Բժշկի ընդունարանում
Նեյրոֆիզիոլոգիական ծառայությունը «Արմենիա» բժշկական կենտրոնում. armeniamedicalcenter.am
Մեր զրուցակիցն է «Արմենիա» բժշկական կենտրոնի նեյրոֆիզիոլոգիայի ծառայության ղեկավար Աննա Չախոյանը:
– Ի՞նչ է ուսումնասիրում նեյրոֆիզիոլոգիան:
– Նեյրոֆիզիոլոգիան ուսումնասիրում է կենտրոնական եւ պերիֆերիկ նյարդային համակարգի ֆունկցիոնալ վիճակը: Այն իր մեջ ընդգրկում է գլխուղեղի հետազոտության էլեկտրաէնցեֆալոգրամա մեթոդը: Նեյրոմիոգրաֆիան նույնպես ներառում է նեյրոֆիզիոլոգիայի բնագավառը, որը պերիֆերիկ նյարդային համակարգի, նյարդերի ու մկանների ուսումնասիրությունն է: Եթե մարդու գլխուղեղում կան ուռուցքներ, նեյրոֆիզիոլոգան չի կարող միանշանակ բացահայտել, քանի որ ոչ թե կառուցվածքային, այլ ֆունկցիոնալ հետազոտություն է:
Ուսումնասիրությունը կատարվում է հատուկ տեխնիկայի միջոցով. գլխուղեղի մազածածկ տարածքին փակցվում են էլեկտրոդներ, որոնք դրվում են աջ եւ ձախ ուղեղի բոլոր բլթերի վրա: Ուսումնասիրության ընթացքում ստանում ենք գիր, որոնք արտահայտվում են ալիքների տեսքով:
Նեյրոֆիզիոլոգիան իրականացնում է նաեւ էլեկտրոնեյրոմիոգրաֆիա, որը պերիֆերիկ նյարդերի ու մկանների հետազոտությունն է: Բոլոր տեսակի պերիֆերիկ նյարդերի հետ կապված հիվանդությունները՝ պոլինեյրոպաթիաներ, մոնոնեյրոպաթիաներ, նյարդամկանային հաղորդչականության խանգարումներ եւ այլ հիվանդություններ եւս հնարավոր է որոշել այս մեթոդով: էլեկտրոնեյրոմիոգրաֆիայի մասն է կազմում միոգրաֆիան` մկանի ուսումնասիրությունն ասեղի միջոցով:
– Ո՞վքեր են դիմում նեյրոֆիզիոլոգներին:
– Մեզ հիմնականում դիմում են նյարդաբանական, նեյրովիրաբուժական խնդիրներ ունեցող, պացիենտները: Կիրառվում է նաեւ հոգեբուժության պրակտիկան:
– Ո՞ր դեպքերն են առավել հաճախակի:
– Առավել հաճախ դիմում են էպիլեպսիայով հիվանդները: Սարքի միջոցով կարողանում ենք որոշել, թե տվյալ անձն էպիլեպսիայի որ տեսակով է տառապում, ինչ տեղակայվածություն ունի: Շատ կարեւոր է գտնել հիվանդության օջախը, որն անհրաժեշտ է եւ՛ ախտորոշման, եւ՛ բուժման գործընթացում: Քանի որ էպիլեպսիայի յուրաքանչյուր դրսևորում պահանջում է համապատասխան դեղորայքային բուժում, ապա այս պարագայում ներյրոֆիզիոլագիական ԷԷԳ (էլեկտրաէնցեֆալոգրաֆիա) մեթոդն ուղղակի անփոխարինելի է` օջախի տեղակայումը հաստատելու համար:
– Ի՞նչ ախտանշանների դեպքում են իրականացվում էնցեֆալոգրամայի եւ նեյրոմիագրաֆիայի:
– Էնցեֆալոգրամայի մեթոդով ախտորոշում հիմնականում իրականացվում է այն պացիենտների մոտ, ովքեր գանգատվում են գլխացավերից, գլխապտույտներից, գիտակցության կորստից, իսկ նեյրոմիագրաֆիա կատարվում է պացիենտների մոտ, ովքեր գանգատվում են ձեռքերի կամ ոտքերի թուլությունից, թմրածությունից:
– Ո՞ր մասնագետների հետ են համագործակցում նեյրոֆիզիոլոգներն իրենց պրակտիկայում:
– Հիմնական համագործակցութունը լինում է նյարդաբանների եւ նեյրովիրաբույժների հետ: Նյարդաբանները կասկածի դեպքում, ախտորոշումը հաստատելու կամ բացառելու համար պացիենտին ուղեգրում են նեյրոֆիզիոլոգի մոտ` հետազոտության:
Կարդացեք նաև
Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:
2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...
Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։
Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...
Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...
Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն