Բժշկի ընդունարանում
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը։
Միջողային սկավառակի ճողվածքը ողնաշարի հիվանդություն է, որի ժամանակ միջողային սկավառակը տարբեր պատճառներով տեղախախտվում է իր անատոմիական դիրքից՝ առաջացնելով կոնֆլիկտ շրջակա կառույցների հետ:
Միջողային սկավառակը երկու ողերի միջև գտնվող կապաններով սահմանափակված աճառային հյուսվածք է, որը պարունակում է պուլպոզ, դոնդողանման միջուկ:
Միջուկը, դուրս գալով ողնաշարային խողովակ, սեղմում է համապատասխան նյարդանոթային խուրձը, ողնուղեղը:
Որո՞նք են պատճառները և նպաստող գործոնները։
Ողնաշարի սկավառակի ճողվածքի պատճառ է հանդիսանում միջողային սկավառակի ոչ նորմալ սնուցումը, որն իր հերթին կարող է առաջանալ տարբեր պատճառներից: Դրանցից են ողնաշարի դեգեներատիվ դիստրոֆիկ փոփոխությունները: Միջողային սկավառակի ճողվածքի պատճառ կարող են հանդիսանալ նաև ողնաշարի վնասվածքները: Դրանք ընկնելու, վթարի, հարվածի հետևանքով առաջացած վնասվածքային /տրավմատիկ/ ճողվածքներն են:
Վնասվածքն առաջացնում է դիսկի սուր սեղմում /կոմպրեսիա/, և մի փոքր ճաքն արդեն նպաստում է ճողվածքի առաջացմանը: Ճողվածքի առաջացմանը նպաստում են նաև ֆիզիկական գերծանրաբեռնվածությունը, տարիքային փոփոխությունները:
Իսկ ընդհանրապես ողնաշարի ճողվածք հասկացությունը շատ լայն է. գրեթե բոլորի մոտ էլ հնարավոր է ճողվածքի առկայություն, որովհետև 22 տարեկանից հետո ողնաշարում սկսում են արդեն զարգանալ դեգեներատիվ փոփոխություններ:
Ինչպե՞ս է զարգանում ճողվածքը։
Ողնաշարային սկավառակի ճողվածքն ավելի հաճախ արտահայտվում է ողնաշարի գոտկային շրջանում, որտեղ էլ հիմնականում գտնվում է մարմնի ծանրության կենտրոնը: Միջողային սկավառակի արտաքին ֆիբրոզ օղը ժամանակի ընթացքում սկսում է ճաքեր ձեռք բերել և թուլանալ, և արդեն որևէ անզգույշ քայլ, ֆիզիկական աշխատանք նպաստում են այդ ճաքի ավելի մեծացմանը: Դա, ի վերջո, բերում է դոնդողանման միջուկի պարունակության դուրս գալուն դեպի բացված ճաքի շրջան: Երբ այն դուրս է գալիս դեպի ողնաշարային խողովակ, որտեղով նյարդեր են անցնում, դիտվում է նյարդաբանական խնդիր: Եթե այն վերին հատվածում է, տուժում է ողնուղեղը, և առաջ է գալիս նյարդաբանական համախտանիշ /դեֆիցիտ/:
Որտե՞ղ է ավելի հաճախ տեղակայվում միջողային ճողվածքը։
Ողնաշարի ճողվածքներն ըստ տեղակայման կարող են լինել մեդիալ՝ կենտրոնական խողովակի մեջ, պարամեդիալ, պարաֆորամինալ, ֆորամինալ:
Ճողվածքները կարող են լինել նաև բազմակի և ամենատարբեր չափերի: Սակայն ախտաբանության ընթացքը և ախտանշանները կախված են ոչ թե չափերից, այլ՝ տեղակայումից: Կան ֆորամինալ ճողվածքներ, որոնք առաջանում են ողնաշարային խողովակի ամենանեղ տեղում, որտեղով անցնում է նյարդը, և անգամ 4 մմ չափի դեպքում սարսափելի սուր ցավերի պատճառ են դառնում: Բայց երբեմն շատ մեծ, անգամ 2 սմ ճողվածքի դեպքում լուրջ ախտանշաններ չեն դիտվում:
Իմ աշխատանքի ընթացքում ամենատարբեր դեպքեր են եղել՝ ֆորամինալ փոքր ճողվածք, որին ոչ մի ցավազրկող չի օգնել, և մեծ չափի ու առանձնապես ախտանշաններ չառաջացրած ճողվածք:
Ինչպիսի՞ ախտանշաններ են դիտվում ողնաշարային սկավառակի ճողվածքի ժամանակ։
Միջողային սկավառակի ճողվածքն արտահայտվում է մեջքի ցավերով հիմնականում գոտկային հատվածում, որոնք ճառագայթում են դեպի ստորին վերջույթներ՝ առաջացնելով թմրածություն, ցավ կամ թուլություն: Ցավի տեղակայումը կախված է ճողվածքի տեղակայումից՝ գոտկայինի դեպքում ցավը կրակող բնույթի է, դեպի ստորին վերջույթներ ճառագայթող և կենտրոնանում է մեջքի ստորին հատվածում: Ժողովրդի մեջ այն հայտնի է ռադիկուլիտ, իշիաս, նյարդի բորբոքում և այլ անվանումներով: Այսօր նման ախտորոշումներ չեն դրվում, քանի որ ժամանակակից հետազոտություններով ճողվածքը շատ վաղ հայտնաբերվում է:
Ողնաշարի վերին հատվածի ճողվածքը դրսևորվում է մեջքի վերին հատվածի ցավերով, որը փոխանցվում է ձեռքերին, ուսերին, թիակային շրջանին, պարանոցին:
Միջողային սկավառակի յուրաքանչյուր ճողվածք տարբեր կերպ կարող է արտահայտվել, սակայն հիմնականում դրանք սուր բնույթ ունեն, հանկարծակի են առաջանում՝ կտրուկ թեքվելիս, պտտվելիս, ծանրություն բարձրացնելիս:
Պարանոցային հատվածի ճողվածքն այլ առանձնահատկություններ ունի. այն առաջացնում է նաև գլխացավ, գլխապտույտ, թմրություն, վեգետատիվ համակարգի խանգարումներ, քանի որ այդտեղ գտնվում են արյունատար անոթներ, որոնք, սպազմի ենթարկվելով, բերում են գլխուղեղի արյան շրջանառության խանգարումների:
Երկարատև պարանոցային օստեոխոնդրոզը կարող է նաև նևրոզի պատճառ դառնալ, որովհետև բարձին գլխի հարմար դիրք չգտնելը, չդադարող ցավերը բերում են քնի խանգարման: Ավելի շատ ախտաբանության մեջ ներգրավվում է կենտրոնական նյարդային համակարգը:
Ի՞նչ հետազոտություններ են անցկացվում։
Համալիր հետազոտությունն անհրաժեշտ է հիվանդի ընդհանուր պատկերը հասկանալու, ճողվածքի անհատականորեն ընտրված բուժում նշանակելու համար: Հետազոտություններից ամենաառաջինը նյարդաբանական զննումն է՝ նյարդաբանական խնդիրը կլինիկորեն գտնելը. թմրածություն, անզգայացում, ցավի ճառագայթում: Եթե նյարդաբանական խնդիր է հայտնաբերվում, բուժառուն ուղարկվում է ՄՌՏ-ի, որն ավելի փափուկ հյուսվածքների վերաբերյալ է տեղեկատվություն տալիս: Իսկ ոսկրային խնդիրների համար առաջին տեղում ԿՏ-ն է:
Կոնսերվատիվ և վիրաբուժական բուժման ընտրությունը։
Հետազոտությունների ժամանակ հաճախ հայտնաբերվում են տարբեր պաթոլոգիաներ՝ ուռուցքներ, անոթային խնդիրներ և իհարկե՝ ճողվածք: Այդ ամենի արդյունքում մշակվում է բուժման մոտեցումը: Եթե վիճակը սուր չէ և դեղորայքային բուժման կարիք կա, բուժառուն ուղարկվում է նյարդաբանի մոտ: Կոնսերվատիվ բուժման դեպքում դեղորայքի հետ նշանակվում են նաև տարբեր ֆիզիոթերապևտիկ միջոցառումներ:
Ոչ բոլոր ճողվածքներն են վիրահատելի․ դա խիստ ընտրողաբար է որոշվում: Որովհետև շատ դեպքերում նոր առաջացած ճողվածքը, չնայած իր մեծությանը, այնքան էլ անվերադարձելի չէ:
Սկզբում այն հեղուկային է, բայց աստիճանաբար ջրազրկվում, փոքրանում է ծավալով, և նյարդին սեղմող նրա ազդեցությունը գնալով նվազում է:
Բայց եթե խնդիրը շարունակվում է մի քանի ամիս, տանում վիճակի վատացման, եթե ցավը սուր է, և առկա է նյարդաբանական որոշակի համախտանիշ /դեֆիցիտ/՝ ստորին կամ վերին վերջույթների թուլություն կամ մարմնի որոշակի հատվածի թմրածություն, որը չի կարգավորվում ո՛չ ցավազրկողներով, ո՛չ հակաայտուցային և այլ դեղերով, և հիվանդը շտապ վիրահատական միջամտության կարիք ունի, կատարվում է վիրահատություն, և տարբեր մեթոդներով ճողվածքը հեռացվում է:
Ճողվածքի հեռացումից հետո շարունակվում է վերականգնողական բուժում, որպեսզի զերծ մնան կպումներից, բորբոքային խնդիրներից, և, իհարկե, նյարդը սնուցող, և օրգանիզմի որոշակի գործառույթները բարելավող միջոցառումներ կատարվեն:
Օգտագործվում են վիրահատական մի քանի մեթոդներ՝ էնդոսկոպիկ, բաց՝ ինվազիվ, փոքր ինվազիվ /վերջինի դեպքում հաճախակի կրկնություններ են լինում/: Ներկայում գրեթե չի կատարվում բաց վիրահատություն, արվում է միկրովիրահատություն՝ բաց, սակայն փոքր կտրվածքով:
Հիվանդի վրա վիրահատության տեսակը էական ազդեցություն չի թողնում․ վիրահատության հաջորդ օրը երկու դեպքում էլ հիվանդը քայլում է, սակայն ավելի գերադասելի է բաց վիրահատությունը, վիրաբույժի համար այն ավելի տեսանելի է, ապահով:
Ներկայում կիրառվում է նաև միջողային սկավառակի վապուրիզացիա /բարձր ջերմաստիճանով ազդեցության մեթոդ/, որը սակայն արդյունավետ է միայն նոր սկսվող ճողվածքների ժամանակ: Բայց այդ դեպքում ճիշտ ֆիզիկական հսկողություն պահպանելը, առողջ ապրելակերպը, քաշի վերահսկողությունը ևս 60-70 տոկոս դեպքերում կարող են արդյունք տալ: Եթե ճողվածքի կոմպրեսիան մեծ է, և այն ճիշտ բուժման չի ենթարկվում, կարող են լուրջ բարդություններ զարգանալ. գոտկային հատվածի դեպքում կարող է առաջանալ ստորին վերջույթների թուլացում, մկանային ատրոֆիա և, ի վերջո, հաշմանդամություն:
Ճողվածքի առաջացումից խուսափելու ձեր խորհուրդը։
Կանխարգելումը ճիշտ ֆիզիկական ծանրաբեռնվածությունն է, մարզվելը, վիտամիններով հագեցած սնունդը, օրվա որոշակի ժամերի ակտիվ շարժման մեջ լինելը:
Այսօր ազգաբնակչությունը հիմնականում նստակյաց է, որի պատճառով միջողային սկավառակի վրա ծանրաբեռնվածությունն ավելի է մեծանում:
Իմ բուժառուներին խորհուրդ եմ տալիս առավոտյան զբաղվելու մարմնամարզությամբ: Պետք է ողնաշարային մկանա-ջլային հյուսվածքը լինի ձիգ, կոփված, ճկուն: Միջողային սկավառակները սնուցում են ստանում միայն շրջապատող կառույցներից: Եթե դրանք քիչ են շարժվում, արյան շրջնառությունը նվազում է, և ժամանակից շուտ են սկսվում դեգեներատիվ փոփոխությունները:
Վիրահատությունից հետո ևս թեթև մարմնամարզությունը ցուցված է:
Կարդացեք նաև
Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:
2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...
Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։
Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...
Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...
Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն