Բուժում
Խոցային հիվանդության թերապիայի ժամանակակից սկզբունքները
Խոցային հիվանդությունը (ԽՀ) քրոնիկական հիվանդություն է, որի մորֆոլոգիական դրսևորման հիմք է հանդիսանում ստամոքսի կամ 12-մատնյա աղու (ՏՄԱ) խոցի ռեցիդիվը, որպես կանոն, զարգանալով գաստրիտի ֆոնի վրա:
ԽՀ պաթոգենեզում ագրեսիայի (թթվա-պեպտիկ գործոնը և Helicobacter pylori (НР)-ն ) և պաշտպանության (ստամոքսի և ՏՄԱ-ի լորձաթաղանթի կազմի մեջ մտնող բոլոր բաղադրատարրերով` գլիկոպրոտեիդներ, բիկարբոնատներ, իմունագլոբուլիններ և այլն, լորձաթաղանթի ռեպարատիվ(հատուցողական) ակտիվություն և դրան համապատասխան արյան մատակարարում) գործոնների ապահավասարակշռությունն է:
Խոցի ձևավորման պաթոգենետիկ մեխանիզմները կարելի է հետևյալ կերպ ներկայացնել.
- Ռեզիդուալ(մնացորդային)-օրգանական ֆոն և/կամ հոգետրավմատիկ իրավիճակ, և/կամ դեպրեսիա. հետևանքն է` պարասիմպաթիկ նյարդային համակարգի բարձր տոնուս, ստամոքսային հիպերսեկրեցիա, խոցի ձևավորում: ԽՀ երկարատև ընթացքը դեպրեսիայի է հանգեցնում:
- G-բջջային հիպերպլազիա կամ պացիենտի բնածին առանձնահատկություն, հետևանքն է` ստամոքսային հիպերսեկրեցիա, 12-մատնյա աղու խոցի ձևավորում:
- HP -ի գաղութացում ստամոքսի անտրալ հատվածում, դրա հանդեպ զգայուն պացիենտի մոտ, հետևանքն է` G-բջջային հիպերպլազիայի զարգացում, ստամոքսային հիպերսեկրեցիա, ստամոքսի մետապլազիա (հյուսվածքի մի ձևից մյուս ձևին փոխվելը) դեպի ՏՄԱ, HP-ի գաղութացում դեպի ՏՄԱ, ՏՄԱ խոցի ձևավորում:
- Ցուցված է նաև խոցի ձևավորման հնարավորությունը ստամոքսի նորմալ թթվայնության դեպքում: Մեխանիզմը բավարար ուսումնասիրված չէ, ըստ երևույթին, կապված է պաշտպանական մեխանիզմների թուլացման հետ:
ԽՀ ծագումնաբանական գործոնները բազմաթիվ անգամ ճշգրտվել են: Այսպես օրինակ, 1910 թվականին Կառլ Շվարցի հայտնած «Չկա թթու` չկա խոց» միտքը 1989 թվականին Դ. Գրահամի (D.Y. Graham) կողմից հետևյալ ձևակերպումը ստացավ.«Չկա C. pylori ` չկա խոց»:
Այժմ HP-ն ԽՀ ծագումնաբանական առաջատար գործոնն է հանդիսանում: Հելիկոբակտերով պայմանավորված ԽՀ հաճախականությունը տատանվում է կախված տվյալ երկրի վիճակից (որքան ցածր է երկրի տնտեսական մակարդակը, այնքան հաճախակի է հանդիպում հելիկոբակտերիոզը), հիվանդի տարիքից (HP-ով հաճախ վարակվում են 18-23 տարեկանում զարգացած երկրներում և 5-10 տարեկանում տնտեսապես ցածր մակարդակ ունեցող երկրներում): Ստամոքս-աղիքային ուղու գաղութացումը հելիկոբակտերով միշտ չէ, որ հանգեցնում է ախտաբանական ախտընթացի զարգացման (գաստրիտ, դուոդենիտ, ԽՀ և այլն): HP-ի հանդեպ օրգանիզմի պատասխանը պայմանավորված է մարդու իմունիտետով, ստամոքսում և ՏՄԱ-ում լորձի բաղադրակազմով, ինչպես նաև ստամոքսի մակերեսի ռեցեպտորների քանակի նվազմամբ, որոնք նպաստում են միկրոօրգանիզմի աճակցմանը (ադգեզիա) և HP շտամի ախտահարույց կարողությանը (վիրուլենտություն):
ԽՀ տարածման երկրորդ պատճառ կարող է լինել ոչ ստերոիդային հակաբորբոքային պատրաստուկների НПВП ընդունումը և ստերոիդներով թերապիան: Լինում են նաև այլ գործոններ, որոնք հրահրում են ԽՀ զարգացումը` Զոլինգեր-Էլլիսոնի համախտանիշ, լյարդի ցիռոզ, Կրոնի հիվանդություն և այլն:
ԽՀ կլինիկական պատկերը պայմանավորված է տեղակայմամբ (ստամոքս կամ ՏՄԱ), ինչպես նաև տարիքով:
ԽՀ դրսևորման դեպքում հիմնական գանգատը ցավն է: Ցավի արտահայտչականությունը պայմանավորված է բազմաթիվ գործոններով` տարիք, նյարդային և էնդոկրին համակարգերի վիճակ, խոցի տեղակայում, ցավի հանդեպ հիվանդի անհատական զգայունություն: Ստամոքսի ԽՀ-ին բնորոշ է անմիջապես ուտելուց հետո առաջացած ցավը: Ստամոքսամուտքի (կարդիալ հատված) և մարսողական ուղու խոցերը կարող են ուղեկցվել կեղծկարդիալ ցավերով, որոնք ուժեղանում են պառկած վիճակում, կլման խանգարումով (դիսֆագիա), մարսողական ուղիով սննդի անցման ժամանակ ցավերով, այրոցով: ՏՄԱ խոցի դեպքում ցավը գիշերային և «քաղցած» բնույթ ունի, այն նվազում է սնունդ ընդունելիս: Դրսևորվում է, այսպես կոչված, մոյնինգանյան ռիթմը (քաղցածություն-ցավ-սննդի ընդունում-ցավի վերացում-քաղցածություն-ցավ):
ԽՀ երկարատև, ռեցիդիվող ընթացքի դեպքում զարգանում է մարմնի ընդհանուր թուլություն (ասթենիա), զգացմունքային անկայունություն:
ԽՀ հիմնական ախտորոշիչ մեթոդը գաստրոդուոդենասկոպիան է: Տվյալ դեպքում որոշվում է խոցի տեղակայումը, չափերը, ձևը: Հետազոտությունների լրացուցիչ մեթոդ է pH-չափումը, հիվանդի վեգետատիվ վիճակի որոշումը, HP որոշումը: pH-չափումը հնարավորություն է տալիս որոշել ստամոքսի թթվայնությունն անտրալ հատվածում: Օրական pH-չափման դեպքում կարելի է որոշել թթվաձևավորման օրական ռիթմը, որը հնարավորություն է տալիս թթվայնությունը ընկճող պատրաստուկ նշանակել այն ժամանակահատվածում, երբ թթվայնությունը հատկապես բարձր է:
Հելիկոբակտերային ինֆեկցիայի ախտորոշման համար կիրառվում են ինվազիվ և ոչ ինվազիվ մեթոդներ: Առաջինի թվին են պատկանում.
- էնդոսկոպիկ հետազոտությունը ստամոքսի և 12-մատնյա աղու լորձաթաղանթի վիճակի գնահատման համար,
- մորֆոլոգիական մեթոդը` որոշելու համար լորձաթաղանթի մեջ միկրոօրգանիզմների պարունակությունը,
- մանրէաբանական մեթոդը` միկրոօրգանիզմի շտամի որոշման և պատրաստուկների հանդեպ դրա զգայունակության գնահատման համար,
- պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով ստամոքսի և ՏՄԱ լորձաթաղանթի մեջ HP հայտնաբերումը:
Ոչինվազիվ մեթոդներն են.
- հիվանդի արյան մեջ և այլ կենսաբանական միջավայրում (կղանք) A և G դասին պատկանող հատուկ հակահելիկոբակտերային հակամարմինների հայտնաբերումը (իմունաֆերմենտային հետազոտություն, էքսպրես թեստեր` պրեցիպիտացիայի (սերոլոգիական ռեակցիա) կամ իմունացիտոքիմիայի ռեակցիայի հիման վրա, օգտագործելով հիվանդի մազանոթային արյունը),
- շնչառական թեստեր, արձանագրելով արտաշնչած օդի մեջ HP-ի կենսագործունեության արտազատուկները (ածխաթթվային գազ, ամմիակ),
- HP-ի հայտնաբերում կղանքի, թքի, ատամնափառի հետազոտությունների ժամանակ, պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով:
Գաստրոէնթերոլոգիական գանգատներով հիվանդներին պետք է նվազագույնը երկու ոչ ինվազիվ մեթոդներով ախտորոշում կատարվի HP-ի որոշման համար:
ԽՀ թերապիան ուղղված է ագրեսիայի գործոնների վերացմանը և հիմնված է հետևյալ սկզբունքների վրա.
- ստամոքսի սեկրեցիայի ընկճում և/կամ ստամոքսի լուսանցքի մոտ դրա չեզոքացում,
- հակահելիկոբակտերային թերապիա,
- հիվանդի հոգենյարդաբանական վիճակի շտկում,
- ստամոքսի և ՏՄԱ լորձաթաղանթի ռեպարացիայի խթանում:
ԽՀ բուժման դեպքում ստամոքսի թթվայնությունը նվազեցնող պատրաստուկներ են նշանակվում:
Աղիներում, դիսբիոտիկ փոփոխությունների զարգացման հետ կապված, հնարավոր են կողմնակի արդյունքներ, որոնք կանխարգելելու համար բուժման սխեմայում ներառվում են պրոբիոտիկներ, ինչպիսիք են բիֆիֆորմը, լինեքսը: Վերջինս երեք տեսակի միկրոօրգանիզմի հակաբիոտիկակայուն շտամներ է պարունակում (Bifidobacterium infantis, Lactobacillus acidophilius, Streptococcus faecium), որը թույլ է տալիս աղիների աշխատանքը կարգավորել:
Բուժման ավարտից հետո նշանակվում է պահպանող թերապիա: Բազմաթիվ, կրկնվող խոցերի կամ պաշտպանական ուժերի արտահայտված նվազման դեպքում (օրինակ, ստերոիդների երկարատև ընդունման ժամանակ) ցուցված է ոչ ստերոիդային հակաբորբոքային պատրաստուկներով երկարատև թերապիան:
ԽՀ ժամանակ անտացիդային պատրաստուկները քիչ ազդեցություն ունեն ստամոքսի pH մակարդակի վրա և նշանակվում են որպես պարուրապատող միջոցներ: Այս պատճառով ընտրվում են գելային հիմք ունեցող դեղամիջոցները` ֆոսֆալյուգել, ալմագել նեո:
Անտացիդների փոխարեն կարող է հանձնարարվել սմեկտա պատրաստուկը: Դիոկտաէդրիկ սմեկտիտը պարուրապատող և կլանող բարձր ազդեցություն ունի (կլանում է մանրէները, ստամոքսի թթվահյութի HP-ն), լավացնում է լորձի ռեոլոգիական հատկությունները, բարձրացնելով դրա մածուցիկությունը, ավելացնելով լորձաթաղանթի դիմադրողականությունը պեպսինի, աղաթթվի ազդեցության հանդեպ:
Բացի դրանից, դիոկտաէդրիկ սմեկտիտը նաև ցիտոմուկոպրոտեկտիվ արդյունք ունի: Սմեկտան թափանցում է աղիների լորձային շերտ, փոխգործողության մեջ մտնում գլիկոկալիքսի հետ, ավելացնում է պաշտպանական դոնդողաձև շերտի ձևավորումը, լավացնում է դրա որակը:
Ստամոքսաղիքային ուղու վերին հատվածի մոտորիկայի խանգարման դեպքում, երբ սեղմակների աշխատանքը խանգարված է, նշանակվում են պրոկինետիկներ: Դոմպերիդոնը (մոտիլիում) և մետոկլոպրամիդը (ցեռուկալ) պաշարում են կենտրոնական և պերիֆերիկ դոպամինային ռեցեպտորները, որը կանխարգելում է նորմայում դոպամինի պատճառով ստամոքսի և աղիների վերին հատվածի հարթ մկանունքի թուլացումը և դրանով բարձրացնում է մարսողական ուղու, ստամոքսի, աղիների վերին հատվածի սեղմակների տոնուսը, արագացնում դրանց դատարկումը խոլիներգիկ ազդեցության ուժեղացման շնորհիվ:
Հոգենյարդաբանական վիճակի շտկումը ԽՀ բուժման կարևոր բաղադրատարրն է: Այդ նպատակով կարդիոինտերվալոգրաֆիա են կատարում որոշելու համար վեգետատիվ վիճակը, պարտադիր է հոգենյարդաբանի խորհրդատվությունը հոգեզգայական կարգավիճակը որոշելու և համապատասխան դեղպատրաստուկներ նշանակելու համար:
Բուժման վերահսկողությունը իրականացվում է 2-3 շաբաթ անց: Այնուհետև նշանակվում է պահպանողական բուժում:
Կարդացեք նաև
Ստամոքս-աղիքային համակարգի (ՍԱՀ) վերին հատվածների որոշ հիվանդություններ առաջացնում են տարեր հատվածների լուսանցքի նեղացում, կամ լրիվ անանցանելիություն, որը սննդի ընդունումը և մարսումը դարձնում են անհնար...
Հեմանգիոման անոթային ծագման բնածին բարորակ ուռուցք է, որը հանդիպում է նորածին երեխաների 10-12 տոկոսի մոտ: Այն կարող է մեծանալ, աճել, տարածվել, բայց բարեբախտաբար չարորակացում գործնականում չի լինում: Իհարկե սա չի նշանակում...
Այսօր բջջային թերապիան նոր, արդեն ձևավորված բժշկական ուղղություն, որի հիմքում մարդկային օրգանիզմի ցողունային բջիջների վերականգնվելու հատկության կիրառումն է...
Ցողունային բջիջների, դրանց պրակտիկ կիրառման, առանձնահատկությունների և բանկի առաջարկների մասին զրուցեցինք Բիոսթեմ ընկերության տնօրեն...
Ռեֆլեքսոթերապիան (ակուպունկտուրա) արևելյան բժշկության հնագույն մեթոդներից է, որի հիմքում ընկած է մարդու մարմնի կառուցվածքի, տեղային նյարդային կենտրոնների տեղաբաշխման իմացությունը: Այն ունի մի շարք այլ...
Ս.Վ. Մալայանի անվ. Ակնաբուժական կենտրոնում տեսողության շտկումը բացառիկ ֆեմտովարկյանային լազերի միջոցով, որը կանխատեսելի ճշգրտություն և անվտանգություն է...
Երկարալիքային ինֆրակարմիր ճառագայթները մարդու աչքին անհասանելի արևային ճառագայթների սպեկտորի մասն են: Երկարալիքային ինֆրակարմիր ճառագայթներ համարվում են 4-ից մինչև 400 մկմ երկարությամբ ալիքները...
Փորձագետները կարծում են, որ կրիոթերապիան՝ սառեցմամբ բուժումը, շագանակագեղձի քաղցկեղի որոշ դեպքերում կարող է քաղցկեղային բջիջների ոչնչացման բավականին արդյունավետ միջոց հանդիսանալ...
2000-ականնների կեսերին ամենաթեժ քննարկվող բժշկական թեմաներից էին հետազոտությունները ցողունային բջիջների շրջանում: Այսօր ցողունային բջիջներից արդեն ավելի քիչ են խոսում, սակայն հետազոտությունները շարունակվում են...
Ս.Վ.Մալայանի անվ. Ակնաբուժական կենտրոնն ունի տեսողության լազերային շտկման 8-ամյա փորձ: 2005 թ.-ից ի վեր մեր կենտրոնում իրագործվել են ավելի քան 4800 լազերային վիրահատություններ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն