Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
«Առողջապահություն և դեղագործություն EXPO 2017»-ի շրջանակում իր գործունեությունը ներկայացրեց պրոֆ. Մ.Ա. Մովսիսյանի անվան առողջության կենտրոնը
Փետրվարի 24-26-ը կայացավ «LOGOS EXPO Center» ցուցահանդեսային ընկերության կազմակերպած «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2017» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որի ընթացքում իր կատարած աշխատանքը և համապատասխան սարքավորումները ներկայացրեց «АЭРОМЕD» ընկերության բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում՝ պրոֆ. Մ.Ա. Մովսիսյանի անվան առողջության կենտրոնը:
Սանկտ-Պետերբուրգյան ''Աերոմեդ'' ընկերությունը ստեղծվել է 1991թ.: Այն նախագծում և արտադրում է ֆիզիոթերապևտիկ սարքավորումներ և համաշխարհային շուկայում հանդիսանում է իր ոլորտում առաջատարը: 2011 թ.-ից ընկերությունը գործում է Հայաստանում. սզբում հայտնի որպես “SALZGROTTE” կազմակերպություն, հետագայում հանդես գալով որպես <<Պրոֆեսոր Մ.Ա. Մովսիսյանի անվան առողջության կենտրոն>>: Կենտրոնում իրականացվում են`
- հալոթերպիա
- արոմաթերապիա
- բուժական (այդ թվում նաև դրենաժային մերսումներ) և վերականգնողական մերսումներ
- ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաներ (լազերոթերապիա, ուլտրաձայնային թերապիա)
- բուժական արոմաֆիտոսաունա
«Մեր կենտրոնում բացի հալոթերապիայից իրականացվում են նաև լազերոթերապիա, ուլտրաձայնային թերապիա, ինչպես նաև բուժական մերսում: Հալոթերապիայի հետ զուգահեռ այլ ֆիզիոթերապևտիկ միջոցառումների իրականացումը նպաստում է պացիենտների բուժման պրոցեսում ավելի բարձր արդյունքների ստացմանը: Օրինակ բրոնխիտների դեպքում սովորաբար նշանակվում է նաև դրենաժային մերսում, իսկ տոնզիլիտների բուժման պրոցեսում շատ անգամ ավելի բարձր արդյունքների ենք հասնում հալոթերապիայի սեանսները լազերոթերապիայի հետ համադրելիս»- ասում է Գոհար Մովսիսյանը:
Հալոթերապևտիկ բուժման համար տարիքային սահմանափակում չկա, սակայն մինչև մեկ տարեկան երեխաները հաճախում են կենտրոն մանկաբույժի հսկողության ներքո:
«Երկու տարի առաջ մեր նախաձեռնությամբ և ջանքերով հալոթերապիան պաշտոնապես լիցենզավորվեց որպես ֆիզիոթերապևտիկ բուժման մեթոդ: Այսպիսով հպարտորեն կարող եմ ասել, որ մենք հանդիսանում ենք Հայաստանում հալոթերապիայի հիմնադիրը», - իրենց, իրավամբ, ուշադրության արժանի կատարած աշխատանքի մասին պատմեց Գոհար Մովսիսյանը:
Արոմաթերապիայի սեանսների ժամանակ օգտագործվում են Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտադրության բարձրորակ եթերային յուղեր:
Արոմաֆիտոսաունան, որը պատրաստված է սիբիրյան կեդրից, ունի 9 բուժական ռեժիմներ: Սեանսների էֆեկտը պայմանավորող կարևորագույն բաղադրիչներից մեկը Սիբիրից բերված բալզամներներն են: Արոմաֆիտոսաունայի սեանսների շնորհիվ հնարավոր է ազատվել ավելորդ քաշից, մաքրել օրգանիզմը տոքսիններից, հանգստացնել նյարդային համակարգը, կարգավորել էնդոկրին համակարգի, սրտանոթային և մարսողական համակարգերի աշխատանքը:
Կենտրոնը իր աշխատանքային փորձի ընթացքում ստացված արդյունքները համեմատելով մյուս երկրների հալոթերապիա իրականցնող կենտրոնների հետ, կարող է վստահորեն պնդել, որ որոշ պաթոլոգիկ վիճակների բուժման արդյունքները գերազանցում են այլ երկրների հալոթերապևտիկ կենտրոնների ստացված արդյունքները: Այդ փաստը պայմանավորված է ոչ միայն կենտրոնի բարեխիղճ և գրագետ աշխատանքով, այլ նաև Հայաստանի քարաղի յուրահատուկ բաղադրությամբ:
Կարդացեք նաև
1883 թվականին Գ․ Զախարինը, իսկ տասնհինգ տարի անց Գ․ Գեդը հայտնաբերեցին յուրաքանչյուր օրգանին համապատասխանող մաշկային հատվածներ, որոնք օրգանի ախտաբանության ժամանակ դառնում են զգայուն...
Յոգայի մշակույթը եկել է Հնդկաստանից: «Յոգա» բառի նշանակության մասին հետազոտողները դեռ վիճում են: Գոյություն ունի երկու տարածված վարկած: Առաջինի համաձայն՝ յոգան պետք է հասկանալ ոչ թե որպես գործընթաց...
Աշխարհի բնակչության կեսից ավելին տառապում է այդ մակաբուծային հիվանդությունների պատճառով: Մակաբույծների դեմ պայքարում օգնում են լայն տարածում ստացած բնական միջոցները...
Հիվանդությունների առաջացման պատճառները բազմաթիվ են, դրանցից մեկը սխալ շնչառությունն է: Գուցե մտածեք, որ դա այն բնազդն է, որի մասին պետք էլ չէ մտածել, քանի որ բնականորեն կարգավորվող է...
Օգտագործվող սննդի որակը շատ կարևոր է առողջության համար։ Fithacker.ru-ն գրում է, որ մի խումբ մթերքներ կարող են ցավազրկող ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...
Մանդարինի կեղևը մեծ քանակով վիտամիններ և հանքանյութեր է պարունակում, այդ թվում`՝ A, C, E, PP, B1, B2, B12, B6, B9, մագնեզիում, ֆոսֆոր, կալցիում, կալիում, երկաթ: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ մանդարինի կեղևը կարող է օգնել մի խումբ խնդիրների առկայության դեպքում...
Սակավարյունությունը կամ անեմիան օրգանիզմի այն վիճակն է, երբ նվազում է կարմիր բջիջների (էրիթրոցիտների) մակարդակը: Քանակապես անեմիան արտահայտվում է հեմոգլոբինի խտության նվազմամբ...
Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...
Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...
Այս ըմպելիքը հարկավոր է օգտագործել թեյի կամ սուրճի փոխարեն: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մեղրն ու մասուրը կօգնեն պայքարել քրոնիկ հոգնածության դեմ...
Մեթոդը հետևյալն է. սառույցի 2,5 սմ քառակուսի կտորը դնել Ֆեն-ֆու կետի վրա: Այն դժվար չէ գտնել. ծոծրակի փոսը, որը միացնում է գլուխը` պարանոցին:
Պարբերաբար, 2-3 օր ընդմիջումով՝ առավոտյան` նախքան նախաճաշը, երեկոյան` քնելուց առաջ, կրկնել գործողությունը...
Սոխն օգտագործվում է ոæչ միայն մթերքի պատրաստման ընթացքում, այլև շնչուղիների հիվանդությունների դեպքում: Այն մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում, ինչպես նաև նյութեր, որոնք հակաբորբոքային հատկություն ունեն...
Հորմոնալ անհավասարակշռությունը լուրջ խնդիր է, որն ազդում է ամբողջ օրգանիզմի վրա։ Այն կարող է ուղեկցվել անքնությամբ, դեպրեսիայով, ճարպակալմամբ, տրամադրության անկումներով, հոգնածությամբ և այլն։ Fithakcer.ru-ն գրում է, որ ժամանակին...
Առողջացման գործընթացն արագացնելու համար օգտակար է ընդունել բուժական բույսերով, բուրավետ եթերային յուղերով լոգանքներ։ Եթե այդպիսի բաղադրիչներ չկան ձեռքի տակ, ապա կարելի է ուշադրություն դարձնել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն