Բժշկի ընդունարանում
Մենք օգնում ենք ձեզ՝ բարելավելու կյանքի որակը. Ռաֆֆի Ջանեցյանը՝ urolog.am կայքի մասին
Urolog.am-ը հայտնի է որպես առաջին հայալեզու ուրոլոգիական մասնագիտական կայք։ Տղամարդու և կնոջ ընդհանուր առողջության, և մասնավորապես` միզային, սեռական և վերարտադրողական խնդիրների լուսաբանման, ինչպես նաև մարդկանց ցավոտ կամ հետաքրքրող հարցերի պատասխանը գտնելու առաքելություն ունի այս կայքը։
Մեր զրուցակիցն է կայքի հիմնադիր, հեղինակ, բժիշկ-ուրոլոգ Ռաֆֆի Ջանեցյանը։
- Պատմեք, խնդրեմ, ինչպե՞ս ստեղծվեց urolog.am կայքը։
- Urolog.am կայքը ստեղծվել է 2008 թվականին։ Ստեղծման պահին, կարելի է ասել, այնքան էլ տարածված չէին վեբկայքերը, մի քանի մասնագիտական օտարալեզու վեբկայքեր էին գործում, որոնք հասանելի չէին հայալեզու ընթերցողներին։ Ուստի կարիք կար ստեղծելու տեղեկատվական, մասնագիտական ուրոլոգիական հարթակ, որի միջոցով յուրաքանչյուր ոք կկարողանար գտնել իրեն հուզող հարցի պատասխանը, անշուշտ, հանրամատչելի մեկնաբանությամբ։
Կայքը վարում եմ ինքս, ինչը, ինքներդ եք հասկանում, բավականին ժամանակատար գործ է, և անշուշտ, բարդ է համադրել մասնագիտական գործունեության հետ։
Կայքում զետեղվում են նաև իմ հեղինակային նյութերը՝ կանանց, տղամարդկանց միզասեռական համակարգի հիվանդությունների, դրանց կանխարգելման և բուժման մասին։ Կարևորում ենք նաև զույգերի հոգեբանական խնդիրները, բժիշկ-հիվանդ հաղորդակցությունը և նաև այնպիսի նյութեր, որոնք համեմատաբար քիչ են լուսաբանվում։ Կայքում գործում է հարց ու պատասխան բաժինը, որը հնարավորություն է տալիս նամակագրման միջոցով ստանալ այդ հարցերի պատասխանները։ Մեր օգնում ենք մարդկանց՝ բարելավել կյանքի որակը, ապրել երկար, առողջ ու երջանիկ։
- Հատկապես ո՞ր տարիքային խմբի համար է նախատեսված urolog.am-ը:
- Կայքը նախատեսված է տարիքային տարբեր խմբերի համար՝ 24-75։ Եվ ուրախ եմ, որ կայքի դիտումները գնալով շատանում են: Մեզ գրում են նաև արտերկրում բնակվող հայերը։ Այցելուների զգալի մասը կանայք են (տոկոսային հարաբերակցությամբ՝ 55% կին / 45% տղամարդ), և դա պատահական չէ։
Կանայք ցանկանում են տեղեկացված լինել ոչ միայն իրենց սեփական առողջության վերաբերող հարցերին, այլև իրենց տղամարդկանց առողջության սպառնալիքներին։ Սա շատ կարևոր է ու գովելի փաստ է։
- Խոսենք Ձեր մասնագիտական գործունեության մասին։
- Չեմ սիրում, երբ ինձ սփյուռքահայ են անվանում, քանի որ նախ ես հայ եմ , հետո շատ վաղուց եմ մշտական բնակություն հաստատել Հայաստանում։
Բժշկական ուսումնառությունս այստեղ եմ ստացել։ Վերապատրաստվել եմ ԱՄՆ-ում, և ուրախ եմ, որ ստացածս գիտելիքները կիրառում եմ հենց այստեղ։
Ղեկավարել եմ տարբեր ուրոլոգիական ծառայություններ։ Իսկ այժմ իմ պրակտիկ գործունեությունը` որպես ուրոլոգ, իրականացնում եմ Ուրոլոգիայի կենտրոնում։ Իսկ իմ ուրոլոգիական գործունեության մաս են կազմում՝ անպտղությունը, միզուղիների բորբոքումները, սեռավարակները, սեռական ֆունկցիայի խանգարումները, միզաքարային հիվանդությունը, անմիզապահությունը, շագանակագեղձի հիվանդությունները և ուրոլոգիական քաղցկեղը։
- Քանի որ խոսեցինք տղամարդու առողջության մասին, կա՞ անհրաժեշտություն տարին մեկ անգամ դիմելու ուրոլոգին։
- Եթե խոսքը երիտասարդ տարիքի տղամարդկանց մասին է, ապա հիմնական հանդիպող խնդիրը սեռական ճանապարհով ձեռքբերած հիվանդություններն են, շատ դեպքերում` անտեսված, կամ ոչ լիարժեք բուժված, ինչի հետևանքով հիվանդությունը քրոնիկ ընթացք է ձեռքբերում։ Այն երբեմն կարող է առաջացնել սերմի որակի վատթարացում կամ անպտղություն։
Ինչ վերաբերում է 40-ն անց տարիքի տղամարդկանց, այո, ցուցված է տարին մեկ անգամ այցելել ուրոլոգի և կատարել համապատասխան հետազոտություններ, քանի որ այս տարիքում մեծանում է շագանակագեղձի չարորակ գոյացությունների առաջացման ռիսկը: Բարձր տարիքային շեմում գտնվող տղամարդու առողջությունը պետք է մշտապես վերահսկվի ուրոլոգի կողմից։ Այս տարիքում տղամարդկանց մոտ հիմնական խնդիրը միզարձակման ֆունկցիայի խանգարումն է։ Որոշ բարձիթողի դեպքերը կարող են վնասել նաև երիկամների ֆունկցիան։
Այս առումով հարկ է նշել, որ ուրոլոգը ոչ միայն տղամարդկանց խնդիրներով է զբաղվում, այլ նաև`կանանց։ Կանանց մոտ հաճախ հանդիպող խնդիրներից է քրոնիկական ցիստիտն ու անմիզապահությունը։ Հատկապես կարևոր է լիարժեք բուժել կանանց միզուղիների բորբոքումները ամուսնությունից հետո կամ մինչ հղիությունը՝ խուսափելու համար հետագա բարդություններից։
- Խոսենք բժիշկ-պացիենտ հարաբերության մասին։ Շատերը ամաչում են դիմել ուրոլոգին։
- Ազգաբնակչության կրթվածության աստիճանը բավականին փոխվել է։ Մարդիկ ավելի հետևողական են դարձել իրենց սեփական առողջության հետ կապված խնդիրներին։ Վերադառնալով urolog.am-ին, հարկ եմ համարում նշել, որ այն մարդկանց հնարավորություն է տալիս՝ անկաշկանդ ներկայացնելու իրենց խնդիրը ու ստանալու իրենց հարցի պատասխանը։ Մենք ձգտում ենք մեր այցելուների շրջանում ձևավորել առողջության դրական վարքագիծ, ինչը կօգնի խուսափելու մի շարք հիվանդություններից և ունենալու երջանիկ կյանք։
- Ինչպեսի՞ հեռանկարներ կան հայկական բժշկության և ուրոլոգիայի զարգացման գործընթացում։
- Ուրոլոգիան չեմ առանձնացնում ընդհանուր բժշկությունից, քանի որ այն ընդհանուր բժշկության մաս է կազմում։ Իհարկե, վերջին տարիներին բժշկությունն ամբողջ աշխարհում մեծ զարգացում է ապրում։ Եթե խոսենք Հայաստանի մասին, ապա կան որոշակի խնդիրներ կապված բուհական և հետբուհական կրթության մակարդակի, ինչպես նաև հետագա մասնագիտական աշխատանքի հնարավորության հետ։ Ուրոլոգիայի ոլորտում բավականին մեծ առաջընթաց է գրանցվում, բայց միշտ աճելու, զարգանալու, նոր գիտելիքներ ձեռքբերելու կարիք կա՝ հատկապես նոր գործիքային հետազոտությունների և վիրահատական միջամտությունների նոր տեխնոլոգիաների ներմուծման առումով։
- Կորոնավիրուսն ի՞նչ հետևանքներ է թողնում։
- Ամբողջ աշխարհում դեռ վիճակագրական տվյալների հավաքագրումն ավարտված չէ։ Ընդհանուր առմամբ այս համավարակի պարտադրած սոցիալական մեկուսացումը բացասական ազդեցություն ունի տղամարդու ֆիզիկական և հոգեկան առողջության, ինչպես նաև տղամարդ-կին հարաբերությունների վրա։
Որոշ դեպքերում կորոնավիրուսի հետևանքով տղամարդկանց մոտ առաջանում են միզարձակման ֆունկցիայի խանգարումներ և շագանակագեղձի բորբոքման ախտանշաններ։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուսը ազդում է մարդու տարբեր օրգան համակարգերի վրա և ունի բացասական ազդեցություն ունի կյանքի որակի վրա։ Իմ խորհուրդն է. ուշադիր լինել սեփական առողջության նկատմամբ, դրական վարքագիծ ձևավորել, հրաժարվել վնասակար սովորություններից (ալկոհոլ, ծխախոտ և այլն), զբաղվել սպորտով ու հետևել ճիշտ սննդակարգի։
Կարդացեք նաև
Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:
2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...
Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։
Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...
Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...
Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն