ՀՀ որոշումներ
Ախտաբանաանատոմի իրավունքներն ու պարտականությունները
Գործադիրը հստակեցնում է ոլորտում գործողությունները;
Գործադիրը երեկ հաստատեց ախտաբանաանատոմիական հերձումների, ներառյալ՝ պարտադիր կարգով իրականացվող ախտաբանաանատոմիական հերձումների անցկացման կարգը։ Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։ Կարգը խստիվ սահմանում է, որ ախտաբանաանատոմիական հերձումները պետք է կատարվեն բժշկական օգնության եւ սպասարկման համապատասխան տեսակի համար լիցենզավորված հաստատությունում։ Ըստ առողջապահության նախարարության, որոշման ընդունմամբ ակնկալվում է հնարավորինս կարգավորել եւ սահմանել ախտաբանաանատոմի գործողությունները, վերջինիս իրավունքներն ու պարտականությունները ոչ միայն ընդհանրապես ախտաբանաանատոմիական հերձման, այլեւ պարտադիր կարգով իրականացվող ախտաբանաանատոմիական հերձման ժամանակ։ Նախարար Դերենիկ Դումանյանը ներկայացնելով ախտաբանաանատոմիական հերձումների պայմանները՝ նշեց, որ հիվանդանոցային հաստատություններում մահացած հիվանդների դիակները ենթակա են պարտադիր հերձման՝ բացառությամբ այն դեպքերի, երբ մահացածի ընտանիքի անդամները գրավոր հրաժարվում են հերձումից կամ էլ դա մահացողի՝ կենդանության օրոք գրավոր ձեւակերպված կամքն է։
Որոշման համաձայն, կան դեպքեր, երբ հերձումից հրաժարվելն արգելվում է։ Դա հետեւյալ դեպքերում է՝ օրինակ, 1. երբ պարտադիր են ախտաբանաանատոմիական հերձումները, մասնավորապես՝ ա) երբ հիվանդը մահացել է հիվանդանոցային հաստատություն ընդունվելուց հետո՝ առաջին 24 ժամում, բ) վարակիչ հիվանդությունների կամ դրանց առկայության կասկածի դեպքում, գ) չարորակ նորագոյացություններից մահվան դեպքերում, երբ բացակայում է ախտորոշման հյուսվածքաբանական հաստատումը, դ) շուրջծննդյան (պերինատալ) մահացության դեպքում, ե) հղիների, ծննդկանների եւ ծննդաբերների մահվան (մայրական մահացության) դեպքերում, զ) մեր գործադիրի հաստատած՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկում ընդգրկված որեւէ հիվանդության հետեւանքով անձի մահվան դեպքում, է) հանկարծամահության դեպքում՝ անկախ տարիքից եւ մահը վրա հասնելու պայմաններից, եթե առկա է մահացածի ընտանիքի անդամների կամ մահացածի մշտական բնակության վայրի համայնքի ղեկավարի բողոքը։
Հերձումից հրաժարվելն արգելվում է նաեւ, երբ՝ 2. անհրաժեշտ է դատաբժշկական փորձաքննությունը կատարել հերձման միջոցով, մասնավորապես՝
- երբ մահացածի անձը ճանաչված չէ,
- երբ ախտորոշումը հայտնի չէ, ընդ որում՝ անկախ տարիքից եւ բժշկական հաստատությունում գտնվելու տեւողությունից,
- երբ բժշկական անձնակազմի նկատմամբ բողոք է ներկայացվել իրավապահ մարմիններին,
- բռնի մահվան դեպքում՝ սպանություն, ինքնասպանություն, ինչպես նաեւ դժբախտ պատահարի դեպքում (մեխանիկական վնասվածքներ, մեխանիկական շնչահեղձություն, թունավորումներ, էլեկտրահարություն, ծայրահեղ բարձր ջերմաստիճանի, ճառագայթային էներգիայի ազդեցություն),
- բռնի մահվան կասկածի դեպքում՝ անկախ պայմաններից եւ մահը վրա հասնելու պահից,
- մանկասպանության կասկածի դեպքում,
- մեր երկրի օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ՝ հղիության արհեստական ընդհատման (աբորտի) դեպքում։
Ախտաբանաանատոմիական հերձումը պետք է արվի մահվանը հաջորդող 24 ժամվա, իսկ շուրջծննդյան մահացության դեպքում՝ 12 ժամվա ընթացքում, ընդ որում՝ բնական լուսավորության պայմաններում։ Ախտաբանաանատոմիական հերձում կատարելու համար բժշկական հաստատության ղեկավարը, իսկ նրա բացակայության դեպքում՝ համապատասխան պատասխանատու անձը (այդ թվում՝ հերթապահ բժիշկը), պետք է դիակը հիվանդության (ծննդաբերության) պատմության հետ միասին ուղարկի ախտաբանաանատոմիական բաժանմունք ոչ շուտ, քան կենսաբանական մահը գրանցելուց 2 ժամ հետո՝ բացառությամբ սահմանված այլ դեպքերի։ Հիվանդության (ծննդաբերության) պատմությունը պետք է վերջնականապես ձեւակերպված ու ստորագրված լինի համապատասխան բաժնի վարիչի ու բուժող բժշկի, իսկ նրանց բացակայության դեպքում՝ հերթապահ բժշկի կողմից։ Հիվանդության պատմության շապիկի վրա պետք է գրանցված լինեն բոլոր ախտորոշումները (հիմնական հիվանդությունը, ուղեկցող հիվանդությունները) եւ տեղեկություններ միջամտությունների մասին։ Հիվանդության պատմության մեջ պետք է արտացոլված լինի մահվան մանրամասն էպիկրիզը, ինչպես նաեւ կցվի հիվանդանոցային հաստատության ղեկավարի որոշումը՝ ախտաբանաանատոմիական հերձում կատարելու մասին։ Հերձման ժամանակ արգելվում են մարմնի բաց մասերի խեղումները (այլանդակումները)։ Հերձմանը պետք է մասնակցեն հիվանդի բուժող բժիշկը, բաժնի վարիչը, դեպքին առնչվող այլ մասնագետներ։ Մահացածի ընտանիքի անդամներն իրավունք ունեն ծանոթանալու ախտաբանաանատոմիական հերձման եզրակացությանը։
Անդրադարձ եղավ նաեւ ախտաբանաանատոմի իրավունքներին ու պարտականություններին։ Ըստ այդմ՝ ախտաբանաանատոմն իրավունք ունի՝ 1. հերձումն անելու համար հիվանդանոցային հաստատությունից պահանջել անհրաժեշտ պայմաններ (տարածք, գործիքային սարքավորումներ, արտահագուստ եւ այլն), 2. բուժող բժիշկների հետ համատեղ քննարկել հերձման եւ հյուսվածքաբանական հետազոտության արդյունքները, 3. մեթոդական խորհրդատվությամբ օգնել բուժող բժիշկներին։ Ախտաբանաանատոմը պարտավոր է 1. ձեւակերպել վերջնական ախտաբանաանատոմիական ախտորոշումը, որում պետք է արտացոլվեն հիմնական հիվանդությունը, հիվանդության բարդությունները, ուղեկցող հիվանդությունները եւ ախտաբանական վիճակները, 2. կազմել եզրակացություն՝ սահմանելով մահվան հիմնական եւ նպաստող պատճառները. 3. ընդհատել հերձումը, եթե ախտաբանաանատոմիական հերձման ընթացքում առաջանում է բռնի մահվան կասկած, եւ կազմել արձանագրություն՝ հիմնավորելով դատաբժշկական փորձաքննության անհրաժեշտությունը, 4. ձեռնարկել համապատասխան միջոցներ մահացածի մարմինն ու օրգաններն անփոփոխ պահելու եւ հետագա դատաբժշկական փորձաքննությանը տրամադրելու համար. 5. ընդհատված հերձման մասին հայտնել բժշկական հաստատության ղեկավարին՝ իրավապահ մարմիններին անհապաղ տեղեկացնելու համար։
Որոշման ընդունմամբ պետական բյուջեի ծախսային մասում ավելացումներ չեն սպասվում։
Կարդացեք նաև
Սեպտեմբերի 23-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նիստը: Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է...
Առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բժշկական օգնության և սպասարկման ողջ ծավալը, ներառյալ` ըստ բժշկական ցուցումների տեղամասային բժշկի ուղեգրմամբ նեղ մասնագիտական խորհրդատվությունները (այդ թվում ակնաբույժի...
Քաղաքացիները հաճախ են հետաքրքրվում, թե ո՞ր դեպքերում է տրամադրվում մայրության նպաստ չաշխատող մայրերին, այսպես ստորև ներկայացնում ենք այդ հարցի պատասխանը...
Սույն պահանջները մշակված են «Դեղերի մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. ապրիլի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման կարգը...
Գոյություն ունի ցանկ, որում սահմանված է պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների չափորոշիչը...
Բժշկի հիմնական պարտավորությունները
Բժիշկը պարտավոր է...
Մարդասիրական օգնության հիմնական սկզբունքներն են`
- Դեղերի նվիրատվությունը ստացողին պետք է առավելագույն օգուտ բերի. այն պետք է հիմնված լինի իրական պահանջարկի վրա։
- Նվիրատվությունը պետք է կատարել` հարգելով ստացողի ցանկություններն ու իրավունքները...
Կարգ
Դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման.
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության (այսուհետ` թույլտվություն) տրամադրման կարգը...
2009-2012 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին...
ՀՀ ԿՈ N 1089-Ն առ 27.03.2003
ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 1089-Ն որոշումը սահմանում է առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը...
ՀՀ Կառավարության N 318-Ն առ 04.03.2004 որոշումը սահմանում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման կարգը...
ՀՀ Կառավարության 276-Ն առ 27.03.2008 որոշումը սահմանում է բժշկական oգնության և սպասարկման տեսակների ցանկը: Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն որոշման...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն