Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
ի՞նչ կարող է առաջարկել տզրուկաբուժությունը վարիկոզ հիվանդության ժամանակ
Այսօր յուրաքանչյուր հինգերորդ կինը և իններորդ տղամարդը տառապում են երակների վարիկոզ լայնացմամբ, որոնցից յուրաքանչյուր չորրորդն այնպիսի բարդացումներ ունի, ինչպիսիք են թրոմբոֆլեբիտը և թրոմբային խոցերը:
Ի՞նչպես պայքարել դրա դեմ:
Բուժումն արդյո՞ք հնարավոր է առանց վիրահատական միջամտության:
Այս հարցերին պատասխանում է բժիշկ-հիրուդոթերապևտ Փառանձեմ Արամայիսի Մովսիսյանը:
— Պատմեք, խնդրե՛մ, այս հիվանդության մասին: Երակների վարիկոզ լայնացման բուժման ի՞նչ միջոցներ գոյություն ունեն:
— Մեզանից յուրաքանչյուրը հաճախ է ոտքերի վրա նկատում հազիվ տեսանելի լայնացած երակ կամ երակային ցանց, սակայն հիմնականում դրան առանձնակի կարևորություն չի տալիս: Որոշ ժամանակ անց երակն ավելի արտահայտիչ է դառնում՝ ոտքի երկայնքով շարունակելով դեպի վերև կամ ներքև, և որին այնուհետև հաջորդում է վարիկոզ հանգույցների ի հայտ գալը: Անուշադրության մատնելու պարագայում այս ամենին ավելանում են ոտնաթաթի այտուցները՝ հատկապես աշխատանքային օրվա վերջում, որին ուղեկցում են ոտքերում ցավն ու հոգնածությունը: Նման գանգատների առկայության դեպքում մասնագետն ախտորոշում է ստորին վերջույթների վարիկոզ հիվանդություն:
Վարիկոզ լայնացում դիտվում է ստորին վերջույթների ենթամաշկային ավելի հաճախ մեծ և հազվադեպ՝ փոքր երակների ավազանում:
Ենթամաշկային մեծ երակների լայնացումը կարող է պայմանավորված լինել փականային համակարգի բնածին անբավարարությամբ կամ երակային պատի թուլությամբ, ինչպես նաև մշտապես բարձր երակային ճնշմամբ, արյան հոսքի խանգարումներով և այլն:
Վարիկոզ լայնացմանը նախատրամադրող գործոններ են ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, ոտքերի վրա երկար կանգնելը, հղիությունը, գիրությունը:
Տարբերակում են երակների առաջնային և երկրորդային լայնացում:
Երակների առաջնային լայնացում ավելի հաճախ հանդիպում է վարսահարդարների, ատամնաբույժների, վիրաբույժների և վաճառողների մոտ:
Երկրորդային վարիկոզ լայնացում առաջանում է սրունքի և ազդրի խորը երակային թրոմբոզի ժամանակ: Հատկապես երակային ավազանում ճնշման կտրուկ բարձրացումը հանգեցնում է երակներով արյան հոսքի մեծացմանը և աստիճանաբար այս անոթներում փականային անբավարարության զարգացմանը: Երակների վարիկոզ լայնացման պատճառ կարող են լինել արգանդի և ձվարանների ուռուցքները՝ փոքր կոնքի խոռոչում երակային ավազանի վրա ճնշման արդյունքում:
Վարիկոզ լայնացած երակներում տեղի է ունենում արյան հոսքի դանդաղում՝ հանգեցնելով մազանոթային արյան շրջանառության խանգարման և երակային պատի թափանցելիության մեծացման, ինչի արդյունք են՝ այտուցվածությունը, ենթամաշկային հյուսվածքի սկլերոտիկ փոփոխությունները, վարիկոզ հանգույցների առաջացումը:
Ժամանակի ընթացքում՝ երակների վարիկոզ լայնացման խորացման հետ մեկտեղ, ի հայտ են գալիս տրոֆիկ խանգարումներ՝ տեղակայված հատկապես սրունքի հետին մակերևույթին: Այդ խանգարումներից են՝ պիգմենտացիան, մաշկաբորբը, իսկ ավելի ուշ այնպիսի ծանր բարդություններ, ինչպիսիք են տրոֆիկ խոցերը և թրոմբոֆլեբիտը:
Վարիկոզ հիվանդության ավանդական բուժումը վիրահատությունն է: Նման վիրահատությունից հետո հիվանդը թեթևություն է զգում, անհետանում են կոսմետիկ թերությունները: Սակայն որոշ ժամանակ անց ախտանիշները վերադառնում են: Ընդ որում, եթե մինչ այդ վարիկոզ լայնացումը մեկ ոտքի վրա էր, ապա գործընթացի մեջ է ներառվում նաև մյուս՝ առողջ ոտքը:
— Ինչո՞վ է դա պայմանավորված:
— Պարզվում է, որ հեռացված երակների ծանրաբեռնվածությունը իրենց վրա են վերցնում վիրահատված վերջույթի խորը երակները, իսկ որոշ ժամանակ անց՝ նաև առողջ ոտքի երակները: Ավելի ուշ ոտքերի վրա նկատելի են դառնում տրոֆիկ խոցեր: Արդյունքում ձեռք են բերվում դժվար բուժման ենթարկվող լուրջ բարդություններ:
— Այս հիվանդության հետ պայքարում ի՞նչ կարող է առաջարկել տզրուկաբուժությունը:
— Տզրուկաբուժությունն առաջին հերթին կօգնի պահպանել երակները և վերականգնել խաթարված գործառույթը:
Ստորին վերջույթների երակների լայնացումն օրգանիզմի ներքին վիճակի արտացոլումն է: Որպես կանոն, վարիկոզ հիվանդությամբ տառապող մարդկանց մոտ նկատվում են կանգային բնույթի գլխացավեր, փորկապություն, լյարդի և լեղապարկի աշխատանքի խանգարումներ, կանանց մոտ նաև՝ արգանդի և ձվարանների քրոնիկ հիվանդություններ: Հետևաբար, անհրաժեշտ է ազդել ո՛չ միայն վարիկոզ լայնացած երակների հատվածում, այլ նաև ամբողջ օրգանիզի վրա՝ հաշվի առնելով համապատասխան քրոնիկ հիվանդությունները:
Բնությունն ինքն արդեն մարդուն տվել է բուժիչ միջոցներ՝ բուժիչ խոտաբույսեր և նաև բժշկական տզրուկները: Բժշկական տզրուկին կարելի է համարել անոթային բժիշկ:
Տզրուկներին տեղադրում են պոչուկի ռեֆլեկտոր կետերում (փոքր կոնքի շրջանում՝ երակային կանգի թեթևացման նպատակով): Տզրուկի թուքը պարունակում է հիրուդին կոչվող հատուկ նյութ, որը կանխում է արյան մակարդումը՝ դրանով իսկ բարելավելով արյան շրջանառությունը:
Հիրուդինից բացի տզրուկի թուքը 100-ից ավելի կենսաբանորեն ակտիվ նյութեր է պարունակում, որոնք օժտված են բուժական լայն սպեկտրի արդյունավետությամբ: Տզրուկի արյուն քաշելու ակտից հետո ախտահարված օրգանների և երակների վրա թողնում է բուժական ազդեցություն. խթանվում է միկրոշրջանառությունը կարգավորող մեխանիզմների մի ամբողջ շարք, մասնավորապես, վերանում է անոթային սպազմը, արագանում է արյան հոսքը, նվազում մածուցիկությունը: Այս ամենը նպաստում է հյուսվածքների սնուցման վերականգնմանը և, հետևաբար, ախտաբանական գործընթացների վերացմանը:
Գալիս ենք մի կարևոր եզրահանգման՝ հիվանդությունը հնարավոր է կանխել առանց վիրահատական միջամտության: Բնության կողմից ստեղծված բուժիչ բույսերը և բժշկական տզրուկներն ընդունակ են ձեր ոտքերն առողջ և գեղեցիկ դարձնել:
Տզրուկաբուժության կուրս անցնելու համար կարող եք զանգահարել մեր հեռախոսահամարով:
Հասցե | Դավթաշեն, Տ․ Պետրոսյան փող․ 42/2 |
Հեռախոս |
+374 10 37 06 06 |
Բջջ. հեռախոս | +374 91 37 06 36 |
Էլ. հասցե |
Կարդացեք նաև
1883 թվականին Գ․ Զախարինը, իսկ տասնհինգ տարի անց Գ․ Գեդը հայտնաբերեցին յուրաքանչյուր օրգանին համապատասխանող մաշկային հատվածներ, որոնք օրգանի ախտաբանության ժամանակ դառնում են զգայուն...
Յոգայի մշակույթը եկել է Հնդկաստանից: «Յոգա» բառի նշանակության մասին հետազոտողները դեռ վիճում են: Գոյություն ունի երկու տարածված վարկած: Առաջինի համաձայն՝ յոգան պետք է հասկանալ ոչ թե որպես գործընթաց...
Աշխարհի բնակչության կեսից ավելին տառապում է այդ մակաբուծային հիվանդությունների պատճառով: Մակաբույծների դեմ պայքարում օգնում են լայն տարածում ստացած բնական միջոցները...
Հիվանդությունների առաջացման պատճառները բազմաթիվ են, դրանցից մեկը սխալ շնչառությունն է: Գուցե մտածեք, որ դա այն բնազդն է, որի մասին պետք էլ չէ մտածել, քանի որ բնականորեն կարգավորվող է...
Օգտագործվող սննդի որակը շատ կարևոր է առողջության համար։ Fithacker.ru-ն գրում է, որ մի խումբ մթերքներ կարող են ցավազրկող ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...
Մանդարինի կեղևը մեծ քանակով վիտամիններ և հանքանյութեր է պարունակում, այդ թվում`՝ A, C, E, PP, B1, B2, B12, B6, B9, մագնեզիում, ֆոսֆոր, կալցիում, կալիում, երկաթ: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ մանդարինի կեղևը կարող է օգնել մի խումբ խնդիրների առկայության դեպքում...
Սակավարյունությունը կամ անեմիան օրգանիզմի այն վիճակն է, երբ նվազում է կարմիր բջիջների (էրիթրոցիտների) մակարդակը: Քանակապես անեմիան արտահայտվում է հեմոգլոբինի խտության նվազմամբ...
Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...
Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...
Այս ըմպելիքը հարկավոր է օգտագործել թեյի կամ սուրճի փոխարեն: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մեղրն ու մասուրը կօգնեն պայքարել քրոնիկ հոգնածության դեմ...
Մեթոդը հետևյալն է. սառույցի 2,5 սմ քառակուսի կտորը դնել Ֆեն-ֆու կետի վրա: Այն դժվար չէ գտնել. ծոծրակի փոսը, որը միացնում է գլուխը` պարանոցին:
Պարբերաբար, 2-3 օր ընդմիջումով՝ առավոտյան` նախքան նախաճաշը, երեկոյան` քնելուց առաջ, կրկնել գործողությունը...
Սոխն օգտագործվում է ոæչ միայն մթերքի պատրաստման ընթացքում, այլև շնչուղիների հիվանդությունների դեպքում: Այն մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում, ինչպես նաև նյութեր, որոնք հակաբորբոքային հատկություն ունեն...
Հորմոնալ անհավասարակշռությունը լուրջ խնդիր է, որն ազդում է ամբողջ օրգանիզմի վրա։ Այն կարող է ուղեկցվել անքնությամբ, դեպրեսիայով, ճարպակալմամբ, տրամադրության անկումներով, հոգնածությամբ և այլն։ Fithakcer.ru-ն գրում է, որ ժամանակին...
Առողջացման գործընթացն արագացնելու համար օգտակար է ընդունել բուժական բույսերով, բուրավետ եթերային յուղերով լոգանքներ։ Եթե այդպիսի բաղադրիչներ չկան ձեռքի տակ, ապա կարելի է ուշադրություն դարձնել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն