Բժշկի ընդունարանում
ԿՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստման հուշաթերթիկ. Հայկական բժշկական ասոցիացիայի գործադիր վարչության անդամ Արտեմ Գրիգորյան
Ինչպե՞ս են մշակվում և փորձարկվում պատվաստանյութերը։
Ցանկացած պատվաստանյութ անցնում է բավականին երկար փորձաշրջան՝ խստագույն թեստավորում։ Բոլոր դեպերում, դրանք փորձարկվում են կենդանիների վրա։ Այնուհետև նրանց անվտանգությունը ստուգվում է առողջ կամավորների շրջանում, հաջորդիվ` արդյունավետությունը գնահատվում է առավել մեծ շրջանակում` տասնյակ հազարավոր մարդկանց շրջանում:
Ներկայում Հայաստանում հասանելի պատվաստանյութերն արդեն իսկ ապացուցել են իրենց անվտանգությունն ու արդյունավետությունը` նշյալ փուլերում:
Պատվաստանյութը պարունակո՞ւմ է կենդանի վիրուս:
Պատվաստանյութը պարունակում է վիրուսի մասնիկներ, որոնք ի վիճակի չեն բազմանալու։ Ուստիև, այն չի կարող վերարտադրել հիվանդությունն` ամբողջությամբ, սակայն բավարար է իմուն պատասխան մակածելու համար։ Պատվաստանյութի որևէ բաղադրյալ չի ներդրվում պատվաստվողի գենոմում (ԴՆԹ-ում):
Անվտա՞նգ է պատվաստումը երեխաների համար:
Մոտեցումները տարբեր են։ Պատվաստանյութին կից նշվում է թույլատրելի տարիքային սահմանը։ Հաշվի առնելով հիվանդության շատ ավելի ծանր ընթացքը հասուն և տարեց բնակչության շրջանում, գործող պատվաստումները կիրառվում են 18+ տարիքային խմբում, որոշ պատվաստանյութեր՝ 16+։
Որտե՞ղ պատվաստվել:
Անհատն ինքն է որոշում`որտեղ պատվաստվել․ տեղամասային բուժհաստատություն, շարժական ամբուլատորիա։
Կարելի՞ է պատվաստման վայրն ընտրել ինքնություն:
Այո, կարելի է։ Ի դեպ, շարժական ամբուլատորիաներում պահպանված են բոլոր անհրաժեշտ սանիտարահիգիենիկ պայմանները։
Կարելի՞ է ընտրել պատվաստանյութը:
Այո, կարելի է:
Պե՞տք է հակամարմինների ստուգում` նախքան պատվաստումը:
Հակամարմինների տիտրը պատվաստումների համար էական նշանակություն չունի, ուստի ստուգելն իմաստ ունի միայն այն դեպքերում, եթե անհատը ներգրավված է գիտական հետազոտության մեջ։
Ինչպե՞ս պատրաստվել պատվաստման:
Առանձնահատուկ պատրաստվելու կարիք չկա: Մեկ-երկու օր հարկ է բացառել ալկոհոլը։
Ինչպե՞ս է անցնում պատվաստումը:
Երբ բուժառուն այցելում է տեղամաս, բժիշկը հավաքագրում է անամնեզը, իրականացնում մարմնի ջերմաստիճանի և արյան ճնշման չափում, և, եթե ցուցանիշները նորմայի սահմաններում են, պատվաստում են։ Պատվաստանյութը ներարկում են դելտայաձև մկանի հատվածում (ուսի դրսային մակերեսի վերին երրորդական)։ Բուժառուն մոտավորապես 15 րոպե պետք է լինի բժիշկների հսկողության տակ և չլքի տարածքը։ Ալերգիկ դրսևորումները, սովորաբար, բավականին շուտ են դրսևորվում, և, անհրաժեշտության դեպքում, ցուցաբերվում է համապատասխան բուժօգնություն։
Որքա՞ն կարելի է երկարաձգել պատվաստման 2-րդ փուլը:
Առավել արդյունավետ է 4-12 շաբաթվա ընթացքում, որոշ դեպքերում` 8-12 (Աստրա-Զենեկայի պատվաստանութը), ավելի ուշ ժամկետներում արդյունավետությունը, ամենայն հավանականությամբ, նվազում է։
Կարո՞ղ է պատվաստումը թուլացնել իմունիտետը:
Հիմնականում՝ հակառակը: Պատվաստումն, ինքնին, մարտահրավեր է օրգանիզմի իմուն համակարգին, և ներմուծման դեպքում օրգանիզմը պետք է պայքարի դրա դեմ։ Եթե անհատն ունի իմունադեֆիցիտ, օրինակ, ՄԻԱՎ վարակ, պատվաստումը կարող է առաջացնել անցանկալի ազդեցություններ։
Եթե հիվանդացել են կորոնավիրուսով և առկա են հակամարմիններ, պե՞տք է/կարելի՞ է պատվաստվել:
Այո, կարելի է, և, ինչպես փաստում են մի շարք հետազոտություններ, պետք է՝ կրկին հիվանդանալու հավանականությունը նվազեցնելու համար:
Եթե առկա են հակամարմիններ, ինչո՞ւ պատվաստվել:
Ինչպես նշեցի, հակամարմինների տիտրը ստույգ չի արտացոլում իմունիտետի կարգավիճակը, իսկ պատվաստումը կարող է մեծացնել այդ հակամամինների արդյունավետությունը` լրացուցիչ խթանելով դրանց քանակը և որակը։
Վիրուսը մուտացվում է. պատվաստանյութն աշխատո՞ւմ է բոլոր տարբերակներում:
Պատվաստանյութն աշխատում է բոլոր դեպքերում: Կարող է տարբերվել, սակայն, պատվաստանյութի արդյունավետությունը:
Որոշ շտամների հանդեպ արդյունավետությունը կարող է լինել ավելի ցածր, քան ներկայում առավել տարածված շտամների հանդեպ:
Ի՞նչ հակացուցումներ կան:
Բացարձակ հակացուցում է տվյալ պատվաստանյութի հանդեպ լուրջ ալերգիկ ռեակցիան։ Պետք է չափազանց զգուշավոր լինել նաև ալերգիկ հիվանդություններից տառապող մարդկանց շրջանում: Այս դեպքում խորհուրդ չի տրվում պատվաստումն իրականացնել շարժական ամբուլատորիաներում։ Հարաբերական հակացուցումներն են` սուր հիվանդությունները և քրոնիկ հիվանդությունների սրացումները: Այս դեպքում պատվաստումը պետք է հետաձգել՝ մինչև լավացումը կամ վիճակի կայունացումը:
Ուռուցքային հիվանդներին կարելի՞ է:
Ընդհանուր առմամբ՝ այո: Սակայն այստեղ նույնպես պետք է զգուշավոր լինել, ռիսկերը պետք է գնահատի բուժող բժիշկը։
Անամնեզում ալերգիա ունեցողներին կարելի՞ է պատվաստվել:
Անամնեզում ալերգիայի առկայությունը դեռ չի նշանակում, որ տվյալ անհատը պարտադիր կունենա ալերգիկ դրսևորումներ այս կամ այն պատվաստանյութի հանդեպ։ Պետք է գնահատել ռիսկերը, որոշում կայացնում է ալերգոլոգը:
Հնարավո՞ր է ալերգիկ ռեակցիա կորոնավիրուսի պատվաստանյութից:
Այո, հնարավոր է։
Հղիներին և կերակրող մայրերին կարելի՞ է պատվաստվել:
Հղիները քովիդն ավելի ծանր են տանում, քան նույն տարիքի ոչ հղի կանայք, ուստի պատվաստումը հիմնավորված է: Որոշ դեպքերում անհատական մոտեցում է պահանջում։ Ռիսկերը գնահատում է մանկաբարձ-գինեկոլոգը։
Կարելի՞ է պատվաստման 2-րդ փուլը կատարել այլ վայրում, եթե եղել է տեղափոխման անհրաժեշտություն:
Այո, կարելի է։
ԿՈՎԻԴ-ի դեմ պատվաստվելուց հետո. ինչո՞ւ են հիվանդանում պատվաստվածները:
Այստեղ որևէ հակասություն հարկ է չփնտրել։ Պատվաստանյութի արդյունավետությունը 80-90 տոկոս է, այլ ոչ` 100։ Շատ բան կախված է նաև իմունիտետի տևականությունից. կան անհատական տարբերություններ:
Ավելի լավ է հիվանդանա՞լ, թե՞ պատվաստվել:
Ակնհայտ է՝ երկրորդը: Չկա երաշխիք, որ հիվանդությունը կունենա թեթև ընթացք։ Ցավոք, փորձը ցույց է տալիս, որ առողջ երիտասարդների մոտ նույնպես հիվանդությունը կարող է ծանր ընթացք ունենալ։
Եթե պատվաստման 1-ին փուլից հետո հիվանդացել է, ի՞նչ անել:
Նման դեպքերում պետք է հետաձգել երկրորդ դեղաչափի ներմուծումը` մինչև լիարժեք առողջացումը:
1-ին պատվաստումից անմիջապես հետո մարդը պաշտպանվա՞ծ է:
Եթե ստացել է միայն մեկ դեղաչափ, ապա խոսել պաշտպանվածության մասին` սխալ է։
Ի՞նչ անել, եթե պատվաստումից հետո բարձրացել է ջերմությունը:
Օգտագործել ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղեր և մեծ քանակով հեղուկ ընդունել, վարել պասիվ կենսակերպ։
Ինչպե՞ս է ազդում պատվաստված մարդն ընտանիքի անդամների վրա, կա՞ վարակման վտանգ:
Պատվաստումով պայմանավորված՝ զրոյական է։
Պե՞տք է ինքնամեկուսացում` պատվաստվելուց հետո:
Ոչ, կարիք չկա։
Ի՞նչ կանոններ պահպանել պատվաստումից հետո:
Մեկ-երկու օր ներարկման տեղում խուսափել ջրային շփումներից։
Ե՞րբ է առաջանում իմունիտետ` պատվաստումից հետո:
Սկսում է զարգանալ նույն օրից, լիարժեք՝ 14 օրից։
Որքա՞ն երկար է մարդը պաշտպանված պատվաստումից հետո:
Այս հարցի պատասխանը կունենանք 1-2 տարի անց։ Հայտնի է, որ իմուն պաշտպանվածությունն այս վիրուսի հանդեպ ժամանակի ընթացքում նվազում է, բայց ավելի ստույգ ասել առայժմ հնարավոր չէ, գուցե կրկնապատվաստումների կարիք լինի:
Պատվաստումից որքա՞ն ժամանակ անց կարելի է հղիանալ:
Որևէ ապացուցողական տվյալ չկա վերարտադրողական առողջության վրա պատվաստման որևէ կողմնակի ազդեցության մասին:
Կարդացեք նաև
Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:
2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...
Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։
Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...
Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...
Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն