ԳՅՈՒՄՐԻ ԷՆՐԻԿՈ ՄԱՏՏԵՅԻ անվան պոլիկլինիկա |
ԳԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ ԲԲԸ, Հունգարիա, հայաստանյան ներկայացուցչություն |
||
ԿԱՅՔԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ |
Ղեկավար կազմ • Տնօրեն՝ Գագիկ Մերուժանի Ադամյան • Տնտեսագետ՝ Սվետլանա Վարազդատի Զաքարյան • Գլխ. Հաշվապահ՝ Լուսինե Արսենի Հարությունյան |
Հասցե՝ ք. Գյումրի, Շիրակացի 13, Հեռ.՝ +374 312 3 31 78 Էլ. հասցե՝ [email protected] |
Պատմությունը
«Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1991թ. իտալական «ԷՆԻ» (իտալերեն՝ Ente Nazionale Idrocarburi) պետական նավթարդյունաբերական ընկերության կողմից: Պոլիկլինիկան իր անունը ստացել է «ԷՆԻ» ընկերության հիմնադիր Էնրիկո Մատտեիի պատվին:
Բաժանմունքներ, ծառայություններ, կաբինետներ՝ նկարագրություն
Պոլիկլինիկայում գործում է.
Առողջության առաջնային պահպանման ծառայություններ.
ընտանեկան, մանկաբուժական, գինեկոլոգիական, թերապևտիկ:
Նեղ մասնագիտական ծառայություններ.
ակնաբուժական, ներզատաբանական, քիթ-կոկորդ-ականջաբանական, նյարդաբանական, ինֆեկցիոն, վիրաբուժական, մաշկավեներոլոգիական, ֆթիզիատրի:
Լաբորատոր ախտորոշիչ ծառայություններ.
Սոնոգրաֆիա, ռենտգեն և ֆլուորոգրաֆիկ հետազոտություններ:
Գործընկերներ արտասահմանում, Հայաստանում
Իր գործունեության ընթացքում պոլիկլինիկան համագործակցել է Հայաստանում գործունեություն ծավալող մի շարք միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են.
WORLD VISION, «Միջազգային Կարիտաս», IRD, MSF/ MEDECINS SANS FRONTIERES ARTSEN ZONDER GRENZEN/:
«Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ-ն համագործակցում է նաև հայաստանյան մի շարք դեղագործական ընկերությունների հետ, ինչպիսիք են.
«Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ, «Նատալի ֆարմ» ՍՊԸ, «Վագա Ֆարմ» ՍՊԸ, «Կոտայք» ՍՊԸ, «Լամբրոն ֆարմիպեքս» ՍՊԸ, «Արմեն ֆարմ» ՍՊԸ, «Ֆարմեգուս» ՍՊԸ, որոնք հիմնականում հանդես են գալիս որպես դեղորայք մատակարարող ընկերություններ: