Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկի ընդունարանում

Փսորիազը` հրատապ խնդիր. հարցազրույց Հովհաննես Հովհաննիսյանի հետ

Փսորիազը` հրատապ խնդիր. հարցազրույց Հովհաննես Հովհաննիսյանի հետ

Դեռևս անբուժելի հիվանդություն համարվող փսորիազը մաշկաբանները հեշտությամբ են ախտորոշում: Այն անզեն աչքով էլ կարելի է տեսնել:

Հիվանդության ախտորոշման և ընթացքի մասին  պատմում է մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանը:

–   Կարելի՞ է վարակվել փսորիազով։

–   Փսորիազ անվանումն, ինքնին, վախեցնող է, մանավանդ, եթե դրան գումարենք համացանցում հիվանդության մասին տարածված որոշ կասկածելի բովանդակությամբ նյութերի, որտեղ փսորիազը ներկայացվում է վարակիչ հիվանդություն է, ինչը չի համապատասխանում իրականությանը։ Որևէ մաշկաբան չի վարակվել փսորիազով. նրանք ամենաշատն են շփվում այս հիվանդությունն ունեցող անհատների հետ։

Անշուշտ, նման սխալ տեղեկատվությունն ընթերցողի մոտ կարող է առաջացնել վախի զգացողություն, իսկ հիվանդի մոտ՝ հոգեբանական խնդիրներ, դրանով իսկ ինչ-որ տեղ սրելով նաև հիվանդության ընթացքը։

Գաղտնիք չէ, որ փսորիազն առաջացնում է կոսմետիկ բնույթի լուրջ խնդիրներ, ու ստեղծված, մեղմ ասած, տհաճ վիճակը կարող է բարդույթավորել անհատին։

Փսորիազով հիվանդը ո՛չ ֆիզիկական, ո՛չ մտավոր ունակություններով չի տարբերվում փսորիազ չունեցող անհատից։

Երիտասարդ տարիքում փսորիազ հիվանդությամբ տառապող հիվանդները շատ ավելի դժվար են հաղթահարում պատճառած անհարմարավետությունը. ի հայտ են գալիս բարդույթներ։ Նրանց հատկապես հուզում է շրջապատի մոտեցումը, վերաբերմունքը, որն, այնուամենայնիվ, մտահոգության առիթ է տալիս. մարդիկ մտածում են, թե այն վարակիչ է, խուսափում են հիվանդի հետ սերտ շփումից։

–   Ինչու՞ են փսորիազով ավելի հաճախ հիվանդանում երիտասարդ տարիքում։

–   Փսորիազ հիվանդությամբ տառապողների մեծ մասի մոտ հիվանդությունն ի հայտ է գալիս 18-20 տարեկանում։ Պետք է նշել, որ վերջերս նկատում ենք նաև փսորիազով դեպքեր երեխաների շրջանում (4-5 տարեկան)։ 

Փսորիազը, լինելով աուտոիմուն հիվանդություն, բնականաբար, երիտասարդ հասակում ունի ագրեսիվ ընթացք, ինչը պայմանավորված է այդ տարիքում իմուն համակարգի ակտիվությամբ։ Տարիքի հետ ակտիվությունն իջնում է, ինչի արդյունքում մեծահասակներն ավելի հեշտ են տանում հիվանդությունը։

–   Կա՞, արդյոք, փսորիազով հիվանդ մարդկանց վիճակագրություն Հայաստանում։

–   Ցավոք, Հայաստանում փսորիազի հետ կապված պաշտոնական վիճակագրություն չկա։ Կան երկրներ, որտեղ հիվանդացությունը մեծ թվերի է հասնում։ Օրինակ՝ Դանիայում փսորիազի տարածվածությունը կազմում է 11%։ Մեզ մոտ հիվանդացությունը նույնպես բարձր է, քանի որ առաջացման պատճառներից մեկը սթրեսն է։ Դա է փասում այն, որ լուրջ սթրեսային իրավիճակներում, ինչպես, օրինակ, 1988թ. տեղի ունեցած երկրաշարժից հետո, տարածաշրջանում փսորիազով դեպքերը շատացան։

–   Փսորիազի ի՞նչ տեսակներ կան։

–   Տարբերում են մաշկային և հոդային ձևեր։ Սովորական փսորիազի, վուլգար կամ  հասարակ փսորիազի դեպքում ախտահարվում է մաշկը, հոդային փսորիազի դեպքում՝ հոդերը։ Սա չի նշանակում, որ մեկը մյուսին կարող է բացառել։ Շատ հաճախ հասարակ փսորիազին հետագայում միանում է հոդերի ախտահարումը։ Ավելի քիչ են հանդիպում այն դեպքերը, երբ հոդերի ախտահարմանը հաջորդում է մաշկային ախտահարումը։

Ըստ ախտահարված մակերեսի, տարբերում են մանր, խոշոր օջախային փսորիազներ: Հիվանդությունը տարբերակվում են նաև ըստ ընթացքի, դրսևորման յուրահատկությունների և այլն:

–   Ի՞նչ վտանգներով է հղի փսորիազը։

–   Մաշկային ախտահարման ժամանակ  բարդություններից են թարախաբշտիկային ձևը, էրիթրոդերմիկ ձևերը ։ Հոդախտային ձևերի բարդությունները լուրջ խնդիրներ են առաջացնում. հոդերի ձևախախտում, շարժունակության նվազում վնասված հոդերում։ Երբեմն ախտահարումը կարող է անգամ ողնուղեղային դրսևորում ունենալ` որն ուղեկցվում է շարժունակության արտահատված նվազմամբ։

   Կլինիկորեն ինչպե՞ս է արտահայտվում փսորիազը։ 

–   Մաշկի վրա առաջանում են հանգուցիկներ։ Նրանք գտնվում են մաշկի մակարդակից աննշան բարձր, տարբեր մակերեսներով, որոնք ծածկված են արծաթագույն, բավականին առատ թեփով։ Հիվանդին հիմնական անհանգստացնող պատճառը մաշկի չորությունն ու թեփի առկայությունն է։ Հատկապես արմնկային ու ծնկային հոդերի շրջաններում տեղակայման դեպքում բավականին ցավոտ են, կարող են ճաքեր առաջանալ։ Ափերի ու ներբանների վրա տեղակայված փսորիազն ունի համառ ընթացք և դժվար բուժման ենթարկվող ձևերից է։ Կարող են ճաքեր առաջանալ` բերելով անգամ ինքնասպասարկման դժվարացման։

Մազերի հատվածում տեղակայված փսորիազը կարող է բերել մազաթափության, ինչն ընդհանուր հիվանդացության մեջ քիչ տոկոս են կազմում։

–   Եղանակի հետ կապված` կարո՞ղ է սրվել փսորիազով հիվանդի վիճակը։

–   Փսորիազի դեպքում օրինաչափությունների բացակայություն կա։ Ոմանք պնդում են, որ ամռան շոգն օգնում է հաղթահարել, մեղմել հիվանդության սրացումները, ոմանք՝ հակառակն են համոզում։

Նույնը վերաբերում է սննդակարգին։ Կան մարդիկ, որոնք ասում են՝ ալկոհոլն օգտագործելիս հիվանդության սրացում է նկատվում, ոմանք՝ հակառակն է պնդում։

Այս տեսակետից օրինաչափությունների բացակայությունը խանգարում է մաշկաբաններին` ճիշտ կողմնորոշվել բուժման ու խորհրդատվության հարցերում։ Արդյունքում, յուրաքանչյուր դեպք անհատական մոտեցում է պահանջում։

Միակ խորհուրդը՝  ոչ թե միանգամից պայքարել նրա դեմ, այլ  «ընկերություն» անել հիվանդության հետ, պարզել, այսպես ասած, նրա «նախասիրությունները»։ Անշուշտ, փսորիազի դեմ պայքարի ռազմավարությունը պետք է որոշել միայն բժշկի հետ։

–   Ի՞նչ դեղեր են կիրառվում փսորիազի բուժման գործընթացում։  

–   Ամեն ինչ պայմանավորված է հիվանդության ծանրության աստիճանով։ Թեթև ձևերի ժամանակ տեղային քսուկներ են օգտագործվում: Ի դեպ, քսուկները հորմոնալ ծագման են, որոնցից պացիենտները հաճախ խուսափում են, ինչ խանգարում է ցանկալի արդյունք ստանալուն: 

Միջին աստիճանի դեպքում նշանակում են նաև ընդհանուր օգտագործման հատուկ դեղեր, ֆոտոթերապիա, ինչը բավականին արդյունավետ միջոց է։

–   Կա՞ն բուժմանը միտված նոր մոտեցումներ, նոր դեղեր։    

–   Նոր դեղերի թերությունը նրանում է, որ բավականին թանկ են, ուստի Հայաստանում կիրառման  մեծ փորձ չունենք։

Կարծում եմ, առաջիկայում բժշկությունը կառաջարկի օպտիմալ տարբերակ, քանի որ փսորիազն ամենահետազոտված հիվանդություներից մեկն է, ու կառաջարկի և՛ մատչելի, և՛ անվտանգ դեղ։ Ուստի՝ հուսահատվել պետք չէ։

   Կարելի՞ է փսորիազով հիվանդին այցելել լողավազան, մեկնել ծով։

–   Կրկին շատ անհատական հարց է։ Նույն Մեռյալ ծովը շատ գովազդված է որպես փսորիազի բուժման տարբերակ։ Ոմանց օգնում են նաև լոգանքները Երևանի աղի լճում։

Ինչ վերաբերում է լողավազան այցելելուն, ապա ոչ մի սահմանափակում չկա, դա կախված է հիվանդի ցանկությունից:

Չկան ապացույցներ, որ երկար լոգանքը կարող է բերել փսորիազի սրացման, թեպետ մի ժամանակ այդ մասին շատ է ասվել։ Խորհուրդ ենք տալիս լոգանք ընդունելիս մաշկը զգուշորեն լվանալ և չառաջացնել քերծվածքներ, ինչը կարող է բարդություններ առաջացնել հետագայում և ախտահարման տեղում առաջանա ցանավորում, բժշկական լեզվով` քյոբների ռեակցիա։ 

–   Կա՞, արդյոք, վտանգ` փսորիազը շփոթելու մաշկի այլ հիվանդությունների հետ։

–   Փսորիազը շատ հաճախ ուսանողական ախտորոշում է համարվում։ Այսինքն՝ դեռ մաշկաբան չդարձած արդեն կարելի է ախտորոշել, բայց որքան էլ այն հաճախ է հանդիպում ու ախտանշանները հստակ են, լինում են դեպքեր, մոտավորապես 15-20% դեպքերում, տարբերակելու անհրաժեշտություն է առաջանում։ Օրինակ՝ գոյություն ունեն փսորիազանման մաշկաբորբեր կամ մաշկախտեր։ Այս դեպքում մեզ օգնության են գալիս մի քանի մեթոդներ: Կասկածելի դեպքերում մաշկաբանը հստակ պատասխան է ակնկալում հյուսվածաբանական հետազոտությունից (բիոփսիա)։ Լայն կիրառվում է դերմատոսկոպիայի մեթոդը։

Փսորիազով տառապող պացիենտները պետք է շատ ուշադիր լինեն իրենց մաշկի հանդեպ և հոգ տանեն․խուսափեն վնասվածքներից ու քերծվածքներից։ Ինքնաբուժությամբ զբաղվել խորհուրդ չի տրվում։ Հարկ է հետևել բժշկի խորհուրդներին՝ հատկապես, եթե պատրաստվում եք օգտագործել այս կամ այն դեղը կամ նրբաքսուկը։

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am
«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am

Բժշկի աշխատանքն ունի դժվարության իր երանգները, Հիպոկրատի «ծանր գլխարկի» ծանրության տարբեր չափերը, և սխալ չի լինի ասել, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի մասնագիտացումն ընտրած բժիշկներն...

Վիրաբուժություն Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
«Պետք է պայքարել մարդու կյանքի համար՝ առանց ակնկալիքի»․ հարցազրույց մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանի հետ
«Պետք է պայքարել մարդու կյանքի համար՝ առանց ակնկալիքի»․ հարցազրույց մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանի հետ

Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:

2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...

ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

ՄՌՏ հետազտության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում ներդրվել է  2023 թ. փետրվար ամսին: Երևի բոլորին է հայտնի, որ մագնիսառեզոնանսային պատկերի ստացման սարքի հեղինակն է հայազգի գյուտարար Ռեյմոնդ Դամադյանը...

Ախտորոշում Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Հիվանդը բժշկի մեջ պետք է ուժ, լույս և հույս տեսնի․ հարցազրույց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Նաիրա Ջանոյանի հետ
Հիվանդը բժշկի մեջ պետք է ուժ, լույս և հույս տեսնի․ հարցազրույց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Նաիրա Ջանոյանի հետ

Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։


Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...

Քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան. nairimed.com
Քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան. nairimed.com

Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...

Ուռուցքաբանություն
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժիշկներ
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժիշկներ
Կրծքագեղձի քաղցկեղ. erebunimed.com
Կրծքագեղձի քաղցկեղ. erebunimed.com

Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...

Ուռուցքաբանություն
Ինչպես կանխարգելել կաթվածը. erebunimed.com
Ինչպես կանխարգելել կաթվածը. erebunimed.com

Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...

Նյարդաբանություն
Բնածին հիպոթիրեոզի և ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտություններ․ նեոնատոլոգ Աիդա Դանիելյան. morevmankan.am
Բնածին հիպոթիրեոզի և ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտություններ․ նեոնատոլոգ Աիդա Դանիելյան. morevmankan.am

Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...

Առողջ երեխա
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am

Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը

Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...

Նյարդաբանություն Վիրաբուժություն
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am

Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան

Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...

Նյարդաբանություն Վիրաբուժություն
Կոնքազդրային հոդի սքրինինգ. նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am
Կոնքազդրային հոդի սքրինինգ. նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am

Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը


Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...

Առողջ երեխա
Կոկորդի էնդոլարինգեալ վիրահատություններ․ քիթ-կոկորդ-ականջաբան Սոնա Մանուկյան. armeniamedicalcenter.am
Կոկորդի էնդոլարինգեալ վիրահատություններ․ քիթ-կոկորդ-ականջաբան Սոնա Մանուկյան. armeniamedicalcenter.am

Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները


Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Քթի պլաստիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Հայկ Ենոքյանը
Քթի պլաստիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Հայկ Ենոքյանը

Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...

Պլաստիկ վիրաբուժություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ