Բժշկի ընդունարանում
Թութքի բուժում՝ մեկ օրում Էրեբունի բժշկական կենտրոնում
Թութքը (հեմորոյ) կոլոպրոկտոլոգիայում ամենահաճախ հանդիպող պաթոլոգիան է, նրա տեսակարար կշիռը պրոկտոլոգիական հիվանդությունների մեջ կազմում է 40%: Հաճախականությունն ու վիրահատությունների մեծ ծավալը նպաստել են, որ աստիճանաբար զարգանան ու կատարելագործվեն թութքի բուժման եղանակները, ստեղծվեն վիրահատական նոր մեթոդներ: Ինչպե՞ս է բուժվում թութքը և դրա ժամանակակից բուժման ի՞նչ մեթոդներ են ներդվել հայկական բժշկությունում․ պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ կոլոպրոկտոլոգիայի բաժանմունքի ղեկավար Կարեն Շահնազարյանը։
- Որո՞նք են թութքի առաջացման պատճառները։
- Թութքի առաջացման պատճառները բազմաթիվ են, բայց առաջին ու հիմնական պատճառը քրոնիկական փորկապությունն է, դժվարացած կղման ժամանակ գործադրվող ճիգերը, զուգարանակոնքին երկար նստելը, նաև ծանրություն բարձրացնելը: Պրոկտոլոգիական հիվանդությունները հիմնականում առաջանում են աշխատունակ տարիքում՝ 20-60 տարեկանների շրջանում: Թութքը առավելապես լինում է տղամարդկանց շրջանում՝ պայմանավորված ծանր ու անկանոն սննդակարգով, ոգելից խմիչքի օգտագործումով, նստակյաց կյանքով, ծանրություն բարձրացնելով, փորկապությամբ: Կանայք այս հիվանդությունը ձեռք են բերում հիմնականում ծննդաբերություններից հետո:
-Իսկ ինչպիսի՞ն է դիմելիությունը։ Սա այն հիվանդությունն է, որի մասին մարդիկ չեն սիրում բարձրաձայնել, անգամ բժշկի ամաչում են դիմել։ Սա ինչպե՞ս է անդրադառնում հիվանդության ընթացքի և բուժման վրա։
-Այսօր ամբողջ աշխարհում թութքի վիրահատական բուժումը կազմում է 30%: Իսկ մնացած 70% դեպքերում թութքի բուժումն իրականացվում է մինիմալ ինվազիվ մեթոդներով, որովհետև մարդիկ վաղ են դիմում, հենց առաջին ախտանշանների ի հայտ գալուն պես։ Այնինչ Հայաստանում ճիշտ հակառակ պատկերն է. այս հիվանդությունն ունեցող պացիենտների 70-80 %-ը մեզ մոտ բուժվում է վիրահատական մեթոդներով, որովհետև մարդիկ դիմում են, երբ խնդիրն արդեն շատ խորացած է: Ուշ դիմելու պատճառները մի քանիսն են՝ մարդիկ լուրջ չեն վերաբերում առողջական խնդիրներին, քանի դեռ դրանք չեն սկսում շատ լուրջ անհանգստացնել, ֆինանսական դժվարություններն էլ երբեմն խանգարում են, թութքի պարագայում գումարվում է նաև ամաչելու գործոնը:
Բայց մարդիկ պետք է հասկանան, որ վաղ դիմելով նրանք շատ ավելի են խնայում իրենց ժամանակը ու ռեսուրսները, ու կարող են ավելի արագ ու հեշտ վերագտնել առողջությունը:Որովհետև կոնկրետ մեր բաժանմունքում այսօր իրականացվում են թութքի բուժման մինինալ ինվազիվ այնպիսի միջամտություններ, որոնք անգամ հոսպիտալացում չեն պահանջում ու հետվիրահատական ռեաբիլիտացիան շատ կարճ է տևում:
- Խնդրում եմ մանրամասնել՝ ինչպիսի՞ միջամտությունների մասին է խոսքը։
- Թութքը զարգանում է 4 փուլով: Թութքի առաջացման վաղ, սկզբնավորման փուլում հնարավոր է դեղորայքային բուժում կիրառել: Իսկ առաջին փուլի ուշ և բոլոր մյուս փուլերում թութքի բուժումը պահանջում է վիրահատական միջամտություն: Թութքի զարգացման առաջին և երկրորդ փուլերում մենք կիրառում ենք հեմորոիդալ հանգույցների լիգավորում լատեքսային օղակներով: Բուժման այս մեթոդն ունի արդյունավետության 80-85 % գործակից, որը ժամանակակից բժշկությունում բավական բարձր ցուցանիշ է համարվում: Այն հեմորոդիալ հանգույցներից ազատվելու ամենապարզ ու անցավ մեթոդն է՝ հիվանդության կրկնության ամենաքիչ հավանականությամբ: Լիգավորումը կատարվում է ամբուլատոր պայմաններում, տևում է 10-15 րոպե, առանց ընդհանուր կամ տեղային անզգայացման: Լատեքսային փոքր դիամետրով էլաստիկ օղակներն անցկացվում են հեմորոիդալ հանգույցի արմատներին։ Այդպես փակվում են հանգույցի սնուցման ուղիները, որի արդյունքում տեղի է ունենում հանգույցի մեռուկացում: Գործողությունն ամեն անգամ իրականացվում է մեկ հանգույցի վրա՝ շաբաթը մեկ: Քանի որ կա երեք հեմորոդիալ հանգույց, բժշկին պետք է այցելել 3 անգամ, յուրաքանչյուր շաբաթը մեկ: Լատեքսային օղակի տեղադրումից հետո 7-8 օրվա ընթացքում հեմորոդիալ հանգույցն ընկնում է: Այսինքն՝ պացիենտը բուժման ընթացքում ընդամենը 3 անգամ 10-15 րոպեով պիտի այցելի իր բժշկին, առանց կտրվելու իր աշխատանքային առօրյայից ու կենսակերպից: Այս մեթոդը իր առավելությունների շնորհիվ ցուցվում է նաև քրոնիկ, ծանր սոմատիկ տարբեր հիվանդություններ, սիրտանոթային խնդիրներ ունեցող անձանց:
-Իսկ եթե պացիենտն ավելի ուշ է դիմել, ասենք երրորդ փուլում, ուրեմն պետք է բաց վիրահատական միջամտությա՞ն ենթարկվի։
-Ո՛չ, բաց վիրահատական միջամտության դիմում ենք միայն 4-րդ՝ վերջին փուլում։ Երրորդ փուլում, ի դեպ միայն Էրեբունի բժշկական կենտրոնի Կոլոպրոկտոլոգիայի բաժանմունքում, իրականցնում ենք հեմորոդիալ հանգույցների տրանսանալ դեարտերիզացիա (THD)։ Այս մեթոդը կատարման տեխնիկայով հավասարազոր է էնդոսկոպիկ վիրահատական մեթոդներին և համարվում է թութքի վիրահատական բուժման ամենաանցավ մեթոդը: Ուղնուղեղային (սպինալ) անզգայացումից հետո դոպլեր հստկողությամբ հատուկ սարքով՝ անասկոպով գտնում ենք ու ուղիղ աղիքում կապում հեմորոդիալ հանգույցները սնուցող զարկերակները: Վիրահատությունը տևում է 35-40 րոպե: Սա սկզբունքորեն թութքի բուժում է մեկ օրում: Նա մեկ օրից գնում է տուն ու բավականին արագ վերադառնում է իր առօրյա կյանքին: THD-ի ժամանակ գործածվող գործիքները միանգամյա օգտագործման են, ինչը բացառում է վերքերի ինֆեկցման հնարավորությունը: Այս մեթոդը ես սկսեցի կիրառել 2010 թ. Իտալիայում վերապատրաստվելուց և համապատասխան հավաստագիր ստանալուց հետո, ու այս ընթացքում այս մեթոդով արդեն իրականացրել եմ շուրջ 440 տրանսանալ դեարտերիզացիա շատ լավ արդյունքով: Այս վիրահատության առավելությունները բաց վիրահատության համեմատ շատ են․հետվիրահատական վերականգնման ավելի կարճ ժամկետ, ցավերի փոքր տոկոս, հնարավոր բարդությունների շատ ցածր հավանականություն: Զարգացած երկրներում թութքի բուժման ժամանակ նախապատվությունը տրվում է հեմորոդիալ հանգույցների տրանսանալ դեարտերիզացիային (THD), որովհետև այն իր կատարման տեխնիկայով և հետվիրահատական շրջանի առավելություններով ամենաքիչ տրավմատիկ ու արդյունավետ տարբերակն է:
- Մենք խոսեցինք միայն թութքի մասին, որովհետև այն ամենատարածված պրոկտոլոգիական հիվանդությունն է, և Ձեր բաժանմունքն առանձնանում է թութքի բուժման իր մինինալ ինվազիվ վիրաբուժական մեթոդներով։ Բայց Ձեր ղեկավարած բաժանմունքը հաջողությամբ զբաղվում է այլ հիվանդությունների բուժմամբ ևս։
Ընդհանուր առմամբ կոլոպրոկտոլոգիական հիվանդությունների աճ նկատվու՞մ է։
- Այո՛, նկատվում է և՛ աճ, և երիտասարդացում։ Կոլոպրոկտոլոգիական հիվանդությունները բավականին տարածված են։ Ամենատարածվածներն են թութքն ու հետանցքի ճաքը: Ցավոք, վերջին շրջանում նկատվում է նաև հաստ և ուղիղ աղիների ուռուցքների հաճախության աճ և երիտասարդացում։ Ու պիտի նորի կրկնեմ, որ ցանկացած հիվանդության դեպքում ամենակարևորը այն է, որ մարդիկ վաղ դիմեն բժշկին, հենց առաջին ախտանշանների դեպքում։ Այդ դեպքում մեր բաժանմունքում ներդրված նորարարական մեթոդների ու տեխնոլոգիաների շնորհիվ մենք կկարողանանք մինինալ ինվազիվ միջամտություններով արդյունավետ բուժում կազմակերպել:
Կարդացեք նաև
Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:
2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...
Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։
Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...
Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...
Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն