Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

Սառը մամլման և էքստրակցիայի եղանակներով խաղողի կորիզներից ստացված յուղերի համեմատական բնութագրերը

Բնական ծագման բարձր արդյունավետությամբ կենսաբանորեն ակտիվ նյութերի ստացման նոր աղբյուրների որոնումը ներկայումս առողջապահության կարևորագույն ուղղություններից մեկն է հանդիսանում: Շնորհիվ դրանցում կենսաբանորեն ակտիվ նյութերի մի ամբողջ համալիրի առկայության, որոնցից առավել կարևոր նշանակություն ունեն տոկոֆերոլները (0,2%),  չհագեցած ճարպաթթուները (80-90%), այդ թվում լինոլաթթուն (45-72 %), օլեինաթթուն  (12-33 %), լինոլենաթթուն ( մինչև 2 %), խաղողի կորիզներից ստացվող յուղը  ներկայումս լայնորեն օգտագործվում է բժշկության մեջ, դեղապատրաստուկների ստեղծման նպատակով, դիմահարդարման միջոցների և սննդի արտադրություններում [1-3]: Այդ յուղերը A և D վիտամինների պարունակությամբ գերազանցում են ձկան յուղին և որպես սննդային յուղ լիովին կարող են փոխարինել ձիթապտղի յուղին:

 

Սառը մամլման եղանակով յուղի ստացման ժամանակ առաջացող մզվածքը շատ արդյունավետ է որպես կերային հավելում ոչխարների կերակրման համար, քանի որ այն էապես բարձրացնում է  բրդատվությունը և բրդի որակը: Բացի դրանից այդ մզվածքները որպես հումք են ծառայում տարբեր նշանակության էնտերոսորբենտների և սննդային հավելումներ հանդիսացող ակտիվացրած ածուխների ստացման համար:

 

Ներկայացվող աշխատանքոմ խաղողի և այլ  մրգահատասպտղային կորիզներում պարունակվող բուսայուղերի նմուշների ստացման և այնուհետև դրանց  որակական բաղադրության ուսումնասիրությունների համար օգտագործվել է կորիզների սառը մզման դյուրակիր մամլիչ, որը ոչ միայն հնարավորություն է տալիս մրգահատապտղային կորիզներից ստանալու  բուսայուղերի նմուշներ, այլև հետազոտել  տարբեր հումքերից բուսայուղերի ստացման հնարավորությունները և մշակելու սառը մզման եղանակով յուղերի ստացման օպտիմալ պայմանները:

 

Տարբեր լուծիչներով  էքստրակցիայի եղանակով  հատապտղային կորիզներից յուղերի ստացումն իրականացվել է Արցախի գիտական կենտրոնում, օգտագործելով Սոքսլետի ստանդարտ լուծահանման սարքավորումը: Երկու եղանակներով ստացված յուղերն  ունեն յուրահատուկ հաճելի հոտ և բաց կանաչ կամ դեղնավուն գունավորում: Սառը  մամլման եղանակով ստացված խաղողի յուղերի բնութագրերը որոշվել են դրանց համար հատուկ մշակված ԳՕՍՏ-երով: 

 

Յուղերի ճարպաթթվային բաղադրության որոշման համար օգտագործվել է գազ-հեղուկային քրոմատոգրաֆիական եղանակով այդ թթուների մեթիլէսթերների բաժանման մեթոդը: Ճարպաթթուների մեթիլէսթերների նույնականացումն իրականացվել է համապատասխան նմուշի և հայտնի ճարպաթթվի մեթիլէսթերի  քրոմատոգրաֆիական պիկերի պահման ժամանակների  համեմատությամբ: Ճարպաթթուների մեթիլէսթերները ստացվել են հետևյալ կերպ. 25 մլ տարողությամբ ապակյա անոթի մեջ տեղավորված  0,1գ յուղի վրա ավելացվել է 0,5 մլ քլորոֆորմ: յուղի լուծումից հետո դրա վրա ավելացվել է 5մլ մեթանոլ և չոր կալիումի հիդրօքսիդի մեկ հատիկ: Անոթը հերմետիկ փակվել է հղկված խցանով, թափահարվել և պահվել 24 ժամ: Հիդրոլիզի ռեակցիայի ավարտից հետո լուծույթի վրա կաթիլներով ավելացվել է կոնցենտրիկ ծծմբական թթու, մինչը pH=4,0-5,0: Ճարպաթթուների ստացված մեթիլէսթերների խառնուրդին ավելացվել է թարմ թորված 0,02 գ դիբութիլֆտալատ, որն օգտագործվում է որպես ներքին ստանդարտ:

 

Էսթերների քրոմատոգրաֆիական որոշման համար 1-3 մկլ դրանց խառնուրդը ներարկվել ЛХМ-72 քրոմատոգրաֆի 300oC տաքացված  գոլորշիացուցիչի մեջ: Աշտարակների թերմոստատի ջերմաստիճանը ծրագրվել է 150-200oC-ում 5աստ/րոպե տաքացման արագությամբ,  իսկ կրիչ-գազ ազոտի հոսքի արագությունը եղել է 30 մլ/րոպե: Անալիզվող ճարպաթթուների զանգվածային բաժինները հաշվարկվել է ըստ հետևյալ բանաձևի` որտեղ x -ը ճարպաթթվի զանգվածային բաժինն է, %, s1 -ը ճարպաթթվի պիկի մակերեսը, s2 -ը ստանդարտի պիկի մակերեսը, a -ն ստանդարտի զանգվածը, մգ, M1 -ը ճարպի մոլային զանգվածը,  M2- ը ճարպաթթվի մեթիլէսթերի մոլային զանգվածը,  a1-ը ճարպի ելային կշռանքի զանգվածը: Նկար 1.ում բերված է սառը մամլման եղանակով ստացված խաղողի յուղում պարունակվող ճարպաթթուների մեթիլէսթերների գազ-հեղուկային բնութագրական քրոմատոգրերից մեկը:

 

Լուծահանման եղանակով խաղողի կորիզներից յուղերի  կորզման ելքերը, ինչպես նաև դրանց բեկման ցուցիչները բերված են  աղյուսակ 1-ում:

 

  Աղյուսակ 1.

 Էքստրակցիայի եղանակով ստացված խաղողի յուղերի 

որոշ բնութագրեր

Լուծիչը

Թեփի առկայությունը

Ելքը,,%

Բեկման ցուցիչը

1.

էթանոլ

կա

15-16

1,4725

2.

Քլորոֆորմ

չկա

18-20

1,4742

3.

Բենզին

կա

17

1,4752

                                                    

Նկ.1.Խաղողի կորիզից սառը մամլման եղանակով ստացված

յուղի ճարպաթթուների մեթիլէսթերների գազ-հեղուկային քրոմատագիրը:


                                                                                              

 

  1. -հեքսան, 
  2. -պալմիտինաթթու, 
  3. -ստեարինաթթու, 
  4. -օլեինաթթու, 
  5. -լինոլաթթու

 

Բերված տվյալներից հետևում է, որ անկախ  օգտագործված լուծիչի բնույթից, խաղողի կորիզներից ստացված յուղի ելքը բավական բարձր  է,  ինչը թույլ է տալիս եզրակացնելու,  որ գինեգործության  հիմնական թափոն հանդիսացող խաղողի մզվածքից բուսական յուղի ստացումը տնտեսապես բավական ձեռնտու է:

 

Աղյուսակ 2.

Յուղերի օրգանոլեպտիկ և ֆիզիկա-քիմիական մի շարք ցուցանիշներ

Ցուցանիշը

Ռկացիտելի տեսակի խաղողի կորիզներից ստացված յուղեր

Էքստրակցիայի եղանակով

Սառը մամլման եղանակով

Պարզությունը

Թեթևակի պղտոր

Պղտոր

Գույնը

Դեղին` 

կանաչավուն երանգով

Դեղնականաչավուն

Հոտը և համը

Հատուկ է խաղողի յուղերին, ունի փափուկ համ

Հատուկ է խաղողի յուղերին,ունի փափուկ համ

Թթվային  թիվը, NaOH մգ/գ0,811,25

0,81

1,25

Պերօքսիդային թիվը, 1/2  O մմոլ/կգ

1,85

5,6

Ոչ ճարպային խառնուկներ %

ãϳÝ

5,74

Խոնավություն և ցնդող նյութեր %

0,25

0,68

Յոդային թիվը, գ J2/100 գ

118,5

112,0

Չօճառացվող նյութեր,%

0,89

1.02

 

Խաղողի կորիզներից սառը մամլման և էքստրակցիայի եղանակներով ստացված յուղերի օրգանոլեպտիկ և ֆիզիկա-քիմիական մի շարք համեմատական ցուցանիշներ ներկայացված են աղյուսակ 2-3ում, իսկ մեր կողմից ստացված որոշ ոչ ավանդական յուղերի ելքերը և նախնական բնութագրերը`աղյուսակ 4-ում:           

 

Ինչպես հետևում է բերված տվյալներից, սառը մամլման եղանակով ստացված խաղողի յուղը էքստրակցիայի եղանակով սատացված յուղից տարբերվում է գույնով, բնութագրվում է բարձր թթվային թվով` 1,25 մգ/գ NaOH  և  պերօքսիդային թվով` 6,6 1/2 O  մմոլ/կգ:  Ստացված յուղերի ճարպաթթվային բաղադրությունները մոտ են, սակայն ստերոլների պարունա-կությունը էքստրակցիայի եղանակով ստացված յուղերում զգալիորեն բարձր է:    

 

Աղյուսակ 3. 

 Խաղողի յուղերի  ճարպաթթվային բաղադրությունը

 

Ճարպաթթուներ, %

Ստացման եղանակը

Գրակ. 

տվյալներ

[4-5]

Էքստրակցիա

Սառը 

մամլում

պալմիտինային (16:0)

7,3

8,1

7,1-8,3

ստեարինային (18:0)

4,2

5,1

3,2-4,3

օլեինային (18:1)

15,6

20,3

16,3-18,1

լինոլային (18:2)

71,3

68,5

69,6-72,6

լինոլենային (18:3)

0,4

-

-

արախիդոնային (20:4)

0,08

-

-

Ստերոլների պարունակությունը, մգ %

189,8

81,3

240

կամպեստերոլ

19,6

8,5

30,0

ստիգմաստերոլ

72,5

11,7

30,0

բետա-սիտոստերոլ

97,7

61,1

180,0

                                                  

Աղյուսակ 4. 

Տարբեր մրգա-հատապտղային կորիզներից լուծահանման 

եղանակով բուսայուղերի ստացման ելքեր


 Հ/հ..

Ելանյութ

Կորիզների նախնական չորացման ջերմաստիճան

Էքստրագենտ

(լուծիչ)

Ելքը,

%

Ագրեգատային վիճակը

1.

Հոնի կորիզ

120

էթանոլ

5,8

հեղուկ

2.

Հոնի կորիզ

150

քլորոֆորմ

14,0

հեղուկ

3.

Հոնի կորիզ

180

էթանոլ

11,8

հեղուկ/պինդ

4.

Հոնի կորիզ

150

էթանոլ

10,0

հեղուկ

5.

Մասուրի կորիզ

120

էթանոլ

5,8

հեղուկ

6.

Մասուրի կորիզ

150

քլորոֆորմ

6,0

հեղուկ

7.

Մասուրի կորիզ

180

էթանոլ

2,0

հեղուկ/պինդ

8.

Մասուրի կորիզ

150

էթանոլ

4,0

հեղուկ

9.

թթի կորիզ

120

էթանոլ

8,0

հեղուկ

10.

թթի կորիզ

150

էթանոլ

8,0

հեղուկ

 

Այսպիսով, ելնելով կատարված հետազոտությունների արդյունքնե-րից, կարելի է կատարել հետևյալ եզրակացությունները.

 

  1. Խաղողի կորիզներից սառը մամլման և տարբեր լուծիչներով էքստրակցիայի եղանակներով ստացված յուղերն իրարից տարբերվում են ոչ ոչ միայն ֆիզիկա-քիմիական բնութագրերով, այլև ճարպաթթվային բաղա-դրությամբ: 
  2. Էքստրակցիոն եղանակով ստացված յուղում ստերոլների պարունակությունը մոտ 2,5 անգամ ավել է սառը մամլման եղանակով ստացված յուղից: 
  3. Հաշվի առնելով, որ հոնի, մասուրի և թթի կորիզներում բուսայուղերի պարունակությունը բավական բարձր է, դրանք կարելի է օգտագործել  ոչ ավանդական յուղերի ստացման նպատակով:

 

Գրականություն

 

  1. Лагоша  Т.Ф., Смирнова Т.А. и др., Масло-жировая промышленность, № 2, 1981 г., с.34
  2. Бокшан Е.В., Дармограй Р.Е. и др., Масло изкосточек винограда-перспективное сырье для фармацевтической и косметической промышленности, Провизор, №11, 2000г., с.15.
  3. Воробьев Б.Л.,  Травник. Сборник рецептов народной медицина, М.: Изд-во СТ, 1997г., 392 с.
  4. Бокшан Е.В., и др.,Масло из косточек винограда-перспективное сырье для  фарма-цевтической и косметической продукции, Провизор, 2000 г., №5.
  5. Разуваев Н.И. Комплексная  переработка  вторичных продуктов виноделия. М., 1975г., 168с.

 

Հեղինակ. Սարգսյան1 Ա.Վ., Բագյան1 Ն.Ն., Ոսկանյան1 Ա.Օ., Քամալյան 2 Օ.Ա.1Արցախի գիտական կենտրոն, 2Հայաստանի ազգային ագրարային համալսարան УДК 615.322
Սկզբնաղբյուր. Հ.Ս. Թամազյանի անվ. Հայաստանի վիրաբուժության լրաբեր 1.2013
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Զախարին-Գեդի գոտիներ. armeniamedicalcenter.am
Զախարին-Գեդի գոտիներ. armeniamedicalcenter.am

1883 թվականին Գ․ Զախարինը, իսկ տասնհինգ տարի անց Գ․ Գեդը հայտնաբերեցին յուրաքանչյուր օրգանին համապատասխանող մաշկային հատվածներ, որոնք օրգանի ախտաբանության ժամանակ դառնում են զգայուն...

Յոգա. Սալուտեմ ամսագիր №2
Յոգա. Սալուտեմ ամսագիր №2

Յոգայի մշակույթը եկել է Հնդկաստանից: «Յոգա» բառի նշանակության մասին հետազոտողները դեռ վիճում են: Գոյություն ունի երկու տարածված վարկած: Առաջինի համաձայն՝ յոգան պետք է հասկանալ ոչ թե որպես գործընթաց...

Սալուտեմ 2.2021
Օրգանիզմում առկա մակաբույծներին ոչնչացնող մթերքներ
Օրգանիզմում առկա մակաբույծներին ոչնչացնող մթերքներ

Աշխարհի բնակչության կեսից ավելին տառապում է այդ մակաբուծային հիվանդությունների պատճառով: Մակաբույծների դեմ պայքարում օգնում են լայն տարածում ստացած բնական միջոցները...

Դեղաբույսեր Վարակաբանություն
Ինչո՞վ է օգտակար շունչը պահելը
Ինչո՞վ է օգտակար շունչը պահելը

Հիվանդությունների առաջացման պատճառները բազմաթիվ են, դրանցից մեկը սխալ շնչառությունն է: Գուցե մտածեք, որ դա այն բնազդն է, որի մասին պետք էլ չէ մտածել, քանի որ բնականորեն կարգավորվող է...

Շնչառական համակարգ
Միջոցներ, որոնք կարող են օգնել ցավազրկողների նման
Միջոցներ, որոնք կարող են օգնել ցավազրկողների նման

Օգտագործվող սննդի որակը շատ կարևոր է առողջության համար։ Fithacker.ru-ն գրում է, որ մի խումբ մթերքներ կարող են ցավազրկող ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...

Սնունդը և առողջությունը Ցավ
Մանդարինի կեղևը՝ հազից, ոտքերի սնկերից, մազաթափությունից ազատվելու միջոց
Մանդարինի կեղևը՝ հազից, ոտքերի սնկերից, մազաթափությունից ազատվելու միջոց

Մանդարինի կեղևը մեծ քանակով վիտամիններ և հանքանյութեր է պարունակում, այդ թվում`՝ A, C, E, PP, B1, B2, B12, B6, B9, մագնեզիում, ֆոսֆոր, կալցիում, կալիում, երկաթ: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ մանդարինի կեղևը կարող է օգնել մի խումբ խնդիրների առկայության դեպքում...

Սնունդը և առողջությունը
Հեմոգլոբինը բարձրացնելու միջոցներ
Հեմոգլոբինը բարձրացնելու միջոցներ

Սակավարյունությունը կամ անեմիան օրգանիզմի այն վիճակն է, երբ նվազում է կարմիր բջիջների (էրիթրոցիտների) մակարդակը: Քանակապես անեմիան արտահայտվում է հեմոգլոբինի խտության նվազմամբ...

Սնունդը և առողջությունը Դեղաբույսեր
Լավագույն միջոցը հազի դեմ
Լավագույն միջոցը հազի դեմ

Հազի դեմ դեղամիջոցներ հարկավոր է օգտագործել բացառապես բժշկի նշանակմամբ։ Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ հազի դեմ պայքարում օգտակար են նաև բնական միջոցները։ Առաջարկվող միջոցի հիմնական բաղադրիչը բազուկն է...

Դեղաբույսեր ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը Շնչառական համակարգ
Բույս, որը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից
Բույս, որը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից

Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...

Դեղաբույսեր Ճարպակալում
Ժոժոբայի յուղի օգտակար հատկությունները
Ժոժոբայի յուղի օգտակար հատկությունները

Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...

Դեղաբույսեր
Մասուրն ու մեղրը կօգնեն քրոնիկ հոգնածության դեպքում
Մասուրն ու մեղրը կօգնեն քրոնիկ հոգնածության դեպքում

Այս ըմպելիքը հարկավոր է օգտագործել թեյի կամ սուրճի փոխարեն: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մեղրն ու մասուրը կօգնեն պայքարել քրոնիկ հոգնածության դեմ...

Սնունդը և առողջությունը
Օրգանիզմի երիտասարդացումն ու ծոծրակի Ֆեն-Ֆու կետը
Օրգանիզմի երիտասարդացումն ու ծոծրակի Ֆեն-Ֆու կետը

Մեթոդը հետևյալն է. սառույցի 2,5 սմ քառակուսի կտորը դնել Ֆեն-ֆու կետի վրա: Այն դժվար չէ գտնել. ծոծրակի փոսը, որը միացնում է գլուխը` պարանոցին:
Պարբերաբար, 2-3 օր ընդմիջումով՝ առավոտյան` նախքան նախաճաշը, երեկոյան` քնելուց առաջ, կրկնել գործողությունը...

Սոխը կօգնի ազատվել հազից
Սոխը կօգնի ազատվել հազից

Սոխն օգտագործվում է ոæչ միայն մթերքի պատրաստման ընթացքում, այլև շնչուղիների հիվանդությունների դեպքում: Այն մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում, ինչպես նաև նյութեր, որոնք հակաբորբոքային հատկություն ունեն...

Դեղաբույսեր Շնչառական համակարգ
7 եթերային յուղ, որոնք կկարգավորեն հորմոնները. 168.am
7 եթերային յուղ, որոնք կկարգավորեն հորմոնները. 168.am

Հորմոնալ անհավասարակշռությունը լուրջ խնդիր է, որն ազդում է ամբողջ օրգանիզմի վրա։ Այն կարող է ուղեկցվել անքնությամբ, դեպրեսիայով, ճարպակալմամբ, տրամադրության անկումներով, հոգնածությամբ և այլն։  Fithakcer.ru-ն գրում է, որ ժամանակին...

Բուժական լոգանքներ` մրսածության ժամանակ
Բուժական լոգանքներ` մրսածության ժամանակ

Առողջացման գործընթացն արագացնելու համար օգտակար է ընդունել բուժական բույսերով, բուրավետ եթերային յուղերով լոգանքներ։ Եթե այդպիսի բաղադրիչներ չկան ձեռքի տակ, ապա կարելի է ուշադրություն դարձնել...

Թերապիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ