Բուժում
Փսորիազ
Փսորիազը մաշկի բորբոքային քրոնիկական հիվանդություն է: Այս հիվանդության ժամանակ մարմնի վրա ի հայտ են գալիս տեսանելի խոցեր, որոնք ուղղեկցվում են կարմրությամբ, թեփոտվածությամբ, քորով և ցավերով` պատճառելով հիվանդին անհարմարության զգացում:
Որտեղի՞ց է առաջացել «փսորիազ» անվանումը:
Հիվանդության անվանումն առաջացել է հունական «Psora» - քորել բառից: Իրո′ք, քորը և թեփով պատված մաշկը փսորիազի տիպիկ բնորոշումներից են:
Ովքե՞ր կարող են հիվանդանալ փսորիազով:
Փսորիազով կարող են հիվանդանալ բնակչության 1-3%-ը` տղամարդիկ և կանայք հավասարապես: Որպես կանոն, փսորիազի առաջին ախտանշաններն ի հայտ են գալիս երիտասարդ տարիքում: Դրա հետ մեկտեղ հիվանդների շրջանում հանդիպում են և′ երեխաներ, և′ տարեց մարդիկ:
Վարակի՞չ է արդյոք փսորիազը:
Ո′չ, ևս մեկ անգամ ո′չ: Փսորիազը վարակիչ հիվանդություն չէ: Դա ժառանգական նախատրամադրվածություն ունեցող հիվանդություն է, որը գլուխ է բարձրացնում իմունային համակարգի թուլացման, դիմադրողականության անկման արդյունքում: Խոսքը չի գնում արտաքին արակի կամ մաշկային էկզեմայի մասին, այդ իսկ պատճառով փսորիազը վարակիչ լինել չի կարող: Մի′ խուսափեք այդ հիվանդությամբ տառապող մարդկանց ընկերակցությունից, ընդհակառակը, անհրաժեշտ է ցուցաբերել բարյացակամ վերաբերմունք, ամեն կերպ քաջալերել ու հուսադրել:
Որքանո՞վ է մեծ հավանականությունն այն բանի, որ փսորիազով հիվանդ ծնողների երեխաները կժառանգեն այդ հիվանդությունը:
Քանի որ խոսքը գնում է ժառանգական նախատրամադրվածություն ունեցող հիվանդության մասին, ապա ռիսկի գործոնը բավականին մեծ է: Եթե ծնողներից երկուսի մոտ էլ առկա է այս հիվանդությունը, ապա նրանց երեխաներին հիվանդության ժառանգաբար փոխանցվելու հավանականությունը մեծանում է մինչև 50%:
Թույլատրվու՞մ Է հիվանդին երկար ժամանակ անցկացնել արևի տակ:
Ցանկալի է կարծել, որ խելամիտ չափաբաժնով արևային լոգանքները բարերար ազդեցություն են ունենում փսորիազով հիվանդի վրա:
Ցավոք ոչ միշտ է այդպես: Որոշ դեպքերում արևը կարող է նաև վնասել: Համենայն դեպս, ամեն բուժական միջոցառումից առաջ, կամ մաշկի վրա փոփոխություններ նկատելու դեպքում անհրաժեշտ է խորհրդակցել մաշկաբանի հետ:
Ի՞նչը կարող է հիվանդության ժամանակ առ ժամանակ սրացման պատճառ լինել:
Փորձը ցույց է տալիս , որ սթրեսային իրավիճակները և հոգեկան լարվածությունը, նաև մարսողական համակարգի ախտահարումները կարող են առաջ բերել հիվանդության սրացում: Հայտնի են դեպքեր, երբ հիվանդությունը սրացել է ստերոիդներով բուժման հետևանքով:
Արդյո՞ք ալկոհոլային խմիչքների օգտագործումը և ծխելը բացասաբար են անդրադառնում փսորիազի վրա:
Հետազոտությունները ցույց են տվել, որ` այո′, ալկոհոլի և ծխախոտի չարաշահումը նպաստում են հիվանդության զարգացմանը:
Գոյություն ունե՞ն արդյո ք ստերոիդ պարունակող քսուքներին փոխարինող դեղորայք:
Հայտնի է, որ ստերոիդներն իրենցից մեծ վտանգ են ներկայացնում օրգանիզմի համար: Այդ դեղորայքի կիրառումը կարող է բացասաբար անդրադառնալ կենսական կարևոր նշանակություն ունեցող օրգանների վրա, իսկ որոշ դեպքերում` նույնիսկ առաջ բերել հիվանդության սրացում: Այդ իսկ պատճառով «Օն Կլինիք» միջազգային բժշկական կենտրոնի առաջատար մասնագետները բացահայտեցին ստերոիդ չպարունակող բնական բուժիչ նոր միջոցներ` պատրաստված «Մեռյալ» ծովի բնական հումքից և ցեխերից: Տասնյակ հազարավոր հիվանդներ ամբողջ աշխարհում դրականորեն արձագանքեցին իր տեսակի մեջ բուժման միակ բնական մեթոդին: Փսորիազի բուժման այս բացառիկ մեթոդը բարելավվեց հիվանդների առողջական վիճակը` մաշկին հաղորդելով առողջ և գեղեցիկ տեսք:
Հնարավո՞ր է արդյոք վերջնականապես բուժել փսորիազը:
Քանի որ խոսքը գնում է ժառանգական հիվանդության մասին` ժամանակակից բժշկությանը հայտնի դեղամիջոցներն ընդունակ են փսորիազի ախտանիշները վերացնել միայն որոշակի ժամանակով:
Կարդացեք նաև
Ստամոքս-աղիքային համակարգի (ՍԱՀ) վերին հատվածների որոշ հիվանդություններ առաջացնում են տարեր հատվածների լուսանցքի նեղացում, կամ լրիվ անանցանելիություն, որը սննդի ընդունումը և մարսումը դարձնում են անհնար...
Հեմանգիոման անոթային ծագման բնածին բարորակ ուռուցք է, որը հանդիպում է նորածին երեխաների 10-12 տոկոսի մոտ: Այն կարող է մեծանալ, աճել, տարածվել, բայց բարեբախտաբար չարորակացում գործնականում չի լինում: Իհարկե սա չի նշանակում...
Այսօր բջջային թերապիան նոր, արդեն ձևավորված բժշկական ուղղություն, որի հիմքում մարդկային օրգանիզմի ցողունային բջիջների վերականգնվելու հատկության կիրառումն է...
Ցողունային բջիջների, դրանց պրակտիկ կիրառման, առանձնահատկությունների և բանկի առաջարկների մասին զրուցեցինք Բիոսթեմ ընկերության տնօրեն...
Ռեֆլեքսոթերապիան (ակուպունկտուրա) արևելյան բժշկության հնագույն մեթոդներից է, որի հիմքում ընկած է մարդու մարմնի կառուցվածքի, տեղային նյարդային կենտրոնների տեղաբաշխման իմացությունը: Այն ունի մի շարք այլ...
Ս.Վ. Մալայանի անվ. Ակնաբուժական կենտրոնում տեսողության շտկումը բացառիկ ֆեմտովարկյանային լազերի միջոցով, որը կանխատեսելի ճշգրտություն և անվտանգություն է...
Երկարալիքային ինֆրակարմիր ճառագայթները մարդու աչքին անհասանելի արևային ճառագայթների սպեկտորի մասն են: Երկարալիքային ինֆրակարմիր ճառագայթներ համարվում են 4-ից մինչև 400 մկմ երկարությամբ ալիքները...
Փորձագետները կարծում են, որ կրիոթերապիան՝ սառեցմամբ բուժումը, շագանակագեղձի քաղցկեղի որոշ դեպքերում կարող է քաղցկեղային բջիջների ոչնչացման բավականին արդյունավետ միջոց հանդիսանալ...
2000-ականնների կեսերին ամենաթեժ քննարկվող բժշկական թեմաներից էին հետազոտությունները ցողունային բջիջների շրջանում: Այսօր ցողունային բջիջներից արդեն ավելի քիչ են խոսում, սակայն հետազոտությունները շարունակվում են...
Ս.Վ.Մալայանի անվ. Ակնաբուժական կենտրոնն ունի տեսողության լազերային շտկման 8-ամյա փորձ: 2005 թ.-ից ի վեր մեր կենտրոնում իրագործվել են ավելի քան 4800 լազերային վիրահատություններ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն