Բժշկի ընդունարանում
Ողնաշարի ճողվածքի ախտորոշումը դատավճիռ չէ. զրույց մասնագետի հետ
Այսօր տեխնոլոգիաները զարգացել են, գոյություն ունեն արդի սարքավորումներ, և ողնաշարի ճողվածքի խնդիր ունեցող մարդն այլևս ստիպված չէ պառկել ու մտածել, որ ամեն ինչ վերջացած է։ 90% դեպքերում այն բուժվում է, մարդիկ կրկին դառնում են աշխատունակ` վերադառնալով իրենց բնականոն կյանքին։
Ճողվածքի տեսակների, ախտորոշման, բուժման մեթոդների և այլ հարցերի վերաբերյալ զրուցեցինք «Քանկոր» ԲԿ վերտեբրոլոգիայի ու ռեաբիլիտացիոն բաժանմունքի վարիչ Լևոն Համբարձումյանի հետ։
– Ի՞նչ է ողնաշարի ճողվածքը‚ ի՞նչ տեսակներ կան։
– Աշխարհի բնակչության 96%-ն ունի ճողվածք։ Գոյություն ունեն երկու տիպի ճողվածքներ` նեյտրալ և ակտիվ։ Նեյտրալ ճողվածքները նյարդաթելերին չեն դիպչում և, ընդհանրապես, չեն անհանգստացնում. այդպիսի ճողվածք ունեցող մարդը հիվանդ չի համարվում։ Բժշկի միջամտությունն անհրաժեշտություն է միայն ակտիվ ճողվածքների դեպքում, որոնք կարող են հանգեցնել լուրջ խնդիրների։ Ակտիվ ճողվածքը նյարդաթելին դիպչող ճողվածքն է։ Ճողվածքը, սեղմելով նյարդաթելերը, սկզբնական փուլում առաջացնում է ցավ, այնուհետև` թմրածություն և թուլություն։ Ակտիվ ճողվածքն առաջանում է հետևյալ կերպ. ի հայտ է գալիս դիսկոզ (ժողովրդական լեզվով ասած` դիսկի խախտում)։ Խախտվում է դիսկի ամորտիզացիոն համակարգը. դիսկի չոր օղակն աստիճանաբար մաշվում է, և ներսում գտնվող դոնդողանման նյութը սկսում է դուրս գալ։
– Ինչպե՞ս է արտահայտվում ողնաշարի ճողվածքը։
– Ողնաշարի ճողվածքն ունի երեք փուլ. առաջին` պրոտրուզիայի փուլը, երկրորդը` ճողվածքի, և երրորդը սեկվեստրացիայի փուլն է։ Առաջին փուլում դիսկի դոնդողանման նյութը գտնվում է պարկի մեջ և չի հասցրել պատռել այն։ Ճողվածքի փուլում պատռվում է պարկը և դիսկի դոնդողանման նյութը դուրս է գալիս պարկից։ Ընդ որում, դուրալ պարկը, որը կազմված է կապաններից, չի պատռվում. պատռվում է միայն դիսկի օղակը, իսկ սեկվեստրացիայի փուլում` ճողվածքից դուրս գալով, առաջանցնում է սեկվեստր։ Դա վտանգավոր փուլ է և կարող է հանգեցնել բավականին լուրջ, երբեմն չվերականգնվող խնդիրների։ Եթե այն դիպչի լուրջ նյադրավորման հատվածի և նյարդաթելեր վնասի, դրանք կարող են այլևս չվերականգնվել։ Ի դեպ, սեկվեստրացիայի փուլում հիվանդի մոտ հնարավոր է ինքնաբուժում։ Դա կատարվում է այն դեպքում, երբ կտորն ընկնում է չեզոք հատված։
– Որո՞նք են ողնաշարի ճողվածքի առաջացման պատճառները։
– Ողնաշարի ճողվածքը հիմնականում առաջանում է սխալ կենսակերպի հետևանքով, այսինքն, եթե պատշաճ կերպով չենք պաշտպանում ողնաշարը։ Դա սպառնում է թե՛ նստակյաց աշխատանք ունեցողներին, թե՛ շարժման մեջ գտնվողներին։ Որևէ սահմանափակում գոյություն չունի. ողնաշարի ճողվածքը հանդիպում է ցանկացած մասնագիտության տեր և ցանկացած զբաղվածության մարդու մոտ սխալ գործողությունների` հիմնականում մարզված չլինելու արդյունքում։ Կարող է ի հայտ գալ նաև ծանրություն բարձրացնելու, երկար` մինչև 16 ժամ աշխատանքի հետևանքով։
– Ախտորոշման ի՞նչ մեթոդներ են կիրառվում։
– Այսօր ամենահավաստի ախտորոշման տարբերակը ՄՌՏ հետազոտությունն է կամ ՀՏ հետազոտությունը։ Հիմնականում շեշտադրվում է ՄՌՏ հետազոտությունը։
– Ողնաշարի հատկապես ո՞ր հատվածներն են խոցելի։
– Ճողվածքները լինում են ողնաշարի տարբեր հատվածներում։ Առավել խոցելի է գոտկային հատվածը. 90% դեպքերում ճողվածքները հանդիպում են գոտկատեղում, քանի որ մարմնի հիմնական ծանրությունն ընկնում է այդ հատվածի վրա։ Այս դեպքում ճողվածքն առաջացնում է ոտքերի ցավ, թմրածություն կամ թուլություն։ Ճողվածքը հանդիպում է նաև պարանոցային հատվածում։ Ամենահազվագյուտը կրծքային հատվածի ճողվածքներն են։
– Ի՞նչ բարդություններ կամ հետևանքներ կարող են լինել։
– Ճողվածքը կարող է հանգեցնել մի շարք բարդությունների։ Այն, բացի նյարդաթելը սեղմելուց, առաջացնում է հենաշարժողական համակարգի փոփոխություն. այսինքն ցավի, թմրածության կամ թուլության պատճառով փոխվում է կեցվածքը, քայլվածքի ձևը, որի հետևանքով խնդիրներ են ի հայտ գալիս քայլվածքին մասնակցող հոդամակերեսներում։ Նկատվում է կոնքազդրային, ծնկան, սրունք-թաթային հոդերի մաշվածություն։ Նման պարագայում ճողվածքի խնդիրը լուծելուց հետո պարզվում է, որ արդեն առկա են արթրոզի երևույթներ։
– Ինչու՞ է առաջանում ցավ և ի՞նչ անել ցավերի սրացումների ժամանակ։
– Ցավն առաջանում է այն պարզ պատճառով, որ նյարդաթելը սեղմվում է։ Ցավն առաջին ազդակն է, որով նյարդաթելը մեզ հաղորդում է, որ ինչ-որ բան այն չէ, թեև պացիենտը դիմում է բժշկի միայն այն ժամանակ, երբ հնարավոր ամեն ինչ փորձել է, և արդեն ոչինչ չի օգնում։ Սուր ցավերի դեպքում բարդ է ինչ-որ կերպ օգնելը։ Դեղորայքը, անցգայացման ազդեցությունը կարճատև արդյունավետ են, այդ պատճառով պացիենտի մոտ գործընթացն սկսում է քրոնիկ բնութ կրել, որի ժամանակ գանգատներ լինում են, սակայն բացակայում են սուր ցավերը, և հիվանդին թվում է, թե ինքը բուժվել է, մինչդեռ հիվանդությունն ավելի է խորանում։
– Ինչո՞վ է առանձնանում Ձեր կլինիկան ողնաշարի բուժման գործընթացում։
– Մենք այսօր առաջարկում ենք բուժում վերջին սերնդի ավտոմատացված դեկոմպրեսիոն սարքերով։ Դրանք DRX 9000 սարքերն են, որոնք աշխարհում մեծ համբավ ունեն։ Դրանց միջոցով հնարավոր է վակուումի էֆֆեկտ ստեղծել և ճողվածքը հավաքել դեպի ներս։ Բաժանմունքը նոր ենք հիմնել, սակայն 7 և ավելի տարիների փորձ ունենք, և այդ ընթացքում պարզել ենք, որ քայլերը ճիշտ կատարելու դեպքում կարող ենք բարձր արդյունավետություն ապահովել։
Բացի ժամանակակակից սարքերից, մենք իրականացնում ենք համակարգային բուժում։ Մեր բաժանմունքը ողնաշարային վերականգնողական է. մենք չենք բուժում միայն ճողվածքը` վերականգնման մասը թողնելով մեկ այլ կլինիկայի։ Մենք բուժում ենք ընդհանուր ողնաշարը։ Բացի ճողվածքից վերացնում ենք դիսկոզը, կարգավորում մկանային դիսբալանսը, մարզանքների միջոցով ստեղծում մկանային կորսետներ։ Բուժական-վերականգնողական կուրսերը տևում են 4-8 շաբաթ` կախված հիվանդության բարդությունից։ Հիմնականում մեկ կուրսը բավարար է լիարժեք բուժման համար։ Կրկնելու հավանականությունը գրեթե զրո է։ Բուժումից հետո առողջացման լիարժեք փուլի ընթացքում մենք հիվանդի կողքին ենք` 4 ամիս շարունակ վերահսկում ենք նրանց։ Մեր առաջարկած ծառայություններն ընդգրկում են ե՛ւ բուժական մերսումը, ե՛ւ կինեզոթերապիան, ե՛ւ ռեֆլեքսոթերապիան, ե՛ւ մանուալ թերապիան։ Մենք հիվանդների համար մշակում ենք անհատական տնային ծրագիր, որը նրանք պարտավոր են կատարել մինչև լիարժեք վերականգնումը։ Հետագայում խորհուրդ ենք տալիս զերծ մնալ պասիվ կենսակերպից։
– Խոսենք կինեզոթերապիայի (բուժական ֆիզկուլտուրա‚ մերսում)‚ բուժման երկարատևության և ավանդական միջոցների մասին։
– Կինեզոթերապիան` բուժական ֆիզկուլտուրան, բուժումը վերջնակետին հասցնելու անբաժան մասն է։
– Ինչու՞ են ընտրվում տրենաժորներ բուժման գործընթացում‚ ի՞նչ խորհուրդ կտաք կորսետի վերաբերյալ։
– Մեր առաջարկած տրենաժորները հիվանդին չեն ծանրաբեռնում։ Շատ արագ բժշկության ասպարեզ մտան, այսպես կոչված, Բուբնովսկու տրինաժորները։ Տրենաժորների հաջողությունը պայմանավորված է նրանով, որ դրանք մեծ արդյունավետություն ունեն վերջնական մկանային շերտերը հավաքելու գործում։ Ինչ վերաբերում է ոչ մկանային` արհեստական կորսետներին, դրանց կտրականապես դեմ եմ։ Արհեստական կորսետը հանգեցնում է մկանային ատրոֆիայի, որը հետագայում իրական մկանային կորսետ ստեղծելը դարձնում է շատ բարդ։ Եթե հիվանդը երկար ժամանակ կրի կորսետ, այլևս դրանից հրաժարվել չի կարողանա։
– Ինչպե՞ս կանխարգելել ողնաշարի ճողվածքը։
– Ճողվածքը կանխարգելելու համար անհրաժեշտություն են կանխարգելիչ մարզումները։ Անհարմարավետության առաջացման սկզբնական փուլում, առանց խնդրի խորանալուն սպասելու, անհրաժեշտ է դիմել համապատասխան մասնագետին։
Հասցե. ՀՀ, 0052, Երևան, Ֆանարջյան փող., 55
Հեռախոս. +374 93 977759, +374 10 202469
Վեբ կայք. https://www.med-practic.com/arm/754/my.organization.html
Կարդացեք նաև
Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:
2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...
Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։
Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...
Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...
Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն