Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկի ընդունարանում

Հարցազրույց պրոկտոլոգ Անահիտ Գևորգյանի հետ. izmirlianmedicalcenter.com

Հարցազրույց պրոկտոլոգ Անահիտ Գևորգյանի հետ. izmirlianmedicalcenter.com

Գևորգյան Անահիտ Գեղամի - բժշկակական գիտությունների թեկնածու, դոցենտ, բժիշկ կոլոպրոկտոլոգ

Ինչպե՞ս որոշեցիք դառնալ բժիշկ-պրոկտոլոգ

Մասնագիտություն ընտրելու հարցում ճակատագրական եղավ. 1972 թ., երբ սովորում էի 10-րդ դասարանում, որդանման ելունի բորբոքման կապակցությամբ ինձ վիրահատեցին: Մինչ այդ ցանկանում էի թղթակից դառնալ, որովհետև մեր դպրոցում հրաշալի հայոց լեզվի ուսուցիչ ունեինք: Իհարկե՛, հետաքրքիր էլի ուսուցիչներ կային, ովքեր իմ էության ձևավորման գործում մեծ դեր ունեցան: Ես նաև լավ ասմունքում էի: Բայց բեկում եղավ իմ որոշման մեջ:

Այդ ժամանակ տեղի էր ունեցել Երևան-Սևան ճեպընթացի բախումը Երևան-Գյումրի գնացքի հետ և բազմաթիվ ուղևորներ էին վնասվել: Հենց այդ պահին էլ սուր ապենդիցիտով հայտնվեցի հիվանդանոցում: Վիրավորներն այնքան շատ էին, որ բժիշկները ժամանակ չունեին ինձնով զբաղվելու: Ես ստիպված էի սպասել և առիթը բաց չթողեցի հետևելու բժիշկների լարված անցուդարձին: Այդ օրը ականատեսը եղա վիրաբույժների ինքնամոռաց աշխատանքին, այն մեծ պատասխանատվությանը, որը նրանք կրում էին, հասկացա դրա կարևորությունը մարդկային կյանքեր փրկելու գործում:  Ժամերի ընթացքում կայացրեցի ինձ համար կարևոր վճիռը. որոշեցի ինքս էլ դառնալ վիրաբույժ: Երբեք չեմ զղջացել իմ կայացրած որոշման համար: Եթե նորից մասնագիտություն ընտրեի, դարձյալ կդառնայի կոլոպրոկտոլոգ:

Որքա՞ն հաճախ են կանայք ընտրում այդ մասնագիտությունը:

Նախ պետք է լինել ընդհանուր վիրաբույժ, հետո միայն ընտրել պրոկտոլոգիան: Իհարկե՛, կանայք այնքան էլ հաճախ չեն ընտրում այս մասնագիտությունը, ընդհանրապես` վիրաբույժի մասնագիտությունը: Երբ 1976 թ. ընտրեցի այդ մասնագիտությունը, Հայաստանում Բժիշկների կատարելագործման ինստիտուտում բացվել էր պրոկտոլոգիայի ամբիոնը, ավելի ուշ` ներկայիս «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի շենքում, Հայաստանում առաջին անգամ բացվեց կլինիկական օրդինատուրա պրոկտոլոգիայի գծով: 1984 թ. ընդունվեցի կլինիկական օրդինատուրա և երկու տարի ուսանելուց հետո ինձ առաջարկեցին աշխատելու կոլոպրոկտոլոգիայի բաժանմունքում:

Խոսենք Ձեր անցած մասնագիտական ուղու մասին:

Գևորգյան Անահիտ Գեղամի - բժշկակական գիտությունների թեկնածու, դոցենտ, բժիշկ կոլոպրոկտոլոգ1980 թ. ավարտել եմ բժշկական ինստիտուտը որպես վիրաբույժ, այնուհետև կլինիկական օրդինատուրան անցել եմ Մալաթիայի կլինիկական հիվանդանոցում: Իմ վիրաբուժական մկրտությունը ստացել եմ հենց այնտեղ, իսկ «կնքահայրս» եղել է Հարություն Իվանովիչ Մինասյանը: Որպես կոլոպրոկտոլոգ պարտական եմ Լենիկ Նազարովին՞՞՞՞՞: Վիրաբույժները վիրահատել սկսում են 26-27 տարեկանն անց, բայց վիրաբույժը վիրաբույժ է դառնում 10-15 տարվա աշխատանքային պրակտիկայի ընթացքում, երբ արդեն երկու ոտքով ամուր կանգնած է հողի վրա և ինքն իր հույսն է: Մինչ այդ, փորձառու ուսուցիչների, մասնագետների հետ համատեղ աշխատանքը շատ կարևոր է այդ հողն ամրացնելու համար:

Երբ ավարտեցի օրդինատուրան, պարտադիր էր առողջապահության մինիստրության կողմից նշանակման վայրում երեք տարի աշխատելը և միայն դրանից հետո աշխատանքի վայրը կարելի էր ընտրել ազատ կամքով: Ինձ ուղեգրեցին աշխատելուՎանաձորում (նախկինում` Կիրովական): Բայց, քանի որ վիրաբույժներն անպայման նաև պրոկտոլոգիայի մասնագիտացված կուրսեր էին անցնում, որպես Երևանի բնակիչ ինձ ուղարկեցին Երևան՝ պրոկտոլոգիայի վերապատրաստման: Դա էլ դարձավ իմ երկրորդ ճակատագրական որոշում կայացնելու պատճառը: Որոշեցի կոլոպրոկտոլոգ դառնալ, ով զբաղվում է հաստ աղու բոլոր հիվանդություններով՝ քաղցկեղ, խոցային կոլիտ, Կրոնի հիվանդություն,  դիվերտիկուլյար հիվանդություն, բնածին երկար հաստ աղի, թութք և այլն:

Սիրում եմ իմ աշխատանքը: Դու վիրաբույժ ես. քո ձեռքում կա վիրահատական դանակ և այդ դանակի՝ քո ձեռքում հայտնվելու նպատակը հիվանդին առողջացնելն է: Վիրահատական սեղանին մոտենալուց հետո, երբ դու և հիվանդը մնում եք մենակ, և հասկանում ես, որ պետք է այդ սեղանին անզոր պառկած հիվանդը կյանքին վերադառնա առողջ ու նրա հույսն այդ պահին դու ես, բոլոր ավելորդ հուզումները մղվում են երկրորդ պլան: Որքան էլ հոգնած լինես վիրահատարանում, աշխատես 3, 4, անգամ 6 ժամ, երբ վիրահատարանից դուրս ես գալիս հիվանդին օգնած,, բավարարված քո գործից, հոգնածությունն անմիջապես անցնում է:

Ցավոք, չեն կարող չլինել նաև վատ դեպքեր: Հաճախ եմ կրկնում. հիվանդանոցն առողջարան չէ, այստեղ հիվանդներ են և, բնականաբար, ելնելով հատկապես մեր կողմից սպասարկվող հիվանդների խնդիրներից, որոնց դեպքում ամենավտանգավոր բարդություններ կարող են առաջանալ՝ թրոմբոէմբոլիաներ, բերանակցումների անբավարարություններ և այլն, բնականաբար, երբեմն մենք մահվան դեմ ենք կռվում:

Եթե ընդհանրացնեմ` աշխատանքն ու պայքարը մեր գործում միշտ կյանքի համար է:

Հաճախ ենք հանդիպում` այց կին պրոկտոլոգին, ինչը կարծես գովազդային բնույթ է կրում. ի՞նչն է ընդգծվածության պատճառը:

Այդտեղ որևէ գովազդ չկա: Պարզապես, օրինակ, Հայաստանում, ելնելով մեր ազգային մտածելակերպից, ցանկացած տղամարդ նախընտրում է, որ իր կինը վիրահատվի կին վիրաբույժի մոտ:

Ինչո՞ւ կնախընտրեն դիմել կին պրոկտոլոգին:

Արդեն ասացի, որ հենց մեր ազգային առանձնահատկությունից ելնելով` այդ հարցը նախ տղամարդիկ են որոշում: Եթե ծննդաբերության ժամանակ տղամարդիկ իրենց կանանց համար կին-գինեկոլոգ ընտրության հանդեպ անտարբեր են, ապա, մարմնի ինտիմ հատվածների հետ աշխատելու դեպքում, եթե իմանում են, որ կա կին մասնագետ, առաջին հերթին դիմում են կին-մասնագետին:

Ովքե՞ր են պացիենտները, ո՞ր սեռի ներկայացուցիչներն են գերակշռող:

Եթե սկզբնական շրջանում կին-պրոկտոլոգին, ավելի կոնկրետ՝ ինձ,  դիմողների մոտավորապես 90%-ը կանայք էին, ապա վերջին 20 տարիների ընթացքում արդեն այդ հարաբերակցությունը փոխվել է՝ մոտավորապես 70%-ը կանայք են, 30%-ը՝ տղամարդիկ: Արդեն գործում է նաև աշխատանքային փորձառությունը, ավելի ճանաչված լինելը:

Բժշկի կին կամ տղամարդ լինելը տարբերակում են հիմնականում ինտիմ զոննաների հետ կապված խնդիրների ժամանակ: Ընդհանուր որովայնային՝ աղիների հիվանդությունների, քաղցկեղային խնդիրների դեպքում, սովորաբար, բժշկի սեռը որևէ դեր չունի:

Ի՞նչ կառանձնացնեք բժիշկ-պրոկտոլոգի աշխատանքում:

Բժիշկ-պրոկտոլոգ լինելու համար պետք է, նախ, ընդհանուր վիրաբույժ լինել, որովհետև միշտ չէ, որ խնդիրը միայն պրոկտոլոգիական է լինում: Եթե որովայնի խոռոչում օրինակ, կա քաղցկեղ, կամ առկա է Կրոնի հիվանդություն, աշխատանքը միայն հաստ աղու շրջանակում չի սահմանափակվում. ուռուցքը կարող է սերտաճաճ լինել միզապարկին, լեղապարկին, ստամոքսին, լյարդին, միզածորաններին, կանանց օրգաններին: Բժիշկ-պրոկտոլոգը այդ ամենին պետք է տիրապետի:

Մեր աշխատանքում կարևոր են նաև քաղցկեղով հիվանդների հետ վերաբերմունքի նրբությունները: Հիվանդի և հիվանդի հարազատների հետ տարբեր զրույցներ են վարվում, բացատրվում է հիվանդության ծանրության աստիճանը, սպասվող հավանական արդյունքները և այլն: Իհարկե, դեռևս խորհրդային տարիների մտածողություն ունեցող մարդկանց դժվար է անմիջապես հայտնել նրա հիվանդության ծանրության մասին, միայն մոտավորապես 1% հիվանդներին ենք կարողանում ասել, որ նրա մոտ քաղցկեղ է, այն էլ այն դեպքերում, երբ քիմիաթերապիայի կամ ճառագայթային բուժման  հարց է առաջ գալիս: Մեր ժողովուրդը դեռ պատրաստ չէ դրան:  Այս կառույցն էլ խորհրդային տարիներին կառուցվեց և աբողջովին նվիրվեց պրոկտոլոգիային, որպեսզի հաստ աղու քաղցկեղով և բոլոր որովայնային միջամտություն պահանջող վիրահատությունները կատարվեն նույն տեղում, ու քաղցկեղով հիվանդները չհասկանան, թե ինչի համար են վիրահատվում: Նրանց միայն ասվում է, որ ունեն մեծ պոլիպ, որը պետք է հեռացվի: Իհարկե՛,  հիվանդի հարազատներին հիվանդության ընթացքի և բարդությունների հետ կապված ամեն ինչ մանրամասն բացատրվում է:

Ներկայում շատ կլինիկաներում են պրոկտոլոգիական խնդիրներով զբաղվում, իսկ մեզ հաճախ դիմում են արդեն ծանր վիճակներում:


Գևորգյան Անահիտ Գեղամի - բժշկակական գիտությունների թեկնածու, դոցենտ, բժիշկ կոլոպրոկտոլոգ
Այս պահին ի՞նչ առանձնահատուկ դեպք կարող եք հիշել Ձեր պրակտիկայից:

Ցանկացած քաղցկեղով, խոցային կոլիտով, Կրոնի հիվանդությամբ, դիվերտիկուլյար ինֆիլտրատով վիրահատվող հիվանդի դեպք առանձնահատուկ է, որովհետև նրանք թերապևտիկ երկարատև բուժվելուց հետո միայն վիրաբույժի մոտ են հայտնվում` արդեն բարդություններով: Ոչ մի դեպք մյուսին նման չի լինում:

Առանձնահատուկ են դոլիխոկոլոնով հիվանդները, ովքեր հիմնականում երիտասարդներ են, դիմում են ուշ, ավելի ճիշտ դրանք բարձիթողի դեպքեր են: Ուշ դիմելու պատճառն է այն, որ որպես գանգատ փորկապությունը կապելով սննդի հետ, երկար ժամանակ բժշկի չեն դիմում՝ պարզելու պատճառները: Հիվանդներ կան, որոնց մոտ 20 օրով աղիները չեն գործում, կամ 7 տարեկանից սկսած երկար տարիներ ուենալով փորկապություն, այնքան չեն դիմում, մինչև հայտնվում են սուր վիճակում` կղանքային քարեր, աղիների սուր անանցանելիություն, երբեմն որովայնի չափերը կարող են 9 ամսական հղիություն հիշեցնել:

Բարեբախտաբար նման դեպքերը հաճախ չեն հանդիպում:

Կարելի է առանձնացնել նաև պատերազմական տարիները, երբ բժիշկների մի մասը ռազմաճակատում էր, իսկ մյուսներն իրենց տեղերում էին մասնակցում պատերազմին, քանի որ վիրավորների որոշակի քանակ՝ ավելի ծանր դեպքերը, էվակուացվում էին, բերվում Երևան՝ ավելի մասնագիտացված բուժում կազմակերպելու համար:

Կոլոպրոկտոլոգիայի ամենածանր դեպքերը ուղարկվում էին մեզ մոտ և, քանի որ դրանք քրոնիկ հիվանդություններ չէին, այլ վնասվածքներ, չնայած չափազանց ծանր վիճակին, հիմնականում արագ և լիարժեք էին բուժման ենթարկվում:

Այդ տարիներին մեր կլինիկայում վիրավորված անգամ ամբողջ ընտանիքներ են ապրել:

Երկրաշարժից հետո և արցախյան պատերազմի ժամանակ Արցախից ունեցել ենք երկու երեխայի մոտ դոլիխոմեգակոլոնի դեպք: Պատճառը միայն բնածին վիճակը չէր, այլ նաև այն սթրեսային ապրումները, որ նրանք տարել էին: Նրանցից մեկը  5 տարեկան էր՝ նորածնի գլխից մեծ կղանքային քարով:

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am
«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am

Բժշկի աշխատանքն ունի դժվարության իր երանգները, Հիպոկրատի «ծանր գլխարկի» ծանրության տարբեր չափերը, և սխալ չի լինի ասել, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի մասնագիտացումն ընտրած բժիշկներն...

Վիրաբուժություն Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
«Պետք է պայքարել մարդու կյանքի համար՝ առանց ակնկալիքի»․ հարցազրույց մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանի հետ
«Պետք է պայքարել մարդու կյանքի համար՝ առանց ակնկալիքի»․ հարցազրույց մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանի հետ

Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:

2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...

ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

ՄՌՏ հետազտության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում ներդրվել է  2023 թ. փետրվար ամսին: Երևի բոլորին է հայտնի, որ մագնիսառեզոնանսային պատկերի ստացման սարքի հեղինակն է հայազգի գյուտարար Ռեյմոնդ Դամադյանը...

Ախտորոշում Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Հիվանդը բժշկի մեջ պետք է ուժ, լույս և հույս տեսնի․ հարցազրույց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Նաիրա Ջանոյանի հետ
Հիվանդը բժշկի մեջ պետք է ուժ, լույս և հույս տեսնի․ հարցազրույց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Նաիրա Ջանոյանի հետ

Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։


Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...

Քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան. nairimed.com
Քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան. nairimed.com

Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...

Ուռուցքաբանություն
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժիշկներ
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժիշկներ
Կրծքագեղձի քաղցկեղ. erebunimed.com
Կրծքագեղձի քաղցկեղ. erebunimed.com

Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...

Ուռուցքաբանություն
Ինչպես կանխարգելել կաթվածը. erebunimed.com
Ինչպես կանխարգելել կաթվածը. erebunimed.com

Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...

Նյարդաբանություն
Բնածին հիպոթիրեոզի և ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտություններ․ նեոնատոլոգ Աիդա Դանիելյան. morevmankan.am
Բնածին հիպոթիրեոզի և ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտություններ․ նեոնատոլոգ Աիդա Դանիելյան. morevmankan.am

Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...

Առողջ երեխա
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am

Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը

Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...

Նյարդաբանություն Վիրաբուժություն
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am

Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան

Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...

Նյարդաբանություն Վիրաբուժություն
Կոնքազդրային հոդի սքրինինգ. նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am
Կոնքազդրային հոդի սքրինինգ. նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am

Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը


Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...

Առողջ երեխա
Կոկորդի էնդոլարինգեալ վիրահատություններ․ քիթ-կոկորդ-ականջաբան Սոնա Մանուկյան. armeniamedicalcenter.am
Կոկորդի էնդոլարինգեալ վիրահատություններ․ քիթ-կոկորդ-ականջաբան Սոնա Մանուկյան. armeniamedicalcenter.am

Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները


Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Քթի պլաստիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Հայկ Ենոքյանը
Քթի պլաստիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Հայկ Ենոքյանը

Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...

Պլաստիկ վիրաբուժություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ