Բժշկի ընդունարանում
Բոտուլիզմ, սնկային և սպիրտային թունավորումներ. հարցերին պատասխանում է թունաբան Միքայել Գաբրիելյանը. armeniamedicalcenter.am
Օրգանիզմի թունավորումների առաջացման պատճառները բազմաթիվ են՝ սննդային, ալկոհոլային, սնկային, բոտուլիզմ, շարքը կարելի է անվերջ թվել: «Արմենիա» ԲԿ բժիշկ-թունաբան, ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետ Միքայել Գաբրիելյանի հետ հանդիպման ընթացքում զրուցել ենք բուտիլիզմի, ալկոհոլի եւ սնկային թունավորումների առաջացման պատճառների եւ առողջության վրա հետեւանքների մասին:
– Որո՞նք են սնկերից եւ բոտուլիզմից առաջացած թունավորումների առաջին ախտանշանները:
– Թունավորման առաջին ախտանշաններն են սրտխառնոցը, փսխումը, փորլուծությունը, որովայնի ցավը:
– Ե՞րբ են ի հայտ գալիս թունավորման առաջին ախտանշանները:
– Եթե սնկային թունավորում է, օրգանիզմն ուշ է արձագանքում թունավորմանը: Առաջին օգնություն ցուցաբերելուց հետո մարդու ինքնազգացողությունը լիարժեք չի կարգավորվում, հակառակը, աստիճանաբար վիճակը վատանում է: Բարեբախտաբար, Հայաստանում իսկական թունավոր սնկեր չկան, որոնց պարագայում ելքը մահացու է, քանի որ հակաթույն, որպես այդպիսին, գոյություն չունի: Բոտուլիզմի դեպքում` որքան շուտ են սկսվում գանգատները, այնքան ծանր է թունավորված մարդու վիճակը: Եթե 3-5 օր հետո է օրգանիզմն արձագանքում թունավորմանը, ապա ընթացքը լինում է թեթեւ:
– Որո՞նք են բոտուլիզմի առաջացման պատճառները եւ ինչպե՞ս խուսափել:
– Հայտնի է, որ բոտուլիզմով թունավորման պատճառը հողից վարակն է եւ անաէրոբ՝ անթթվածին միջավայրը: Բոտուլիզմը զարգանում է սննդային պահածոների կիրառումից, որոնց մեջ սխալ վերամշակման արդյունքում հողի առկայության դեպքում` վարակված բոտուլինի հարուցիչներով, անթթվածին պայմաններում արտադրվում է բոտուլինատոքսին, որն էլ առաջացնում է օրգանիզմի թունավորումը: Երեւույթից խուսափելու համար պահածոն բացելուց հետո պետք է օգտագործել 30-40 րոպե բարձր ջերմամշակման ենթարկելուց հետո: Ընդհանուր առմամբ, ցանկալի է օգտագործել գործարանային պայմաններում պատրաստած պահածոներ, քանի որ այնտեղ ապահովվում է անվտանգ պատրաստման համար նախատեսված ջերմամշակման բարձր ջերմաստիճանն ու համապատասխան ճնշումը: Վստահորեն կարող եմ ասել, որ տնային պայմաններում պատրաստած պահածոների համեմատ գործարանային արտադրանքն առավել անվտանգ է:
– Վերջին տարիներին սնկային թունավորման ինչպիսի՞ ցուցանիշ է նկատվում:
– Բարեբախտաբար, թունավորման դեպքերը նվազել են: Մարդիկ ավելի զգոն ու տեղեկացված են: Առհասարակ, բոտուլիզմին բնորոշ է մասսայական թունավորման դեպքերը: Ինչ վերաբերում է սնկերին, հարկ եմ համարում նշել, որ չի կարելի դաշտերից սունկ հավաքել կամ փողոցային պայմաններում վաճառվող սունկ գնել: Շուկայում վաճառվող սունկը ենթարկվում է լաբորատոր քննության:
– Ինչպե՞ս տարբերակել` ի հայտ եկած գանագատները թունավորմա՞ն, թե՞ վարակի հետ կապված ախտանշաններ են:
– Օրինակ, բոտուլիզմն ունի ախտանշաններ, որոնք որևէ վարակի դեպքում չի արտահայտվում: Դրանք են` ձայնի փոփոխությունը, երկտեսությունը, կուլ տալու ժամանակ դժվարությունը: Սնկի թունավորման դեպքերի առանձնահատկությունն այն է, որ մարդիկ անմիջապես տեղեկացնում են սնկի օգտագործման մասին:
– Սնկի եւ բոտուլիզմի թունավորման դեպքերում որպես առաջին օգնություն ի՞նչ անել:
– Պարտադիր դիմել բժշկի օգնությանը: Բժշկի հսկողությունն առաջնային է: Բուտուլինատոքսինի մեկ մգ-ը հինգ միլիոն մարդու կյանք կարող է խլել, իսկ թունավոր սնկի թունավորման դեպքերի 90%-ն ունենում է մահվան ելք: Սնկային թունավորման պարագայում օրգանիզմում միաժամանակ տեղի է ունենում լյարդի եւ երիկամային անբավարարություն: Բոտուլիզմի ժամանակ թունավորումն ազդում է բոլոր օրգան-համակարգերի վրա՝ սկսած ուղեղի աշխատանքից: Ժամանակին բոտուլիզմն ամբողջ աշխարհում համարվում էր կենսաքիմիական զենք, թեպետ այսօր էլ այն ուժեղ թույների շարքում է:
– Ի՞նչ անել տնային պայմաններում` նախքան բժշկի այցը:
– Անհրաժեշտ է շատ ջուր օգտագործել, որպեսզի առաջանա փսխման ռեֆլեքս եւ փսխման միջոցով օրգանիզմից հնարավորինը դուրս բերվի թույնը:
– Ի՞նչ անել, եթե առկա են անզուսպ փսխումներ:
– Անհապաղ պետք է դիմել բժշկի օգնությանը: Բուժօգնություն ստացած պացիենտների 70-80%-ը լիարժեք բուժվում է:
– Ի՞նչ անել, եթե կերակրող մայրը կամ հղին է թունավորվել:
– Քանի որ այս կանայք խոցելի են, անհրաժեշտ է, առանց վարանելու, դիմել բժշկի օգնությանը:
– Ակտիվացված ածուխի օգտագործումը որքանո՞վ է արդյունավետ:
– Այն ունի ժամանակավոր ազդեցություն եւ օգտագործելը չի խրախուսվում:
– Ալկոհոլային թունավորման տարածվածության պատկերն ինչպիսի՞ն է:
– Ալկոհոլային թունավորումը մեր օրերում տարածված է: Չի կարելի չարաշահել օրգանիզմի հնարավորությունները, պետք է օգտագործել քիչ չափաբաժնով ալկոհոլ: Այս թունավորումը նույնպես ունի իր վտանգավորությունը՝ ընդհուպ մինչեւ գիտակցության կորուստ ու մահ, քանի որ թույնն աստիճանաբար ազդում է ուղեղի վրա եւ արգելափակում նրա աշխատանքը: Ալկոհոլային թունավորման գանգատները նույնն են, ինչ մյուս թունավորումները: Ալկոհոլից թունավորման դեպքում նախանշաններն ի հայտ են գալիս ալկոհոլի օգտագործումից երկու ժամ անց:
Ալկոհոլային թունավորումը հատկապես ինչո՞վ է պայմանվորված` ալկոհոլի որակի՞ց, թե՞ օգտագործված քանակի չափաբաժնից:
– Թունավորումը կախված է միայն ալկոհոլի չարաշահումից՝ որակը դեր չունի:
– Ալկոհոլի որքա՞ն չափաբաժնից սկսած է ազդեցությունը թունավոր:
– Դա կախված օրգանիզմի առանձնահատկությունից, հատուկ սահմանված նորմա գոյություն չունի: Առհասարակ, չի կարելի ալկոհոլ օգտագործել սնունդ օգտագործելուց առաջ՝ դատարկ ստամոքսով:
– Ալկոհոլի ո՞ր տեսակն է թունավորման ռիսկ պարունակում:
– Ցանկացած սպիրտ պարունակող ալկոհոլ վտանգավոր է:
Կարդացեք նաև
Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:
2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...
Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։
Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...
Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...
Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն