժել:
— Հնարավոր է, հատկապես, երբ հայտնաբերվում է ալերգենը:
— Ի՞նչ նորագույն մեթոդներ կան այսօր:
— Ալերգիան բուժելու հիմնական մեթոդն է սպեցիֆիկ իմունաթերապիան: Ալերգենը հայտնաբերելու դեպքում դրանից պատրաստվում է լուծույթ, այնուհետև այն նոսրացվում է 1:10, 1:100, 1:1000 հարաբերակցությամբ (մինչեւ մեկ միլիոն հարաբերակցությամբ) և ներարկվում հիվանդին:
— Հակահիստամինային դեղերը կարելի՞ է ընդունել երկարատև:
— Կարելի է: Հորմոնալ դեղերից վախենալ պետք չէ: Ալերգիայի ժամանակ բժիշկները հաճախ նշանակում են ներերակային ներարկումներ, որոնք միշտ չէ, որ արդարացված են: Ալերգիան բուժելու համար պետք է այցելել ալերգոլոգին, ով կփորձի հայտնաբերել ալերգիայի պատճառն ու բուժել այն:
— Իսկ մեղվի խայթոցը կարո՞ղ է ալերգիա առաջացնել:
— Այո՛, մեղվի խայթոցից կարող է զարգանալ ալերգիկ ռեակցիա, ընդհուպ մինչև անաֆիլակտիկ շոկ:
— Ի՞նչ կասեք բուսաբուժության մասին:
— Ալերգիկ հիվանդներին բուսաբուժություն խորհուրդ չի տրվում, քանի որ նրանց մոտ ալերգիան կարող է պայմանավորված լինել բույսերով (պոլինոզ):
Կարդացեք նաև
Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:
2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...
Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։
Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...
Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...
Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն