Բուժում
Տեսողության շտկում ամերիկյան «ALCON» ընկերության բացառիկ FS200 ֆեմտովայրկյանային լազերի միջոցով. eyecenter.am
Տեսողության տարբեր խանգարումների կոռեկցիայի մեթոդներն ամբողջ աշխարհում պարբերաբար զարգանում ու նոր նշաձող են սահմանում: Հայաստանում՝ ի դեմս Ս.Վ.Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոնի, ներդրվում ու կիրառվում են ակնաբուժության ոլորտի բոլոր առաջադեմ մոտեցումները:
Ս.Վ.Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոնն ունի տեսողության լազերային շտկման տասնամյա փորձ: 2005թ-ից ի վեր կենտրոնում կատարվել է ավելի քան 7 000 լազերային վիրահատություն /ՖՌԿ, LASIK /, որոնց արդյունավետության ու առավելության ապացույցն են օրեցօր աճող հիվանդների վստահությունը:
2010 թ-ին առաջինը Հայաստանում Ս.Վ.Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոնի «Ախտորոշիչ և լազերային բուժման» բաժանմունքի վարիչ, բ.գ.թ. Ելենա Ալեքսանդրի Մալայանն է կատարել տեսողության լազերային շտկում՝ LASIK` ռեֆրակցիոն վիրաբուժության համեմատաբար նոր եղանակով կարճատեսության, հեռատեսության և աստիգմատիզմի շտկման նպատակով:
2014թ-ի մարտից Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում հնարավոր դարձավ տեսողության լազերային շտկման նորագույն եղանակի իրագործումը՝ Ֆեմտո-LASIK-ը. Այս մեթոդից կարող են օգտվել բարակ եղջրենիով և բարդ ռեֆրակցիայով հիվանդները:
Ֆեմտո-LASIK նորագույն եղանակն ունի զգալի տարբերություններ, որոնք հնարավորություն են տալիս միջամտությունն իրականացնել բավական բարդ դեպքերում: FS200 Wave Light Ֆեմտովայրկյանային լազերը միացված է կենտրոնում առկա էքսիմեր-լազերի հետ՝ որպես միասնական համակարգ:
Ֆեմտովայրկյանային լազերը վայելում է ամբողջ աշխարհի ռեֆրակցիոն վիրաբույժների վստահությանը և 1999 թ-ին արժանացել է Նոբելյան մրցանակի:
FS200 Wave Light (Femtosecond Laser) Ֆեմտովայրկյանային լազերը՝ միակը Հայաստանում, թույլ է տալիս ընդամենը վայրկյանի ընթացքում ձևել եղջրենու գերբարակ լաթ՝ կառավարվող հաստությամբ, տրամագծով, կենտրոնի տեղակայմամբ և հյուսվածաբանությամբ:
Մեխանիկական ներգործության բացակայությունը ֆեմտո- LASIK-ի բացառիկ յուրահատկությունն է, ինչի շնորհիվ զգալիորեն նվազում է շտկման միջամտության անվտանգությունը և հետվիրահատական բարդությունների հավանականությունը:
Ֆեմտո-LASIK եղանակի առավելություններն են.
- Բարձր արդյունավետություն: Կողմնակի երևույթների առաջացման նվազագույն հավանականությամբ և նվազագույն վերականգնման ժամանակահատվածում ձեռք բերվող առավելագույն տեսողություն:
- Ֆեմտո-LASIK-ի լազերային շտկման ընթացքում հիվանդն իրեն հարմարավետ է զգում, ողջ միջամտության ընթացքում պահպանվում է տեսողական ֆունկցիան՝ բացառելով աչքերի առջև մթության զգացումը:
- Տեսողական ֆունկցիայի գերարագ վերականգնում:
- Մակերեսային լաթի ձևավորման ժամանակ կտրվածքի բացակայություն:
- Եղջրենու լաթի ձևավորվում ընդամենը վայրկյանում:
- Բարակ եղջրենու դեպքում շտկում կատարելու հնարավորություն:
- Ապահովում առավելագույն տեսողություն ցածր լուսավորության պայմաններում /մթնշաղ,գիշեր, անձրև կամ մառախուղ/:
- Եղջրենու լաթի անհատականացում:
Դուք հնարավորություն ունեք ոչ միայն ձերբազատվել ակնոցներից և կոնտակտային ոսպնյակներից, այլև ձեռք բերել լիարժեք կյանք:
FEMTO-LASIK եղանակը արագություն է, երաշխավորված արդյունք, վստահելիություն և կանխատեսելիություն:
Babken
31.01.2016
Mariam
29.08.2015
Mariam
27.08.2015
ԱՆԻ
22.06.2015
ԱՆԻ
17.06.2015
Mariam
03.06.2015
Մեդ-Պրակտիկ
02.06.2015
Հարգելի Mariam, գնացուցակի մասին ստույգ տեղեկատվություն կարող եք ստանալ "Ս. Վ. Մալայանի" անվան ակնաբուժական կլիիկայի ընդունարանից, ստորև կոնտակտային տվյալներն են.
Հասցե` Հայաստան, 0066, ք Երևան, Ֆուչիկի փ, շենք 30
Հեռախոս` +(374 10) 34-49-44
Mariam
28.05.2015
Մեդ-Պրակտիկ
27.05.2015
Հարգելի Mariam, բարև Ձեզ: Տեսողության լազերային կորեկցիաից հետո հղիանալ կարելի է, հղիությունը բացասական չի ազդի տեսողության վրա, սակայն բնական ուղիներով ծննդաբերությունը հակացուցված է, հարկավոր է ծննդալուծվել կեսարյան հատման ճանապարհով:
Mariam
26.05.2015
Mariam
25.05.2015
Կարդացեք նաև
Ստամոքս-աղիքային համակարգի (ՍԱՀ) վերին հատվածների որոշ հիվանդություններ առաջացնում են տարեր հատվածների լուսանցքի նեղացում, կամ լրիվ անանցանելիություն, որը սննդի ընդունումը և մարսումը դարձնում են անհնար...
Հեմանգիոման անոթային ծագման բնածին բարորակ ուռուցք է, որը հանդիպում է նորածին երեխաների 10-12 տոկոսի մոտ: Այն կարող է մեծանալ, աճել, տարածվել, բայց բարեբախտաբար չարորակացում գործնականում չի լինում: Իհարկե սա չի նշանակում...
Այսօր բջջային թերապիան նոր, արդեն ձևավորված բժշկական ուղղություն, որի հիմքում մարդկային օրգանիզմի ցողունային բջիջների վերականգնվելու հատկության կիրառումն է...
Ցողունային բջիջների, դրանց պրակտիկ կիրառման, առանձնահատկությունների և բանկի առաջարկների մասին զրուցեցինք Բիոսթեմ ընկերության տնօրեն...
Ռեֆլեքսոթերապիան (ակուպունկտուրա) արևելյան բժշկության հնագույն մեթոդներից է, որի հիմքում ընկած է մարդու մարմնի կառուցվածքի, տեղային նյարդային կենտրոնների տեղաբաշխման իմացությունը: Այն ունի մի շարք այլ...
Ս.Վ. Մալայանի անվ. Ակնաբուժական կենտրոնում տեսողության շտկումը բացառիկ ֆեմտովարկյանային լազերի միջոցով, որը կանխատեսելի ճշգրտություն և անվտանգություն է...
Երկարալիքային ինֆրակարմիր ճառագայթները մարդու աչքին անհասանելի արևային ճառագայթների սպեկտորի մասն են: Երկարալիքային ինֆրակարմիր ճառագայթներ համարվում են 4-ից մինչև 400 մկմ երկարությամբ ալիքները...
Փորձագետները կարծում են, որ կրիոթերապիան՝ սառեցմամբ բուժումը, շագանակագեղձի քաղցկեղի որոշ դեպքերում կարող է քաղցկեղային բջիջների ոչնչացման բավականին արդյունավետ միջոց հանդիսանալ...
2000-ականնների կեսերին ամենաթեժ քննարկվող բժշկական թեմաներից էին հետազոտությունները ցողունային բջիջների շրջանում: Այսօր ցողունային բջիջներից արդեն ավելի քիչ են խոսում, սակայն հետազոտությունները շարունակվում են...
Ս.Վ.Մալայանի անվ. Ակնաբուժական կենտրոնն ունի տեսողության լազերային շտկման 8-ամյա փորձ: 2005 թ.-ից ի վեր մեր կենտրոնում իրագործվել են ավելի քան 4800 լազերային վիրահատություններ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն