Բժշկի ընդունարանում
Հարցազրույց «Իզմիրլյան» ԲԿ անոթային վիրաբուժության բաժնի վարիչ Վարդան Ոսկանյանի հետ. izmirlianmedicalcenter.com
Ե՞րբ է հիմնադրվել անոթային վիրաբուժության բաժանմունքը:
Բաժանմունքն ունի 3 տարվա պատմություն՝անոթային բաժանմունքի հետ կապված ավանդույթներով, որոնք մինչ մեր այս բաժանմունքի ձևավորվելը չկար բուժհաստատությունում:
Որքանո՞վ են բուժման ժամանակակից մեթոդները ներդրված բաժանմունքում:
Ինչպես ցանկացած վիրաբուժական բաժանմունք, մեր բաժանմունքը ևս առաջնորդվում է բնակչությանը հնարավորինս ժամանակակից և արդյունավետ միջոցներ առաջարկելու սկզբունքով: Ընդ որում, դրանք իրենց մեջ ներառում են ինչպես երակային, այնպես էլ զարկերակային համակարգի հիվանդություններով տառապող հիվանդների բուժումը:
Ինչպիսի՞ն է բաժանմունքի տեխնիկական հագեցվածությունը:
Բաժանմունքի հագեցած է նորագույն սարքավորումներով, ապահովված է բուժման և հետազոտման համար անհրաժեշտ ժամանակակից բոլոր մեթոդներով և սարքավորումներով:
Ի՞նչ հիվանդությունների բուժմամբ է զբաղվում բաժանմունքը:
Անոթային բժշկի մասնագիտության մեջ հիվանդությունների հստակ խմբային պատկերացում չկա: Եթե սրտաբանության մեջ կան սրտաբան և սրտային վիրաբույժ հասկացությունները, ապա այստեղ նման տարբերակում չկա: Դրա պատճառն այն է, որ անոթներն ամենուր են, և անոթաբանը փաստորեն գործ ունի բոլոր օրգան-համակարգերի որոշակի ախտաբանությունների հետ:
Բաժանմունքը զբաղվում է ինչպես վիրաբուժական, այնպես էլ որոշակի թերապևտիկ գործունեությամբ: Բուժօգնություն ցուցաբերվում է և մեծահասակներին, և երեխաներին:
Հիմնականում իրականացվում է երակային , զարկերակային և ավշային համակարգի հիվանդությունների ախտորոշում և բուժում (կոնսերվատիվ և վիրաբուժական եղանակներով):
Ինչպե՞ս է կազմակերպվում վիրահատված հիվանդների վերականգնողական շրջանը:
Գոյություն ունեն վերականգնողական շրջանի համար նախատեսված ծառայություններ, որոնք անհրաժեշտ են լինում հիմնականում զարկերակային համակարգի վիրահատություններից հետո:
Իսկ երակային ախտաբանության՝ վարիկոզի կապակցությամբ իրականացված վիրահատությունից հետո հիվանդները ՝ համպատասխան ցուցումներով հաջորդ օրը դուրս են գրվում և վերականգնողական շրջանն անցնում են տանը, իհարկե հսկողության տակ:
Ի՞նչ անձնակազմով են իրականացվում բաժանմունքի աշխատանքները:
Բաժանմունքի անձնակազմը բաղկացած է 2 վիրաբույժից, որոնք բժշկական գիտությունների թեկնածուներ են և 1 կոնսուլտանտից:
Ինչպե՞ս են կազմակերպվում վերապատրաստումները և կոնֆերանսներին մասնակցությունը:
Բժիշկների վերապատրաստումներն իրականացվում են արտասահմանում, բացի այդ մասնակցում ենք անոթային վիրաբույժների եվրոպական ասոցիացիայի ամենամյա կոնֆերանսներին:
Ինչպիսի՞ նոր մեթոդներ կան ներդրված բաժանմունքում:
Նոր վիրահատություններից կարելի է նշել ռադիոհաճախային աբլացիան ստորին վերջույթների վարիկոզ հիվանդությունների ժամանակ: Այդ ասպարեզում բաժանմունքը «պիոներ» է:
Հարկ է առանձնակի նշել նաև ներքին քնային զարկերակի նեղացումների ժամանակ կատարվող բաց վիրահատությունները, որոնք բաժանվում են երկու խմբի: Դրանցից մեկը ներքին քնային և ընդհանուր քնային զարկերակում ժամանակավոր շունտի տեղակայումն է: Հաջորդ եղանակը, այսպես կոչված, էվերսիոն էնդարտերէկտոմիայի իրականացումն է, երբ էվերսիայի եղանակով էնդարտերէկտոմիա է կատարվում ներքին քնային զարկերակից, այնուհետև բերանակցման միջոցով վերականգնվում է ներքին քնային զարկերակի ամբողջականությունը:
Այս մեթոդները վաղուց են ներդրվել անոթային բաժանմունքում: Էվերսիոն էնդարտերէկտոմիան ավելի բարդ միջամտություն է, որովհետև սրա ժամանակ անհրաժեշտ է արագ աշխատել, որպեսզի որքան հնարավոր է սեղմ ժամկետներում հանել ուղեղի արյան շրջանառության իշեմիկ վիճակը: Իսկ երբ արհեստական ժամանակավոր շունտ է դրվում, հնարավոր է երկար աշխատել, որովհետև նույնիսկ ախտահարված հատվածում ինչ-որ քանակությամբ արյան շրջանառություն հնարավոր է ապահովել:
Ստորին վերջույթների զարկերակային անբավարարության վիրահատություններից հետո քնային զարկերակի վիրահատությունները քանակությամբ երկրորդ հորիզոնականն են զբաղեցնում, այսինքն, այս ախտաբանությունը բավականին հաճախ է հադիպում:
Բաժանմունքը ԵՊԲՀ բազա է, կատարվող գիտական աշխատանքներն ուղղված են ինչպես մեր ամենօրյա աշխատանքային փորձը հարստացնելուն, այնպես էլ այլ բուժհիմնարկների հետ համագործակցությանը:
Ի՞նչ կասեք վիրահատությունների արժեքի մասին:
Մեր բաժանմունքում թերևս ամենամատչելի գնացուցակն է կազմավորվել, հատկապես առավել հաճախ հանդիպող հիվանդությունների համար: Մեկ ոտքի վարիկոզ հիվանդության վիրահատական բուժումը կազմում է 250 հազար դրամ, երկու ոտքինը՝ 420 հազար դրամ, մեծ անոթների՝ որովայնային աորտայի անևրիզմայի կամ Լևիշի համախտանիշի ժամանակ կատարվող վիրահատությունները 750 հազար դրամ են՝ առանց պրոթեզի արժեքի:
Կարդացեք նաև
Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:
2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...
Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։
Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...
Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...
Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն