Բժշկի ընդունարանում
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են բոլոր մյուս արյան ծառայություններում: Միակ տարբերությունն այն է, որ այստեղ հիվանդները պլանային չեն, և հաճախ լինում են շատ անսպասելի ու ծանր դեպքեր: Որովհետև, որպես կանոն, բոլոր ծանր դեպքերը բերվում են «Արմենիա» ՀԲԿ: Երբ լուրերով հայտնում են, որ ինչ-որ վթար է տեղի ունեցել, արդեն պարզ է, որ նորից ծանր դեպքեր են ընդունվելու: Պատճառն այն է, որ եթե այլ տեղերում երբեմն դռները փակ են հիվանդների առջև, բարեբախտաբար, Հանրապետական հիվանդանոցում ընդունվում են բոլոր դիմողները և հատկապես անհետաձգելի, ողբերգական դեպքերը՝ վթարներ, դանակահարություններ և այլն:
Իհարկե, կենտրոնը հիմնականում սպասարկում է հիվանդանոցի հիվանդներին, բայց, քանի որ խաղաղ ժամանակներում առկա է արյան պակաս, մշտապես այլ հիվանդանոցների հետ արյան բացակայող խմբերի փոխանակություն է իրականացվում:
Ինչո՞վ են բնորոշվում և այլ ախտաբանություններից տարբերվում պատահարների արդյունքում առաջացած վիճակները:
Այդ բոլոր ծանր դեպքերը կապված են արյունահոսությունների, արյան կորստի հետ, և, բնականաբար, պետք է պատրաստ լինել և միշտ արյան պաշարներ ունենալ:
Ի՞նչ գործառույթներ է իրականացնում արյան ծառայությունը:
Արյան ծառայության մեջ ներառված են արյան վերամշակումը (էրիթրոցիտար զանգված և պլազմա), համատեղելի արյան ընտրությունը` համատեղելիության փորձի միջոցով, արյան պահպանումը անհրաժեշտ ջերմաստիճանային պայմաններում և ժամկետներում (էրիթրոցիտները պահում են մոտավորապես մեկ ամիս, իսկ պլազման՝ 1-3 տարի): Անհրաժեշտության դեպքում, իրականացվում է նաև արյան լվացում: Այլ տեղերում՝ ըստ կարիքի, առանձնացվում են նաև թրոմբոցիտները, որոնք ավելի անհրաժեշտ են քիմիաթերապիա ընդունողներին:
Ինչպե՞ս են ձևավորվում և լրացվում արյան պաշարները:
Արյան պաշարների հարցում խիստ կարևոր դեր ունի դոնորությունը, որի խնդիրը միշտ կա մեր երկրում: Այդ խնդիրը չի լինում միայն պատերազմի ժամանակ, որովհետև այդ ժամանակ բազմաթիվ կամավորներ են դիմում: Նույնը դիտվեց նաև վերջին պատերազմի օրերին: Եվ դա խիստ հուզիչ էր: Մենք կարողացանք արյան պահանջվող քանակն ապահովել: Շնորհակալ էինք բոլոր կամավորներին, որ արյուն հանձնելով օգնում էին զինվորներին:
Խաղաղ պայմաններում արյուն պաշարելը մեծ խնդիր է: Խաղաղ պայմաններում անվճար արյուն հանձնում են հիմնականում հիվանդների հարազատները և ինքնակամ դոնորները: Դոնորների մեծ մասը արյուն են հանձնում վճարի դիմաց:
Ինքնակամ հանձնողները քիչ են և նրանք առավելապես դիմում են Արյունաբանության կենտրոն:
Արյան ծառայության բոլոր կենտրոնները գործում են որպես մեկ ընտանիք, եթե մեկը զանգահարում է և իր խնդիրը ներկայացնում, բոլորը փորձում են ամեն գնով օգնել: Շատ լավ կլիներ, որ միմյանց նկատմամբ նման վերաբերմունք լիներ բոլոր ոլորտներում:
Ինչպե՞ս է դոնորների պակասի հարցը լուծվում:
Արյան պահանջի, դոնորության մասին տարբեր ձևերով միշտ տեղակացվում է բնակչությանը (բուկլետներ, գովազդային պաստառներ և այլն), սակայն որևէ շարժ չենք տեսնում: Արդեն նշվեց, որ դոնորությունը մոտավորապես 80% դեպքերում վճարովի է:
Արյան բոլոր կենտրոններում դոնորին տրվող գումարը` միանվագ, 15000 դրամ է: Արյուն կարելի է հանձնել երեք ամիսը մեկ անգամ և ոչ մի դեպքում` դրանից շուտ: Երբեմն դոնորներին թվում է, որ մեկ անգամ հանձնելուց հետո, պարտավոր են այդուհետև միշտ արյուն հանձնել: Իհարկե, երեքամսյա ժամկետը լրանալուց հետո դոնորներին, որպես հիշեցում, զանգահարում ենք, բայց նրանք պարտավոր չեն ներկայանալ. արյուն հանձնելը և հանձնելու հաճախականությունը կամավոր է և նրանց ցանկությունից է կախված:
Ի՞նչ պահանջներ է ներկայացվում դոնորին:
18-60 տարեկան ցանկացած առողջ մարդ կարող է դոնոր դառնալ, պետք է ներկայանա անձնագրով և քաղցած: Նույն օրը կատարվում են դոնորի զննումը, հետազոտությունները (1-1,5 ժամվա ընթացքում ստուգվում է արյունը՝ խումբը, ռեզուսը, վարակակրությունը և այլն), այնուհետև իրականացվում է արյուն հանձնելու գործընթացը: Փաստորեն, արյուն հանձնելուց և գումարը ստանալուց զատ, դոնորը նաև անվճար հետազոտվում է:
Հարկ եմ համարում նշել, որ դոնորությունը բոլորովին վնասակար չէ առողջ մարդուն, նույնիսկ օգտակար է:
Արյուն հանձնելուց հետո մոտավորապես 15 րոպե դոնորը պետք է մնա պառկած: Խորհուրդ է տրվում նաև այդ օրը շատ հեղուկներ ընդունել:
Ի՞նչ հակացուցումներ կան:
Հակացուցումներն են՝ սուր և քրոնիկ հիվանդությունները, փոքրամարմին լինելը (նորմայից պակաս քաշը, հասակը): Հատուկ հարցաթերթիկ է լրացվում, որտեղ մանրամասն նշվում են նաև դոնորին վերաբերող բոլոր ցուցանիշները՝ ջերմությունը, արյան ճնշումը և այլն, ըստ որոնց որոշվում է՝ դոնորը կարո՞ղ է արյուն հանձնել, թե՝ ոչ:
Բարդություններ լինո՞ւմ են` արյուն հանձնելիս:
Բարդություններ, սովորաբար, չեն դիտվում, որովհետև դոնորները հետազոտվում են և ընտրվում: Կարող են լինել կարճատև ճնշման անկում, գլխապտույտ:
Արյան ո՞ր խմբերի կարիքն է ավելի հաճախ զգացվում:
Յուրաքանչյուր ազգ, հիմնականում, իրեն բնորոշ արյան խումբն ունի: Հայերի 70%-ը երկրորդ խումբ և դրական է: Առաջին հայացքից թվում է, թե այդ խմբի շատ դոնորներ և արյուն պետք է ունենանք: Սակայն, քանի որ հիվանդների 70% էլ այդ խմբին է պատկանում, բնականաբար, երկրորդ դրական խմբի արյան պահանջարկը նույնպես 70% է կազմում:
Երբեմն դիմում են, օրինակ, քիչ պահանջարկ ունեցող չորրորդ խմբի և բացասական ռեզուսով դոնորներ, իսկ նման արյան խմբի հիվանդ երկար ժամանակ չլինի, արյունն էլ կորցնի պիտանելիության ժամկետը: Նման դեպքերում դոնորի անունը նշվում է, և հիվանդ լինելու դեպքում միայն նրան հրավիրում են` արյուն հանձնելու:
Պատերազմական պայմաններում ծառայության աշխատանքն իր ծավալով և ծանրությամբ որքանո՞վ էր տարբերվում խաղաղ ժամանակներից:
Պատերազմի ժամանակ խնդիր չկար, որովհետև չկար դոնորների և աշխատողների պակաս: Բոլորն աշխատում էին որքան պետք էր և պահանջվում էր: Միևնույն ժամանակ, կար նաև միմյանց օգնելու մեծ պատրաստակամություն` տարբեր հիվանդանոցների միջև: Հիվանդները շատ էին, շատ էր նաև աշխատանքը. վիրավոր կար, որին արյան տասնյակ չափաբաժիններ էին անհրաժեշտ և դա ապահովվում էր:
Կապ պահպանվո՞ւմ է մարզերի, Արցախի հետ:
Մարզերում կան արյան կենտրոնները, սակայն, անհրաժեշտության դեպքում, մարզերի հետ ևս գործում է փոխադարձ կապ և փոխօգնություն:
Պատերազմի ժամանակ շատ է արյուն ուղարկվել Արցախ, որով զբաղվում էր Արյունաբանական կենտրոնը:
Կարդացեք նաև
Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:
2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...
Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։
Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...
Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...
Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն