ՀՀ որոշումներ
Ընտանեկան բժիշկների անհատական եւ խմբային անկախ պրակտիկաների իրականացման կարգը ՀՀ ԿՈ N 497-Ն առ 26.04 2007
Հայաստանի Հանրապետության Կառավարության 26.04 2007-ի N 497-Ն որոշումը սահմանում է ընտանեկան բժիշկների անհատական եւ խմբային անկախ պրակտիկաների իրականացման կարգը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ
Ս. Սարգսյան
2007 թ. մայիսի 2, Երևան
I | ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ |
II | ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺՇԿԻ ԿՈՂՄԻՑ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄԸ |
III | ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ |
IV | ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿՆԵՐԻ ԽՄԲԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ |
Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
ապրիլի 19-ի N 497-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԵՎ ԽՄԲԱՅԻՆ ԱՆԿԱԽ ՊՐԱԿՏԻԿԱՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան բժիշկների անհատական և խմբային անկախ պրակտիկաների (այսուհետ` ընտանեկան բժիշկների անհատական կամ խմբային պրակտիկա) իրականացման կարգը, ընտանեկան բժիշկների անհատական կամ խմբային պրակտիկայի իրականացման պարտադիր պահանջներն ու պայմանները:
- Ընտանեկան բժիշկների անհատական կամ խմբային պրակտիկան իրականացվում է մեկ կամ մի քանի ընտանեկան բժշկից և պայմանագրային հիմունքներով աշխատող մեկ կամ մի քանի ընտանեկան բուժքրոջից բաղկացած բժշկական հաստատության (իրավաբանական անձի) կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից:
- Ընտանեկան բժշկության անհատական կամ խմբային պրակտիկայի իրականացումը մեկ կամ մի քանի ընտանեկան բժշկի և ընտանեկան բուժքրոջ կողմից առաջնային բժշկական օգնության ծառայությունների (ընտանեկան բժշկություն) մատուցումն է:
- Ընտանեկան բժիշկների պրակտիկաները կարող են իրականացվել անհատական և խմբային ձևով:
- Ընտանեկան բժիշկների պրակտիկա իրականացնող կազմակերպությունում կամ անհատ ձեռնարկատիրոջ մոտ (այսուհետ` ընտանեկան բժշկության պրակտիկա իրականացնող), բացի ընտանեկան բժշկի որակավորում ունեցող անձից (անձանցից), կարող են պայմանագրային հիմունքներով աշխատել նաև այլ բժիշկ-մասնագետներ:
- Ընտանեկան բժիշկների անհատական կամ խմբային պրակտիկան կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված ցանկացած կազմակերպական-իրավական ձևով կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված անձի կողմից:
- Որպես ընտանեկան բժիշկների անհատական կամ խմբային պրակտիկա իրականացնող բուժհաստատության հիմնադիր (համապատասխան իրավաբանական անձի հիմնադիր կամ անհատ ձեռնարկատեր) կարող է հանդիսանալ միայն ընտանեկան բժշկի որակավորում ունեցող բժիշկը կամ բժիշկների խումբը: Մեկ ընտանեկան բժիշկը կարող է լինել միայն մեկ ընտանեկան բժիշկների պրակտիկա իրականացնող բուժհաստատության հիմնադիր (մասնակից):
- Ընտանեկան բժիշկների անհատական կամ խմբային պրակտիկա իրականացնողը պետք է գործի, և դրանում ներգրավված ընտանեկան բժիշկները պետք է բնակչություն հավաքագրեն որոշակի վարչատարածքային միավորի սահմաններում` բացառությամբ սույն կարգով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
- Երևան քաղաքում ընտանեկան բժիշկների անհատական կամ խմբային պրակտիկա իրականացնողը պետք է տեղակայված լինի քաղաքի այն համայնքի տարածքում, որտեղ գտնվում է իր կողմից սպասարկվող բնակչության 90 տոկոսից ավելին:
- Քաղաքային համայնքներում ընտանեկան բժիշկների անհատական կամ խմբային պրակտիկա իրականացնողը պետք է գործի, և դրանում ներգրավված ընտանեկան բժիշկները պետք է բնակչություն հավաքագրեն միայն տվյալ քաղաքային համայնքի տարածքում` բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ քաղաքային համայնքում գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատությունն սպասարկում է նաև հարակից համայնքների բնակչությանը:
- Գյուղական համայնքներում ընտանեկան բժիշկների պրակտիկա իրականացնողը կարող է սպասարկել մի քանի հարակից համայնքների բնակիչների, բայց ոչ ավելի, քան իր տեղակայման վայրից տասը կիլոմետր շառավղով:
- Սույն կարգի 8-11-րդ կետերում նշված կանոններից բացառությունները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 30-ի N 420-Ն (այսուհետ` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում) որոշմամբ հաստատված կարգի 11-րդ կետով:
II. ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺՇԿԻ ԿՈՂՄԻՑ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄԸ
- Բժշկի ազատ ընտրությունն իրականացվում է բնակիչների կողմից բժշկի ընտրության և ընտանեկան բժշկի կողմից բնակիչների գրանցման միջոցով, որը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով:
- Պետական պատվեր ստանալու համար ընտանեկան բժիշկների պրակտիկայում ներգրավված բժիշկները պետք է հավաքագրեն և համապատասխան ձևով գրանցեն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված նվազագույն թվաքանակով բնակչություն:
- Ընտանեկան բժիշկների անհատական կամ խմբային պրակտիկա իրականացնողի և բնակչի միջև կնքվող պայմանագրում պարտադիր պետք է ներառվի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության (այսուհետ` նախարարություն) և ընտանեկան բժիշկների անհատական կամ խմբային պրակտիկա իրականացնողի հետ կնքվող պայմանագրում ներառված ծառայությունների ամբողջ ծավալը: Ընտանեկան բժշկի մոտ գրանցման փաստաթղթերի օրինակելի ձևերը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը (այսուհետ` նախարար):
- Ընտանեկան բժիշկների անհատական կամ խմբային պրակտիկա իրականացնողներն իրենց կողմից հավաքագրված բնակչության մասին տեղեկատվություն պետք է ներկայացնեն նախարարություն` նախարարության և ընտանեկան բժիշկների անհատական կամ խմբային պրակտիկա իրականացնողի միջև կնքվող պայմանագրերով սահմանված կարգով և պարբերականությամբ:
III. ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
- Սկսած 2010 թվականից` ընտանեկան բժշկի անհատական պրակտիկա իրականացնողի մոտ պայմանագրային հիմունքներով կարող է աշխատել միայն ընտանեկան բուժքրոջ որակավորում ունեցող անձը:
- Ընտանեկան բժիշկների անհատական պրակտիկա իրականացնողները կարող են իրենց գործունեությունն իրականացնել ինչպես տվյալ տարածքում գործող առողջապահական հաստատության շենքում, այնպես էլ տվյալ վարչական բնակավայրի (բնակավայրերի) այլ շենքային տարածքներում:
- Ընտանեկան բժիշկների անհատական պրակտիկա կարող է իրականացվել միայն ընտանեկան բժիշկների կողմից իրավաբանական անձ ձևավորելուց և գրանցելուց կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցվելուց ու համապատասխան լիցենզիա ստանալուց հետո:
- Ընտանեկան բժիշկների անհատական պրակտիկա իրականացնելու ցանկություն ունեցող ընտանեկան բժիշկը պետք է հավաքագրի և համապատասխան ձևով գրանցի առնվազն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված նվազագույն թույլատրելի թվաքանակով սպասարկվող բնակչություն:
- Հավաքագրված բնակչության նվազագույն թվաքանակն ապահովելուց հետո ընտանեկան բժիշկների անհատական պրակտիկա իրականացնելու ցանկություն ունեցող ընտանեկան բժիշկը նախարարություն պետք է ներկայացնի նախարարի կողմից սահմանված ձևի հայտ` անհատական պրակտիկա իրականացնելու և պետական պատվերի շրջանակներում պայմանագիր կնքելու համար նախնական համաձայնություն ստանալու մասին: Հայտին կից ներկայացվում են բժշկի որակավորումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի, հետդիպլոմային կրթության փաստաթղթի, վերջին հինգ տարվա ընթացքում վերապատրաստման վկայականի պատճենները, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հավաքագրված բնակիչների ցուցակները և անհատական պրակտիկա իրականացնելու վայրի մասին տեղեկատվություն:
- Նախարարությունը մեկամսյա ժամկետում քննարկում է հայտը և տալիս իր նախնական համաձայնությունը` ընտանեկան բժիշկների անհատական պրակտիկա իրականացնելու վերաբերյալ, եթե ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են սույն կարգի պահանջներին, կամ նույն ժամկետում ընդունում է որոշում ընտանեկան բժիշկների անհատական պրակտիկա իրականացնելու վերաբերյալ նախնական համաձայնություն տալու մասին հայտը մերժելու վերաբերյալ, եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի պահանջներին: Հայտը բավարարվելու դեպքում նախարարությունը դրա մասին տեղեկացնում է համապատասխան տարածքային կառավարման մարմնին:
- Նախարարության նախնական համաձայնությունն ստանալուց հետո ընտանեկան բժիշկների անհատական պրակտիկա իրականացնելու ցանկություն ունեցող ընտանեկան բժիշկը երկամսյա ժամկետում պետք է օրենքով սահմանված կարգով գրանցվի որպես իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր և ստանա բժշկական օգնության ու սպասարկման լիցենզիա:
- Լիցենզիա ստանալուց հետո ընտանեկան բժիշկների անհատական պրակտիկա իրականացնողը նախարարություն է ներկայացնում նախարարի կողմից սահմանված ձևի հայտ պետական պատվերի շրջանակներում առաջնային բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու մասին: Հայտին կից ներկայացվում են նախարարության կողմից տրված` ընտանեկան բժիշկների անհատական պրակտիկա իրականացնելու վերաբերյալ նախնական համաձայնությունը, պետական գրանցման վկայականի, կանոնադրության պատճենները, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի պատճենը, անհատական պրակտիկայի իրականացման վայրի մասին տեղեկանքը և հավաքագրված բնակչության մասին տեղեկանքը:
- Մեկամսյա ժամկետում հայտը քննարկվում է նախարարությունում և ընդունվում է որոշում հայտը բավարարելու կամ մերժելու մասին: Ներկայացված հայտը և փաստաթղթերը սույն կարգի պահանջներին համապատասխանելու դեպքում հայտը բավարարվում է, և ընտանեկան բժիշկների անհատական պրակտիկա իրականացնողի հետ կնքվում է պետական պատվերի շրջանակներում առաջնային բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագիր: Ներկայացված հայտը և փաստաթղթերը սույն կարգի պահանջներին չհամապատասխանելու դեպքում հայտը մերժվում է: Մեկամսյա ժամկետում հայտին չպատասխանելու և որոշում չընդունվելու դեպքում հայտը համարվում է բավարարված, և ընտանեկան բժիշկների անհատական պրակտիկա իրականացնողի հետ կնքվում է պետական պատվերի շրջանակներում առաջնային բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագիր:
- Ընտանեկան բժիշկների անհատական պրակտիկա իրականացնելու ցանկություն ունեցող ընտանեկան բժիշկը կարող է առանց նախարարության նախնական համաձայնությունն ստանալու, գրանցվել որպես իրավաբանական անձ, օրենքով սահմանված կարգով ստանալ բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա, սահմանված կարգով հավաքագրել նվազագույն թվաքանակով սպասարկվող բնակչություն և նախարարություն ներկայացնել նախարարի կողմից սահմանված ձևի հայտ պետական պատվերի շրջանակներում առաջնային բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու մասին: Հայտին կից ներկայացվում են ընտանեկան բժիշկների անհատական պրակտիկա իրականացնողի պետական գրանցման վկայականի, կանոնադրության պատճենները (իրավաբանական անձի դեպքում), բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի պատճենը և ընտանեկան բժիշկների անհատական պրակտիկայի իրականացման վայրի մասին տեղեկանք: Հայտը քննարկվում է սույն կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:
- Պետական պատվեր ստանալուց հետո երկամսյա ժամկետում ընտանեկան բժիշկների անհատական պրակտիկա իրականացնողը պետք է տվյալ պրակտիկայի գործունեության տարածքին հարակից տարածքում գտնվող մեկ այլ ընտանեկան բժիշկների անհատական կամ խմբային պրակտիկա իրականացնողի կամ դրանց բացակայության դեպքում` ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատության հետ կնքի պայմանագիր ընտանեկան բժշկի տարեկան արձակուրդում կամ անաշխատունակ վիճակում գտնվելու ժամանակահատվածում (բայց ոչ ավելի, քան չորս ամիս)` տվյալ ընտանեկան բժշկի կողմից սպասարկվող բնակչությանը փոխարինման կարգով սպասարկելու մասին: Ընտանեկան բժշկի անհատական պրակտիկա իրականացնողը պետք է կնքված պայմանագրի մասին տասնօրյա ժամկետում ծանուցի նախարարությանը:
- Ընտանեկան բժշկի կողմից հավաքագրված բնակչության թվաքանակը սահմանված նվազագույն թվաքանակից պակասելու դեպքում նախարարությունն ընտանեկան բժշկին առաջարկում է վեցամսյա ժամկետում համալրել հավաքագրված բնակչության թվաքանակը կամ վերակազմակերպվել և իր հավաքագրած բնակիչների ցուցակով միավորվել մեկ այլ ընտանեկան բժիշկների անհատական պրակտիկա իրականացնողի հետ` ստեղծելով խմբային պրակտիկա, կամ միավորվել ընտանեկան բժիշկների խմբային պրակտիկա իրականացնողի հետ: Միավորման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել պրակտիկա իրականացնողի տեղակայման աշխարհագրական դիրքը և ստանալ նախարարության ու տարածքային կառավարման մարմնի նախնական համաձայնությունը: Նախնական համաձայնության մասին հայտը նախարարության և տարածքային կառավարման մարմնի կողմից պետք է քննարկվի և որոշում ընդունվի հայտը համապատասխան մարմին մուտքագրվելուց հետո մեկամսյա ժամկետում: Մեկամսյա ժամկետում չպատասխանելու դեպքում հայտը համարվում է բավարարված:
- Վեցամսյա ժամկետում հավաքագրված բնակչության թիվը չհամալրելու կամ սույն կարգին համապատասխան չվերակազմակերպվելու (չմիավորվելու) դեպքում ընտանեկան բժիշկների անհատական պրակտիկա իրականացնողի հետ կնքված պետական պատվերի շրջանակներում առաջնային բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագիրը լուծվում է:
- Ընտանեկան բժիշկների անհատական պրակտիկա իրականացնողի հետ կնքված պայմանագիրը լուծվելու դեպքում տվյալ բժշկի կողմից սպասարկվող անձը կարող է վեցամսյա ժամկետում նոր ընտանեկան բժիշկ ընտրել:
- Մինչև նոր ընտանեկան բժիշկ ընտրելը` տվյալ տարածքի տարածքային կառավարման մարմինը մատնանշում է այն ընտանեկան բժիշկների պրակտիկա իրականացնողին կամ առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բուժհաստատությունը, որը պետք է պետական պատվերի շրջանակներում ժամանակավորապես սպասարկի պայմանագիրը լուծած ընտանեկան բժշկի մոտ հավաքագրված բնակչությանը: Նշված կազմակերպության հետ նախարարությունը կնքում է պայմանագիր:
- Վեցամսյա ժամկետում ընտանեկան բժիշկ չընտրած անձն սպասարկվում է տարածքային կառավարման մարմնի կողմից մատնանշված ընտանեկան բժիշկների պրակտիկա իրականացնողի կամ առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բուժհաստատության կողմից, կամ դրանց բացակայության դեպքում` ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատության կողմից` մինչև ընտանեկան բժիշկ ընտրելը:
- Ընտանեկան բժիշկների անհատական պրակտիկայում ընդգրկված բժիշկն իր տարեկան արձակուրդ գնալու ժամկետների և իրեն փոխարինող ընտանեկան բժիշկների պրակտիկա իրականացնողի կամ առաջնային բուժօգնություն մատուցող այլ բուժհաստատության մասին պարտավոր է գրավոր տեղեկացնել տարածքային կառավարման մարմնին` արձակուրդ գնալուց առնվազն տասն օր առաջ:
- Ընտանեկան բժիշկների անհատական պրակտիկա իրականացնող ընտանեկան բժիշկն իր աշխատանքը դադարեցնելու մասին պարտավոր է գրավոր տեղեկացնել նախարարությանը` դադարեցման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ:
- Ընտանեկան բժիշկների անհատական պրակտիկա իրականացնողի հետ կնքված պայմանագիրը լուծվելուց կամ պրակտիկա իրականացնողի կողմից աշխատանքները դադարեցվելուց հետո տասնօրյա ժամկետում տվյալ տարածքի տարածքային կառավարման մարմինն ապահովում է պրակտիկա իրականացնողի մոտ գտնվող բժշկական փաստաթղթերի ընդունումն ու պահպանումը` մինչև դրանք այլ ընտանեկան բժիշկների պրակտիկա իրականացնողին կամ առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բուժհաստատությանը հանձնելը` տարածքային կառավարման մարմնի ղեկավարի կողմից հաստատված կարգով:
- Գործունեության ընթացքում նույն կամ հարակից վարչական բնակավայրերի տարածքում գործող ընտանեկան բժիշկների անհատական պրակտիկա իրականացնողները կարող են միավորվել` իրականացնելով ընտանեկան բժիշկների խմբային պրակտիկա: Ընտանեկան բժիշկների անհատական պրակտիկա իրականացնողը կարող է միավորվել նաև նույն կամ հարակից վարչական բնակավայրի տարածքում գործող ընտանեկան բժիշկների խմբային պրակտիկա իրականացնողի հետ: Միավորման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել միավորվող պրակտիկա իրականացնողների տեղակայման աշխարհագրական դիրքը և ստանալ նախարարության ու տարածքային կառավարման մարմնի նախնական համաձայնությունը: Նախնական համաձայնության մասին հայտը նախարարի և տարածքային կառավարման մարմնի կողմից պետք է քննարկվի և որոշում ընդունվի հայտը համապատասխան մարմին մուտքագրվելուց հետո մեկամսյա ժամկետում: Մեկամսյա ժամկետում չպատասխանելու դեպքում հայտը համարվում է բավարարված:
IV. ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿՆԵՐԻ ԽՄԲԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
- Ընտանեկան բժիշկների խմբային պրակտիկա իրականացնողը մեկից ավելի ընտանեկան բժիշկներից, ընտանեկան բուժքույրերից կամ այլ որակավորում ունեցող միջին բուժաշխատողներից բաղկացած առաջնային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բուժհաստատություն է (իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր): Սկսած 2010 թվականից` ընտանեկան բժշկի խմբային պրակտիկա իրականացնողի մոտ պայմանագրային հիմունքներով կարող է աշխատել միայն ընտանեկան բուժքրոջ որակավորում ունեցող անձը:
- Ընտանեկան բժիշկների խմբային պրակտիկա իրականացնող իրավաբանական անձի հիմնադիրներ կարող են հանդիսանալ միայն ընտանեկան բժշկի որակավորում ունեցող անձինք: Ընդ որում, ընտանեկան բժիշկների խմբային պրակտիկայի հիմնադիրների փայաբաժինները պետք է լինեն հավասար:
- Ընտանեկան բժիշկների խմբային պրակտիկա իրականացնող կազմակերպությունում պետք է աշխատի առնվազն երկու ընտանեկան բժիշկ:
- Ընտանեկան բժիշկների խմբային պրակտիկա իրականացնողի մոտ աշխատող յուրաքանչյուր ընտանեկան բժշկի հաշվով պետք է պայմանագրային հիմունքներով աշխատի առնվազն մեկ ընտանեկան բուժքույր կամ այլ միջին բուժաշխատող:
- Ընտանեկան բժիշկների խմբային պրակտիկա իրականացնողները կարող են իրենց գործունեությունը ծավալել ինչպես տվյալ տարածքում գործող առողջապահական հաստատության շենքում, այնպես էլ տվյալ վարչական բնակավայրի (բնակավայրերի) այլ շենքային տարածքներում:
- Ընտանեկան բժիշկների խմբային պրակտիկա կարող է իրականացվել միայն ընտանեկան բժիշկների կողմից իրավաբանական անձ ձևավորելուց և գրանցելուց կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցվելուց ու համապատասխան լիցենզիա ստանալուց հետո:
- Ընտանեկան բժիշկների խմբային պրակտիկա իրականացնողի մոտ աշխատող յուրաքանչյուր բժիշկ պետք է ունենա իր կողմից հավաքագրված բնակիչների առանձին ցուցակներ և բնակչության հետ կնքված պայմանագրեր:
- Ընտանեկան բժիշկների խմբային պրակտիկա իրականացնելու ցանկություն ունեցող յուրաքանչյուր ընտանեկան բժիշկ պետք է հավաքագրի և համապատասխան ձևով գրանցի առնվազն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված նվազագույն թույլատրելի թվաքանակով սպասարկվող բնակչություն:
- Ընտանեկան բժիշկների խմբային պրակտիկա իրականացնող` իրավաբանական անձ հիմնող բժիշկները կարող են հավաքագրել և սպասարկել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված բնակչության նվազագույն թվաքանակի կեսից ոչ պակաս բնակչություն, եթե խմբային պրակտիկայում ներգրավված այլ բժիշկների կողմից հավաքագրված բնակչության թվի համաձայն` տվյալ խմբային պրակտիկայի կողմից հավաքագրված բնակչության թիվը պակաս չէ խմբային պրակտիկայի բժիշկների թվին համապատասխան հաշվարկված` հավաքագրված բնակչության նվազագույն թվից:
- Տվյալ դեպքում նախարարությունն ընտանեկան բժիշկների խմբային պրակտիկայում ընդգրկված և նվազագույն թվով բնակչություն չհավաքագրած բժշկին առաջարկում է մեկ տարվա ընթացքում լրացնել հավաքագրված բնակչության թիվը: վերեւ
- Ընտանեկան բժիշկների խմբային պրակտիկա իրականացնելու համար ընտանեկան բժիշկների խումբը պետք է ընդունի որոշում խմբային պրակտիկա հիմնելու մասին, և յուրաքանչյուր բժիշկ պետք է հավաքագրի Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված նվազագույն թվաքանակով սպասարկվող բնակչություն:
- Հավաքագրված բնակչության նվազագույն թվաքանակն ապահովելուց հետո ընտանեկան բժիշկների խումբը նախարարություն պետք է ներկայացնի նախարարի կողմից հաստատված ձևի հայտ` խմբային պրակտիկա իրականացնելու և պետական պատվերի շրջանակներում առաջնային բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու վերաբերյալ նախնական համաձայնություն ստանալու համար: Հայտին կից ներկայացվում են բժիշկների որակավորումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի, հետդիպլոմային կրթության փաստաթղթի և վերջին հինգ տարվա ընթացքում վերապատրաստման վերաբերյալ վկայականի պատճենները, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավաքագրված բնակիչների ցուցակները և խմբային պրակտիկայի իրականացման վայրի մասին տեղեկատվություն:
- Նախարարությունը մեկամսյա ժամկետում քննարկում է հայտը և տալիս իր նախնական համաձայնությունը խմբային պրակտիկա իրականացնելու վերաբերյալ, եթե ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են սույն կարգի պահանջներին, կամ նույն ժամկետում ընդունում է որոշում խմբային պրակտիկա իրականացնելու վերաբերյալ նախնական համաձայնություն տալու մասին հայտը մերժելու վերաբերյալ, եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի պահանջներին: Հայտը բավարարվելու դեպքում նախարարությունը դրա մասին տեղեկացնում է համապատասխան տարածքային կառավարման մարմնին:
- Նախարարության նախնական համաձայնությունն ստանալուց հետո` ընտանեկան բժիշկների անհատական պրակտիկա իրականացնելու ցանկություն ունեցող ընտանեկան բժիշկների խումբը երկամսյա ժամկետում պետք է օրենքով սահմանված կարգով գրանցվի որպես իրավաբանական անձ ու ստանա բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա:
- Լիցենզիա ստանալուց հետո ընտանեկան բժշկության խմբային պրակտիկա իրականացնողը նախարարություն է ներկայացնում նախարարի կողմից սահմանված ձևի հայտ պետական պատվերի շրջանակներում առաջնային բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու մասին: Հայտին կից ներկայացվում են նախարարության կողմից տրված` ընտանեկան բժիշկների խմբային պրակտիկա իրականացնելու վերաբերյալ նախնական համաձայնությունը, պետական գրանցման վկայականի, կանոնադրության պատճենները, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի պատճենը, անհատական պրակտիկայի իրականացման վայրի մասին տեղեկանքը և հավաքագրված բնակչության մասին տեղեկանքը:
- Մեկամսյա ժամկետում հայտը քննարկվում է նախարարությունում, և ընդունվում է որոշում հայտը բավարարելու կամ մերժելու մասին: Ներկայացված հայտը և փաստաթղթերը սույն կարգի պահանջներին համապատասխանելու դեպքում հայտը բավարարվում է, և ընտանեկան բժիշկների խմբային պրակտիկա իրականացնողի հետ կնքվում է պետական պատվերի շրջականերում առաջնային բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագիր: Ներկայացված հայտը և փաստաթղթերը սույն կարգի պահանջներին չհամապատասխանելու դեպքում հայտը մերժվում է: Մեկամսյա ժամկետում հայտին չպատասխանելու և որոշում չընդունվելու դեպքում հայտը համարվում է բավարարված, և ընտանեկան բժիշկների խմբային պրակտիկա իրականացնողի հետ կնքվում է պետական պատվերի շրջանակներում առաջնային բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագիր: Պայմանագիրը կնքվում է համապատասխան իրավաբանական անձի հետ, սակայն պայմանագրին կից ներկայացվում են յուրաքանչյուր բժշկի կողմից հավաքագրված բնակիչների ցուցակները:
- Ընտանեկան բժիշկների անհատական պրակտիկա իրականացնելու ցանկություն ունեցող ընտանեկան բժիշկների խումբը կարող է առանց նախարարության նախնական համաձայնությունն ստանալու գրանցվել որպես իրավաբանական անձ, օրենքով սահմանված կարգով ստանալ բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա, սահմանված կարգով հավաքագրել նվազագույն թվով սպասարկվող բնակչություն և նախարարություն ներկայացնել նախարարի կողմից սահմանված ձևի հայտ պետական պատվերի շրջանակներում առաջնային բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու մասին: Հայտին կից ներկայացվում են ընտանեկան բժիշկների խմբային պրակտիկա իրականացնողի պետական գրանցման վկայականի, կանոնադրության պատճենները, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի պատճենն ու ընտանեկան բժիշկների խմբային պրակտիկայի իրականացման վայրի մասին տեղեկանք: Հայտը քննարկվում է սույն կարգի 52-րդ կետով սահմանված կարգով:
- Ընտանեկան բժիշկների խմբային պրակտիկա իրականացնող բժիշկները պարտավոր են փոխարինել պրակտիկա իրականացնող այլ բժշկի` տարեկան արձակուրդում կամ անաշխատունակության ժամանակահատվածում գտնվելու ընթացքում:
- Ընտանեկան բժիշկների խմբային պրակտիկա իրականացնող բժիշկները պարտավոր են խմբային պրակտիկայում իրենց աշխատանքը դադարեցնելու մասին գրավոր տեղեկացնել պրակտիկայի բժիշկներին` աշխատանքների դադարեցումից առնվազն մեկ ամիս առաջ:
- Ընտանեկան բժիշկների խմբային պրակտիկա իրականացնողի մոտ աշխատող ընտանեկան բժիշկներից որևէ մեկի մոտ հավաքագրված բնակչության թվաքանակը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված նվազագույն թվաքանակից պակասելու կամ պրակտիկայում ընդգրկված որևէ բժշկի` պրակտիկայից դուրս գալու մասին մտադրության կամ պրակտիկա իրականացնողի լուծարման դեպքում ընտանեկան բժիշկների պրակտիկա իրականացնողը պարտավոր է տվյալ փոփոխությունների մասին անհապաղ տեղեկացնել նախարարությանը:
- Ընտանեկան բժիշկների խմբային պրակտիկա իրականացնողի կողմից հավաքագրված բնակչության թիվը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված նվազագույն թվաքանակից պակասելու դեպքում նախարարությունը նրան առաջարկում է վեցամսյա ժամկետում համալրել հավաքագրված բնակչության թիվը կամ կրճատել խմբում ընդգրկված բժիշկների թիվը` համապատասխանեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված բնակչության նվազագույն թվաքանակին, կամ վերակազմակերպվել և իր հավաքագրած բնակիչների ցուցակներով միավորվել մեկ այլ ընտանեկան բժիշկների անհատական կամ խմբային պրակտիկա իրականացնողի հետ կամ վերակազմակերպվել որպես ընտանեկան բժշկի անհատական պրակտիկա իրականացնող: Միավորման կամ վերակազմակերպման ժամանակ պետք է հաշվի առնել պրակտիկա իրականացնողի տեղակայման աշխարհագրական դիրքը և ստանալ նախարարության ու տարածքային կառավարման մարմնի նախնական համաձայնությունը: Նախնական համաձայնության մասին հայտը նախարարության և տարածքային կառավարման մարմնի կողմից պետք է քննարկվի և որոշում ընդունվի հայտը համապատասխան մարմին մուտքագրվելուց հետո մեկամսյա ժամկետում: Մեկամսյա ժամկետում չպատասխանելու դեպքում հայտը համարվում է բավարարված:
- Վեցամսյա ժամկետում` ընտանեկան բժիշկների խմբի անդամների կողմից հավաքագրված բնակչության թիվը չհամալրվելու կամ չվերակազմակերպվելու դեպքում ընտանեկան բժիշկների խմբային պրակտիկա իրականացնողի հետ կնքված պետական պատվերի շրջանակներում առաջնային բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագիրը լուծվում է:
- Ընտանեկան բժիշկների խմբային պրակտիկա իրականացնողի հետ կնքված պայմանագրի լուծման դեպքում` սպասարկվող անձը վեցամսյա ժամկետում կարող է նոր ընտանեկան բժիշկ ընտրել:
- Մինչև նոր ընտանեկան բժիշկ ընտրելը` տվյալ տարածքի տարածքային կառավարման մարմինը մատնանշում է այն ընտանեկան բժիշկների պրակտիկա իրականացնողին կամ առաջնային բուժօգնություն իրականացնող այլ բուժհաստատություն, որը պետք է ժամանակավորապես սպասարկի պայմանագիրը լուծած ընտանեկան բժիշկների պրակտիկա իրականացնողի մոտ հավաքագրված բնակչությանը: Նշված կազմակերպության հետ նախարարությունը կնքում է պայմանագիր:
- Վեցամսյա ժամկետում ընտանեկան բժիշկ չընտրած անձը կարող է սպասարկվել տարածքային կառավարման մարմնի կողմից մատնանշված ընտանեկան բժիշկների պրակտիկա իրականացնողի կամ առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բուժհաստատության կողմից կամ, դրանց բացակայության դեպքում, ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատության կողմից` մինչև ընտանեկան բժիշկ ընտրելը:
- Ընտանեկան բժիշկների խմբային պրակտիկա իրականացնողի հետ կնքված պայմանագիրը լուծվելուց հետո տասնօրյա ժամկետում տվյալ տարածքի տարածքային կառավարման մարմինն ապահովում է պրակտիկա իրականացնողի մոտ գտնվող բժշկական փաստաթղթերի ընդունումն ու պահպանումը` մինչև դրանք այլ ընտանեկան բժիշկների պրակտիկա իրականացնողին հանձնելը` տարածքային կառավարման մարմնի ղեկավարի կողմից հաստատված կարգով:
- Ընտանեկան բժիշկների խմբային պրակտիկա իրականացնողը կարող է օրենքով սահմանված կարգով առանձնացման կամ բաժանման ձևով վերակազմակերպվել` ստեղծելով ընտանեկան բժիշկների անհատական պրակտիկա իրականացնողներ: Առանձնացման կամ բաժանման ժամանակ պետք է հաշվի առնել ստեղծվող պրակտիկաների տեղակայման աշխարհագրական դիրքը և ստանալ նախարարի ու տարածքային կառավարման մարմնի նախնական համաձայնությունը: Նախնական համաձայնության մասին հայտը նախարարի և տարածքային կառավարման մարմնի կողմից պետք է քննարկվի և որոշում ընդունվի հայտը համապատասխան մարմին մուտքագրվելուց հետո մեկամսյա ժամկետում: Մեկամսյա ժամկետում չպատասխանելու դեպքում հայտը համարվում է բավարարված:
Հայաստանի Հանրապետության կառավարության
աշխատակազմի ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան
Կարդացեք նաև
Սեպտեմբերի 23-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նիստը: Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է...
Առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բժշկական օգնության և սպասարկման ողջ ծավալը, ներառյալ` ըստ բժշկական ցուցումների տեղամասային բժշկի ուղեգրմամբ նեղ մասնագիտական խորհրդատվությունները (այդ թվում ակնաբույժի...
Քաղաքացիները հաճախ են հետաքրքրվում, թե ո՞ր դեպքերում է տրամադրվում մայրության նպաստ չաշխատող մայրերին, այսպես ստորև ներկայացնում ենք այդ հարցի պատասխանը...
Սույն պահանջները մշակված են «Դեղերի մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. ապրիլի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման կարգը...
Գոյություն ունի ցանկ, որում սահմանված է պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների չափորոշիչը...
Բժշկի հիմնական պարտավորությունները
Բժիշկը պարտավոր է...
Մարդասիրական օգնության հիմնական սկզբունքներն են`
- Դեղերի նվիրատվությունը ստացողին պետք է առավելագույն օգուտ բերի. այն պետք է հիմնված լինի իրական պահանջարկի վրա։
- Նվիրատվությունը պետք է կատարել` հարգելով ստացողի ցանկություններն ու իրավունքները...
Կարգ
Դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման.
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության (այսուհետ` թույլտվություն) տրամադրման կարգը...
2009-2012 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին...
ՀՀ ԿՈ N 1089-Ն առ 27.03.2003
ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 1089-Ն որոշումը սահմանում է առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը...
ՀՀ Կառավարության N 318-Ն առ 04.03.2004 որոշումը սահմանում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման կարգը...
ՀՀ Կառավարության 276-Ն առ 27.03.2008 որոշումը սահմանում է բժշկական oգնության և սպասարկման տեսակների ցանկը: Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն որոշման...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն