Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկի ընդունարանում

Անտեսված ազդակներ. ի՞նչն է հուշում անոթային խնդիրների մասին

Անտեսված ազդակներ. ի՞նչն է հուշում անոթային խնդիրների մասին

Հաճախ գլխացավեր, որոնք հիմնավորված չեն կոնկրետ պատճառներով, ոտքերի ծանրության զգացողություն, այրոց ձկնամկանների հատվածում և ոտնաթաթերում, թմրածություն, ծակծկոցներ, երակների ակնառու լայնացվածություն, թեթև ցավ քայլելու ընթացքում, ոտքերի այտուցվածություն, ստորին վերջույթների տարբեր մասերում նկատվող կոշտացումներ, մաշկի գունափոխում, չնչին արնազեղումներ, չլավացող վերքեր, անոթային աստղիկներ, ջղաձգումներ ծանրաբեռնվելիս, զգայության նվազում, հավասարակշռության կորուստ, հոգնածության զգացողություն…


Ասել է թե կենցաղային և ոչ կարևոր խնդիրներ, որոնք հատուկ են յուրաքանչյուրիս, սակայն սրանք այն անտեսված զարթուցիչներն են, որոնք հուշում են առողջական լրջագույն խնդիրների հնարավոր առկայության մասին։


Զրուցակիցս՝ Վլ. Ավագյանի անվ. Բժշկական կենտրոնի անոթային և լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Տիգրան Քամալյանը, կարևորագույն խնդիր է համարում հայաստանյան սոցիալական վիճակի և մենթալիտետի հիմքով դրսևորած անուշադրությունը սեփական առողջության նկատմամբ։


«Կա խնդիր, որի դեմ փորձում ենք պայքարել պոլիկլինիկաներում, բուժաշխատողների ու տեղամասային բժիշկների ագիտացմամբ՝ նմանօրինակ խնդիրներ ունեցող հնարավոր հիվանդների հայտնաբերման ու մեզ մոտ ուղղորդման միտումով։ Շատ ավելի դրական կլիներ իրավիճակը, եթե այս խնդրով ինտենսիվ զբաղվեին մասսայական լրատվամիջոցները, քանի որ ինտերնետի դարաշրջանում դրանց ազդեցությունը բավական ծանրակշիռ է»,- ասում է բժիշկը։

 


Սիրտ-անոթային հիվանդությունները համարվում են ժամանակակից մարդու ամենատարածված խնդիրներն ԱՀԿ-ի տվյալներով։ Անոթային վիրաբուժությունը զբաղվում է երակային և զարկերակային համակարգերի խնդիրներով, բնածին մալֆորմացիաներով (բնածին անոթային խնդիրներ)․ լիմֆատիկ համակարգի հիվանդություններով։ 


Այս խնդիրների հավաքականը բժիշկը համարում է հատկապես գիտատեխնիկական դարաշրջանի զարգացման հետևանք։ Մի փոքր զրույցի ընթացքում Տիգրան Քամալյանը պատրաստակամորեն մեզ ծանոթացրեց անոթային հիվանդությունների ողջ սպեկտրին, դրանց դեմ պայքարի մեթոդներին ու հայաստանյան բժշկագիտական ոլորտում առաջատար դիրք զբաղեցնող  Վլ. Ավագյանի անվ. ԲԿ-ի անոթային և լազերային վիրաբուժության բաժանմունքին, աշխատանքային ընթացքին ու պատմությանը։


«Հետխորհրդային տարիներին ողջ ԽՍՀՄ-ում կար Վիրաբուժության համամիութենական գիտական կենտրոն, որը տեղակայված էր Մոսկվայում։ Այն ուներ միայն մի քանի մասնաճյուղ, որոնցից մեկը Ա․ Միքայելյանի ջանքերով դարձավ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտը։ Ունեցել ենք հզոր դիրք, մասնագետներ, ովքեր հեղինակել են անոթային վիրաբուժության շատ մոտեցումներ, ուղեցույցներ, որոնք ուղարկվում էին Մոսկվա՝ առողջապահության նախարարություն, այնտեղից էլ հաստատվում, ուղարկվում էին Խորհրդային Միության այլ երկրներ  ու տարածվում»։


Անոթային և լազերային վիրաբուժության բաժանմունքը իր ստեղծման առաջին իսկ օրվանից հետևում է համաշխարհային բոլոր ստանդարտներին։ Այստեղ է կիրառվել Հայաստանում առաջին լազերային սարքն ու հենց այստեղ էլ այն օգտագործվել է ոչ ինչպես մեթոդ, այլ ինչպես գործիք, որն աշխատում է վիրահատական միջամտության ընթացքն ու արդյունքը լավացնելու օգտին։  ԽՍՀՄ լավ դպրոցի ավանդույթները պահելով՝ այսօր էլ կենտրոնն աշխատում է ամեն կերպ լավագույնը լինելու, համաշխարհային բժշկագիտական փորձին մաս կազմելու, նորն ու ավելի լավը հեղինակելու և համաշխարհային բժշկության սպեցիֆիկ այս ճյուղը նոր հարթակ դուրս բերելու ձգտումով։


Այսօր կենտրոնի կարևոր ձեռքբերումներից են պերիֆերիկ ( ծայրամասային) զարկերակների ստենտավորումները և հիբրիդ վիրահատությունները, երբ միաժամանակ մի վիրահատության ընթացքում կիրառվում են և բաց վիրահատության էտապներ և փակ՝ էնդովասկուլյար ներանոթային ստենտավորումներ։ Հիբրիդացված վիրահատական միջամտության հիմնական առավելություններն են արյան քիչ կորուստը, անհամեմատ ավելի քիչ տրավմատիկ վնասվածքներն ու ապաքինման շատ արագ գործընթացը։  Նմանօրինակ վիրահատական միջամտությունները հազվադեպ են անգամ համաշխարհային ճանաչում վայելող շատ կլինիկաներում։


Բժիշկ Քամալյանը դարի ամենահաճախ հանդիպող խնդիրներից առանձնացրեց երակային համակարգում քրոնիկ երակային անբավարարությունը և աթերոսկլերոզը, որպես տիպիկ զարկերակային համակարգի հիվանդություն։


Երակային անբավարարության հիմնական պատճառներից է վարիկոզ հիվանդությունը, որը գենետիկ նախատրամադրվածություն ունեցող խնդիր է, երբ մարդը ծնվում է գենետիկորեն թույլ պատեր ունեցող երակներով։  Մյուս պատճառը ,այսպես կոչված, հետթրոմբոտիկ հիվանդությունն է, երբ խորանիստ երակներում առաջացած թրոմբոզի բուժման ընթացքում  քայքայվում են նաև անոթային փականներն ու արդյունքում առաջանում է արյան հետհոսք հանգեցնելով երակային արյան անբավարարության։ Վարիկոզ հիվանդության բարդացումներ են թրոմբոֆլեբիտները, երբ վարիկոզ հանգույցներում ձևավորվում են թրոմբային մասսաներ, տրոֆիկ խանգարումները և անոթի պատերի չափից դուրս բարակության և զգայության հետևանքով նույնիսկ մեխանիկական չնչին վնասվածքների պատճառով առաջացած ենթամաշկային արնահսություններն ու զեղումները։

«Վարիկոզ լայնացած հանգույցների նկատելիություն, այտուցներ, հոգնածություն հատկապես օրվա երկրորդ կեսին, ավելի բարդ իրավիճակներում՝ մաշկի տրոֆիկ փոփոխություններ (գունափոխում, փոքրիկ խոցեր)... Որպես կանոն ավելի ճիշտ է մասնագետին դիմել ամենաաննշան ու փոքր երակների ու մազանոթների ակնառու խնդիրների դեպքում, որովհետև ինչքան շուտ են դիմում, այնքան ավելի շատ բան է հնարավոր փրկել  ու ընդ որում՝ ավելի թեթև եղանակներով, հնարավոր է նաև առանց վիրահատության»,- ասում է բժիշկ Քամալյանը։


Եթե կա արդեն իսկ ձևավորված համախտանիշ, այսինքն՝ հիմնական ցողուն և ճյուղերը քայքայված են և կա երակային անբավարություն, ապա պրակտիկորեն միակ բուժման մեթոդը վիրահատական միջամտությունն է։ Եթե հիվանդը դիմում է հնարավորինս վաղ փուլերում՝ անհամեմատ մեծանում են շանսերը ոչ վիրահատական բուժման՝ սրսկումներով, դեղորայքի և կոմպրեսիոն տրիկոտաժի կիրառմամբ։

 


Պրակտիկորեն անհնար է կյանքի ընթացքում երբեք չդիմել անոթաբանին։ Չդիմել նշանակում է աչքաթող անել սեփական կյանքն ու առողջությունը։ Ըստ անոթաբանի՝ թիրախային հիմնական խմբում են քառասունն անց տարիքում գտնվողներն, ու հատկապես այս փուլից սկսած ցանկալի է մասնագետին այցելել գոնե տարին մեկ անգամ։


Սրտանոթային բոլոր խնդիրների դեպքում հիմնական պատճառները գրեթե նույնն են՝ պասիվ ապրելակերպ, ավելորդ քաշ, վատ սովորություններ՝ ծխել, խմել, խոլեստերինի մակարդակի բարձր ցուցանիշները, սխալ  հագուստը, ինչպես նաև սխալ նստելու, պառկելու դիրքը, սեղմող ու կտրող հագուստը, բարձր և կամ լրիվ տափակ կրունկները, սթրեսներ, դիաբետ․․․


Ժամանակակից բժշկությունն անընդհատ զարգանում է: Օրեցօր ի հայտ են գալիս բուժման նոր մեթոդներ, պրեպարատներ, սարքավորումներ, սակայն այս ամենի հետ զուգահեռ ավելի ու ավելի սարսափելի են դառնում հիվանդությունները, ծանրանում է կյանքն ու կրճատվում ԱՊՐԵԼՈՒ համար ունեցած մեր ժամանակը։


Սա ուղղակի փաստ է, որի գիտակցումը կհանգեցնի սեփական անձին ու առողջությանը հետևելու ձգտմանը։ Հետևեք ինքներդ Ձեզ․․․ Եղեք ԱՌՈՂՋ․․․

Սկզբնաղբյուր. Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերական
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am
«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am

Բժշկի աշխատանքն ունի դժվարության իր երանգները, Հիպոկրատի «ծանր գլխարկի» ծանրության տարբեր չափերը, և սխալ չի լինի ասել, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի մասնագիտացումն ընտրած բժիշկներն...

Վիրաբուժություն Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
«Պետք է պայքարել մարդու կյանքի համար՝ առանց ակնկալիքի»․ հարցազրույց մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանի հետ
«Պետք է պայքարել մարդու կյանքի համար՝ առանց ակնկալիքի»․ հարցազրույց մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանի հետ

Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:

2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...

ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

ՄՌՏ հետազտության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում ներդրվել է  2023 թ. փետրվար ամսին: Երևի բոլորին է հայտնի, որ մագնիսառեզոնանսային պատկերի ստացման սարքի հեղինակն է հայազգի գյուտարար Ռեյմոնդ Դամադյանը...

Ախտորոշում Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Հիվանդը բժշկի մեջ պետք է ուժ, լույս և հույս տեսնի․ հարցազրույց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Նաիրա Ջանոյանի հետ
Հիվանդը բժշկի մեջ պետք է ուժ, լույս և հույս տեսնի․ հարցազրույց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Նաիրա Ջանոյանի հետ

Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։


Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...

Քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան. nairimed.com
Քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան. nairimed.com

Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...

Ուռուցքաբանություն
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժիշկներ
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժիշկներ
Կրծքագեղձի քաղցկեղ. erebunimed.com
Կրծքագեղձի քաղցկեղ. erebunimed.com

Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...

Ուռուցքաբանություն
Ինչպես կանխարգելել կաթվածը. erebunimed.com
Ինչպես կանխարգելել կաթվածը. erebunimed.com

Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...

Նյարդաբանություն
Բնածին հիպոթիրեոզի և ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտություններ․ նեոնատոլոգ Աիդա Դանիելյան. morevmankan.am
Բնածին հիպոթիրեոզի և ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտություններ․ նեոնատոլոգ Աիդա Դանիելյան. morevmankan.am

Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...

Առողջ երեխա
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am

Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը

Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...

Նյարդաբանություն Վիրաբուժություն
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am

Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան

Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...

Նյարդաբանություն Վիրաբուժություն
Կոնքազդրային հոդի սքրինինգ. նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am
Կոնքազդրային հոդի սքրինինգ. նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am

Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը


Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...

Առողջ երեխա
Կոկորդի էնդոլարինգեալ վիրահատություններ․ քիթ-կոկորդ-ականջաբան Սոնա Մանուկյան. armeniamedicalcenter.am
Կոկորդի էնդոլարինգեալ վիրահատություններ․ քիթ-կոկորդ-ականջաբան Սոնա Մանուկյան. armeniamedicalcenter.am

Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները


Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Քթի պլաստիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Հայկ Ենոքյանը
Քթի պլաստիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Հայկ Ենոքյանը

Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...

Պլաստիկ վիրաբուժություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ