Բժշկի ընդունարանում
Աչքի հիվանդությունների դեպքում շատ կարևոր է ժամանակին բացահայտումը և ճիշտ ախտորոշումը. Տաթևիկ Հակոբյան
Աչքի հիվանդությունների դեպքում ամենակարևոր խնդիրն առաջնային հետազոտություն անցնելն ու ճիշտ ախտորոշմամբ բուժում ստանալն է, որպեսզի տեսողական օրգանը չվնասվի, և հնարավոր լինի վերացնել առկա խնդիրը բուժման կամ վիրահատման ճանապարհով: Ս.Վ Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայի խորհրդատվական ախտորոշիչ բաժանմունքում առանձնահատուկ ուշադրությամբ է իրականացվում աչքի առաջնային զննումը: Aroxjblog.am-ը աչքի խնդիրների և հղիության շրջանում հնարավոր սրացումների մասին զրուցել է խորհրդատվական ախտորոշիչ բաժանմունքի ակնաբույժ Տաթևիկ Հակոբյանի հետ:
- Տիկին Հակոբյան նախ ներկայացրեք, թե ո՞րն է խորհրդատվական ախտորոշիչ բաժանմունքի հիմնական գործառույթը
- Ցանկացած առողջական խնդրի, հատկապես աչքի հիվանդությունների դեպքում շատ կարևոր է ժամանակին բացահայտումը և ճիշտ ախտորոշումը: Ս.Վ Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայի ժամանակակից սարքավորումներով հագեցած խորհրդատվական ախտորոշիչ բաժանմունքում բարձրակարգ ակնաբույժները ընդունում են առաջնային հետազոտման եկած հիվանդներին և ուղղորդում հետագա համապատասխան քայլերի: Լսում ենք գանգատները, ստուգում տեսողության սրությունը, կատարում ակնոցային կորեկցիա, ներակնային ճնշումն ենք չափում, բիոմիկրոսկոպիա ենք կատարում, ակնահատակի զննում, անհրաժեշտության դեպքում հիվանդը ուղարկվում է դիագնոստիկ բաժանմունք մի քանի այլ հետազոտությունների (եղջերաթաղանթի տոպոգրաֆիա, OCT և այլն), և այս բոլոր ստուգումների հիման վրա որոշվում է հիվանդի բուժման հետագա պլանը: Շատ կարևոր է, որ առաջին անգամ բժշկի դիմած մարդը ճիշտ հետազոտությունների ենթարկվի, ախտորոշումը կատարվի ճիշտ, որպեսզի հետագա բուժումն էլ արդյունավետ լինի: Խորհրդատվական ախտորոշիչ բաժանմունքի բժիշկների պատասխանատու և հետևողական մոտեցումից է կախված հիվանդի «ճակատագիրը»:
Մեր բաժանմունքում բժիշկները արագ կողմնորոշվում են, որպեսզի հիվանդը ժամանակին գնա վիրահատության, եթե դեղորայքային բուժումն արդեն չի կարող օգնել: Հիվանդներին ներկայացնում ենք իրենց խնդրի կարգավորման բոլոր անհրաժեշտ ու հնարավոր տարբերակները, բացատրում, թե ո՞ր դեպքում է հարկավոր վիրահատություն։
- Որո՞նք են հիմնականում աչքի ամենատարածված հիվանդությունները որոնցով Ձեզ դիմում են
- Հիվանդությունները բազմաթիվ են, և դրանք պայմանավորված են նաև տարիքով: Երիտասարդների մոտ հիմնականում ռեֆրակցիայի շեղումներ են՝ կարճատեսություն, հեռատեսություն, աստիգմատիզմ, իսկ 40-ից բարձր արդեն շատ տարածված են պրեսբիոպիան, կատարակտը, գլաուկոման և ակնահատակի տարատեսակ փոփոխությունները: Կա նաև գենետիկ փոխանցվող կերատոկոնուս հիվանդությունը, որը հանդիպում է հայերի և հրեաների մոտ: Վերջինիս դեպքում աչքի եղջերաթաղանթը աստիճանաբար բարակում է, իսկ տեսողությունը՝ շաղվում: Բոլոր հիվանդությունների դեպքում կարևորը ժամանակին հայտնաբերումն ու բուժումն է: Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը հագեցած է նորագույն սարքավորումներով խնդրի վաղաժամ հայտնաբերման համար, և աշխարհում գոյություն ունեցող գրեթե բոլոր տեսակի վիրահատությունները և բուժումներն այստեղ իրականացվում են: Նշեմ նաև, որ մեր բժիշկները պարբերաբար վերապատրաստվում են լավագույն կլինիկաներում և մասնակցում միջազգային կոնֆերանսների:
- Ձեր հսկողության տակ գտնվում են նաև հղի կանայք, ո՞ր դեպքերում եք ցուցում տալիս կեսարյան հատման ճանապարհով լույս աշխարհ բերել երեխային
- Նախ նշեմ, որ ինձ համար առանձնակի հաճելի է հղիների հետ աշխատելը: Ցանկալի կլինի հղիները ակնաբույժի դիմեն հղիության առաջին կամ երկրորդ եռամսյակում: Գինեկոլոգի ցուցումով մեզ նաև դիմում են տարբեր քրոնիկական հիվանդություններ ունեցող հղիներ՝ ակնահատակի ստուգման համար, քանի որ ակնահատակի վիճակից է կախված բնական կամ կեսարյան ճանապարհով ծննդաբերելը: Կան աչքի հետ կապված խնդիրներ՝ բարձր ներակնային ճնշում, ակնահատակի հիվանդություններ, որոնց դեպքում միայն կեսարյան հատման ցուցում ենք տալիս: Եթե հղին ժամանակին դիմի ակնաբույժի, ապա ակնահատակում առկա որոշ խնդիրներ կկարողանանք բուժել: Օրինակ, երբ առկա է ակնահատակի փոքրիկ պատռվածք, ֆոտոլազերային կոագուլյացիայի միջոցով սահմանափակում ենք պատռվածքը, որից հետո կարելի է ինքնուրույն ծննդաբերել: Բայց այս դեպքում ժամանակ է հարկավոր սպիագոյացման համար, իսկ երբ հղին ուշ է դիմել, բնակաբար, այդ ժամանակը մենք չունենք:
- Արդյոք ճի՞շտ է այն տարածված կարծիքը, որ հղիության ժամանակ ավելի են սրվում առկա տեսողական խնդիրները:
- Հղիության ժամանակ կնոջ օրգանիզմում հորմոնալ փոփոխություններ են կատարվում, և հնարավոր է որոշ դեպքերում առկա խնդիրների սրացում, բայց դա պարտադիր չէ, ինդիվիդուալ է: Օրինակ՝ որոշ դեպքերում կարճատեսությունը հղիության շրջանում մի փոքր ավելանում է, բայց երեխայի ծնվելուց հետո նորից կարող է հետ գալ նախկին վիճակին: Հղիության շրջանում հնարավոր է առաջանա կամ ավելի սրվի չոր աչքի սինդրոմը, բայց այս խնդիրն անվնաս կաթիլների միջոցով կարգավորվում է: Տոքսիկոզ կամ գեստոզ ունեցող հղիների մոտ հնարավոր է նաև ակնահատակում խնդիրներ առաջանան:
Գոյություն ունեն նաև մի քանի թյուր կարծիքներ.
Առաջինը, որ միդրիատիկ (բիբը լայնացնող) դեղորայքը վնաս է հասցնում հղի կնոջը, բայց մեր կաթիլները չեն վնասում հղիներին, բացի այդ, առանց բիբը լայնացնելու հնարավոր չի լինի ակնահատակը ճշգրիտ ստուգել:
Երկրորդ թյուր կարծիքն այն է, որ եթե կնոջ մոտ կա կարճատեսություն, ապա միայն կեսարյան հատման եղանակով կարող է երեխա ունենալ, բայց ոչ: Կարճատեսություն ունեցող հղիի մոտ ակնահատակում եթե չկա խնդիր, ապա կարող է բնական ճանապարհով ծննդաբերել:
Հերթական թյուր կարծիքն էլ այն է, որ աչքի վիրահատության ենթարկված կինն անպայման պետք է դիմի կեսարյան հատման։Այս դեպքում ևս, եթե չկա ակնահատակի խնդիր, ապա կեսարյան հատման ճանապարհով ծննդալուծման ցուցում չկա:
Կցանկանայի Հայաստանում ավելանա հղի կանանց քանակը, ծնվեն շատ սիրված և առողջ երեխաներ։
Սիրելի՜ կանայք, հիշեք, որ Դուք եք Ձեր երեխայի առողջության հիմնաքարը։
Կարդացեք նաև
Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:
2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...
Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։
Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...
Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...
Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն