Երեխա Բոտուլիզմ (մանկական տարիքի)
Թունավորումը տեղի է ունենում անորակ սննդամթերքից կամ սխալ պատրաստված պահածոներից։ Բոտուլիզմի հարուցիչը խիստ անաէրոբ է, առաջացնում է սպորներ և արտադրում է ուժեղ արտաթույն (էկզոտոքսին)։ Թունավորումը զարգանում է մանրէային թույնի ներծծման հետևանքով։ Եթե սննդամթերքը միայն սպորներ է պարունակում, ապա հիվանդության աշտանիշները հայտնվում են այն դեպքում, երբ նրանք վերածվում են ցուպիկների, որոնք թույներ են արտադրում։ Տոքսինները ջերմակայուն չեն և տաքացնելիս արագ քայքայվում են։ Սպորները եռացման պայմաններում կենսունակ են մինչև 5 ժամ։ Տարբերում են բոտուլիզմի ցուպիկների իմունաբանական 6 տիպ։ Ամենամեծ նշանակությունն ունեն A, B և E տիպերը։ Որևէ հակածնային ձևի նկատմամբ եղած հակատոքսինը չի պաշտպանում մյուս տիպերի թույների ազդեցությունից։
Գաղտնի շրջանը տատանվում է մի քանի ժամից մինչև 2-5 օր (միջին հաշվով կազմում է 12-24 ժամ)։
Անցնելով մարսողական ուղի, բոտուլոտոքսինը ներծծվում է ստամոքսի և աղիքների լորձաթաղանթով ու արյան ճանապարհով տարածվում ամբողջ օրգանիզմում։ Թույները ներգործում են ացետիլխոլինի առաջացման վրա, որի հետևանքով առաջ է գալիս տարբեր մկանախմբերի պարալիզ։
Կլինիկան։ Վարակված սննդամթերքի ընդունումից մի քանի ժամ անց երեխայի մոտ սկսվում է վատ ինքնազգացում, սրտխառնոց, փսխում, լուծ։ Սակայն բոտուլիզմի ժամանակ նշված երևույթների առաջացումը պարտադիր չէ։ Հաճախ վաղ ախտանիշներ են թուլությունը, գլխապտույտը, գլխացավը, բերանի չորությունը։ Բերանի լորձաթաղանթները չոր են և վառ գույնի, լեզուն ծածկված է սպիտակավուն փառով։ Կուլ տալը դժվարացած է (դիսֆագիա)։ Սովորաբար գիտակցությունը պահպանված է լինում, բբերը՝ լայնացած, ռեակցիան դեպի լույսը՝ թույլ։ Նկատվում է տեսողության հարմարման (ակկոմադացիայի) խանգարում, երբեմն պտոզ, երկտեսություն (դիպլոպիա)։ Որոշ հիվանդներ գանգատվում են լսողության թուլացումից։ Հաճախ նկատվում է փափուկ քիմքի պարալիզ, խոսակցությունն ընդունում է քթային երանգ, կլման փորձի ժամանակ հեղուկը քթից դուրս է թափվում։ Ջերմությունը, որպես կանոն, գտնվում է նորմալ թվերի վրա։ Ծանր դեպքերում զարգանում է շնչական մկանների անբավարարություն (զգայնությունը խախտված չէ): Նշվում է հաճախասրտություն, զարկերակային ճնշման իջեցում, սրտի տոների խլություն։ Մահը տեղի է ունենում շնչառության պարալիզից և սրտադադարից։ Բարդություններն են թոքաբորբերը, տոքսիկ միոկարդիտը, միոզիտները, նևրիտները։ Ախտորոշումը հետադարձորեն հաստատվում է սննդի մնացորդներում, ստամոքսի, աղիքների պարունակության մեջ, արյան շիճուկում բոտուլոտոքսինի կամ ցուպիկների հայտնաբերումով։
Բուժումը։ Ստամոքսի լվացում նատրիումի հիդրոկարբոնատի 2%-անոց լուծույթով, այնուհետև ներմուծվում է ակտիվացրած ածուխ, աղային լուծողական։ Կատարվում է սիֆոնային հոգնա։ Բուժման հիմնական մեթոդը հակաթունային հակաբոտուլինային շիճուկի ներարկումն է։ A տիպի շիճուկը ներարկում են 5.000-10.000 ՄԱ 8 տիպը՝ 3.000-7.000 ՄՄ, իսկ C տիպը՝ 10.000 ՄՄ դեղաչափով։ Շիճուկները ներարկում են միջմկանային ճանապարհով։ Զգայնության որոշման նպատակով մինչև շիճուկի ներարկումը անհրաժեշտ է նախօրոք կատարել միջմաշկային փորձ՝ 1:100 նոսրացրած շիճուկով։ Ներարկում են գլյուկոզայի 5%-անոց լուծույթ, նատրիումի քլորիդի իզոտոնիկ լուծույթ, նշանակում են միզամուղներ։ Ծանր դեպքերում կատարվում է արյան բացթողում՝ արյան միաժամանակյա փոխներարկումով, պլազմա, պլազմայի փոխարինողներ։ Սրտի աշխատանքի թուլության դեպքում՝ սրտային գլիկոզիդներ։ Վերին շնչական ուղիների փակման հետևանքով շնչահեղձության երևույթների հարաճման դեպքում կատարվում է տրախեոստոմիա։ Շնչական մկանների պարալիզի դեպքում՝ թոքերի արհեստական օդափոխություն։
Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն