Բժշկի ընդունարանում
Սեզոնային դեպրեսիաներ. հարցազրույց Գայանե Ղալումյանի հետ. izmirlianmedicalcenter.com
– Ի՞նչ ասել է սեզոնային դեպրեսիա:
– Սեզոնային և հետտոնական դեպրեսիաները սկսում են, երբ տոնական վիճակներն ավարտվում են, սպասելիքները վերանում են, մարդն ինչ-որ նոր բան է ուզում, որը` չկա, սկսում է ներքին դատարկություն զգացողությունը: եվ ահա, երբ չեն արդարացվում սպասելիքները և առկա է հարմարողականության հետ կապված դժվարություններ, վրա է հասնում դեպրեսիան: Դրան նպաստում է նաև սեզոնային եղանակը` որբ օրերը մռայլ են ու անարև:
Սեզոններն են՝ անցումը դեպի գարուն, երբ անհամբեր սպասում են գարնանը, տաք օրերին: Գարնանը դեպրեսիաներն ավելի քիչ արտահայտված են, ամռանը մարդիկ հարմարվում, ադապտացվում են, իսկ աշնան վերջը ևս դեպրեսիային նպաստող շրջան է: Սովորաբար, դեպրեսիաները հաճախ արևի, լույսի պակասից են հայտնվում:
– Որո՞նք են դեպրեսիայի պատճառները և ովքե՞ր են ավելի հակված դեպրեսիաների:
– Պատճառներն են հատկապես սուր և քրոնիկ սթրեսները: Դեպրեսիայի առավել հակված են ոչ ճկուն մարդիկ, նշանակություն կարող են ունենալ նաև ժառանգականությունը, մանկական տարիքի հոգեբանական խնդիրները, ընդհանուր հոգեբանական տրավմաները: Այս մարդիկ խոցելի խումբ են և որպես պաշտպանական ռեակցիա, նրանք, ասես, կարծրանում են հոգով, հուզական չեն, ճնշում են հույզերը, ինչը տանում է դեպրեսիայի:
– Ինչպե՞ս է արտահայտվում դեպրեսիան:
– Դեպրեսիան հույզ չէ, այդ ժամանակ ոչինչ չեն ուզում անել, անտարբեր են, կորցնում են հետաքրքրություններն ամեն ինչի նկատմամբ: Նպատակներ չկան, մարդը գործել չի ուզում, նրա համար խթան չկա ապրելու: Լինում է հոգնածություն, գունատություն, վատ ինքնազգացողություն, կրճատվում են շփումները մարդկանց հետ, մեկուսանում են:
Առաջանում է կարծրատիպ, խորքային համոզմունք, որ նա անհաջողակ է, ոչնչի չի կարող հասնել, իջնում է ինքնագնահատականը, սեփական ուժերի նկատմամբ վստահությունը: Ոմանք կարող են չարանալ, դառնալ նաև ագրեսիվ, նախանձ է առաջանում շրջապատողների նկատմամբ, թե ինչու նրանց մոտ ամեն բան ստացվում է: Դրանք աղճատված, իռացիոնալ մտքեր են, սխալ ընկալումներ, որոնք նախանձ են առաջացնում, հիանդները համեմատվում են այլ մարդկանց հետ, ինչը կործանարար է:
– Ի՞նչ բարդություններ և վտանգներ կարող են առաջանալ:
– Եթե դեպրեսիան ժամանակին չկարգավորվի, բժշկի օգնություն չլինի, այն կարող է խորանալ և դառնալ պսիխոտիկ, հոգեբուժական խնդիր: Այդ դեպքում արդեն հոգեբույժի և լուրջ հոգեբուժական դեղորայքի կարիք է առաջանում:
Դեպրեսիայի վտանգներից է ինքնասպանության՝ սուիցիդի վտանգը, երբ մարդն ապրել չի ուզում, սուիցիդալ մտքեր են առաջանում:
– Ինչպե՞ս է բուժվում դեպրեսիան:
– Դեպրեսիայից դուրս գալու համար պետք է լավատեսորեն տրամադրվել կյանքին, հետտոնականից միանգամից կարողանալ անցնել առօրյա կյանքի, անպայման ունենալ նպատակներ և դրանց հասնելու համար մշակել իրատեսական քայլեր ու փորձել առաջնորդվել դրանցով:
Շատ կարևոր է գոհունակությունը, պետք է ամեն օր առօրյայի մեջ գտնել դրական կետեր և շնորհակալ լինեն դրանց համար՝ թե՛ արևի, թե՛ պայծառ օրվա համար: Երեկոյան՝ անցած օրն ամփոփելիս, պետք է դժվարությունները չհիշել, այլ միայն` դրականը:
Արդյունավետ է մաքուր օդում զբոսանքը, ֆիզիկական վարժությունները, օրական անհրաժեշտ չափով (1-1,5 լիտր) ջուր խմելը: Երբ ջրի քանակը պակաս է, տխուր վիճակ է սկսվում, չնայած մարդն ինքը պատճառը չի հասկանում: Նման դեպքերում պետք է դիմել հոգեբանի օգնությանը և ստանալ համապատասխան հոգեբանական օգնություն:
Գոյություն ունեն հոգեբանական թերապիայի տարբեր մեթոդներ՝ կոգնիտիվ վարքաբանական թերապիա, արտթերապիա, մարմնակողմնորոշիչ թերապիա և այլն:
Կոգնիտիվ վարքաբանական թերապիայի ժամանակ հոգեբանը փորձում է օգնել պացիենտին, որպեսզի նա հասկանա իր խնդիրը, փոխի իր վարքային մոդելը: Արդյունքում, երբ գիտակցվում է խնդիրը, փոխվում է հիվանդի վերաբերմունքը խնդրի նկատմամբ, այն կարգավորվում է:
Արտթերապիան աշխատում է արվեստի բոլոր ճյուղերի հետ, այստեղ աշխատում են հիմնականում նկարչաթերապիայով: Կա նաև ավազաթերապիա և այլն: Արտթերապիան օգնում է, որ պացիենտը, ով դժվարանում է իր խնդիրները ներկայացնել, կարողանա դա անել ոչ վերբալ ձևով: Արտթերապիայի յուրաքանչյուր ձև, միաժամանակ, և՛ ախտորոշիչ է, և՛ թերապևտիկ:
Մարմնակողմնորոշիչ մեթոդը պսիխոսոմատիկան է: Ցանկացած հոգեբանական խնդիր օրգանիզմի վրա շ իր արտահայտման ձևն է գտնում, այսինքն, լինում են նաև մարմնական ինչ-որ գանգատներ: Եվ այդ գանգատներով ևս կարելի է հասկանալ պացիենտի հոգեբանական խնդիրները:
Բուժման համար պացիենտին տնային աշխատանքներ են տրվում, հրահանգներ, որպեսզի տանը կարողանա իր վարքը կարգավորել: Նրանք գրում են իրենց մտքերը և թե ինչ իրավիճակում դրանք առաջացան, իսկ հետո քննարկվում են հոգեբանի հետ: Արդյունքում, պացիենտը հասկանում է, որ ինքը միշտ չէ, որ անհաջողակ է, որ եղել են շատ դեպքեր, երբ հաջողության է հասել: Դրանք կոչվում են ինսայթներ, երբ հասկացողության են հասնում, կատարսիսի՝ ինքնամաքրման: Այս պարագայում իռացիոնալ մտքերը փոխվում են ռացիոնալի: Պացիենտը ձեռք է բերում հետագայի համար անհրաժեշտ հմտություններ, և արդեն դժվար իրավիճակներում կարող է ինքնուրույն դուրս գալ:
– Ինչպե՞ս խուսափել դեպրեսիայի առաջացումից:
– Ոչ-ոք ապահովագրված չէ սթրեսներից, բայց դրանց նկատմամբ պետք է ճիշտ վերաբերմունք մշակել: Երբ սպասելիքները չեն արդարացվում, մարդը հուսահատվում է, հուսալքվում: Դրա համար պետք է անմիջապես մեծ նպատակներ չդնել, նախ փոքր քայլերի ձգտել, որոնք հնարավոր է իրականացնել, հասնել դրանց, ոգևորվել և գնալ դեպի հաջորդ փոքր նշաձողը: Նշաձողը միանգամից բարձր դնելը և չկարողանալը դրան հասնել, բերում է հուսահատության:
Դեպրեսիայից խուսափելու համար պետք է նաև վախի, վատ տրամադրության ժամանակ փորձել վերլուծել, թե ինչու է այն առաջացել, հասկանալ պատճառը, ինչո՞ւ չի կարողանում շփվել շրջապատողների հետ: Ինքնուրույն փորձը՝ սեփական վիճակը հասկանալու, օգնում է լուծել խնդիրը:
Պետք է չթաքցնել վախերը, հույզերը, այլ պետք է փորձել արտահայտել դրանք, չվախենալ սխալվելուց: Պետք է ամեն կերպ բարձրացնել ինքնագնահատականը, սիրել, հարգել սեփական անձը, հասկանալ, որ եթե ծնվել է, ապա ունի իր միսիան, իր արժեքը, իր պարտականությունները: Պետք է անպայման գտնել համապատասխան, հաճելի զբաղմունք:
Գայանե Ղալումյան Ալբերտի,
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի կլինիկական հոգեբան,
Սթրեսի և ցավի կառավարման կենտրոնի արտթերապիայի դասախոս
Կարդացեք նաև
Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:
2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...
Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։
Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...
Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...
Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն