Բժշկի ընդունարանում
Ի՞նչ է էքսպրես լաբորատորիան, ինչո՞վ է այն առանձնանում այլ լաբորատորիաներից. Լյուբա Մանուկյան. armeniamedicalcenter.am
Մեր զրուցակիցն է «Արմենիա» բժշկական կենտրոնի էքսպրես լաբորատորիայի ղեկավար Լյուբա Մանուկյանը:
– Ի՞նչ է էքսպրես լաբորատորիան:
– Էքսպրես լաբորատորիան նախատեսված է հիվանդներին շտապ ախտորոշելու և հիվանդի վիճակը գնահատելու համար: Մենք աշխատում ենք շուրջօրյա` առանց հանգստյան օրերի: Հիմնականում մինչեւ ժամը 16.00-ը սպասարկում ենք թունավորման, հեմոդիալիզի ու վերակենդանացման բաժինները, 16.00-ից հետո` հիվանդանոցի բոլոր բաժանմունքները:
Մեր լաբորատորիայում իրականացնում ենք տարբեր տիպի հետազոտություններ, այդ թվում նաեւ թթվահիմնային հավասարակշռության հետազոտությունը: Սա հիմնականում նախատեսված է ներերակային ներարկում ընդունող ծանր հիվանդների համար, դրանով կարողանում ենք օրգանիզմում թթվահիմնային հավասարակշռությունը կարգավորել: Ունենք նաեւ էլեկտրոլիտների համար նախատեսված սարք՝ «Ռոշ» ընկերության արտադրության: Այն որոշում է օրգանիզմում կալիումի, կալցիումի եւ նատրիումի իոնները: Կատարում ենք նաև բիոքիմիական հետազոտություններ ժամանակակից սարքավորումներով, ինչպիսին է, օրինակ` Mindray BC-2300: Ընդհանուր կլինիկական հետազոտություն, Mindray BA-88A սարքավորումով: Ընդհանուր առմամբ, մեր լաբորատորիան հագեցած է նորագույն սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս կարճ ժամկետում ունենալ ճշգրիտ տվյալներ հիվանդի մասին:
– Ո՞ր դեպքերն են համարվում արտակարգ էքսպրես լաբորատորիայի ծառայություններին դիմելու համար:
– Լաբորատորիայի համար բոլոր ծանր դեպքերը համարվում են արտակարգ, այդ թվում՝ բոլոր էթիոլգիայի արյունահոսությունները, շոկային վիճակները, հիպո- և հիպերգլիկեմիկ կոմաները, ինսուլտներն ու ինֆարկտները, հետվիրահատական վիճակները և այլն:
– Ի՞նչ ժամանակահատվածում և ինչպե՞ս է կազմակերպվում օպերատիվ հետազոտությունը:
– Աշխատանքները կազմակերպվում են հնարավորին չափ սեղմ ժամկետում` կանխելու հիվանդի մոտ հնարավոր ծանր զարգացումները, օրինակ, արյան խումբը որոշվում է մոտավորապես 5 րոպեում, միզանյութի, կրեատինի, գլյուկոզայի հետազոտությունը` 15 րոպեում, իսկ թթվահաիմնային հավասարակշռությունը` 2 րոպեում: Արյան ընդհանուր հետազոտությունների պատասխանները, որի շրջանակում իրականացվում է 19 պարամետրերի որոշում, պատրաստ են լինում 5 րոպեի ընթացքում: Իհարկե, վերոնշյալ ժամկետները կարող են տատանվել տվյալ պահի իրավիճակից, բայց և այնպես, շտապ դեպքերը առաջնահերթ են:
– Ի՞նչ հետազոտություններն են հնարավոր իրականացնել կարճ ժամկետում:
– Կարճ ժամկետում հնարավոր է իրականացնել կարբոքսինի՝ թունավորման, հետազոտությունը, որի պատասխանը պատրաստ է լինում 15-20 ի ընթացքում: Էքսպրես լաբորատորիայում յուրաքանչյուր րոպե հաշվարկված է, այստեղ աշխատում են բավականին հմուտ, երկարատև փորձ ունեցող մասնագետներ: Մեր թիմի բոլոր անդամները նվիրված են իրենց աշխատանքին, կատարում են այն բարեխղճորեն և միշտ առաջնային համարում հիվանդի մասին տեղեկատվությունը ճշգրիտ ու հնարավորինն արագ տրամադրել:
– Ո՞ր դեպքերն են ամենահաճախ հանդիպող, որոնց համար դիմում են էքսպրես լաորատորիա:
– Էքսպրես լաբորատորիա դիմում են ծայրահեղ դեպքերում: Ամենահաճախ հանդիպում են շաքարային դիաբետով, դիալիզով հիվանդները, վնասվածքներ ստացած, թունավորված մարդիկ, ինչպես նրանք, ովքեր ցանկանում են հետազոտվել և կանխել հնարավոր հիվանդությունները:
Կարդացեք նաև
Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:
2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...
Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։
Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...
Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...
Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն