Բժշկի ընդունարանում
«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից. անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Սիրանուշ Ավագյան: Դռներից այն կողմ մի այլ աշխարհ է. armeniamedicalcenter.am
Բժիշկ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Սիրանուշ Ավետիսի Ավագյանն ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, որտեղ առայսօր դասախոսում է ստիմուլյացիոն բժշկության ամբիոնում:
Բժիշկ դառնալը երազա՞նք է եղել:
Բժիշկ դառնալու ակնկալիքն ինձ հետ եղել է դպրոցական տարիներից: Մասնագիտությունս ընտրել եմ մեծ սիրով, զգալով, թե ինչ ճանապարհ է սպասվում: Եվ, ամեն անգամ, երբ դաժան իրավիճակների առջև եմ կանգնում` հիվանդի կորստի, նորից եմ անդրադառնում ընտրությանս, սակայն նորից էլի մտածում եմ, որ ամեն բան ճիշտ է, որ այս աշխարհում ես ինչ-որ բան ունեմ դեռևս անելու և քանի դեռ կամ, պետք է տրվեմ ու փորձեմ օգտակար լինել:
Մեծ հպարտություն եմ զգում, երբ ինձ դիմում են ոչ թե իմ անունով, այլ ասում են՝ Ավետիսովնա, և այդ կերպ հիշատակվում է վաղամեռիկ հորս անունը, որովհետև հայրս հպարտանում էր, որ ընտանիքում բժիշկ ունենք:
Անեսթեզիոլոգ դառնալու Ձեր ճանապարհը...
Երբ ընտրեցի անէսթեզիոլոգիա-ռեանիմացիա մասնագիտացումը, մեր կողքին էր Գեորգի Հովհաննեսի Անժելովը, ով մեզ` ուսանողներիս համար, յուրահատուկ կերպար էր: Նա մի անձնավորություն էր, որն Հայաստանով մեկ օգնում էր ամենածայրահեղ վիճակում գտնվող հիվանդներին: Իհարկե, այն ժամանակ հիվանդանոցը հագեցած չէր նման տեխնոլոգիաներով, չկային համակարգչային տոմոգրոֆիա, լուրջ սարքերով լաբորատորիաներ, բայց կար Անժելով Գեորգի, որի ղեկավարությամբ և խորհրդով հնարավոր էր հիվանդներին ծանր վիճակից դուրս բերել:
Փորձում էի նրա քայլերով գնալ, պարբերաբար լինել բոլոր հիվանդանոցներում, որտեղ ծանր հիվանդ կար: Հերթապահում էի տարբեր վերակենդանացման բաժիններում, ականատեսը լինում տարբեր կլինիկական իրավիճակների: Բժիշկները միշտ ընդառաջում էին, որովհետև ապագա սերնդին ընդառաջել էր պետք:
Անեսթեզիոլոգի աշխատանքն այնքան յուրահատուկ է, որ բժիշկն ինքն էլ պետք է յուրահատուկ լինի ու պատրաստ` այլոց տառապանքի, հույզերի կրողը դառնալուն:
Ամեն օր այստեղ մենք տառապանքի ուղիով ենք անցնում: Դռներից այս կողմ մեկ ուրիշ աշխարհ է: Եվ այս աշխարհում շատ բան այլ է: Սա այն դուռն է, որտեղ բոլորը գալիս են և հավասարվում: Սա այն դուռն է, որտեղ մարդիկ չեն տարբերակվում թե՛ ի պաշտոնէ, թե՛ ի գիտելիք, թե՛ ի ամեն բան:
Երբ հիվանդները բարեհաջող տուն են վերադառնում, միշտ չէ, որ հիշում ենք, որովհետև, երբ ամեն բան կարգին է՝ հանգիստ ենք:
Բայց այն դեպքերը, երբ հիվանդին կորցնում ենք, նույնիսկ մահճակալն ենք հիշում: Հիշում ենք, թե այնտեղ ով էր պառկած, ինչ շարժումներ արեց, ինչ ժպիտ ուներ, աչքերի ինչ արտահայտություն ուներ, կյանքի ինչ ծարավով էր նայում ու ..... մահացավ:
Դա մինչև վերջ մնում է քեզ հետ, և այդ սրահները մտնելով, մշտապես տեսնում ես նրանց, նույնիսկ արդեն բացակայության ժամանակ: Սա պետք է տեսնել, զգալ, հասկանալ, բայց չդադարեցնել աշխատանքը, որովհետև մենք ինքնակամ ընտրել ենք այս մասնագիտությունը և ապրում ենք այդ կյանքով:
Եվ երբ շատ վատ ենք զգում, ձեռքներս բարձրացնում ենք վեր և ասում` «Տեր Աստված, խնդրում եենք, օգնի՛ր, անհնարինը դարձրու հնարավոր»: Ես դա այստեղ մշտապես եմ անում:
Ի՞նչն եք կարևորում բժշկական կրթական գործընթացում:
Ես գտնում եմ, որ մեր ավագ սերունդն ապագա սերնդին տալու խնդիր ունի: Եթե ուսանողները գիտելիքները ձեռք են բերում գրականությամբ, ապա մենք մասնագիտական և տարիների փորձ ենք փոխանցում: Նրանք մեր ապագա բժիշկներն են և պետք է կարողանան ավելի լավը լինել, քան` մենք:
Եվ շատ ուրախ եմ, որ մեր համալսարանի ունեցած հնարավորությունները թույլ են տալիս, որպեսզի ստիմուլյացիոն կենտրոնում ուսուցման գործընթացն ավելի հագեցած ընթանա: Ես կարողանում եմ ռոբոտների վրա ուսանողներին ցույց տալ բոլոր գործողությունները, որոնք պետք է կատարի ապագա բժիշկը:
Կարդացեք նաև
Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:
2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...
Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։
Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...
Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...
Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն