Առողջ երեխա
Թերսնված, թերքաշ ու թերաճ երեխաներ. Ի՞նչ է արվում, ի՞նչ պետք է անել
Հայաստանում թերսնված երեխաներ կան, սովամահության դեպքերը երեխաների շրջանում պաշտոնական աղբյուրները բացառեցին: Մինչև հինգ տարեկան երեխաների 4 տոկոսը, ըստ վիճակագրության, թերքաշ են:
Սա 2005-ին արված Ժողովրդագրական Առողջապահական հարցերի վերաբերյալ վերջին հետազոտության արդյունքներն են, 2000-ին այդ ցուցանիշը 2.8 է եղել: Թերսնուցման հետևանքով թերաճ են, այսինքն ըստ տարիքի նորմայից ցածր հասակ ունեն, մինչև հինգ տարեկան երեխաների 13 տոկոսը: Վիճակագրությունը 2000-2005-ի ընթացքում չի փոփոխվել: Նրանց մեծ մասը 12-23 ամսական երեխաներ են: Այս հետազոտությունն անցկացվում է 5 տարին մեկ անգամ, հերթականն արդեն մեկնարկել է, 2011-ին կամփոփվեն արդյունքները:
Թերքաշության ու թերսնվածության ցուցանիշով, ըստ եղած վիճակագրության, առաջին տեղում Շիրակի մարզն է, այնուհետ Վայոց Ձորը, թերաճ երեխաների թվով առաջատարներ են Արագածոտնի մարզը, Երևանը, Գեղարքունիքը: Թերաճությունը երկարատև թերսնուցման հետևանք է: Նշենք, որ Ադրբեջանում թերքաշության ցուցանիշը մինչև 5 տարեկան երեխաների մոտ 8 տոկոս է կազմում, Վրաստանում` 2, Թուրքիայում` 4: Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի երկրների համար միջինացված ցուցանիշ է 5 տոկոսը:
Առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման 2003-2015 թթ ռազմավարության մեջ հարցն ընդգրկված է հիմնախնդիրների ցանկում` երեխաների սնուցման վիճակի շարունակական վատացումը, թերսնուցման և անեմիաների տարածվածությունը, ցածր քաշով ծնված երեխաների տեսակարար կշռի մեծացումը:
Ռազմավարությունը նշում է սնուցման բարելավմանն ուղղված նպատակները: Դրանք են` նվազեցնել խրոնիկական թերսնուցման տարածվածությունը երեխաների մոտ առնվազն 1/3-ով (հասակ-տարիքային ցուցանիշի դեֆիցիտը 0-5 տարեկան երեխաների մոտ չպետք է գերազանցի 8%-ը` մինչև 2015թ.), կրճատել սակավարյունության տարածվածությունը երեխաների և հղիների մոտ 50%-ով (մինչև 2015թ.), հասնել յոդի դեֆիցիտի հետևանքների վերացման (2008թ.):
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի` Յունիսեֆի ներկայացուցիչ Լեյլի Մոշիրին Panorama.am-ի թղթակցի հետ հարցազրույցում ասաց, որ երկրում թերսնուցման խնդիրն առկա է, բայց սուր դրված չէ, քանի որ ծայրահեղ թերսնված երեխաներ Հայաստանում չկան: Իսկ թերսնման պատճառը, ինչպես բացատրեցին հիմնադրամում, պայմանավորված է նախ երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակով, ապա ծնողների իրազեկվածության մակարդակով: «2000-2005-ի ընթացքում աղքատության առումով երկրում բարելավվում եղել է, սակայն թերաճ երեխանների թվում փոփոխություն չի եղել: Սա նշանակում է, որ աղքատության նվազումը ոչ մի կերպ չի անդրադարձել երեխանենրի սնուցման բարելավման վրա»,-ասաց հիմնադրամի ներկայացուցիչը:
Նա կարծում է, որ հայ ընտանիքները պատրաստ են իրենց երեխաների համար լավագույնն անեն, սակայն պետք է իմանան խնամքի ամենակարևոր ու անհրաժեշտ բաները, իմանան այն նշանները, որոնց ի հայտ գալու դեպքում, անհապաղ դիմեն բժշկի: Դրա համար Յունիսեֆում մտածում են պատրաստել գրքույկներ կյանքի առաջին ամիսներին երեխայի հավելյալ սննդի մասին, դրանք պետք է տալ վեց ամսականից` բազմազան դարձնելով երեխայի սննդակարգը, մինչ այդ ցանակալի է, որ երեխան բացառապես կրծքի կաթ ուտի, քանի որ այդ դեպքում վարակիչ մի շարք հիվանդություններից պաշտպանված է լինում:
Թերսնուցման հետևանք է նաև այն, որ սակավարյունությունը բավականին բարձր թվերի վրա է թե երեխաների, և թե կանանց մոտ (26% և 16% համապատասխանաբար/: Սա վիճակագրական ազգային ծառայության հրապարակած տվյալներն են: Հայաստանում այսօր խնդիր է երկաթի անբավարարությունը, հղի կանանց մոտ խնդիրն ավելի սուր է դրվում, քանի որ երեխաներն էլ ծնվում են երկաթի անբավարարությամբ պայմանավորված անեմիայով: Հղիության ընթացքում կինն ունենում է երկաթի լրացուցիչ կարիք, քանի որ երեխայի աճի համար դա կարևոր միկրոտարր է:
Լ. Մոշիրին այս առումով կարևորում է այն, որ Հայաստանն անցել է յոդացված աղի օգտագործման: Իսկ դա նշանակում է, որ յոդի անբավարարության հետևանք համարվող հիվանդություններից, օրինակ ուղեղի հետ կապված հիվանդություններից, երկուսն էլ պաշտպանված են:
Այժմ մտածում ու օրենսդիր և գործադիր մարմինների հետ բանակցություններ են տարվում ալյուրի համընդհանուր հարստացման վերաբերյալ: Մոշիրին համարում է, որ դա պետք է կարգավորվի օրենքով ու չազդի ալյուրի գնի վրա: «Շատ կարևոր է, որ մենք հարստացնում ենք ալյուրը, բոլորը հաց են ուտում, և բոլորի համար սա շատ հասանելի ու մատչելի երկաթի աղբյուր է լինելու»,-ասաց մեր զրուցակիցը, հավելելով, որ բազմաթիվ երկրներ արդեն անցել են հարստացրած ալյուրի օգտագործման: Այժմ մասնագետները իշխանության ներկայացուցիչներին բացատրում են դրա նշանակությունը, համոզում որ դա արդյունավետ է հանրային առողջապահության, ինչպես նաև ծախսատարության առումով:
Յունիսեֆի մասնագետները համարում են, որ շատ կարևոր է խնդրին ուշադրություն դարձնելը, կառավարությունը պետք է ունենա հստակ ռազմավարություն` երեխայի սնուցման վերաբերյալ: ԱՆ ռազմավարությունում, ըստ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչի, խնդիրն ու դրա լուծումները համապարփակ չեն, նախ և առաջ պետք է իրազեկում իրականացնել երեխաների խնամքի ու ճիշտ կերակրման մասին:
Մոշիրին խորհուրդ է տալիս իրավիճակի բարելավման համար ուսումնասիրել աղքատ համայնքներում ապրող առողջ երեխաների խնամքը ու դա տարածել մյուս համայնքներում: Նա հետագա զարգացման առումով կարևորեց երեխայի աճը կյանքի առաջին 2-3 տարիների ընթացքում: «Այս երկու տարիների ընթացքում առաջ եկած խնդիրները վնասելու են երեխայի հետագա առողջ զարգացմանն ու աճին»,-ընդգծեց հիմնադրամի ներկայացուցիչը:
ԱՆ ռազմավարությունում նշված են այն քայլերը, որոնց իրականացման պարագայում կարելի է հասնել ռազմավարությունում նշված նպատակների իրականացմանը: Հստակ քայլեր չկան` ընդհանուր մոտեցումներ են, ինչպես ասենք երեխաների և մայրերի անվճար բժշկական օգնության անհրաժեշտ ծավալների ապահովում` պետության կողմից երաշխավորված նպատակային ծրագրերի շրջանակներում, կանանց և երեխաների առողջապահական ծառայություններ ուժեղացում` գյուղական առողջապահության շեշտադրումով: Անցկացվող ուսումնասիրության արդյունքները երևի ցույց կտան, թե ինչ առաջընթաց է գրանցել այս 7-ամյա ռազմավարությունը: Խնդիրն առկա է, ըստ գնահատականների էլ, աճի միտում կա: Պետք են հստակ գործողություններ ու նպատակային ծրագրեր, այլապես վաղվա մեր սերունդը վտանգված է:
Կարդացեք նաև
Որքա՞ն ժամանակ է, ինչ «Արմենիա» ՀԲԿ-ում գործում է ՄՌՏ մանկական ծառայությունը։
Մանկական ՄՌՏ-ծառայությունը “Արմենիա” ՀԲԿ-ում սկսել է գործել 2023 թվականի...
Ներարգանդային կյանքում փոքրիկն իրեն անհրաժեշտ նյութերը ստանում է պորտալարի միջոցով: Նրա մարսողական համակարգը չի գործում, սակայն ստամոսքը դատարկ չէ...
Բոլորը սիրում են երեխային ուրախացնել տարբեր խաղալիքներով, սակայն բոլոր խաղալիքները չեն այնքան անվնաս, որքան թվում են...
Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...
Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 1-5 տարեկան երեխաներին խորհուրդ է տրվում օրական 180 րոպե գտնվել ֆիզիկական տարբեր ակտիվության մեջ...
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի ամբուլատոր գծով գլխավոր բժշկի տեղակալ, փորձառու մանկաբույժ Աննա Բալյանը նորաթուխ ծնողներին է ներկայացնում կարևոր խորհուրդներ նորածին երեխաների առողջության և ապահովության համար...
Մինչև 37 շաբաթական հղիությունը ծնված բոլոր երեխաները համարվում են անհաս նորածիններ: Նորածինների 5,5-7,5 տոկոսը ծնվում է անհաս...
Խոսենք օրգանիզմի համար վիտամին Դ-ի նշանակության մասին:
Վիտամին Դ-ն օրգանիզմի համար ունի մի շարք կարևոր գործառույթներ` ներարգանդային կյանքում նպաստում է...
Ի՞նչ դեր ունի լոգանքը նորածնային շրջանում:
Ծննդատանը, ծնվելուց անմիջապես հետո, երեխային խորհուրդ չի տրվում լողացնել, նույնիսկ մաշկի շատ աղտոտված...
Ո՞րն է նախընտրելի՝ ծնողների ննջարանում մանկական անկյո՞ւն, թե՞ առանձին մանկասենյակ:
Այս հարցը խիստ անհատական է, կախված է ընտանիքում առկա մոտեցումներից և ցանկություններից...
Ի՞նչ է իրենից ներկայացնում կաթնախտը:
Կաթնախտը սնկային վարակ է, որն առաջանում է «Կանդիդա Ալբիկանս» սնկի գերաճի և տարածման արդյունքում...
Հոգեբանական զարգացման ընդհանուր խանգարումները բնորոշվում են սոցիալական փոխհարաբերություններում և հաղորդակցման ոլորտում որակական շեղումներով, ինչպես նաև հետաքրքրությունների...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն