Բժշկի ընդունարանում
Գիտաբժշկական գրադարանը 80 տարեկան է. հարցազրույց փոխտնօրեն Աննա Շիրինյանի հետ
Այս տարի լրացավ Գիտաբժշկական գրադարանի հիմնադրման 80 տարին. բավականին պատկառելի «տարիք»:
Այս առիթով զրուցեցինք Գիտաբժշկական գրադարանի փոխտնօրեն Աննա Շիրինյանի հետ, ով պատմեց Գիտաբժշկական գրադարանի կայացման ճանապարհի և սպասվելիք 80-ամյակին նվիրված առաջիկա միջոցառման մասին:
– Սեպտեմբերի 26-ին կնշվի գրադարանի հիմնադրման 80-ամյակը, թեև արդեն տարեսկզբից տարին հայտարարվեց հոբելյանական: Պաշտոնական կայքում տեղադրվեց գրադարանի 80-ամյակին վերաբերող տեղեկատվություն: Տարվա ընթացքում գրադարանի անցած 80-ամյա ուղին ամփոփվեց ֆիլմի նկարահանմամբ, որտեղ ամեն բան հստակ ներկայացված է՝ և՛ դժվարությունները, և՛ ձեռքբերումները: Սեպտեմբերի 26-ի միջոցառումն սկսվելու է այդ ֆիլմի ցուցադրությամբ, որից հետո կլինեն ողջույնի խոսքեր, շնորհավորանքներ:
Միջոցառմանը հրավիրվել են մեր գործընկերները, բժշկական կենտրոնների տնօրեններ, ակտիվ ընթերցողներ, ստեղծագործող բժիշկներ, հյուրեր` Մոսկվայից և այլն: 80-ամյակի արարողությանը հյուր են լինելու նաև մեր բարերար դոկտոր Հովսեփյանի զավակները:
Թեև 80-ամյակի միջոցառումը սեպտեմբերի 26-ին է, 27-ին, 28-ին կլինի շարունակություն` Քվոտ լիբեթի տեսքով: Այն գալիս է միջնադարից, երբ մարդիկ հավաքվել են` ազատ բանավիճելու, կիսվելու միմյանց հետ: Այդ միջոցառումը սովորել ենք շատ հայտնի բժիշկ, համաշխարհային մեծություն Անատոլի Զիլբերից: Դա շատ հետաքրքիր բանավեճի հարթակ է, ինչը մի քանի տարի առաջ իրականացվել է Հայաստանում, և ներկայում երկրորդն է անցկացվելու, որի թեման արդիական է` «Դեղագործական հոգածության կազմակերպման կարգավիճակը Հայաստանում»:
Միջոցառմանն ակնկալվում է 50-ից ավելի մասնակիցներ:
Հաջորդիվ` սեպտեմբերի 29-ին կազմակերպվելու է և՛ բժշկական, և՛ գեղարվեստական գրքերի տոնավաճառ` խորհրդանշական գներով: Գրադարանում ունենք մեծաքանակ գրքեր, որոնց մեջ շատ են նաև ընթերցողների նվիրաբերումները: Ստացված գումարը կօգտագործվի գրադարանի կարիքների համար: Դա առաջին անգամ է մեզ մոտ կազմակերպվում:
Տարվա սկզբից հայտարարվել է նաև ֆոտոմրցույթ՝ «Գրադարանն իմ աչքերով» խորագրով: Ընթերցողներն այստեղ պետք է լուսանկարեն իրենց հետաքրքրած պահերը, կադրերը: Ցավոք, դեռ շատ քիչ մարդ է մասնակցել դրան: Որոշ ժամանակ անց ֆեյսբուքում ամենաշատ հավանում (լայք) ստացած ընթերցողը կհաղթի և կունենա իր անակնկալ մրցանակը:
– Ինչպիսի՞ն է 80-ամյա գրադարանի անցած ճանապարհը:
– Գիտաբժշկական գրադարանն տեղակայված էր ԵՊԲՀ Անատոմիկումի մասնաշենքում, որտեղ գործում էր նաև ինստիտուտի գրադարանը: Այնուհետև, 1946-ի ջրհեղեղի ժամանակ` Գետառի ջրերը բարձրանալով, վնասեցին գրականության մեծ մասը: Մնացած շատ քիչ քանակությամբ գրքերով գրադարանը գործեց բժշկական ինստիտուտի գրադարանի հետ համատեղ մինչև 1949 թվականը:
Այնուհետև գիտաբժշկական գրադարանն առանձնացվել է և տեղափոխվել նախկին բժշկական ուսումնարանի հանրակացարանի մասնաշենք, իսկ հետագայում՝ Աբովյան 54-ում գտնվող Կուրորտոլոգիայի, ֆիզիոթերապիայի ինստիտուտ, որտեղ շատ վատ պայմաններում գործել է բավականին երկար ժամանակ: Եվ միայն 1987 թվականին, այդ ժամանակ Առողջապահության նախարար Էմիլ Սամսոնիչի հրամանով, գրադարանին տեղ հատկացվեց Թումանյան 8 հասցեում` նախկինում Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության Ինստիտուտը:
Իսկ 2004 թ-ին, մի շարք նախարարությունների շենքեր օպտիմալացվեցին, գրադարանին նոր տեղ չհատկացվեց և բառիս բուն իմաստով հայտնվեց «փողոցում»: Միայն Գիտությունների Ազգային Ակադեմիայի նախագահ Ֆադեյ Տաճատի Սարգսյանը ձեռք մեկնեց: Նա առաջարկեց Ռուբինյան 29 հասցեում գտնվող ներկայիս շենքը: Սկզբում շենքը շատ անմխիթար վիճակում էր: Տարիների ընթացքում այն քիչ առ քիչ կարգի բերվեց:
– Փաստորեն, գրադարանը շատ դժվարություններ է տարել, սակայն 80 տարի անց, այդքան կորուստների հետ միաժամանակ, այն, անշուշտ, իր ձեռքբերումներն ունի
– Իհարկե, գրադարանի ամեն տեղափոխությունից հետո ամեն բան սկսվել է գրեթե զրոյից: Բայց դա հաղթահարվել է: Ունեցել ենք և դժվարություններ, և հաջողություններ, կատարվել է հսկայական աշխատանք:
Ներկայում գրադարանը հարուստ է հիանալի դասագրքերով, կլինիկական ուղեցույցներով, գիտական նյութերով, սպասարկում է ուսանողների, կլինիկական օրդինատորների, պրակտիկ բժիշկների, դասախոսների, ասպիրանտների: Գրադարանում առկա է ժամանակակից ընթերցասրահ` լավագույն գրքերով, էլեկտրոնային շտեմարաններով, համակարգիչներով, ունենք երկու ուսումնական կենտրոն՝ դարձյալ համակարգիչներով հագեցած:
Գրադարանն այժմ մատենագիտության կենտրոն է և իրականացնում է շատ կարևոր մատենագիտական բացառիկ գործառույթ: Ամբողջ բժշկագիտական, մատենագիտական շտեմարանն արդեն առկա է էլեկտրոնային ցուցակներով` վաթսունականներից սկսած, որտեղ ընգրկված են Հայաստանում հրատարակված ամբողջ բժշկական գրականության տվյալները, և ընթերցողը շատ հեշտությամբ, մեկ կոճակ սեղմելով, կարող է այդ ամենի մասին տեղեկանալ:
Հայաստանում բժշկական գրադարանների ամբողջ ցանցի մեթոդական ղեկավարումը և համակարգումը դրված էր Գիտաբժշկական գրադարանի վրա:
– Ունեցե՞լ եք աջակիցներ գրադարանի խնդիրների կարգավորման գործում
– 1988 թվականից, երկրաշարժից հետո Երևանում սկսվեցին մարդասիրական ծրագրեր իրականացվել: Այդ շրջանակներում գրադարանին շատ է օգնել Հայ Օգնության Ֆոնդը: Ֆոնդը բազմաթիվ ձեռնարկների է աջակցել:
Գրադարանի մեծ բարերար էր դոկտոր էդգար Հովսեփյանը՝ անվանի բժիշկ, մեծ հումանիստ և Մեծ մարդ, նա Միացյալ նահանգներից էր, Կոլումբիայի համալսարանի հայտնի նյարդավիրաբույժ: Ցավոք, Էդգար Հովսեփյանն արդեն կենդանի չէ: Նրա համար գրադարանը ոտքի կանգնեցնելը գերխնդիր էր, որովհետև լավ հասկանում էր գրադարանի դերը և ամեն բան անում էր գրադարանը զարգացնելու համար: Ներկայում ընթերցասրահը անվանվել է Էդգար Հովսեփյանի անունով:
– Ի՞նչ նոր, ժամանակակից կյանքի պահանջներին համապատասխանեցված աշխատանքներ է իրականացնում գրադարանը:
– Գրադարանն այսօր նաև կրթական գործառույթ է կատարում: Մենք այսօր սովորեցնում ենք Երևանի, մարզերի և երիտասարդ բժշկին, և ուսանողին, և կլինիկական օրդինատորին, և ընդհանրապես բոլոր բժիշկներին, թե ինչպես օգտվել համացանցից: Սովորաբար, մարդկանց թվում է, թե շատ հեշտ է համացանցում տեղեկատվություն գտնելը: Մինչդեռ լավագույն, հավաստի, գիտական տեղեկատվությունը բնավ էլ պարզ կերպով տեղակայված չէ: Այդ շատ կարևոր գործառույթը կոչվում է տեղեկատվական գրագիտություն և այն իրականացվում է դասընթացների միջոցով:
Վերջին տարիներին իրականացվում են տեսա-կոնֆերանսներ, հեղինակների շնորհանդեսներ և այլն: Միջոցառումների մեջ իր կարևոր տեղն ունեն վերջին տարիներին բժիշկ-ստեղծագործողների պարբերական հանդիպումները:
Վերջին հաճելի միջոցառումը գրադարանի այգում կազմակերպված բժիշկ-նկարիչների ցուցահանդեսն էր: Մեծ վայելք էր բնության գրկում հիանալ բժիշկ-ստեղծագործողների մեկը մյուսից գեղեցիկ աշխատանքներով: Նման միջոցառումները շարունակական են լինելու:
– Նոր ժամանակներում շատ բան է փոխվել՝ քիչ է ժամանակը, մարդիկ ավելի քիչ են կարդում, դա անդրադարձե՞լ է գրադարանի հաճախելիության վրա
– 21-րդ դարի գրադարանն ունի այն առանձնահատկությունը, որ ընթերցողը կարող է ֆիզիկապես ներկա չլինել: Մենք մտածում ենք տեղեկատվությունն ավելի շատ էլեկտրոնային ձևով ներկայացնել:
Մեր աշխատանքներին բնականաբար շատ է օգնում գրադարանի կայքը: Կայքում շատ հեշտ է կոմնորոշվելը, և արդեն այցելուների քանակը բավականին շատ է: Գրադարանը միայն գիրք չէ: Այն նախ լուրջ աշխատանք է: Բայց ընթերցողը չի տեսնում իր վերցրած գրքի անցած ճանապարհը, այն հսկայական աշշխատանքը, որն անում են մի խումբ իրենց գործին նվիրյալ մարդիկ:
– Որքա՞ն է գրադարանում պահվող գրականությունը և ի՞նչ աղբյուրներ կան այն լրացնելու
– Գրադարանն ունի կես միլիոնից ավելի միավոր գրականություն՝ ամսագրեր, գրքեր: Վերջին տարիներին բաժանորդագրում ենք նաև էլեկտրոնային լավագույն շտեմարաններ:
Չնայած ֆինանսական հատկացումները շատ սուղ են, բայց փորձում ենք մեր առաջարկով համապատասխանել ընթերցողի պահանջարկին: Նախապես վերլուծում ենք այդ պահանջարկը և դրան համապատասխան իրականացնում գրականության ձեռքբերումը:
Բացի թղթային և բաժանորդագրական էլեկտրոնային տեղեկատվությունից, գրականությունը ձեռք ենք բերում նաև նվիրատվությունների ձևով: ՎԻՎԱ բարեգործական հիմնադրամը ռուսաստանաբնակ բժիշկների կազմակերպություն է, որը մի քանի տարի շարունակ գրադարանին նվիրաբերում է մեծ քանակության վերջին հրատարակության ռուսալեզու գրականություն, որոնց մեջ կան նաև թարգմանական շատ լավ գրքեր: Եվ դա էլ է ավելացնում ընթերցողների քանակը:
– Ի՞նչ ծրագրեր ունեք:
– Մեծ ցանկություն ունենք գրադարանի ամբողջ հավաքածուն թվայնացնելու: Այդ ժամանակ արդեն կարող ենք ասել, որ ունենք իսկապես ժամանակակից գրադարան: Կարծում եմ, արդեն ուշացնում ենք, որովհետև աշխարհի շատ գրադարաններ արդեն թվայնացված են:
Կարդացեք նաև
Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:
2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...
Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։
Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...
Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...
Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն