ՀՀ օրենքներ
Բժիշկ-հիվանդ խնդրահարույց հարցերին պատասխանում է Առողջապահության նախարարությունը
– Ի՞նչ միջոցներ է ձեռնակրում նախարարությունը` խնդրահարույց դեպքերում, ինչքանով է դա հաջողվում
Ազգաբնակչության հետ կապն առավել մատչելի դարձնելու, բարձրացված հարցերին և բողոքներին արագ արձագանքելու, առողջապահության ոլորտում մարդկանց իրավունքների ապահովման և պաշտպանության նպատակով 2000թ. ստեղծվել է ՀՀ առողջապահության նախարարության «Թեժ գիծ» ծառայությունը, որն առ այսօր գործում է շուրջօրյա:
Ծառայության միջոցով ստացված բոլոր դիմում-բողոքները զեկուցվում են ՀՀ առողջապահության նախարարին և ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավարին: Բարձրացված բոլոր հարցերը ուսումնասիրվում և քննարկվում են, իսկ խնդրահարույց դեպքերում տրվում են համապատասխան հանձնարարականներ և լուծումներ:
«Թեժ գիծ» ծառայության պատասխանատու`
Հասմիկ Հարությունյան
Օրենսդրությամբ սահմանված դեպքերում ՀՀ Առողջապահության նախարարությունն իր իրավասությունների դեպքում իրավասու է հարուցել վարչական վարույթ ինչպես անձի դիմումի հիման վրա, այնպես էլ սեփական նախաձեռնությամբ: Վարչական վարույթի շրջանակներում իրականացվում են համապատասխան գործի քննարկման հետ կապված` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով նախատեսված գործառույթները, որի արդյունքում կայացվում է վարչական ակտ:
– Որքանո՞վ է պաշտպանված այսօր բժիշկը, և որքանո՞վ` հիվանդը։
ՀՀ օրենսդրությամբ նախատեսվում են հիվանդի պաշտպանվածությունն ապահովող մի շարք դրույթներ:
Այսպես` «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները պարտավոր են`
- յուրաքանչյուր մարդու ցուցաբերել անհետաձգելի, առաջին բժշկական օգնություն` անկախ այդ օգնության դիմաց վարձատրությունը երաշխավորող հիմքերի և այլ հանգամանքների առկայությունից,
- ապահովել ցուցաբերվող բժշկական օգնության և սպասարկման քանակական ու որակական բնութագրիչների համապատասխանությունը սահմանված չափանիշներին,
- յուրաքանչյուրին տեղյակ պահել նրան տրամադրվելիք բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակի, մեթոդների, ծավալների, տրամադրման կարգի և պայմանների մասին,
- յուրաքանչյուր մարդու կամ բժշկական օգնության համար այլ վճարողների պահանջով տրամադրել անհրաժեշտ տվյալներ հիվանդին ցուցաբերած բժշկական օգնության և սպասարկման քանակական ու որակական բնութագրիչների և այդ նպատակով կատարված ծախսերի մասին,
- ապահովել մարդու բժշկի օգնությանը դիմելու փաստի, նրա առողջական վիճակի մասին հետազոտման, ախտորոշման և բուժման ընթացքում պարզված տեղեկությունների գաղտնիությունը, բացի ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերից,
- ներկայացնել վիճակագրական և այլ տեղեկություններ` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով,
- հոգատար և հարգալից վերաբերմունք ցուցաբերել հիվանդների նկատմամբ»:
Ընդ որում` մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով հիվանդի առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու դեպքում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության` ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված կարգով:
Մասնավորապես` օրենսգրքի 130-րդ հոդվածի համաձայն.
- Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ դրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով, եթե բուժվող հիվանդի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով:
- Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում, պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա»:
Միաժամանակ օրենսգրքով քրեական պատասխանատվություն է նախատեսվում նաև բժշկական գաղտնիքը հրապարակելու համար, մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 145-րդ կետի համաձայն.
- Առանց մասնագիտական կամ ծառայողական անհրաժեշտության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձանց կողմից անձի հիվանդության կամ բժշկական ստուգման արդյունքների մասին տեղեկություններ հրապարակելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու, կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից հինգ տարի ժամկետով, կամ` կալանքով, մեկից երկու ամիս ժամկետով:
- Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված գործողությունները, որոնք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ, պատժվում են ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով առավելագույնը երեք տարի ժամկետով կամ` առանց դրա»:
Բացի այդ` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 47-րդ հոդվածով պատասխանատվություն է նախատեսվում ապօրինաբար բժշկությամբ զբաղվելու համար, մասնավորապես.
«Բժշկական պատշաճ կրթություն չունեցող և սահմանված կարգով բժշկական գործունեության չթույլատրված անձի կողմից որպես արհեստ բժշկությամբ զբաղվելն առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երկու հարյուրապատիկի չափով»:
Ինչ վերաբերում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կարգավիճակին և պաշտպանվածությանը, ապա «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքով նախատեսվում են վերջինիս իրավունքները: Մասնավորապես. օրենքի 18-րդ հոդվածի համաձայն.
«Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն.
- միավորվել մասնագիտական միություններում և դրանց միջոցով մասնակցել առողջապահական պետական նպատակային և ապահովագրական ծրագրերի մշակմանը, բժշկական գործունեության լիցենզավորմանը, իրենց իրավունքների պաշտպանությանը և միության կանոնադրությամբ նախատեսված այլ խնդիրների իրականացմանը,
- պաշտպանել իրենց մասնագիտական պատիվը և արժանապատվությունը,
- ապահովագրել իրենց մասնագիտական գործունեությունը»։
Այսպես` ՀՀ քրեական օրենսգիրքը նախատեսում է ավելի խիստ քրեական պատասխանատվություն ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ կապված անձին կամ` վերջինիս մերձավորի նկատմամբ հանցագործության իրականացման համար, ինչն ուղղված է հանցագործի համար որոշակիորեն զսպիչ գործոն հանդիսանալուն և համապատասխան ծառայությունները մատուցելու հետ կապված ծառայողական պարտականությունները կատարողին, այդ թվում` բժշկին պաշտպանելուն:
– Բժշկական էթիկայի կանոնակարգ (կոդեքս) հաստատվա՞ծ է Հայաստանում, ունի՞ իրավական ուժ։
ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակվել և օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ կառավարության աշխատակազմին է ներկայացվել «Բժշկական էթիկայի օրինակելի կանոնները և բժշկական էթիկայի հանձնաժողովների ձևավորման, գործունեության օրինակելի կարգն ու գործառույթները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Նախագծով սահմանվում են բժշկական էթիկայի օրինակելի կանոնները, ինչպես նաև բժշկական էթիկայի հանձնաժողովների ձևավորման, գործունեության և գործառույթների օրինակելի կարգը: Ընդ որում` օրինակելի կանոնները ներառում են ինչպես պացիենտի, այնպես էլ գործընկերների հետ հարաբերություններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձանց պարտականությունները:
ՀՀ ԱՆ աշխատակազմի իրավաբանական
վարչության պետի ժ/պ Տ.Ղուկասյան
anjela
17.03.2015
Կարդացեք նաև
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ...
«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 24–րդ հոդվածի համաձայն`
«1. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունք ունեն երեխայի (որի ծննդյան կապակցությամբ...
ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ...
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) «Դեղերի մասին» ՀՀ օրենքի ընդունումը պայմանավորված է դեղերի շրջանառության նոր իրողություններին համապատասխան և համապարփակ կարգավորում...
Բժշկագիտության զարգացման ներկայիս փուլում մարդու բուժօգնությունը հնարավոր է կազմակերպել հիմնականում նրան զերծ պահելով ցավից և տառապանքներից...
Առողջապահության բնագավառում հասարակության առանձին խավերի` բնակչության ծայրահեղ խոցելի խմբերի իրավունքները երաշխավորվում են ինչպես ներպետական իրավական ակտերով...
2007 թ. վերջը նշանավորվեց նաև նրանով, որ վերջապես Հայաստանում լուրջ ուշադրություն դարձվեց դեռահասների առողջության պահպանման հարցին։ ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) առողջապահության, բնապաշտպանության և սոցիալական հարցերով...
Սույն օրենքը սահմանում է մարդու առողջության պահպանման սահմանադրական իրավունքի իրականացումն ապահովող բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման, իրավական, տնտեսական եւ ֆինանսական հիմունքները...
Ընդունված է 2002 թվականի դեկտեմբերի 11-ին...
Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային
Ընդունված է Ազգային ժողովի կողմից 27 հոկտեմբերի 1998 թ....
Սույն օրենքը կարգավորում է սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների ներմուծման, արտահանման, արտադրության, մշակման, վերամշակման, փաթեթավորման, մակնշման, փոխադրման, պահման, իրացման, ինչպես նաև առևտրի և հանրային սննդի ոլորտում ծառայությունների մատուցման փուլերում անվտանգության հետ առնչվող հարաբերությունները (հոդված 1)...
Սույն օրենքը կարգավորում է ծխախոտի իրացման, սպառման, օգտագործման եւ արդյունաբերության բնագավառում ծագած իրավահարաբերությունները, կոչված է ներկա եւ ապագա սերունդներին պաշտպանելու ծխախոտի օգտագործման եւ ծխախոտի ծխի՝ մարդկանց առողջության համար վնասակար ազդեցությունից, ինչպես նաեւ սոցիալական, բնապահպանական եւ այլ հետեւանքներից...
Սույն օրենքը ընդունվել է ՀՀ ազգային ժողովի կողմից 2003 թվականի սեպտեմբերի 23-ին եւ կարգավորում է տեղեկատվության ազատության հետ կապված հարաբերությունները, սահմանում է տեղեկատվության ապահովման բնագավառում տեղեկատվություն տնօրինողների իրավասությունը, ինչպես նաև տեղեկություններ ստանալու կարգը, ձևերը և պայմանները...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն