Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկի ընդունարանում

Նյարդավիրաբուժությունը` բժշկագիտության նոր ոլորտ. Դավիթ Պատրիկյան. armeniamedicalcenter.am

Նյարդավիրաբուժությունը` բժշկագիտության նոր ոլորտ. Դավիթ Պատրիկյան. armeniamedicalcenter.am

Նյարդավիրաբուժությունը բժշկության երիտասարդ ճյուղերից է: Այն սկսել է զարգանալ 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին: Այսօր նյարդավիրաբուժությունը օր-օրի ավելացնում է իր ընդգրկված ասպարեզը և գնալով բարելավվում են վիրահատությունների որակը, կիրառվող գործիքները, կատարվում են կենտրոնական նյարդային համակարգի բարդ վիրահատություններ:

–  Պարոն Պատրիկյան, ի՞նչ են բուժում նյարդավիրաբույժները եւ առավել հաճախ ի՞նչ ախտաբանության դեպքում են դիմում նյարդավիրաբույժներին:

—  Հնէաբանական պեղումների ժամանակ հայտնաբերվել են ու հայտնաբերվում են գանգոսկրի վրա տարբեր վիրաբուժական միջամտությունների հետքեր, որոնք հավանաբար կատարվել են այն մարդկանց կողմից, ովքեր ունեցել են որոշակի գիտելիքներ, տիրապետել են վիրահատական հնարքների և անշուշտ ունեցել են գործիքներ: Վիրահատություններ են կատարել գանգուղեղային վնասվածքների (ներհրված բեկորների հեռացում), գուցե գաղափար են ունեցել նաև ներգանգային վնասվածքային բնույթի ծավալային գոյացությունների մասին (հեմատոմաներ) ու հեռացրել են դրանք: Քիչ չեն նաև ծիսական կամ «չար ոգուց» ազատվելու նպատակով կատարվող տրեպանացիաները: Սակայն այս վիրահատություններից շատերը մատնված էին անհաջողության, քանի որ չէին պահպանվում անտիսեպտիկայի և ասեպտիկայի կանոնները, չկային անեսթեզիայի հետ նախատեսված միջոցներ (կամ ալկոհոլ էին տալիս, որ հիվանդը օգտագործի կամ ինչ-որ բութ գործիքով հարված էին հասցնում գլխին, այնուհետև հիվանդը ժամանակավոր կորցնում էր գիտակցությունը):

 

Այդ ընթացքում հասցնում էին ավարտին հասցնել վիրահատությունը: Գործիքները պատրաստվում էին բրոնզից կամ երկաթից, քիչ չէին նաև տարբեր կիսաթանկարժեք քարերից (օբսիդիան) պատրաստված կտրող, քերող, ծակող գործիքները: Քիչ չէին դեպքերը, երբ հիվանդը չդիմանալով վիրահատական (առանց ցավազրկում կատարելու) ցավին, մահանում էր վիրահատության ժամանակ ցավային շոկից, արյունահոսությունից: Սակայն հնէաբանական հետազոտությունների ժամանակ հայտնաբերվել են գանգեր, որոնց վրա կան վիրահատական գործողության (տրեպանացիա) հետքեր և կրծված ոսկրի եզրերը հարթ են, կլորացված: Այս փաստը վկայում է այն մասին, որ հիվանդը վիրահատությունից հետո ապրել է ինչ-որ ժամանակահատված:

19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին նյարդավիրաբուժություն մասնագիտությունն առանձնացավ որպես առանձին մասնաճյուղ: Սկզբնական փուլում ախտորոշմամբ զբաղվում էին նյարդաբանները, իսկ վիրահատություններն իրականացնում էին ընդհանուր վիրաբույժները, սակայն նյարդավիրաբույժներ չէին համարվում: Ներկայում նյարդավիրաբուժությունն իր մեջ երկու մասնագիտություն է ներառում՝ նյարդաբանի ու նյարդավիրաբույժի:

Մեր մասնագիտության հիմքն անատոմիայի լավ իմացությունն է՝ ողնաշարի, ինչպես նաեւ ուղեղի տարբեր հատվածների ուսումնասիրությունը ե՛ւ անատոմիական, ե՛ւ ֆունկցիոնալ իմաստով: Նյարդավիրաբույժն աշխատում է կենտրոնական նյարդային համակարգի այնպիսի հատվածներում, որոնք մեծ կարեւորություն ունեն ու պատասխան են տալիս խոսքի, տեսողության, շարժումների եւ այլ ֆունկցիաների համար:

Նյարդավիրաբուժությունը զբաղվում է կենտրոնական նյարդային համակարգի (գլխուղեղ, ողնուղեղ), ուռուցքային, անոթային (ներուղեղային հիպերտենզիվ բնույթի արյունակույտեր, զարկերակային աներիզմաներ, արտերիովենոզ մալֆորմացիաներ), վնասվածքային (կոտրվածքներ, ներգանգային արյունակույտեր), բորբոքային ( թարախկույտ, էմպիեմա), մանկական հասակի (հիդրոցեֆալիա, կրանիոստենոզ և այլն) հիվանդություններով, էպիլեպսիայով և այլն: Քիչ չեն նաև նյարդավիրաբուժական այն հիվանդությունները (մենինգիտ, գանգուղեղային վնասվածքներ), որոնք պահանջում են դեղորայքային բուժում: Կատարվում են բազմաթիվ վերականգնողական վիրահատություններ գանգաթաղի դեֆեկտների ժամանակ, ողնաշարի այլակերպային հիվանդությունների վիրահատություններ՝ միջողնային աճառի ճողվածք:

–  Ի՞նչ հետազոտություններ կարող են անհրաժեշտ լինել նյարդավիրաբույժին դիմելիս:

 

–  Նյարդավիրաբուժական հետազոտության մեջ պացիենտի անամնեզից, գանգատներից, նյարդաբանական վիճակի ուսումնասիրությունից զատ, իրականացվում են նաև գործիքային հետազոտություններ, որոնք հաստատում են  կլինիկական ախտորոշումը, ճշտում տեղակայումը: Մեր մասնագիտության մեջ շատ կարեւոր է պարզել ախտաբանական գոյացության տեղակայման խնդիրը: Այն անհրաժեշտ է վիրահատության ժամանակ դեպի ախտաբանական գոյացությանը ճիշտ մուտքեր բացելու համար: Մենք սխալվելու իրավունք պարզապես չունենք:

Այլ հետազոտություններից կարելի է նշել ակնահատակի ու տեսադաշտի ստուգումը, ռենտգենաբանական, անգիոգրաֆիկ հետազոտությունները և այլն: Սակայն այժմ առաջարկվում են առավել ժամանակակից հետազոտություններ՝ համակարգչային, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիաներ, պոզիտրոն-էմիսիոն տոմոգրաֆիա և այլն:

–  Արմենիա ՀԲԿ նյարդավիրաբուժական բաժանմունքի նախընտրելի ուղղությունները:

Մենք տիրապետում ենք  նյարդավիրաբուժական, ինչպես նաեւ նյարդային համակարգի կատարյալ ախտորոշման ու բուժման իմաստով բոլոր մեթոդներին:

–  Ե՞րբ է հարկավոր դիմել նյարդավիրաբույժին:

–  Հիվանդը նախեւառաջ պետք է դիմի ընտանեկան բժշկին, ով նրան լսելուց ու գանգատներն իմանալուց հետո պետք է խորհուրդ տա անցնել այլ մասնագետների մոտ խորհրդատվության: Հիվանդը պետք է դիմի բժշկին, երբ ունի գլխացավ (մի քանի օր տևող և դեղի ազդեցությամբ չանցնող): Ցավը մեր օրգանիզմում ահազանգ է խնդրի մասին: Հարկավոր է դիմել բժշկի, երբ նկատվում է, օրինակ՝ ձեռքի կամ ոտքի թուլություն, գիտակցության կորուստ, գլխապտույտի նոպաներ, նկատվում է շշմածություն և այլն: Նյարդավիրաբույժներին, սովորաբար, դիմում են արդեն մի քանի մասնագետների կողմից  ուսումնասիրված հիվանդներ:

–  Խոսենք Ձեր բաժանմունքի ուղղվածությունների մասին: Եվ վերջում` Ձեր խորհուրդները:

–  Զբաղվում ենք անոթային, կենտրոնական նյարդային համակարգի ուռուցքների, վնասվածքային, բորբոքային հիվանությունների ախտորոշմամբ և բուժմամբ: Նյարդավիրաբույժները զբաղվում են ոչ միայն գլխուղեղով, այլեւ ողնաշարով ու ողնուղեղով: Այսօր հրատապ խնդիր է ողնաշարի այլակերպային կամ դեգեներատիվ հիվանդությունները:

Մարդկանց հորդորում եմ վարել առողջ ապրելակերպ, այսօր դա ոչ թե դեվիզ է, այլ` հիվանդությունների կանխարգելման լավագույն մեթոդ: Չծխել:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am
«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am

Բժշկի աշխատանքն ունի դժվարության իր երանգները, Հիպոկրատի «ծանր գլխարկի» ծանրության տարբեր չափերը, և սխալ չի լինի ասել, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի մասնագիտացումն ընտրած բժիշկներն...

Վիրաբուժություն Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
«Պետք է պայքարել մարդու կյանքի համար՝ առանց ակնկալիքի»․ հարցազրույց մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանի հետ
«Պետք է պայքարել մարդու կյանքի համար՝ առանց ակնկալիքի»․ հարցազրույց մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանի հետ

Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:

2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...

ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

ՄՌՏ հետազտության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում ներդրվել է  2023 թ. փետրվար ամսին: Երևի բոլորին է հայտնի, որ մագնիսառեզոնանսային պատկերի ստացման սարքի հեղինակն է հայազգի գյուտարար Ռեյմոնդ Դամադյանը...

Ախտորոշում Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Հիվանդը բժշկի մեջ պետք է ուժ, լույս և հույս տեսնի․ հարցազրույց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Նաիրա Ջանոյանի հետ
Հիվանդը բժշկի մեջ պետք է ուժ, լույս և հույս տեսնի․ հարցազրույց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Նաիրա Ջանոյանի հետ

Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։


Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...

Քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան. nairimed.com
Քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան. nairimed.com

Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...

Ուռուցքաբանություն
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժիշկներ
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժիշկներ
Կրծքագեղձի քաղցկեղ. erebunimed.com
Կրծքագեղձի քաղցկեղ. erebunimed.com

Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...

Ուռուցքաբանություն
Ինչպես կանխարգելել կաթվածը. erebunimed.com
Ինչպես կանխարգելել կաթվածը. erebunimed.com

Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...

Նյարդաբանություն
Բնածին հիպոթիրեոզի և ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտություններ․ նեոնատոլոգ Աիդա Դանիելյան. morevmankan.am
Բնածին հիպոթիրեոզի և ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտություններ․ նեոնատոլոգ Աիդա Դանիելյան. morevmankan.am

Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...

Առողջ երեխա
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am

Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը

Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...

Նյարդաբանություն Վիրաբուժություն
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am

Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան

Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...

Նյարդաբանություն Վիրաբուժություն
Կոնքազդրային հոդի սքրինինգ. նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am
Կոնքազդրային հոդի սքրինինգ. նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am

Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը


Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...

Առողջ երեխա
Կոկորդի էնդոլարինգեալ վիրահատություններ․ քիթ-կոկորդ-ականջաբան Սոնա Մանուկյան. armeniamedicalcenter.am
Կոկորդի էնդոլարինգեալ վիրահատություններ․ քիթ-կոկորդ-ականջաբան Սոնա Մանուկյան. armeniamedicalcenter.am

Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները


Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Քթի պլաստիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Հայկ Ենոքյանը
Քթի պլաստիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Հայկ Ենոքյանը

Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...

Պլաստիկ վիրաբուժություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ