Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկի ընդունարանում

Ի՞նչ է հիրուդոթերապիան (տզրուկաբուժություն): Հիրուդոթերապիան կրկին արդիական է

Ի՞նչ է հիրուդոթերապիան (տզրուկաբուժություն): Հիրուդոթերապիան կրկին արդիական  է

Մեր հյուրն է «Բժշկական տզրուկի և ավանադական բժշկության հայկական կենտրոն»-ի ղեկավար Արա Խաչատրյանը։ Վերջին ժամանակներում բժիշկներն առավել հաճախ են դիմում նատուրոթերապիայից բխող փորձերին, այդ թվում` հիրուդոթերապիային։

 

Բժշկական տզրուկները հաջողությամբ օգտագործվում են բժշկության զանազան բնագավառներում` սրտաբանություն, ակնաբուժություն, վիրաբուժություն, գինեկոլոգիա, ուրոլոգիա, նյարդաբանություն և այլն։

 

- Ի՞նչ կարող եք պատմել մեր ընթերցողներին Ձեր կենտրոնի մասին, ե՞րբ է այն ստեղծվել, ի՞նչ նպատակներ է հետապնդում։


- Ավանդական բժշկության կենտրոնը միակ մասնագիտացված կլինիկան է Հայաստանում, որտեղ լրջորեն զբաղվում են հիրուդոթերապիայով, այսինքն` տզրուկաբուժությամբ։

 

Կենտրոնը ստեղծվել է 2002 թ.։ Այստեղ աշխատում են ոչ միայն հիրուդոթերապևտներ, այլև ավանդական բժշկության մասնագետներ` ռեֆլեքսոթերապևտներ, հոմեոպաթներ, դիագնոստների մի մեծ թիմ, որոնք իրականացնում են ախտորոշիչ բազմաթիվ միջոցառումներ, ինչը օգնում է առանձնահատուկ և, ամենակարևորը, ճիշտ մոտեցում ցուցաբերել յուրաքանչյուր հիվանդի նկատմամբ։ Երբեք պետք չէ մոռանալ, որ հիրուդոթերապիան ունի ինչպես ցուցումներ, այնպես էլ հակացուցումներ, և մենք անց ենք կացնում բուժում միայն այն հիվանդների մոտ, որոնք իսկապես դրա կարիքն ունեն։ Բացի այդ` մեր կլինիկայի առավելություններից է համալիր բուժման հնարավորությունը, այսինքն` մեր բուժական մեթոդները չեն սահմանափակվում միայն հիրուդոթերապիայով։ Մենք անց ենք կացնում և՛ ռելեքսոթերապիա, և՛ ֆիտոթերապիա, և՛ տարբեր ֆիզիոթերապևտիկ միջոցառումներ։ Կան բազմաթիվ հիվանդներ, որոնք վախենում, խուսափում են վիրահատական բուժումից և դիմում են մեր կենտրոն։ Եվ որոշ դեպքերում իսկապես մեր բուժումը կարող է փոխարինել հիվանդի համար այդքան ոչ ցանկալի վիրահատական միջամտությանը։ Հաճախ էլ մեր բուժումները համակցվում են վիրահատական միջամտությունների հետ` ապահովելով հիվանդների լիարժեք ապաքինումը։

 

- Իսկ ովքե՞ր են մասնագետները, և որտե՞ղ են նրանք վերապատրաստվել։


- Մեր բժիշկների առաջին հոսքը վերապատրաստում է անցել Մոսկվայում, այսինքն` գործ ունենք ռուսական դպրոցի հետ։ Միայն տարիներ անց հնարավոր եղավ այս մասնագետների ուժերով Առողջապահության ազգային ինստիտուտում ստեղծել ավանդական բժշկության ամբիոն, որն այսօր նոր մասնագետների պատրաստման հիմնական բազան է։

 

- Կարո՞ղ եք ավելի մանրամասն պատմել մեթոդի էության մասին։


- Տզրուկներին միշտ գնահատել են, քանի որ նրանք օժտված են "վատ արյունը ծծելու" հատկությամբ։ Արյունառությունը համարվել է բազմապիսի հիվանդություններ բուժելու ամենատարածված մեթոդներից մեկը (բրոնխային ասթմա, սրտի հիվանդություններ, հիպերտոնիկ հիվանդություն, կոլիտ (հաստ աղիքի բորբոքում), որքին (էկզեմա), թրոմբոֆլեբիտ և այլն)։ Արյունառությունը կիրառվել է նույնսիկ "հետմախմուրային ախտանիշի" ժամանակ։ Սակայն "արյուն թողնել" կարելի է նաև վիրահատական ճանապարհով։ Այդ դեպքում հարց է առաջանում. ինչո՞վ է պայմանավորված տզրուկների նման "հանրաճանաչությունը"։ Գիտնականները փաստել են, որ տզրուկների միջոցով արյունառությունից հետո հիվանդներն իրենց ավելի լավ են զգում, քան հասարակ արյունառության ժամանակ։

 

Բանն այն է, որ տզրուկների թքի միջոցով մարդու օրգանիզմ են մտնում ավելի քան 100 կենսաբանորեն ակտիվ նյութեր, որոնք խոչնդոտում են թրոմբերի (արենախիցք) առաջացմանը, նպաստում արյան մեջ խոլեսթերինի մակարդակի իջեցմանը, նվազեցնում բորբոքումը, բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը։ Օղակավոր որդերի այս ներկայացուցչի թուքը պարունակում է հիրուդին սպիտակուցը, որից և առաջացել է հիրուդոլոգիա գիտության անվանումը։ Հիրուդինը թունավոր չէ, և սպիտակուցի անգամ բարձր քանակությունը կողմնակի ազդեցություններ չի առաջացնում։ Փորձակենդանու միջոցով բարձր դոզայով հիրուդինի ներմուծման ժամանակ նկատվում էին շնչառության և սրտի կծկումների հաճախության գրեթե աննշան փոփոխություներ։ Մեկ ժամվա ընթացքում այդ ախտանիշները վերանում էին, իսկ սպիտակուցի ավելցուկն օրգանիզմից դուրս էր գալիս մեզի միջոցով։

 

Հիրուդինից բացի` տզրուկի թքի մեջ պարունակվում է հիալուրոնիդազ` ֆերմենտ, որը քայքայում է պոլիսախարիդներից կազմված հաստ թաղանթը։ Պոլիսախարիդները ծածկում են գրեթե բոլոր բջիջները` դրանով իսկ հեշտացնելով զանազան դեղերի և կենսաբանորեն ակտիվ նյութերի ներթափանցումը բջիջների մեջ։ Հիալուրոնիդազը բարձրացնում է հյուսվածքների թափանցելիությունը, մասնավորապես` մազանոթների պատերինը։ Ավելի պատկերավոր ասած` հիալուրոնիդազը բացում է այն "դարպասները", որոնցով բջիջներին են հասնում արտաքինից ներմուծվող նյութերը։ Պատահական չէ, որ հիալուրոնիդազը պարունակվում է օձի թույնի և մարդու սերմնահեղուկի մեջ. իրենց ճանապարհին սպերմատոզոիդները պետք է "հաղթահարեն" բազմաթիվ բջջային արգելքներ։

 

Տզրուկների թքի մեջ հայտնաբերվել է ևս մեկ նյութ` կոլլագենազա ֆերմենտը, որն օժտված է կոլլագենի սպիտակուցի երկար թելերը քանդելու հատկությամբ։ Վերջիններս սովորաբար տարածվում են մեծ վերքերում, դրանց բուժման ժամանակ։ Հենց կոլլագենից են բաղկացած լուրջ այրվածքներից և խորը կտրվածքներից հետո մաշկի վրա առաջացող կելոյիդային սպիները։ Կոլլագենազան քայքայում է կոլլագենը` դրանով իսկ նպաստելով կելոյիդային սպիների ներծծմանը։ Այլ աղբյուրներից ստացվող կոլլագենազան հաճախ օգտագործում են ժամանակակից կոսմետոլոգիայի մեջ։ Զարմանալի չէ, որ տզրուկների թուքը մասնավորապես կարող է նպաստել կպումների ներծծմանը, որոնց առկայության պատճառով հաճախ կանանց մոտ արգանդափողերի անանցանելիություն է առաջանում։

 

Տզրուկների ֆիբրինոլիտիկ ֆերմենտներն օգնում են արդեն իսկ գոյություն ունեցող թրոմբերի ներծծմանը։ Այս պարագայում վերջիններս գործում են զգալիորեն ավելի լավ, քան քիմիական պատրաստուկները։ Թրոմբի կառուցվածքի ամենաթույլ կողմը արյունատար անոթի հետ միացման տեղն է։ Եթե թրոմբը բացվում է, ապա սկսում է "թափառել" անոթային համակարգով, ինչը խիստ վտանգավոր է, քանզի "թափառող թրոմբը" կարող է ցանկացած պահի խցանել անոթային համակարգը։ Վիճակագրական տվյալների համաձայն՝ միայն ԱՄՆ-ում ամեն տարի թրոմբոզից մահանում է մոտավորապես 500 հազար մարդ։ Ֆիբրինոլիտիկ ֆերմենտներին քայքայում է հենց ինքը` թրոմբը։ Այդ պատճառով, հիրուդոթերապիան ոչ միայն կանխում է թրոմբոգենեզը, այլ նաև նախազգուշացնում է վերջինիս հետևանքների մասին։

 

Խոլեսթերինեսթերազա ֆերմենտը կարգավորում է մարդու օրգանիզմում ճարպերի փոխանակումը, և այդ նյութը նույնպես հայտնաբերված է տզրուկների թքի մեջ։

 

Ի դեպ, տզրուկների օգնությամբ բուժումն անցավ է և մարդուն ոչ մի անհարմարություն չի պատճառում։ Ավելին, տզրուկների կողմից մարդու մաշկի տակ "ներարկված" նյութերը օրգանիզմում որևէ դիմադրության չեն հանդիպում և մարդու օրգանիզմի կողմից ընկալվում են «յուրայինի» պես։ Բնականաբար, հիրուդոթերապիան հակացուցումներ չունի։


- Ի՞նչ տեսակի տզրուկներ եք օգտագործում Ձեր աշխատանքում։


- Բնության մեջ հանդիպում են տզրուկների ավելի քան երկու հարյուր տեսակներ։ Բժշկական նպատակներով օգտագործվում է միայն մեկը` HIRUDO MEDICINALIS (ԲԺՇԿԱԿԱՆ ՏԶՐՈՒԿ)։ Մեր տարածաշրջանի ջրամբարներում այս տեսակը չի հանդիպում և կենտրոնի համար տզրուկները ներկրվում են մոսկովյան լաբորատորիայից` բիոֆաբրիկայից, որի հետ ունենք համագործակցության պայմանագիր։ Ցավոք, շատերը չեն գիտակցում բնության մեջ հանդիպող տզրուկների վնասակարության մասին, ամրացնում են իրենց մարմիններին, ինչը բնականաբար հաճախ բերում է անցանկալի հետևանքների։

 

- Ինչպիսի՞ն է հիրուդոթերապիայի դերը ժամանակակից բժշկության մեջ։


-Ժամանակակից դեղաբանությունը, որը, անշուշտ, շոշափելի ձեռքբերումներ է արձանագրել, մի շարք հիվանդությունների բուժման պարագայում դեռևս անզոր է։ Ավելին, հայտնվել է հիվանդությունների մի ամբողջ շարք, որոնց անվանում են "դեղորայքային"։ ԱՀԿ (Առողջապահության համաշխարհային կազմակերության) համաժողովներից մեկում (Ժնև, 1991թ.), գիտնականները եկան այն եզրակացության, որ անհրաժեշտ է հետազոտել ժողովրդական բժշկությունը և դա օգտագործել այն դեպքերում, երբ դրա օգտագործման մեթոդների ազդեցությունները հաստատվում են գիտական տվյալներով։ Այդ պատճառով վերջին տարիներին տեղի ունեցավ տզրուկների` տարաբնույթ հիվանդությունների վաղեմի "բուժակների" հետազոտության կտրուկ աճ, որի արդյունքը դարձան մի քանի կարևոր բացահայտումներ, որոնք թույլ տվեցին բացատրել «կենդանի ասեղի» բուժիչ հատկությունները։

 

Բժիշկ-գիտնականները բժշկական տզրուկներից առանձնացրին թրոմբերը սպանելու հատկությամբ օժտված նյութերի խառնուրդ։ Այս ամբողջությունը ստացավ "հակապրոկոագուլյանտային" անվանումը։ Առնետների վրա անցկացված փորձարկումներում այն արդյունավետորեն ''քանդում'' էր արհեստականորեն առաջացրած թրոմբները։ Կլինիկական փորձարկումներից հետո նոր սերնդի պատրաստուկները կհայտնվեն բժիշկների ''զինանոցում''։ Հաջորդ քայլը պետք է լինի կենսաբանորեն մաքուր հիրուդինի ստացումը, իսկ այնուհետև` նրա արտադրության կարգավորումը գենային ինժեներիայի միջոցով։

 

Վերջին տարիներին բժիշկներները լրջորեն հետաքրքրված են նաև տզրուկների ևս մեկ արժեքավոր հատկությամբ. տզրուկների ֆերմենտները դրական ազդեցություն են գործում կենտրոնական նյարդային համակարգի վրա, առաջացնում են նյարդային բջիջների աճ և նպաստում դրանցում լրացուցիչ ելունդների հայտնվելուն։ Սա նշանակում է, որ, ի տաnբերություն տարածված կարծիքի, նյարդային բջիջները խթանիչների (ինչպիսիք են տզրուկային ֆերմենտները) ազդեցությամբ ընդունակ են վերականգնվել և անգամ աճել։

 

Մեր օրերում տզրուկներին օգտագործում են ուղեղի կաթվածով հիվանդ երեխաների բուժման  նպատակով, իսկ հետագայում բնության այս ''փոքրիկ բժիշկների'' օգնությամբ միգուցե հնարավոր կլինի պայքարել այնպիսի ծանր հիվանդություններ դեմ, ինչպիսիք են ցրված սկլերոզը, ուղեղի կաթվածի հետևանքները և, անգամ, Պարկինսոնի և Ալցհայմերի հիվանդությունները։ Այսօր արդեն մեր կենտրոնից բացի գործում են հիրուդոթերապիայի 4-5 կաբինետներ մի քանի պոլիկլինիկաներում, որոնց բժիշկները վերապատրաստում են անցել մեր կենտրոնում։

 

- Ուրիշ ի՞նչ ոլորտներում է օգտագործվում տզրուկաբուժությունը


- Հիրուդոթերապիան վաղուց ի վեր օգտագործել են աչքերի և քիթ-կոկորդ-ականջ համակարգի հիվանդությունների ժամանակ։ Այս դեպքերում տզրուկներին հաճախ դնում էին անմիջապես դեմքի վրա։ Հենց այդ ժամանակ էլ մասնագետները նկատեցին, որ տզրուկաբուժության առաջին իսկ սեանսից հետո երեսի մաշկը դառնում է ավելի լավը, հարթվում են մանր կնճիռները, քթի և շուրթերի շրջանում առաջացած ծալքերը և նույնիսկ դեմքի արտահայտությունն է փոխվում։ Ավելի ուշ պարզվեց, որ այս ամենը ոչ թե պատահականություն է, այլ միանգամայն հիմնավորված օրինաչափություն։

 

Տարիքի հետ մաշկի արտաքին շերտերի կառուցվածքը փոփոխության է ենթարկվում, և մաշկը հարթ ու քնքուշ դարձնող էլաստինի բարակ շարակցական հյուսվածքները քչանում են։ Ավելի կոպիտ շարակցական հյուսվածքը` կոլագենը, որը մաշկի այսպես կոչված վերնաշերտն է, նույնպես կոպտանում է։ Հպվելով մարմնին` տզրուկները մարդու արյան մեջ են ներարկում իրենց սեփական թուքը։ Վերջինս պարունակում է ֆերմենտներ, որոնք մասնատում են կոլագենները, փոխում դրանց կառուցվածքը և միաժամանակ բարձրացնում են մաշկի մեջ էլաստինի կազմավորումը։

 

Տզրուկները նաև ունեն ուժեղ բիոէներգետիկ դաշտ և ազդում են կենսաբանորեն ակտիվ կետերի վրա։ Բժիշկը միայն որոշում է մարդու մարմնի 2-3սմ երկարությամբ այն հատվածը, որտեղ անհրաժեշտ է տեղադրել տզրուկին։ Տզրուկն ինքն է գտնում իր "միջամտության ճշգրիտ տեղը" և մաշկի վրա ազդեցության հետ մեկ տեղ մատուցում այլ "ծառայություններ"։ Երբ տզրուկներին դնում են կոպերի շրջանում, ապա նկատելիորեն լավանում է տեսողությունը և կանգնեցվում է կատարակտի (ոսպնյակի մթագնում) զարգացումը։ Հաճախակի նմանատիպ խնդիրների պատճառ կարող է դառնալ աչքերի անբավարար արյունամատակարարումը, իսկ մեր "փոքրիկ բժիշկներն" ուժեղացնում են արյան շրջանառությունը։ Մխրճվելով կոպերի մաշկի մեջ` նրանք ընդունակ են լավացնելու ուղեղի անոթների արյունամատակարարումը և ապահովելու վերջիններիս լիարժեք սնուցումը։ Տզրուկների "միջամտությունից" հետո մաշկի վրա հաճախ հետքեր են մնում։ Դրանք, որպես կանոն, հայտնվում են բարձր թափանցելիությամբ, այսպես կոչված ծակծկված անոթներ ունեցող մարդկանց մոտ։ Հենց տզրուկներն են օգնում ամրացնել այդ անոթները, և 2-3 միջամտությունից հետո կապտուկներն ի սպառ անհետանում են։

 

Գոյություն ունեն նաև ցելյուլիտի (ճարպային բջիջների խտացումներ) բուժման պարագայում տզրուկների օգտագործմանը վերաբերող տեղեկություններ։ Տզրուկների ֆերմենտները քայքայում են ճարպը, որը մասամբ դուրս է հոսում վերքից հենց մակերևույթի վրա, իսկ մասամբ` մեզի միջոցով։

 

Հարկ է նկատել, որ բժշկական տզրուկը հրաշք չէ և ոչ էլ համադարման բոլոր հիվանդությունների համար, բայց, այդուհանդերձ, այն հուսալի և ստուգված "դեղամիջոց" է հիվանդի համար և բժշկի լավագույն "օգնականներից" մեկը։

 

Տզրուկների թքի հետ մարդու օրգանիզմ են ներթափանցում ավելի քան 100 արժեքավոր, կենսաբանորեն ակտիվ նյութեր։


Պատմական տեղեկություն

 

Տզրուկները վաղուց ի վեր օգտագործվել են բուժիչ նպատակներով։ Նրանց կիրառման պատկերները պահպանվել են անգամ եգիպտական փարավոնների դամբարանների որմնանկարների վրա։ Մ.թ. I դարում Պլինիոսը հիշատակում է` "ոսկորների, հոդերի և մկանների ցավերի, ինչպես նաև դողէրոցքի ժամանակ" տզրուկների օգտակար ազդեցության մասին։ Տզրուկներով բուժումը լայնորեն կիրառել է հին հռոմեական բժիշկ Հալենը (129-199թ.թ.)։ Հայտնի պարսկական բժիշկ Ավիցենան իր "բժշկական գիտության օրեքներում" մեծ ուշադրություն է հատկացրել է տզրուկների կիրառմանը։


Թերապևտիկ նպատակներով օգտագործվող տզրուկների նշանակությունը գնահատել է հայտնի շվեդական բնագետ Կարլ Լինեյը, որը նրանց լատինական անվանում է վերագրել` Hirudo Medicinalis (բժշկական տզրուկ)։


XIX դարի հայտնի բժիշկ Ն. Ի. Պիրոգովը ռուս-թուրքական պատերազմի ժամանակ ավելի քան 100 տզրուկ է դրել խորը պատռվածք ունեցող վերքերի և կոտրվածքների վրա, ինչով և հարյուրավոր վիրավորների է փրկել վարակումից և ցավային շոկից, քանի որ տզրուկները վարակազերծում են, ինչպես նաև արտաթորում են ցավազրկող նյութեր։


Տզրուկների խնամքը

 

Տզրուկներին կարելի է պահել հասարակ երեք լիտր տարողությամբ անոթի մեջ։ Ջուրն անոթում պետք է լինի վճիտ։ Պետք չէ ջուրը լցնել անմիջապես ծորակից, քանի որ քլորամշակում անցած և "կոշտ" ջուրը վնասակար է տզրուկների համար։ Տզրուկների համար նախատեսված անոթը չարժե լվանալ հոտավետ օճառով կամ ցանկացած այլ սինթետիկ փոշիներով և միջոցներով։ Լավ կլինի այն պարզապես պարզաջրել ջրի շիթի տակ և չորացնել։ Անոթի վրա անհրաժեշտ է հագցնել պոլիէթիլենե կափարիչ` օդափոխության համար նախատեսված բազմաթիվ փոքրիկ անցքերով։ Խորհուրդ չի տրվում անոթի կափարիչը փակել թանզիվի մեկ շերտով. ասում են` քաղցած տզրուկներն ի վիճակի են "խժռել" այն։ Դժվար թե դուք երջանիկ լինեք, երբ առավոտյան, դեղատուն մտնելով, բացահայտեք, որ ձեր "օգնականները" փախուստի են դիմել։ Ամբողջ դեղատան տարածքով փախած տզրուկներին փնտրելն այնքան էլ հեշտ գործ չէ։ Այդ իսկ պատճառով խորհուրդ ենք տալիս թանզիվը ծալել մի քանի շերտերով և անոթի բերանը կապել ամուր ռետինե թելով։ Ջուրն անոթում պետք է լինի մաքուր։ Հենց որ ջուրը պղտորվում է, անհրաժեշտ է այն փոխել։ Խորհուրդ է տրվում անոթը փաթաթել մուգ կամ սև թղթով, քանի որ տզրուկները չեն սիրում արևի պայծառ լույսը։ Իսկ եթե, այնուամենայնիվ, ձեր "խնամարկյալներից" մեկն իր մահկանացուն է կնքել և անշարժ "պառկած է" անոթի հատակին, ապա նրան պետք է անմիջապես հեռացնել անոթից։


Եթե տզրուկներով անոթը պահվում է սենյակային ջերմաստիճանում, խորհուրդ է տրվում ջուրը փոխել շաբաթական երկու անգամ։ Տզրուկներով անոթը կարելի է համարձակորեն դնել սառնարանի մեջ, եթե ջերմաստիճանը նրանում 0˚C-ից բարձր է։ Այս դեպքում անոթի ջուրը կարելի է փոխել շաբաթը մեկ անգամ։ Այս պարագայում "սառը" տզրուկներին օգտագործելուց առաջ անհրաժեշտ է նրանց տաքացնել. ընտրված տզրուկներով անոթը անհրաժեշտ է մի քանի ժամ թողնել սենյակային ջերմաստիճանում։ Խորհուրդ չի տրվում սառը ջրից հանված տզրուկին անմիջապես տեղափոխել տաք ջրի մեջ և հակառակը։ Նրանք կենդանի էակներ են, և ցանկացած տեսակի սթրեսները նրանց համար վնասակար են։

Սկզբնաղբյուր. Հարցազրույցը վարեց Վահե Տեր-Մինասյանը
Աղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 4-5-2007 (4-5)
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

19.12.2014

Հարգելի  Hasmik, նման երևույթներ նկատվում են հիմնականում ինքնաբուժությամբ զբաղվելիս կամ թերապիայի ընթացքում՝ տեխնիկական սխալների դեպքում: Տզրուկի կծած տեղում հավանաբար առաջացել է ալերգիկ ռեակցիա: Կարող եք դնել կոմպրեսներ սովորական ջրով կամ ֆուրացիլինի լուծույթով և հաճախակի փոխել դրանք: Քորի համար կարող եք օգտագործել որևէ հակաալերգիկ դեղ: Վիճակը չլավանալու դեպքում հարկավոր է դիմել մաշկաբանի:

Hasmik

06.12.2014

Majrs tzrukabushutyan e dimel ev hima votq@ ahavor urel e ev karmrac, qor uni ev cav ,ajd hatvacum el nanr bshtikner en arachacel inch karox enq anel . Naxapes shnorhakalutyun

Ամալյա Առաքելյան

10.10.2011

Օգտակար էր և հետաքրքրի, սակայն չկար հակացուցումների մասին ոչ մի ինֆորմացիա:

Կարդացեք նաև

«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am
«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am

Բժշկի աշխատանքն ունի դժվարության իր երանգները, Հիպոկրատի «ծանր գլխարկի» ծանրության տարբեր չափերը, և սխալ չի լինի ասել, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի մասնագիտացումն ընտրած բժիշկներն...

Վիրաբուժություն Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
«Պետք է պայքարել մարդու կյանքի համար՝ առանց ակնկալիքի»․ հարցազրույց մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանի հետ
«Պետք է պայքարել մարդու կյանքի համար՝ առանց ակնկալիքի»․ հարցազրույց մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանի հետ

Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:

2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...

ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

ՄՌՏ հետազտության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում ներդրվել է  2023 թ. փետրվար ամսին: Երևի բոլորին է հայտնի, որ մագնիսառեզոնանսային պատկերի ստացման սարքի հեղինակն է հայազգի գյուտարար Ռեյմոնդ Դամադյանը...

Ախտորոշում Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Հիվանդը բժշկի մեջ պետք է ուժ, լույս և հույս տեսնի․ հարցազրույց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Նաիրա Ջանոյանի հետ
Հիվանդը բժշկի մեջ պետք է ուժ, լույս և հույս տեսնի․ հարցազրույց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Նաիրա Ջանոյանի հետ

Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։


Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...

Քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան. nairimed.com
Քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան. nairimed.com

Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...

Ուռուցքաբանություն
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժիշկներ
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժիշկներ
Կրծքագեղձի քաղցկեղ. erebunimed.com
Կրծքագեղձի քաղցկեղ. erebunimed.com

Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...

Ուռուցքաբանություն
Ինչպես կանխարգելել կաթվածը. erebunimed.com
Ինչպես կանխարգելել կաթվածը. erebunimed.com

Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...

Նյարդաբանություն
Բնածին հիպոթիրեոզի և ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտություններ․ նեոնատոլոգ Աիդա Դանիելյան. morevmankan.am
Բնածին հիպոթիրեոզի և ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտություններ․ նեոնատոլոգ Աիդա Դանիելյան. morevmankan.am

Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...

Առողջ երեխա
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am

Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը

Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...

Նյարդաբանություն Վիրաբուժություն
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am

Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան

Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...

Նյարդաբանություն Վիրաբուժություն
Կոնքազդրային հոդի սքրինինգ. նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am
Կոնքազդրային հոդի սքրինինգ. նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am

Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը


Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...

Առողջ երեխա
Կոկորդի էնդոլարինգեալ վիրահատություններ․ քիթ-կոկորդ-ականջաբան Սոնա Մանուկյան. armeniamedicalcenter.am
Կոկորդի էնդոլարինգեալ վիրահատություններ․ քիթ-կոկորդ-ականջաբան Սոնա Մանուկյան. armeniamedicalcenter.am

Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները


Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Քթի պլաստիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Հայկ Ենոքյանը
Քթի պլաստիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Հայկ Ենոքյանը

Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...

Պլաստիկ վիրաբուժություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ