ՀՀ որոշումներ
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդությունների ցանկը ՀՀ ԿՈ N 1506-Ն առ 26.11.2006
ՀՀ կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 1506-Ն որոշմամբ սահմանվում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդությունների ցանկը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՆԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՎԵՐԱՊԱՀՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
26 հոկտեմբերի 2006 թվականի N 1506-Ն
Հիմք ընդունելով «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդությունների ցանկը` համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ
Ա. Մարգարյան
2006 թ. նոյեմբերի 1, Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
հոկտեմբերի 26-ի N 1506-Ն որոշման
Ց Ա Ն Կ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՆԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՎԵՐԱՊԱՀՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
- Տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդություններն են`
ա) հոգեկան խանգարումներ, վարքի խանգարումներ`
շիզոֆրենիա, շիզոտիպային վիճակ և զառանցանքային խանգարումներ F20-F29 (կոդավորումը` ըստ հիվանդությունների միջազգային դասակարգման (10-րդ վերանայման)
տրամադրության խանգարումներ (F30-F39)
նյարդայնական և հոգեմարմնական խանգարումներ` կապված գերհույզի, սթրեսի հետ (F40-F48)
վարքային համախտանիշներ` կապված ֆիզիոլոգիական խանգարումների և ֆիզիկական գործոնների հետ ( F50-F59)
մտավոր հետամնացություն (F70-F79)
հոգեբանական զարգացման խանգարում և լեզվի զարգացման յուրահատուկ խանգարումներ (F80-F89)
սովորաբար մանուկ կամ դեռահաս տարիքում սկսվող հուզական և վարքի խանգարումներ (F90- F98)
հոգեկան խանգարումներ` առանց լրացուցիչ ճշտումների (F99),
բ) նյարդային համակարգի հիվանդություններ
սիստեմային ատրոֆիաներ` գերազանցապես կենտրոնական նյարդային համակարգի ախտահարմամբ (G10-G13)
արտաբրգային և այլ շարժողական խանգարումներ (G20-G26)
նյարդային համակարգի այլ կազմափոխական հիվանդություններ (G31.0, G31.8, G31.9, G32, բացառությամբ G 31.1-ի)
կենտրոնական նյարդային համակարգի ապամիելինացնող հիվանդություններ (G35-G37)
էպիլեպսիա (G40)
նյարդամկանային սինապսի, առաջընթաց (պրոգրեսիվող) մկանային դիստրոֆիաներ) և այլ միոպաթիաներ (G70, G71, G72)
մանկական ուղեղային պարալիզ և այլ պարալիտիկ համախտանիշներ (G80-G83)
ողնուղեղի ախտահարումներ (բորբոքային) (G04-G06),
գ) բնածին շեղումներ (զարգացման արատներ, դեֆորմացիաներ և քրոմոսոմային խանգարումներ)`
ողնուղեղային ճողվածք, ողնաշարի ճեղքվածք (spina bifida), բնածին արատներ (Q05)
ողնաշարի բնածին այլ անկանոնություններ (Q06)
նյարդային համակարգի բնածին այլ անոմալիաներ (Q07)
ոսկրամկանային համակարգի բնածին անկանոնություններ, զարգացման արատներ և ձևափոխումներ (Q65-Q79),
դ) այլ օրգան-համակարգերի խանգարումներ`
ռևմատիզմ` ակտիվ փուլում`շարունակական ռեցիդիվող ընթացքով (I 00-I 01)
պանկարդիտ (I 51.8, I 05.8)
սրտի բնածին արատներ` սուբկոմպենսացիայի և դեկոմպենսացիայի փուլում (Q20-Q24)
քրոնիկ թոքաբորբ` տարածուն պրոցեսի և արտահայտված ինտոքսիկացիայի առկայության դեպքում (J84.1)
հաճախակի ծանր նոպաներով կամ երկարատև ասթմատիկ վիճակով ընթացող բրոնխիալ ասթմա (J46)
նեֆրոտիկ համախտանիշով քրոնիկ երիկամային անբավարարությամբ ուղեկցվող քրոնիկ նեֆրիտ (N 03, N 05, N 08, N 13, N 18-N 19)
մուկովիսցեդոզի ծանր ձևեր (E84.9)
քրոնիկ հեպատիտ և ասցիտի երևույթներով ընթացող լյարդի ցիրոզ (K74.6)
տարբեր օրգանների չարորակ նորագոյացություններ (C00-C99)
արյան մակարդելիության խանգարում` տեղաշարժման դժվարության առկայության դեպքերում (հեմոֆիլիայի ծանր ձև) (D66-D68): - Սույն ցանկի 1-ին կետում նշված հիվանդությունները և խանգարումները դրսևորվում են ծանրության և ախտահարման տարածվածության տարբեր աստիճաններով, ուստի տնային ուսուցման իրավունք վերապահելիս հաշվի են առնվում նաև անձի շարժունակության (ինքնուրույն տեղաշարժման, դիրքի երկարատև պահպանման կամ ինքնասպասարկման) արտահայտված սահմանափակումը, սոցիալական հարմարվածության (ադապտացիայի) արտահայտված խանգարումը, իր անձի կամ շրջապատի նկատմամբ վտանգավոր վարքագծի (ագրեսիվ, ավերիչ, փսիխոպաթոնման, ինքնավնասման, սուիցիդալ) առկայությունը, կենսական ֆունկցիաների երկարատև արտահայտված խանգարումները, այդ թվում` շնչական, սիրտ-անոթային, կոնքի օրգանների գործառնության, մաշկի (օրինակ` պառկելախոցեր, սնուցման այլ խանգարումներ), իմունիտետի խորն ընկճումը, որը պահանջում է երկարատև մեկուսացում (վարակներից խուսափելու նպատակով), որոնց դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել համապատասխան մասնագետի կողմից տրված եզրակացությամբ:
Հայաստանի Հանրապետության կառավարության
աշխատակազմի ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան
Մեդ-Պրակտիկ
30.05.2013
Հարգելի Լիանա, բարև Ձեզ, մեր թիմը կփորձի դիմել համապատասխան բաժիններին` օգնելու։ Գրեք կոնտակտային տվյալներ [email protected] էլ. հասցեով։
Լիանա
26.05.2013
Կարդացեք նաև
Սեպտեմբերի 23-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նիստը: Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է...
Առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բժշկական օգնության և սպասարկման ողջ ծավալը, ներառյալ` ըստ բժշկական ցուցումների տեղամասային բժշկի ուղեգրմամբ նեղ մասնագիտական խորհրդատվությունները (այդ թվում ակնաբույժի...
Քաղաքացիները հաճախ են հետաքրքրվում, թե ո՞ր դեպքերում է տրամադրվում մայրության նպաստ չաշխատող մայրերին, այսպես ստորև ներկայացնում ենք այդ հարցի պատասխանը...
Սույն պահանջները մշակված են «Դեղերի մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. ապրիլի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման կարգը...
Գոյություն ունի ցանկ, որում սահմանված է պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների չափորոշիչը...
Բժշկի հիմնական պարտավորությունները
Բժիշկը պարտավոր է...
Մարդասիրական օգնության հիմնական սկզբունքներն են`
- Դեղերի նվիրատվությունը ստացողին պետք է առավելագույն օգուտ բերի. այն պետք է հիմնված լինի իրական պահանջարկի վրա։
- Նվիրատվությունը պետք է կատարել` հարգելով ստացողի ցանկություններն ու իրավունքները...
Կարգ
Դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման.
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության (այսուհետ` թույլտվություն) տրամադրման կարգը...
2009-2012 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին...
ՀՀ ԿՈ N 1089-Ն առ 27.03.2003
ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 1089-Ն որոշումը սահմանում է առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը...
ՀՀ Կառավարության N 318-Ն առ 04.03.2004 որոշումը սահմանում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման կարգը...
ՀՀ Կառավարության 276-Ն առ 27.03.2008 որոշումը սահմանում է բժշկական oգնության և սպասարկման տեսակների ցանկը: Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն որոշման...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն