Բժշկի ընդունարանում
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած հարցերը նորից հղել` 16 տարի անց:
- Երբ վերանայեցի 16 տարի առաջ տրված հարցազրույցը, ինձ համար 16 տարի առաջվա Արմեն Չարչյանն այսօր ինչ-որ տեղ հայտնություն էր: Բայց, նախ ցանկանում եմ նշել, որ բոլոր հիմնական սկզբունքները, որոնք ինձ համար կարևոր էին այն ժամանակ, այսօր ևս պահպանվել են: Դրանք համամարդկային, համընդհանուր սկզբունքներն են:
Համաձա՞յն եք այն տարածված տեսակետին, թե Հայաստանում վնասվածքաբանությունը որակապես աճեց մեր երկրի համար ողբերգական ժամանակահատվածներում` երկրաշարժից հետո և պատերազմի տարիներին։
(2007 թ.) Վնասվածքաբանությունը, որքան էլ սահմռկեցուցիչ հնչի, զարգանում է հիմնականում պատերազմների ու տարերային մեծ աղետների ժամանակ։ Մինչև երկրաշարժը, ինչ խոսք, Հայաստանում եղել է վնասվածքաբանություն, գիտահետազոտական ինստիտուտ, որը հիմնադրվել է 1946 թ.` որպես վիրավորների բուժման և վերականգնողական հոսպիտալ։ Սա, փաստորեն, երկրորդ համաշխարհային պատերազմի արձագանքն էր։
Երբ 27-28 տարեկան էի, երկրաշարժը մեծ աղետներ բերեց, դրանով իսկ մեծապես նպաստեց վնասվածքաբանության զարգացմանը։ Սրան հաջորդեց պատերազմը, որն է՛լ ավելի ազդեց մեր ոլորտի զարգացման վրա։ Բացվեցին «դռները», ու մենք հսկայական տեղեկատվություն սկսեցինք ստանալ այլ երկրների փորձի ու մեթոդաբանության մասին։ Անձամբ ես հնարավորություն ստացա վերապատրաստվելու ու աշխատելու արտասահմանում։
(2023 թ.) Այն ժամանակվա պատերազմն անհամեմատելի է 44-օրյայի հետ: Այն, ինչ մենք ենք տեսել՝ ծայրագույն, բարդագույն վիճակներ՝ երկրաշարժ, երկարատև պատերազմ, այս սերունդն ավելի քիչ է տեսել: Սակայն այս պատերազմն իր բարդություններն ուներ:
Արցախյան առաջին հերոսամարտի ծավալները մեծ էին՝ 4 տարի: Վնասվածքների տեսակներն էլ այլ էին՝ ավելի շատ դրանք հրազենային վիրավորումներ էին: Մահացությունը կազմում էր 5-10 տոկոս, 10-20 տոկոսը ծանր վիրավորներն էին, 25-40 տոկոսը՝ միջին ծանրության, և մոտ 50 տոկոսը՝ թեթև:
Իսկ 2020-ի պատերազմում մահացությունը կազմում էր 20-30 տոկոս: Նոր զենքերի մահաբերությունն ավելի մեծ էր, և ծանր հիվանդներ այլևս գրեթե չկան, ցավոք, նրանք մահանում են:
Այս տարբերությունները հաշվի առնելով մենք պետք է փոխենք մեր բժշկական մոտեցումները, դրանք համապատասխանեցնենք նոր իրավիճակներին:
Առաջին պատերազմին ես մասնակցում էի որպես մարտիկ, այս անգամ մասնակցում էի որպես կազմակերպիչ: Եթե չլիներ մասնագետների հրաշալի թիմը, որոնց ես էի աճեցրել, մենակ ոչինչ անել չէի կարողանա:
Վնասվածքաբանությունը Հայաստանում 16 տարի անց…
(2023 թ.)16 տարի առաջ ես երազում էի Հայաստանում ունենալ այնպիսի մասնագիտական համայնք, որ բոլորը կարողանան կատարել ամենաբարդ վիրահատությունները, միջամտությունները, և տարբեր կլինիկաներում հավասարեցված լինեն դրանց հնարավորություններն ու բուժօգնության որակը:
Այդ բացը Հայաստանում շատ ակնհայտ էր դեռևս խորհրդային տարիներից. Երևանում կատարվում էին այդ ժամանակվա համար հասանելի բոլոր միջամտությունները, իսկ մարզերում բուժօգնությունը շատ ցածր մակարդակ ուներ: 2006-ին օրթոպեդիայի լուրջ վիրահատություններից մեկը՝ կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորումը կատարվում էր 2 կլինիկայում, այլ կլինիկաներում` տարվա ընթացքում 1-3 անգամ: Այսօր կատարվում է ո՛չ միայն Երևանի գրեթե բոլոր կլինիկաներում, այլ նաև՝ մարզերում: Իհարկե, դեռևս կան վիրահատության կատարման որակային տարբերություններ տարբեր կլինիկաներում, բայց, ընդհանուր առմամբ, բավարար մակարդակ է:
16 տարիների ընթացքում ունեցել ենք նյութատեխնիկական լայն բազայի ստեղծում, որի շնորհիվ ներդրվել են վիրահատություններ, որոնք նախկինում խիստ սահմանափակ էին կատարվում և համակարգված չէին: Օրինակ, ազդրոսկրի և սրունքի ինտրամեդուլյար օստեոսինթեզի ժամանակ ունեինք մեխերի միայն մեկ տեսակ, իսկ այսօր ընտրության լայն հնարավորություն կա` առկա են 10-ից ավելի տեսակներ:
Հաջորդ փոփոխությունը արտերկրի հետ լուրջ կապերի կայացումն է: Հնարավորություններ են ստեղծվել ծանոթանալ միջազգային նորություններին և ձեռքբերումներին, արտերկրում վերապատրաստումներ անցնել և փոխայցելություններ կատարել:
Կա՞ դպրոցի ստեղծման որևէ մոդել, կոնկրետ քայլերի հերթականություն, որով փորձում եք առաջնորդվել, թե՞ ամենօրյա աշխատանք է կատարվում։
(2007 թ.)Ութ տարի առաջ «Էրեբունի» ԲԿ-ում ամեն ինչ սկսեցի զրոյից, ընդամենը ամենօրյա աշխատանք էր։ Գիտակցում եմ, որ մեկ մարդը, որքան էլ լավ մասնագետ լինի, չի կարող լիարժեք տիրապետել ամբողջին։
Երբ 2006թ. նշանակվեցի ԵՊԲՀ վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ, փորձում եմ անցնել հաջորդ մակարդակ` ավելի կարգավորված։ Փորձում եմ համագործակցության ու կոմունիկացիաների, համատեղ աշխատանքների ուղիներ գտնել, որը դեռևս չի հաջողվում։ Սակայն վստահ եմ, որ ժամանակի ընթացքում սա էլ կկանոնավորվի։
Իմ մեծագույն նպատակը մեր երկրում վնասվածքաբանության մասնագիտական դպրոց ստեղծելն է։
Դպրոցի գաղափարը որքանո՞վ է իրականացել:
(2023 թ.) 2006-ին ես կերազեի այն ամենի մասին, ինչ այսօր ունենք Հայաստանում:
Եթե այն ժամանակ ունեինք զարգացող վնասվածքաբանությամբ զբաղվող անհատներ, այսօր ունենք կայացած համակարգային մասնագիտական համայնք, որը կատարում է անհամեմատ մեծ ծավալի աշխատանք:
Ես դեռ իմ երազանքին չեմ հասել, դեռ այդ ճանապարհին եմ, բայց հուսով եմ, որ արդեն հնարավորություններն ավելի մեծ են և անպայման կիրագործեմ դրանք: Կարծում եմ, վնասվածքաբանների, օրթոպեդների ասոցիացիայով կարելի է հարցեր լուծել:
Խոսենք նոր սերնդի վիրաբույժների կայացման մասին...
(2007 թ.) Եթե կա մասնագիտական ճակատագիր, ապա կա նաև հոգու պարտք` ինձնից հետո եկող սերնդի հանդեպ։ Այն ամենը, ինչ ունեմ, պետք է փոխանցեմ նրանց։ Ամեն մարդ ունի իր սկզբունքը. իմը սա՛ է։ Ու ես ունեմ իմ հոգու պարտքը, որը ես բավականին լուրջ ու խորն եմ ընկալում։
Իմ ղեկավարած բաժնում ունեմ երկու բժիշկ, որ հնարավորություն ունեցան արտասահմանում վերապատրաստվել, և որոշ վիրահատություններ կատարում են ինձնից լավ։ Անկեղծորեն, ես ինձ լավ եմ զգում, երբ իմ սաները որոշ հարցերում գերազանցում են ինձ:
Հիմա գրագետ ու երիտասարդ մի հրաշալի թիմ ունեմ, որը կատարյալ տիրապետում է մասնագիտությանը և կարող է դառնալ մեր վնասվածքաբանության վաղվա օրն ու ապագան։
(2023 թ.) Իմ սաներն արդեն շատ հարցերում գերազանցում են ինձ, և ես երջանիկ եմ: Օրինակ, ուսահոդի, ծնկան հոդի, ոտնաթաթի, ջլերի պլաստիկայի վիրաբուժության մեջ կան մասնագետներ, որոնք իմ աշակերտներն են և գերազանցում են ինձ: Եվ ես այդ վիրահատություններով այլևս շատ չեմ զբաղվում: Ես միայնակ չեմ կարող օրական 8-10 վիրահատություն անել, այդ պատճառով իմ սաներին պետք է հասցնեմ իմ մակարդակին: Ես նրանց աճեցրել եմ և թողել ազատ թռիչքի: Սակայն բուժօգնության կազմակերպման, որակյալ իրագործման և այլ ռազմավարական և մարտավարական հարցերի հսկողությունը և կանոնակարգումը միշտ եղել է և կա իմ ձեռքերում: Կան նաև բազում այլ վիրահատություններ (կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորում, ծանր և բարդ կոտրվածքների օստեոսինթեզ և այլն), որոնք դեռևս լավագույնը կատարում եմ ես: Բնական գործընթաց է: Իմ աշակերտները փորձում են մոտենալ ինձ, իսկ ես ավելի առաջ եմ գնում՝ բարձրացնելով մասնագիտական նշաձողը:
Ես պատասխանատու եմ, որ իմ աշակերտը, եթե ոչ ինձնից լավ, ապա գեթ ինձ նման վիրահատի: Դա բարոյական պատասխանատվություն է հիվանդի առջև:
Այսօրվա և Ձեր ժամանակների երիտասարդ մասնագետների միջև տարբերությունը
(2007 թ.) Ես ինքս երբեմն զգում եմ իմ հետևում երիտասարդների շունչը։ Ուրախ եմ ու վստահ եմ, որ ժամանակի ընթացքում ինձնից ավելի լավ մասնագետ կդառնան. պարտավո՛ր են դառնալ։ Հարաբերական առումով նրանք, իսկապես, առաջ են, քանի որ 25 տարեկանում անում են այն, ինչն այդ տարիքում չէի էլ տեսել, 35-ում՝ այն, ինչի մասին կարող էի միայն երազել։ Բնականաբար, 48-ում կանեն ավելին, քան հիմա ես եմ անում։
(2023 թ.) Դա իմ սիրած հարցն է: Այսօրվա երիտասարդները իմ հաջորդ սերունդն են ու ժամանակի առավելություն ունեն իմ նկատմամբ: Եթե ես դա չհասկանամ՝ կապը կկտրվի: Այս պահին ես ունեմ առավելություն` 60 տարեկան եմ, նրանք՝ 40, ու ինչ-որ բաներ ավելի լավ եմ անում, բայց նրանք էլ իրենց 40-ում շատ ավելին են անում, քան ես իմ 40-ում, և 60-ում կանեն ավելին, քան ես` հիմա: Ուստի բացարձակ առումով ես եմ առավել, բայց հարաբերական առումով ՝ նրանք ինձանից առաջ են:
Դրա մեջ փիլիսոփայություն կա. եթե ես չսովորեցնեմ, միևնույն է, նրանք հասնելու և անցնելու են ինձնից՝ ինձ համարելով արգելք իրենց ճանապարհին: Իսկ նրանց սովորեցնելու, բարձրացնելու դեպքում, երբ իմ տեղը ինքնակամ զիջեմ, իմ սաներն ինձ կպատվեն որպես Ուսուցիչ: Դրանով ես ապահովագրում եմ իմ ծերությունը:
Ձեր կարծիքով Հայաստանը վնասվածքաբանների կարիք շա՞տ ունի:
(2007 թ.)Միանշանակ` այո՛, որովհետև մեզ անհրաժեշտ են ժամանակակից հաղորդակցական միջոցներին, լեզուներին, տեխնիկային տիրապետող և գուցե նոր մտածելակերպով օժտված ու իրենց վրա անընդհատ աշխատող երիտասարդ մասնագետներ, քանի որ XXI դարում ժամանակը կրկնակի արագ է ընթանում. այն, ինչ մեկ-երկու տարի առաջ նորություն էր, այսօր ժամանակի հրամայական է։
Վերջին տարիներին մոտ հինգ հոգի էր ընտրում մեր մասնագիտությունը, որոնցից երկուսը, ի վերջո, դառնում են իսկական մասնագետ։
(2023 թ.) Նախկինում մեզ մոտ կլինիկական օրդինատուրա էին ընդունվում 4-5 մասնագետ: Բայց այս տարիների ընթացքում աստիճանաբար հետաքրքրությունը մասնագիտության նկատմամբ ավելացել է, երբեմն 1 տարում 20-25-ից ավելի կլինօրդինատոր ենք ունենում: Դա նպաստեց մասնագիտական բազայի բավականաչափ համալրմանը:
Ի՞նչ է փոխվել…
(2023 թ.) Բացի մասնագիտական փորձից, որակավորումից, շատ կարևոր է բժշկի կոչմանը հավատարիմ լինելը: Այսօր ինչ-որ չափով արժեզրկվում են շատ կարևոր արժեքներ՝ բժշկի կոչում, երդմանը հավատարիմ լինելը և այլն: Արժեզրկումը կյանքի բոլոր ոլորտներում է: Ցավոք, սկսել է գերակայել կոմերցիոնալիզացիա կոչված երևույթը: Դա բժշկության ամենամեծ ողբերգությունն է: Այսօր բժշկությունը կապում են անգամ քաղաքական հայացքների, դրսևորումների հետ:
Ինչպե՞ս եք ցանկանում Ձեր ուսանողներին հեռու պահել այդ ամենից:
(2023 թ.) Անձնական օրինակով: Սակայն խնդրում եմ քաղաքացիական դիրքորոշումը չշփոթել քաղաքականության հետ: Բժշիկն իր էությամբ ժողովրդի համար պետք է լինի քաղաքակրթության կուլտուրայի, դաստիարակության և վարվելակերպի օրինակ, եթե կուզեք` անգամ առաջնորդ: Նա չի կարող անհաղորդ մնալ Հայրենիքի ճակատագրին: Ուստի պետք է ունենա հստակ ձևակերպված իր քաղաքացիական դիրքորոշումը և քաղաքական պարտքի զգացումը:
Մասնագիտական ի՞նչ չիրականացած երազանք ունեք։
(2007 թ.) Ունեմ մի «համեստ» երազանք, որը կարող է այդպես էլ երազանք մնալ, բայց հիմա ավելի քչին համաձայն չեմ. երազում եմ երբևէ արժանանալ Նոբելյան մրցանակի։
Գտնում եք, որ արժանի՞ եք, թե՞ դեռ պիտի նոր գործերով արժանանաք դրան։
(2007 թ.) Կան ծրագրեր, որոնք իրագործելու դեպքում գուցե և արժանի լինեմ։ Նոբելյան մրցանակն ունի մի բացասական կողմ. հիմնականում այն շնորհում են կատարված աշխատանքից շատ տարիներ, երբեմն տասնամյակներ անց։
Ես կսպասեմ. դրա համար արժե երկար ապրել...
2007-ի հարցազրույցում խոսել եք մեծագույն ցանկության մասին, որին կուզեիք հասնել, ինչ որ բան փոխվե՞լ է:
(2023 թ.) Մեջբերեմ մեծն Չարենցի խոսքերը Միսաք Մեծարենցի մասին
«Կռիվ է եղել աշխարհում, եղել է եղեռն ու ավեր
Լեռնացել են ուժեր վիթխարի՝ ամեհի ելած իրար դեմ...»:
Կարդացեք նաև
Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:
2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...
Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։
Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...
Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...
Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն