Բժշկի ընդունարանում
Սրտի բաց վիրահատություններ Քանկոր ԲԿ-ում. ինչո՞ւ են զարկերակային շունտերն առավել արդյունավետ
Քանկոր բժշկական կենտրոնը սիրտ-անոթային հիվանդությունների մասնագիտացված կլինիկա է: Այստեղ բուժվում են մեծահասկաները՝ սրտի հետ կապված ամենատարբեր խնդիրներով: Բժշկի մասնագիտական որակների, Քանկոր կլինիկայի սրտի վիրաբուժության բաժանմունքի և բաժանմունքում կատարվող վիրահատությունների մասին զրուցում ենք սրտի վիրաբույժ Արման Քոչարյանի հետ:
Մասնագիտական ի՞նչ որակներ պիտի ունենա բժիշկը լավ վիրաբույժ համարվելու համար:
- Միայն ոսկի ձեռքեր մսագործն էլ կարող է ունենալ, վիրաբույժը աշխատող գլուխ պետք է ունենա: Անգամ կրկեսում արջին կարող ես դաշնամուր նվագել սովորեցնել, բայց Մոցարտի գործերը հաստատ չես կարող:
Քանկոր բժշկական կենտրոնի Սրտի վիրաբուժության բաժանմունքում ին՞չ միջամտություններ են կատարվում:
- Սրտի վիրաբուժության մեր բաժանմունքում կատարում ենք մեծահասակների ձեռքբերովի և բնածին արատների կապակցությամբ բաց վիրահատություններ: Մեր բաժանմունքում աշխատում ենք երեք վիրաբույժներով: Երբ ընդունում ենք հիվանդին, մենք մանրակրկիտ քննարկում ենք նրա դեպքը, մեզանից յուրաքանչյուրն իր կարծիքն է ասում, հետո կայացնում ենք ամենաօպտիմալ որոշումը:
Ի՞նչ մթնոլորտ է Քանկոր ԲԿ-ում:
Մեր բժիշկներն իրար հետ չեն մրցում, համագործակցում են: Մեր կլինիկայում կա մի շատ լավ սկզբունք. հիվանդը ոչ թե կոնկրետ մեկ բժշկի հիվանդն է, այլ ողջ հիվանդանոցի:Երբ հիվանդը գալիս է մեր կլինիկա, նա ստանում է իր բոլոր հարցերի պատասխանները: Մեր բոլոր բաժանմունքների միջև սերտ կապ կա: Սա հնարավորություն է տալիս ճիշտ ախտորոշել հիվանդին և նրան ճիշտ ուղղորդել՝ ապահովելով նրա բուժման հաջող ընթացքը: Քանկորը եզակի բուժկենտրոններից է, որտեղ հիվանդանոցի սեփականատերը և տնօրենը պրակտիկ բժիշկ է, ում հետ կարող ես ամեն ինչ քննարկել և ունենալ լիակատար մասնագիտական ազատություն:
Սրտի վիրահատությունների մի զգալի հատվածի պատճառը իշեմիկ հիվանդություն է: Ի՞նչ Է կատարվում օրգանիզմում իշեմիկ հիվանդության զարգացման ժամանակ:
Խոլեստերոլ նյութը, որը նորմայում կա և պետք է մարմնին, սկսում է նստել տարբեր տրամաչափի և տեղադրության զարկերակների պատերին, իսկ զարկերակները իրենց բնույթով սնուցող անոթներ են, այսինքն՝ ամեն մի զարկերակ սնուցում է ինչ-որ մի օրգան կամ օրգանի մի հատված: Աստիճանաբար այդ շերտերը ավելանում են, և նեղացումը հասնում է այն աստիճանի, որ անցնող արյան քանակը և այդ օրգանի կողմից պահանջվող արյան քանակների միջև բալանսը խախտվում է, ինչը բերում է թերսնուցման, այսինքն իշեմիայի: Իշեմիա կամ իշեմիկ հիվանդություն, որը հետևանքն է աթերոսկլերոզի, բառացի թարգմանաբար նշանակում է սակավարյունություն, այսինքն՝ անհամապատասխանություն պահանջվող և հասցվող արյան քանակների միջև:
Քանկոր-ում ի՞նչ եղանակով է կատարվում իշեմիկ հիվանդության վիրահատական գործընթացը:
- Իշեմիկ հիվանդության կապակցությամբ վիրահատությունը կոչվում է կորոնար շունտավորում: Քանկոր ԲԿ-ի կարևոր ձեռքբերումն այս հարցում այն է, որ մեր բաժանմունքի բժիշկները լայն ծավալով են կիրառում զարկերակային շունտեր: Զարկերակային շունտերով աշխատելը բժշկից մեծ հմտություն և տեխնիկապես մեծ վարպետություն է պահանջում, բայց վիճակագրորեն զարկերակային շունտերը ծառայում են ավելի երկար, քան երակային շունտերը, հենց այդ պատճառով էլ մեզ համար սկզբունքային է այս շունտերի լայն կիրառումը:
Տարիների փորձ ու հմուտ թիմ ունենք, ինչի շնորհիվ էլ կարողանում ենք բարձր որակ ապահովել:
Ո՞րն է զարկերակային շունտերի առավելությունը:
- Զարկերակային շունտը բարձր ճնշման պայմաններում աշխատող անոթ է, որի միջավայրը դու չես փոխում, ուղղակի մի տեղից մյուսն ես դնում, ճնշման փոփոխություն չի լինում, հետևաբար ինքն ավելի երկար է ծառայում: Երակը ցածր ճնշման պայմաններում աշխատող անոթի տեսակ է, որի միջավայրը դու փոխում ես, դնում ես ավելի բարձր ճնշման տակ, հետևաբար այն շուտ է ախտահարվում:
Քանկոր ԲԿ-ում կատարվում է նաև փականային պրոթեզավորում: Հաճա՞խ կիրառվող միջամտություն է:
- Փականային պրոթեզավորումը կատարվում է այն ժամանակ, երբ փականային ապարատը հիվանդ է: Փականի հիվանդ լինելը ցուցում չէ որևէ գործողության, վիրահատության ցուցումն առաջանում է, երբ այդ հիվանդությունը բերում է սրտի վնասվածության որոշակի աստիճանի: Բարդության տեսանկյունից տեխնիկապես շատ դժվար վիրահատություն չէ և շատ հաճախակի բնույթ չի կրում:
- Իսկ որ դեպքերում է անհրաժեշտություն առաջանում կիրառել վերին աորտայի պրոթեզավորում:
- Վերին աորտայի պրոթեզավորումը կատարվում է ամենամահաբեր հիվանդություններից մեկի պարագայում՝ սրտի վերին աորտայի անևրիզմայի կամ անևրիզմայի շերտազատման դեպքում: Անևրիզման լայնացումն է, շերտազատումը, երբ որ աորտայի պատ կազմող շերտերը միմյանցից շերտազատվում են: Գալիս է մի պահ, երբ պատռվածք է առաջանում, շերտերը հեռանում են միմյանցից: Եթե շերտազատումն ընդգրկում է ճյուղավորման որևէ հատված, դա կարող է բերել այդ ճյուղով սնուցվող մարմնի հատվածի սնուցման ընդհուպ մինչև դադարեցմանը: Այս վիրհատությունը բավականին ծանր է, բավականին ռիսկային, բարձր մահացությամբ հիվանդություն է:
Հայաստանում այն շատ է հանդիպում: Այս հիվանդության հաճախ հանդիպելու հիմնական պատճառներից է բժիշկին ուշ դիմելը: Այս միջամտությունը ևս շատ բարձր մակարդակով կատարվում է Քանկոր բժշկական կենտրոնում
Ի՞նչ խորհուրդ կտաք հիվանդներին:
- Առողջ ապրելակերպ տերմինը համակարգչով մի՛ գրեք, տեսեք ին՞չ է և կողքով անցեք: Փորձե՛ք հետևել ձեր սննդակարգին, նստակյաց ապրելակերպ մի՛ վարեք, խնդիրների դեպքում էլ ինքնաբուժությամբ մի՛ զբաղվեք՝ բժշկին դիմեք:
Դուք ամեն օր կամ գրեթե ամեն օր տեսնում ու շոշափում եք սիրտը, ինչպե՞ս կբնութագրեք այն:
- Սիրտն ամենասիրուն և ամենաշնորհակալ օրգանն է:
Զրույցի վերջում Արման Քոչարյանն նորից կարևորում է իր այն համոզմունքը, ըստ որի՝ բժշկությունն էլ արվեստ է. սկզբում նվագել ես սովորում, հետո անցնում Մոցարտի գործերին:
Կարդացեք նաև
Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:
2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...
Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։
Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...
Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...
Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն