Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

Մարդիկ, որպես կանոն, ծանոթ են ասեղնաբուժությանը, բայց տեղյակ չեն դրա առանձնահատկություններին. armeniamedicalcenter.am

Մարդիկ, որպես կանոն, ծանոթ են ասեղնաբուժությանը, բայց տեղյակ չեն դրա առանձնահատկություններին. armeniamedicalcenter.am

Մեր զրուցակիցն է Չինաստանի ժողովրդական հանրապետության բ. գ.դ. «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի նյարդաբան-ռեֆլեքսոթերապևտ Շուշանիկ Մխիթարյանը:

–  Բժշկուհի Մխիթարյան, խոսենք ասեղնաբուժության պատմությունից: Հայաստանում ե՞րբ է զարգացել ասեղնաբուժությունը: Ի՞նչ մասնագիտությամբ բժիշկների հետ են համագործակցում ասեղնաբույժները:

–  Չնայած իր 3000 տարվա պատմության չինական բժշկությունը մեզ մոտ և, ընդհանրապես, ամբողջ աշխարհում սկսել է լայն տարածում ստանալ միայն վերջին հարյուրամյակում:

Ցավոք, Հայաստանում և տարածաշրջանում չինական բժշկության կիրառման գործընթացը կրում է տարերային բնույթ: Այն հիմնականում գտնվում է սիրողական մակարդակի վրա, որն էլ զգալիորեն նվազեցնում է բուժման արդյունավետությունը: Սա էականորեն ազդում է հասարակական կարծիքի վրա, և թերհավատորեն, երբեմն, նույնիսկ բացասաբար է ընդունվում արևմտյան բժշկության որոշ բժիշկների կողմից:

Որոշ բժիշկներ, առանց ծանոթ լինելու կամ խորանալու չինական փիլիսոփայության ու նրանից բխող չինական բժշկության հիմունքների մեջ, փորձում են մեխանիկական համադրումներ կատարել արևմտյան բժշկության հետ` դրանով իսկ խեղաթյուրելով այն:

Իհարկե՛, ի ուրախություն, նրանց թիվը գնալով նվազում է և բժշկագիտության այլընտրանքային ուղղությունները մեզանում ավելի մեծ վստահություն և լայն կիրառություն են ստանում: Դրա հետ կապված ավելի ու ավելի է ընդարձակվում համագործակցության շրջանակները և ներկայում համագործակցում ենք բժշկագիտության գրեթե բոլոր այն ոլորտների հետ, որոնցում ասեղնաբուժության կիրառումն արդյունավետ է:


Չինաստանի ժողովրդական հանրապետության բ. գ.դ. «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի նյարդաբան-ռեֆլեքսոթերապևտ Շուշանիկ Մխիթարյան
–  Որտեղի՞ց է սկիզբ առել ասեղնաբուժությունը ՝ որպես մեթոդ:

–  Չինական բժշկությունն, ունենալով 3000 տարվա պատմություն, չի կորցրել իր արդիականությունը, ուստի նրանք են այս բժշկության իրական իրավահաջորդը:

–  Ո՞րն է նրա հիմքում ընկած փիլիսոփայությունը:

–  Չինական բժշկությունը հասկանալու համար պետք է իմանալ նրա հիմքում ընկած փիլիսոփայությունը և հիմնադրույթները: Այս բժշկության առեղծվածն այն է, որ 3000 տարի առաջ այդ բժիշկները ո՛չ միայն կատարյալ տիրապետել են մարդու անատոմիային, ավելին, նրանք մանրամասն նկարագրել են ասեղնաբուժության հիմունքներից մեկը հանդիսացող մերիդիանները, կանալները` իրենց համապատասխան կետերով, արտաքին և ներքին ուղիներով, իր ամբողջ համակարգով: Պարզ լինելու համար ասեմ, որ մերիդիաններով, կանալներով անցնում է կենսական էներգիան, որն, ըստ չինական բժշկության, մարդու գոյության հիմքն է: Չինացիներն այն կոչում են Չի: Բնության և մարդու օրգանիզմի կենսագործունեության ամբողջ գործընթացն այդ կենսական էներգիայի շարժման և փոփոխության հետևանքն է:

Մյուս կարևոր դրույթը “Yin”-ի և ”Yang”-ի հիմնադրույթն է: Ինչպես չինական բժշկության, այնպես էլ արևմտյան բժշկության ու, ընդհանրապես, ամեն ինչի հիմքում երկու միմյանց լրացնող, միևնույն ժամանակ, միմյանց հակադիր երևույթների ներդաշնակ փոխազդեցությունն ու հակազդեցությունն է: Արևմտյան բժշկության մեջ այն կոչվում է նյարդա-հումորալ հավասարակշռություն, չինական բժշկության մեջ` “Yin”-ի և ”Yang”: “Yin”-ը նյութական, պասիվ սկիզբն է, իսկ ”Yang”-ը ֆունկցիոնալ ակտիվ սկիզբը. երկու մշտապես միմյանց լրացնող և հակադիր երևույթներ, որոնք երբեք չեն միահյուսվում, բայց, միևնույն ժամանակ, չեն կարող գոյություն ունենալ առանց մեկը` մյուսի: Իդեալական վիճակը այդ երկու սկզբերի ներդաշնակ հավասարակշռությունն է, ուստի բուժել հիվանդությունը նշանակում է կարգավորել այդ դիսբալանսը:

Չինական բժշկության մեջ “Yin”-ի և ”Yang”-ի ներդաշնակ փոխազդեցությունն ու հակազդեցությունը ապահովվում և պահպանվում է կենսական էներգիայի միջոցով, և, եթե որևէ օրգանում կամ մերիդիանում առաջանում է այդ էներգիայի շրջանառության խանգարում, խախտվում է հավասարակշռությունը Ինի և Յանի միջև ու առաջանում է հիվանդություն: Եթե ճիշտ կարողանանք գտնել համապատասխան կետերը, կարելի է ասեղների միջոցով հեռացնել ավելցուկային էներգիան կամ տվյալ օրգան ուղարկել լրացուցիչ էներգիա և վերացնել հիվանդության պատճառը:


Չինաստանի ժողովրդական հանրապետության բ. գ.դ. «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի նյարդաբան-ռեֆլեքսոթերապևտ Շուշանիկ Մխիթարյան
–  Ասեղնաբուժությունը ո՞ր դեպքերում է առավել արդյունավետ:

–  Ասեղնաբուժությունն առավել արդյունավետ է.

  1. հիվանդության վաղ շրջանում, ի տարբերություն արևմտյան բժիշկների մոտ ընդունված այն կարծիքի, որ ասեղնաբուժությունը ֆիզոթերապիայի նման պետք է կիրառել վերականգնման շրջանում,
  2. հիվանդությունների սուր կամ քրոնիկ շրջանում,
  3. հիվանդությունների թեթև և միջին ծանրության դեպքերում,
  4. առավել արդյունավետ է երիտասարդ և միջին տարիքի հիվանդների, քան ծերերի մոտ,
  5. ասեղնաբուժությունն արդյունավետ չէ ուռուցքների, հատկապես չարորակ ուռուցքների ժամանակ, կոպիտ օրգանական փոփոխություններով ընթացող հիվանդությունների, ինֆեկցիոն հիվանդությունների ժամանակ:


Այսինքն, որքան ախտածին գործոնները քիչ են հասցրել վնասել օրգանիզմը, որքան շատ է պահպանվել նրա ներքին ռեսուրսները, այնքան ասեղնաբուժությունն արդյունավետ է:

Այստեղից հետևություն. բոլոր այն հիվանդություները, որոնք այս կամ այն կերպ ենթակա են բուժման ընդհանուր թերապիայի ժամանակ, բուժվում են նաև ասեղնաբուժությամբ: Այն շատ ավելի արդյունավետ է ֆունկցիոնալ բնույթի հիվանդությունների ժամանակ, հատկապես, երբ բուժումը սկսվում է սուր շրջանում և վաղ էտապում: Այն արդյունավետ է նյարդային համակարգի հիվանդությունների բուժման ժամանակ` գլխացավերի, նևրիտների, ռադիկուլիտների, օստեոխոնդրիոզների, նևրոզների, դեպրեսիաների, ինչպես նաև գիշերամիզությունների, աղե-ստամոքսային, միզասեռական, գինեկոլոգիական, քիթ-կոկորդ-ականջաբանական, աչքի, էնդոկրին համակարգերի ֆունկցիոնալ բնույթի և այլ հիվանդությունների ժամանակ:


Չինաստանի ժողովրդական հանրապետության բ. գ.դ. «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի նյարդաբան-ռեֆլեքսոթերապևտ Շուշանիկ Մխիթարյան
– Որո՞նք են չինական բժշկության մեջ կիրառվող հիմնական մեթոդները:

– Չինական բժշկության մեջ կիրառվող հիմնական մեթոդներ են.

1. Ասեղնաբուժություն:
2. Բուժում այրման միջոցով. ասեղնաբուժությունը և բուժումն այրման միջոցով մեկը մյուսին լրացնող մեթոդներ են, և կոչվում է «Ճըն-Ծյու» թերապիա: Այրման միջոցով բուժումը կատարվում է մոքսայի միջոցով, որը oշինդրի (Artemisa vulgaris) չորացրած և մանրացրած փոշին է:
3.Բուժում բանկաներով. բանկաներով բուժումը ներառում է հետևյալ ձևերը.
    ա. միայն բանկաներ տվյալ շրջանում,
    բ. բանկաներ ասեղների վրա` խթանելու ասեղների ազդեգությունը,
    գ. բանկաներ արյուն բաց թողնելու ժամանակ,
    դ. բանկաներով մերսում,
4. Թույ-նա մերսում և մերսում քարերով,
5. Բուժում փնջային կամ մաշկային ասեղների միջոցով:
6. Աուրիկուլոթերապիա. ականջի վրա գտնվող կետերի ասեղնաբուժություն:

 

Չինաստանի ժողովրդական հանրապետության բ. գ.դ. «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի նյարդաբան-ռեֆլեքսոթերապևտ Շուշանիկ Մխիթարյան
–  Արևմտյան և արևելյան մեթոդների միջև կա՞ն տարբերություններ:

 

–  Տարբերություններ, որպես այդպիսին, չկա, մոտեցումներն են տարբեր: Այսինքն, նույն հարցին մոտենում են տարբեր, միմյանց հակադիր ծայրերից: Չինական բժշկությունն ընդհանուրից գնում է դեպի մասնավորը, արևմտյան բժշկությունը` մասնավորից դեպի ընդհանուրը:

Արևմտյան բժշկության մեջ հիվանդությունը բուժում են արտաքինից ներմուծելով դեղորայք, չինական բժշկությունը բուժում է հենվելով օրգանիզմի ներքին հնարավորությունների, որի չօգտագոծված պաշարները բավական մեծ են, և մենք օգտագործում ենք մեր ռեզերվների ընդամենը 5%-8%-ը: Սրանով է պայմանավորված չինական բժշկության այն անվիճելի առավելությունը, որ ասեղնաբուժությունը, ի տարբերություն դեղորայքային բուժման, չունի որևէ կողմնակի ազդեցություն:


Չինաստանի ժողովրդական հանրապետության բ. գ.դ. «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի նյարդաբան-ռեֆլեքսոթերապևտ Շուշանիկ Մխիթարյան
–  Կա՞ն արդյոք հակացուցումներ կամ տարիքային սահմանափակումներ:

 

–  Ասեղնաբուժությունը որևէ հակացուցում կամ տարիքային սահմանափակում չունի: Ասեղնաբուժության ժամանակ որևէ բարդություն չի զարգանա, եթե այն իրականացնում են համապատասխան կրթություն ստացած, փորձառու և բարձրակարգ մասնագետները, հակառակ դեպքում անվտանգությունը երաշխավորված չէ:

Վերջում ցանկանում եմ հորդորել մեր հայրենակիցներին. առողջության, սեփական օրգանիզմի հանդեպ հարգանքը վկայում է անհատի և ժողովրդի քաղաքակիրթ լինելու մասին: Առողջության պահպանումը մշակույթ է, և այս գիտակցությամբ ապրելու դեպքում մարդը բժշկի կարիք հազվադեպ է ունենում:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Զախարին-Գեդի գոտիներ. armeniamedicalcenter.am
Զախարին-Գեդի գոտիներ. armeniamedicalcenter.am

1883 թվականին Գ․ Զախարինը, իսկ տասնհինգ տարի անց Գ․ Գեդը հայտնաբերեցին յուրաքանչյուր օրգանին համապատասխանող մաշկային հատվածներ, որոնք օրգանի ախտաբանության ժամանակ դառնում են զգայուն...

Յոգա. Սալուտեմ ամսագիր №2
Յոգա. Սալուտեմ ամսագիր №2

Յոգայի մշակույթը եկել է Հնդկաստանից: «Յոգա» բառի նշանակության մասին հետազոտողները դեռ վիճում են: Գոյություն ունի երկու տարածված վարկած: Առաջինի համաձայն՝ յոգան պետք է հասկանալ ոչ թե որպես գործընթաց...

Սալուտեմ 2.2021
Օրգանիզմում առկա մակաբույծներին ոչնչացնող մթերքներ
Օրգանիզմում առկա մակաբույծներին ոչնչացնող մթերքներ

Աշխարհի բնակչության կեսից ավելին տառապում է այդ մակաբուծային հիվանդությունների պատճառով: Մակաբույծների դեմ պայքարում օգնում են լայն տարածում ստացած բնական միջոցները...

Դեղաբույսեր Վարակաբանություն
Ինչո՞վ է օգտակար շունչը պահելը
Ինչո՞վ է օգտակար շունչը պահելը

Հիվանդությունների առաջացման պատճառները բազմաթիվ են, դրանցից մեկը սխալ շնչառությունն է: Գուցե մտածեք, որ դա այն բնազդն է, որի մասին պետք էլ չէ մտածել, քանի որ բնականորեն կարգավորվող է...

Շնչառական համակարգ
Միջոցներ, որոնք կարող են օգնել ցավազրկողների նման
Միջոցներ, որոնք կարող են օգնել ցավազրկողների նման

Օգտագործվող սննդի որակը շատ կարևոր է առողջության համար։ Fithacker.ru-ն գրում է, որ մի խումբ մթերքներ կարող են ցավազրկող ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...

Սնունդը և առողջությունը Ցավ
Մանդարինի կեղևը՝ հազից, ոտքերի սնկերից, մազաթափությունից ազատվելու միջոց
Մանդարինի կեղևը՝ հազից, ոտքերի սնկերից, մազաթափությունից ազատվելու միջոց

Մանդարինի կեղևը մեծ քանակով վիտամիններ և հանքանյութեր է պարունակում, այդ թվում`՝ A, C, E, PP, B1, B2, B12, B6, B9, մագնեզիում, ֆոսֆոր, կալցիում, կալիում, երկաթ: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ մանդարինի կեղևը կարող է օգնել մի խումբ խնդիրների առկայության դեպքում...

Սնունդը և առողջությունը
Հեմոգլոբինը բարձրացնելու միջոցներ
Հեմոգլոբինը բարձրացնելու միջոցներ

Սակավարյունությունը կամ անեմիան օրգանիզմի այն վիճակն է, երբ նվազում է կարմիր բջիջների (էրիթրոցիտների) մակարդակը: Քանակապես անեմիան արտահայտվում է հեմոգլոբինի խտության նվազմամբ...

Սնունդը և առողջությունը Դեղաբույսեր
Լավագույն միջոցը հազի դեմ
Լավագույն միջոցը հազի դեմ

Հազի դեմ դեղամիջոցներ հարկավոր է օգտագործել բացառապես բժշկի նշանակմամբ։ Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ հազի դեմ պայքարում օգտակար են նաև բնական միջոցները։ Առաջարկվող միջոցի հիմնական բաղադրիչը բազուկն է...

Դեղաբույսեր ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը Շնչառական համակարգ
Բույս, որը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից
Բույս, որը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից

Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...

Դեղաբույսեր Ճարպակալում
Ժոժոբայի յուղի օգտակար հատկությունները
Ժոժոբայի յուղի օգտակար հատկությունները

Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...

Դեղաբույսեր
Մասուրն ու մեղրը կօգնեն քրոնիկ հոգնածության դեպքում
Մասուրն ու մեղրը կօգնեն քրոնիկ հոգնածության դեպքում

Այս ըմպելիքը հարկավոր է օգտագործել թեյի կամ սուրճի փոխարեն: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մեղրն ու մասուրը կօգնեն պայքարել քրոնիկ հոգնածության դեմ...

Սնունդը և առողջությունը
Օրգանիզմի երիտասարդացումն ու ծոծրակի Ֆեն-Ֆու կետը
Օրգանիզմի երիտասարդացումն ու ծոծրակի Ֆեն-Ֆու կետը

Մեթոդը հետևյալն է. սառույցի 2,5 սմ քառակուսի կտորը դնել Ֆեն-ֆու կետի վրա: Այն դժվար չէ գտնել. ծոծրակի փոսը, որը միացնում է գլուխը` պարանոցին:
Պարբերաբար, 2-3 օր ընդմիջումով՝ առավոտյան` նախքան նախաճաշը, երեկոյան` քնելուց առաջ, կրկնել գործողությունը...

Սոխը կօգնի ազատվել հազից
Սոխը կօգնի ազատվել հազից

Սոխն օգտագործվում է ոæչ միայն մթերքի պատրաստման ընթացքում, այլև շնչուղիների հիվանդությունների դեպքում: Այն մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում, ինչպես նաև նյութեր, որոնք հակաբորբոքային հատկություն ունեն...

Դեղաբույսեր Շնչառական համակարգ
7 եթերային յուղ, որոնք կկարգավորեն հորմոնները. 168.am
7 եթերային յուղ, որոնք կկարգավորեն հորմոնները. 168.am

Հորմոնալ անհավասարակշռությունը լուրջ խնդիր է, որն ազդում է ամբողջ օրգանիզմի վրա։ Այն կարող է ուղեկցվել անքնությամբ, դեպրեսիայով, ճարպակալմամբ, տրամադրության անկումներով, հոգնածությամբ և այլն։  Fithakcer.ru-ն գրում է, որ ժամանակին...

Բուժական լոգանքներ` մրսածության ժամանակ
Բուժական լոգանքներ` մրսածության ժամանակ

Առողջացման գործընթացն արագացնելու համար օգտակար է ընդունել բուժական բույսերով, բուրավետ եթերային յուղերով լոգանքներ։ Եթե այդպիսի բաղադրիչներ չկան ձեռքի տակ, ապա կարելի է ուշադրություն դարձնել...

Թերապիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ