Բժշկի ընդունարանում
Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության ծառայությունը «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում. Արա Մելիքսեթյան. armeniamedicalcenter.am
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության ծառայության գործունեության մասին զրուցեցինք պլաստիկ վիրաբույժ և միկրովիրաբույժ Արա Մելիքսեթյան ի հետ
- Ի՞նչ վիրահատություններ են իրականացվում Հանրապետական բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության ծառայության շրջանակներում:
- Միկրովիրաբուժությունն իր մեջ ներառում են վերին և ստորին վերջույթներու ու ռեկոնստրուկտիվ վիրաբուժությունը, քանի որ վերջինը նույնպես միկրովիրաբուժական հմտություններ և գիտելիքներ է պահանջում:
Ծառայությունն աշխատում է շուրջօրյա. իրականացվում է ինչպես անհետաձգելի բուժօգնություն (դաստակի վնասվածքների, միկրովիրաբուժական այլ խնդիրների ժամանակ), այնպես էլ պլանային (կատարվում են դեմքի, որովայնի առաջային պատի, կրծքագեղձերի, ականջախեցիների, քթի և այլ էսթետիկ, պլաստիկ վիրահատություններ):
- Ո՞ր խնդիրներն են ավելի շատ հանդիպում միկրովիրաբուժական պրակտիկայում:
- Դիմելիության առումով շատ են դաստակի խնդիրները ՝ համակցված անոթային ախտաբանություններով: Ամբողջ աշխարհում դաստակի վիրաբուժությունն ամենաբարդն է, որոշ երկրներում անգամ այն առանձնացվում է որպես նեղ մասնագիտություն:
Բարդությունը պայմանավորված է փոքր հատվածում մեծաքանակ նյարդերի, անոթների ներկայությամբ և ձեռքի ֆունկցիայի կարևորությամբ:
- Հաճա՞խ են դիմում պլաստիկ և էսթետիկ վիրահատությունների համար:
3. Պլաստիկ միջամտություններից հիմնականում դիմում են քթի վիրահատության համար, ավելի քիչ՝ ականջի, ականջախեցու ձևախախտումների, լոշտակության շտկման համար: Կոպերի կախվածության, թուլության, դեմքի ձգման համար ավելի քիչ են դիմում:
Նախորդ տարիների համեմատ դիմելիությունն, իհարկե, ավելացել է. 10 տարի առաջ հազվադեպ էին պլաստիկ, էսթետիկ վիրահատության, միկրովիրաբուժության համար դիմողները:
Ներկայում այս ծառայությունները մատուցող կլինիկաները շատ են, ուստիև Հայաստանում մրցակցությունը մեծ է:
- Որո՞նք են վիրահատությունների ժամանակ հանդիպող բարդությունները:
- Բարդությունները ընդհանուր վիրաբուժական են, որոնք որոշ հաճախակաությամբ և յուրաքանչյուր կլինիկայում հանդիպում են, և ոչ-ոք ապահովագրված չէ: Մեր նպատակն է հնարավորինս նվազեցնել բարդությունների զարգացման հավանականությունը:
- Ինչպիսի՞ն է բաժանմունքի դեղորայքով և բժշկական տեխնիկայով հագեցվածությունը:
-Ամբողջ աշխարհում կիրառվող ամենաժամանակակից մեթոդները, տեխնոլոգիաները, սարքերը ներդրված են մաև մեր ծառայությունում:
Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության մեջ դեղորայքային լայն սպեկտոր չի կիրառվում, իսկ պահանջարկի դեպքում Հայաստանում այդ առումով որևէ խնդիր չունենք:
- Համագործակցությունների ինչպիսի՞ շրջանակ ունեք:
- Համագործակցում ենք ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի լավագույն, առաջատար մասնագետների հետ, իրականացնում փորձի փոխանակում: Մասնակցում ենք գիտաժողովների, վերապատրաստումներ անցնում Հայաստանում և արտերկրում` մեր ծառայությունում ներդնելով համաշխարհային փորձը, վերջին նորությունները:
«Արմենիա» ՀԲԿ պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության բաժանմունքը սերտ համագործակցում է նաև այրվածքային կենտրոնի հետ: Այդ համագործակցությունը հատկապես իրականացվում է վերականգնողական խնդիրների շրջանակում` հյուսվածքային դեֆեկտների ժամանակ լաթերով ազատ փոխպատվաստումներ իրականացնելիս:
- Ինչպիսի՞ խնդիրներ կան Ձեր աշխատանքում:
- Խնդիրները շատ են. բժշկությունը ամենազարգացող ոլորտներից է և անընդհատ պետք է վերապատրաստվել, սովորել, գիտելիքները զարգացնել՝ ժամանակից հետ չմնալու համար: Հիմնականում խնդիրները համակարգային են, որոնք վերաբերվում են ամբողջ առողջապահական ոլորտին, որտեղ շատ անելիքներ կան:
Կարդացեք նաև
Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:
2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...
Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։
Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...
Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...
Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն