ՈՒՇԻ բժշկական ամբուլատորիա
|
|
Տնօրեն | Կարմեն Հովհաննիսյան | Հեռախոս | +374 232 6 11 28, +374 93 92 32 75 |
Հասցե | ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ուշի | Էլ. հասցե | [email protected] |
Ամբուլատորիայի աշխատանքը մեկնարկել է 2010 թվականի հունվարի մեկից: «Առողջապահական ծրագրերի իրագործում» կազմակերպությունն է կառուցել շենքը: Նախկինում Կառփի ամբուլատորիա է համարվել: Բացման օրվանից ամբուլատորիայում աշխատում են 3 բուժքույրեր, ստոմատոլոգ և մասնագիտությամբ էնդոկրինոլոգ, ամուլատորիայի տնօրեն Կարմեն Հովհաննիսյանը: Ամբուլատորիան ապահովում է ընտանեկան բժշկության ծառայությունը, որը ներառում է մինիմալ լաբորատոր հետազոտություններ, մեզի, արյան ընդհանուր և բիոքիմիական հետազոտություններ: Կատարվում է նաև խոլեսթերինի մակարդակի որոշում:
2015 թվականից նախատեսվում է ամբուլատորիայում ընդլայնել բիոքիմիական հետազոտությունների ծավալը, քանի որ ձեռք է բերվել բիոքիմիական կիսամեքենայացված անալիզատոր:
Ամբուլատորիան աշխատում է Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնի հետ, որն ապահովում է ամբուլատորիան դեղորայքով և բժշկական նշանակության պարագաներով:
Worldvision կազմակերպության հետ համատեղ կազմակերպվում են սեմինարներ, խորհրդատվություններ, որոնցից հիանալի օրինակ է կրծքի հասակի երեխաների սնուցման վերաբերյալ երիտասարդ մայրերին խորհրդատվությունը:
Ամբուլատորիան համագործակցել է նաև «Ancor» ընկերության հետ, որը սեմինարներ, վարպետության դասեր է կազմակերպել ամբուլատորիայում՝ տարբեր մասնագետների մասնակցությամբ: Նրանց օգնությամբ կատարվել են նաև մի շարք հետազոտություններ և ընկերության կողմից հետազոտություն անցած հիվանդներին տրամադրվել են դեղամիջոցներ:
|
Սույն կայքէջը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Կայքէջի բովանդակության համար պատասխանատու են հեղինակները, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ Կառավարության տեսակետները: | |||