Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
«Գրավոր խոսքի և ընթերցանության խանգարումները հանրակրթական դպրոցում, դրանց նեյրոհոգեբանական մեխանիզմները ու լոգոպեդական աշխատանքի առանձնահատկությունները դրանք հաղթահարելիս»
Մայիսի 6-ին ժամը 13.30-ին ՀՊՄՀ հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Գրավոր խոսքի և ընթերցանության խանգարումները հանրակրթական դպրոցում, դրանց նեյրոհոգեբանական մեխանիզմները ու լոգոպեդական աշխատանքի առանձնահատկությունները դրանք հաղթահարելիս» խորագրով հանդիպում քննարկումը, որին մասնակցում եին լոգոպեդներ, հոգեբաններ հոգեֆիզիոլոգ, դասվարներ գրի ու ընթերցանության խանգարում ունեցող երեխաների ծնողներ Կից ներկայացնում եմ պրեզենտատիվ նյութերը և ֆոտոներ : Ներկա էին նաև ՀՊՄՀ Հատուկ կրթության ֆակուլտետի Լոգոպեդիայի ամբիոնի աշխատակիցներ ՝ ի դեմս ամբիոնի վարիչ Ժ, Պայլոզյանի:
Գիրը և ընթերցանությունը
Գիրն ու ընթերցանությունը խոսքային գործունեության ձևավորման բարդ ու բազմամակարդակ պրոցեսներ են, որի իրականացմանը մասնակցում են մի շարք վերլուծիչներ՝ խոսքալսողական, խոսքաշարժողական, տեսողական, տեսողատարածական, ընդհանուր շարժողական: Նրանց միջև գրի ու ընթերցանության պրոցեսում ձևավորվում է սերտ կապ ու փոխկապակցվածություն:
Գիրն ու ընթերցանությունը համակարգային ֆունկցիաներ են, ուստի այդ համակարգի որևէ օղակի կամ օղակների ոչ լիարժեք աշխատանքը բերում է ամբողջ համակարգի ոչ լիարժեք աշխատանքին
Գլխուղեղի ֆունկցիոնալ բլոկերը ըստ Ա. Ռ. Լուրիայի
- 3-րդ բլոկ Ծրագրավորման, կարգավորման ու վերահսկման բլոկ (Ակտիվ գիտակցական հոգեկան գործունեության կազմակերպում).
- 2-րդ բլոկ. Զգայական ինֆորմացիայի ընդունման մշակման ու պահպանման բլոկ
- 1-ին բլոկ կեղևի ու ենթակեղևային կառույցների ակտիվացման համար պատասխանատու բլոկ
Գրի ու ընթերցանության գործընթացներին գործնականում մասնակցում է ամբողջ գլխուղեղը
Դիսգրաֆիան գրի գործընթացի մասնակի խանգարում է, որը դրսևորվում է կայուն կրկնվող սխալներով և պայմանավորված է գրի համար պատասխանատու բարձրագույն հոգեկան ֆունկցիաների թերզարգացմամբ:
Դիսլեքսիան ընթերցանության գործընթացի մասնակի խանգարում է, որը դրսևորվում է կայուն և կրկնվող սխալներով և պայմանավորված է ընթերցանության համար պատասխանատու բարձրագույն հոգեկան ֆունկցիաների թերզարգացմամբ:
Վիճակագրությունը
Գրի ու ընթերցանության խանգարումներով մարդկանց թիվն ամբողջ աշխարհում կազմում է ողջ բնակչության 10-15%-ը: Նյարդահոգեբանական տեսանկյունից գրի ու ընթերցանության խանգարումներով երեխաները կազմում են ուսումնական պրոցեսում դժվարություններ ունեցող երեխաների մի զգալի մասը:
Գրի ու ընթերցանության խանգարումների առաջացման պատճառները
- Գրի ու ընթերցանության պրոցեսների համար պատասխանատու ֆունկցիոնալ համակարգերի ձևավորման հապաղման հետևանքով (տեսողական, լսողական, շարժողական, տեսողատարածական ), որն էլ իր հերթին պայմանավորված է մինչծննդյան հետծննդյան և ծննդաբերության ժամանակ ազդող բացասական գործոններով, այն է՝ նախածննդյան շրջանում մոր տարած թունավոր հղիությունը, մոր և երեխայի արյան անհամատեղելիությունը, թունավոր նյութերի ազդեցությունը՝ ալկոհոլ, ծխախոտ, նարկոտիկ, քիմիական նյութեր, ստրեսները, ինֆեկցիոն հիվանդությունները, մոր հոգեկան վիճակը, ծննդաբերական պրոցեսում՝ վաղաժամ ծննդաբերություն, ծննդաբերական միջամտություններ, հետծննդյան շրջանում՝ երեխայի փսիխոսոմատիկ վիճակը, տարած ինֆեկցիոն հիվանդությունները:
- Օրգանական ծագում ունեցող բանավոր խոսքի խանգարումները՝ ալալիա, աֆազիա, դիզարտրիա, ԽԸԹ և այլն
- Ներկիսագնդային ու միջկիսագնդային փոխներգործության խաթարումը
- Տարածա-ժամանակային պատկերացումների ձևավորման դժվարությունները
Ռիսկի խումբը
Ովքեր կարող են ունենալ գրի ու ընթերցանության խանգարումներ
- Ձախլիկները,որոնց սովորեցնում են կիրառել ձախի փոխարեն աջ ձեռքը
- ԽԸԹ-ով երեխաները
- Մեկից ավելի լեզուներով հաղորդակցվող ընտանիքների երեխաները
- Հնչունա-հնչույթային թերզարգացում ունեցող երեխաները
- Երեխաները, ում ծնողները ձգտում են երեխաներին վաղ սովորեցնել կարդալ
- Երեխաները, ում նյարդաբանները ախտորոշել են մինիմալ ուղեղային դիսֆունկիցիա, ուշադրության դեֆիցիտի կամ հիպերակտիվության սինդրոմ, հոգեկան զարգացման հապաղում
Խոսքային ախտանիշները
- Տառերի գրության աղավաղում
- Գրաֆիկորեն մոտ տառերի փոխարինումը միմյանցով
- Հնչարտաբերությամբ մոտ հնչյունների փոխարինումը միմյանցով
- Բառի հնչունա-տառային կառույցի աղավաղում( տառերի բացթողումներ, ավելացումներ, վանկերի ավելացումներ ու բացթողումներ)
- Նախադասության կառույցի աղավաղում( բառերի մասերի առանձին գրում, բառերի միացում իրար)
- Ագրամատիզմ
- Հայելային գիր ու ընթերցանություն
- Ընթերցում են շատ դանդաղ
- Չեն հասկանում ընթերցածի իմաստը
- Թռիչք են կատարում տողից տող
- Խառնում են հոլովական վերջավորությունները
- Փորձում են առաջին ընթերցած տառերից գուշակել բառը
- Վանկերն առաջ ու հետ են կարդում, ավելացնում կամ բաց են թողնում
- Բառը փոխարինում են այլ բառով
- Մշտապես փոխարինում են հնչողությամբ մոտ տառերը
Ոչ խոսքային ախտանիշներ
- Ոչ լիաժեք են պատկերացնում ձևերի ու մեծությունները
- Դժվարանում են մարմնի աջ ու ձախ մասերը տարբերակել
- Դժվարանում են հավասարակշռված (կոորդինացիոն) շարժումներ կատարելիս
- Բնորոշ է ուշադրության դեֆիցիտը, որը երբեմն ուղեկցվում է հիպերակտիվությամբ
- Ձեռքի բարձր կամ ցածր տոնուսը, որն ուղեկցվում է արագ հոգնածությամբ
Հոգեբանական կողմը
Երեխան, ով ունի գրի, ընթերցանության խանգարում, սովորելով մյուս երեխաների հետ, հասկանալով, որ դժվարանում է ուսումնական պրոցեսում, գիտակցում է, որ հետ է մնում իր հասակակիցներից, ինչը կարող է տրավմա լինել նրանց հոգկանի համար: Հատկապես, երբ ուսուցչի, ծնողի կողմից մատնացույց է արվում, որ նա թույլ է, չի կարողանում հասնել հասակակիցներին:
Ամեն անհաջողություն ուսումնական պրոցեսում բերում է նրան, որ երեխան կարող է դառնալ լռակյաց, ամաչել, չունենալ ցանկություն մասնակցել դասապրոցեսին, կորցնել հետաքրքրությունը ուսման նկատմամբ կամ ընդհակառակը, դառնալ ագրեսիվ, անկառավարելի ՝ կարծես թե «պաշտպանելու համար ինքն իրեն»:
Ռուս նեյրոհոգեբան Ախուտինա Տ. Վ. նշում է, որ բարձրագույն նյարդային ֆունկցիայի այս կամ այն խանգարումը կամ թերզարգացումը համակարգային է և որևէ մի օղակում առաջացած խնդիրը բերում է այս կամ այն առաջնային խանգարման ,որի հետևանքով ձևավորվում է 2-րդ ային խանգարում:
Որպես օրինակ ներկայացնելով հետևյալը պատկերացրեք երեխաները խորհանարդիկներից կառուցել են ամրոց, հանկարծ ինչ-որ մեկը գնդակը գլորում է և ամրոցի մի մասը քանդվում է, արդյունքում տուժում է կառույցի ամբողջականությունը, պատկերացնենք այսպես այն հատվածում , որտեղ հայտնվում է գնդակը, այդ հատված է տուժում է առաջնային կերպով, իսկ դրա շրջակայքի խախտված մասերը տուժում են երկրորդային:
Սակայն հեղինակը նշում է նաև որ քանի որ մարդը կենդանի օրգանիզմ է և ուղեղը կենդանի համակարգ կա նաև 3-րդային երևույթ, ինչը նա համարում է օրգանիզմի կոմպենսատոր մեխանիզմ, որը կարող է լինել դրական և բացասական,վերը նշված օրինակներում երկու դեպքերում էլ կոմպենսատոր մեխանիզմը աշխատում է ի վնաս երեխայի, կարող է լինել նաև այսպես, երեխային տրվում է հանձնարարություն՝ կատարել թվաբանական հաշվարկ, երեխան դժվարանում է և փորձում է այն անել՝ հաշվելով մատիկներով, այդ դեպքում դրական կոմպենսատոր մեխանիզմ է աշխատում:
Դասակարգում
Դիսլեքսիա
Ֆոնեմատիկական (հնչույթային) Սա կրտսեր դպրոցական տարիքում առավել հաճախ հանդիպող ձևն է դիսլեքսիայի: Դիսլեքսիայի այս ձևը պայմանավորված է ֆոնեմատիկական համակարգի ֆունկցիայի թերզարգացմամբ:
Դիսլեքսիայի այս ձևի ժամանակ կարող է դիտվել տառացի ընթերցումը, բառի հնչունա-վանկային կառույցի աղավաղումը ( տառերի բացթողում, ավելացում, վանկերի ավելացում ու բացթողում, տեղափոխում)
Սեմանտիկական դիսլեքսիա կամ այսպես կոչված մեխանիկական ընթերցում
Դրսևորվում է ընթերցած բառի, նախադասության, տեքստի հասկացման խանգարումներով տեխնիկապես ճիշտ ընթերցանության պայմաններում: Ընթերցածի հասկացման խանգարումները պայմանավորված են երկու դրսևորումներով՝ հնչունավանկային համադրության դժվարություններով, նախադասության ներսում շարահյուսական կապերի մասին ոչ լիարժեք պատերացումներով:
Ագրամատիկ դիսլեքսիա Ավելի հաճախ նկատվում է խոսքի համակարգային խանգարումով երեխաների մոտ: Դիսլեքսիայի այս ձևի ժամանակ նկատվում է հոլովական վերջավորությունների ու գոյականի թվի փոփոխումներ, բայի ժամանակաձևերի, դեմքերի փոփոխումներ
Օպտիկական դիսլեքսիա Այս ձևի ժամանակ նկատվում են տառի գրաֆիկական նման պատկերների ընթերցման դժվարություններ: Շփոթում են մի մասնիկով միմյանցից տարբերվող տառերը, տառերը, որոնք ունեն նույն մասնիկները սակայն տարածության մեջ այլ տեղակայում ունեն (օրինակ՝ ո-ս, տ-փ, ի-ր և այլն)
Մնեստիկական դիսլեքսիա Դիսլեքսիայի աս ձևի ժամանակ նկատվում է տառերը յուրացնելու դժվարություններ: Երեխան չի կարողանում տարբերակել, թե որ տառին որ հնչյունն է համապատասխանում:
Տակտիլ դիսլեքսիա Նկատվում է կույրերի մոտ : Այս դեպքում Բրալյան տառերի շոշափողական տարբերակումը դժվար են իրականացնւմ
Դիսգրաֆիա
Արտաբերական-ակուստիկական Ունենալով հնչարտաբերական խանգարում՝ երեխան գրելիս հիմնվում է իր սխալ արտասանության վրա, այլ խոսքով ասած՝ գրում է այնպես, ինչպես լսում է:
Ակուստիկական դիսգրաֆիա Այս դեպքում նկատվում է հնչողությամբ մոտ հնչյուններն համապատասխանող տառերի փոխարինում
Լեզվական վերլուծությամբ ու համադրությամբ պայմանավորված դիսգրաֆիա
Այս դեպքում բնորոշ են հետևյալ սխալները
- Տառերի ու վանկերի բացթողումներ
- Տառերի ու վանկերի ավելացում
- Բառի ոչ ամբողջական գրում
- Տառերի ու վանկերի ավելորդ անգամ գրում
- Տարբեր բառերի վանկերի միագում մեկ բառում
- Այս ձևը դիսգրաֆիայի ավելի հաճախ հանդիպող ձևերից է
Ագրամատիկական դիսգրաֆիա Այս ձևը կապված է խոսքի քերականական կողմի թերզարգացման հետ, երեխան գրում է ագրամատիկ:
Օպտիկական դիսգրաֆիա Այս ձևի հիմքում ընկած է տեսողա-տարածական պատկերացումների, տեսողական վերլուծության ու համադրության անբավարար ձևավորված լինելը նույն մասնիկը տարբեր կերպ է կոմբինացվում տարածության մեջ ու արդյունքում կարող է ս-ո, խ-ի և նմանատիպ փոխարինումներ լինեն:
Գրի և ընթերցանության խանգարումների հաղթահարում
Շտկողական աշխատանքի ուղղվածությունը
1. Տարածական պատկերացումների զարգացում
- Մարմնի մասերի ճանաչում
- Տարածության մեջ ուղղությունների որոշում
- Տարածական փոխհարաբերությունների ընկալում
- Առարկայական և թվական հաջորդականությունների շարքի
- զարգացում ( սկիզբ, վերջ, առաջ, հետո, վրա, տակ)
- Ժամանակային պատկերացումների զարգացում
2. Առարկայի տեսողական ճանաչման ու ընկալման զարգացում
- Առարկայի գույնի, ձևի, չափի, մեծության ընկալման զարգացում (տեսողական գնոզիս)
3. Տառերի ճանաչման զարգացում
- Տառերի մասնիկների գույնի, ձևի, մեծության ու տեղակայման ընկալման զարգացում
Գրի և ընթերցանության խանգարումների հաղթահարման հիմնական միջոցներն ու մեթոդները
- Մկանների զարգացմանն ուղղված վարժություններ
- Ռիթմիկ-խոսքային վարժություններ
- Ձեռքերի համաչափ հայելային պատկերում
- Տեսողական թելադրություն (օրինակը տեսնել N 31 սլայդում)
- Հնչույթային ընկալմանը, վերլուծությանն ու համադրությանն ուղղված խաղեր ու վարժություններ
- Բարբառային խոսքի, շուտասելուկների, առակների, առածների կիրառում՝ արտասանական ապպարատի աշխատանքի լավացման նպատակով
- «Շարքային թելադրություն»
- Մտավոր-զարգացնող բառախաղեր՝ անագրամմաներ(մի բառի
- տառերն օգտագործելով կազմել այլ բառեր), ռեբուսներ,
- կախարդական շղթա (գտնել բառի ասոցիատիվ զույգը , օրինակ՝ հիվանդություն՝ կարմիր խաչ, կով՝ կաթ, դրոշ՝ երկիր), բառային լաբիրինթ( խառը դասավորության տառերից կազմել բառեր), բառային մատրյոշկաներ( երկար բառից կազմել կարճ բառեր և դասավորել հերթականությամբ՝ ըստ տառերի քանակի) և այլն
- Խաղ «Որոնողական բառային աղյուսակներ» ( որոշակի ժամանակ է տրվում բառային խաղացողին աղյուսակը նայելու՝ «լուսանկարելու» համար, հետո խաղավարը խաղացողից վերձնում է աղյուսակը ու ասում է բառեր, խաղացողը պետք է ասի այդ բառերը կան աղյուսակում, թե ոչ)
- Բարձրաձայն ընթերցանություն
- Աշխատանք հատուկ վանկային աղյուսակներով (Շուլտեի աղյուսակը տեսնել N 33 սլայդում)
- Բառային աշխատանք ՝բոլոր անծանոթ բառերի բացատրությամբ
- Էլմիրա Թադևոսյանի մշակած խաղերը
Հայտնի դիսգրաֆիկներ ու դիսլեքսիկներ
Ջորջ Բուշ կրտսեր, Բիլ Գեյթս, Հանս Քրիստյան Անդերսեն, Վոլտ Դիստնեյ, Ալբերտ Էյնշտեյն, Մերլին Մոնրո, Պյոտր 1-ին, Ջոն Ռոքֆելլեր, Վլադիմիր Մայակովսկի, Թոմ Քրուզ
Կարդացեք նաև
Մոր և նոր աշխարհ եկած մանկիկի կապը շատ ամուր է հատկապես կյանքի առաջին ամիսներին: Մոր լավ տրամադրությունը նպաստում է երեխայի ամուր առողջությանը...
Ծնող լինելը մեծ պատասխանատվություն է: Կենդանություն տալով փոքրիկ մարդկային էակին՝ դուք նաև պարտավոր եք նրանց մեջ սերմանել բարոյականության զգացում և համոզված լինել, որ նրանք մեծանում են խելամիտ և ճշտապահ չափահասներ...
Աշխարհում տարեց-տարի ավելանում է մանկական հանցագործությունների, թմրամոլության և ինքնասպանությունների թիվը, մեծանում է այն երեխաների թիվը, որոնք միտում ունեն դևիանտ վարքի կամ արդեն ցուցաբերել են...
Բժշկական տեսանկյունից ո՞ր տարիքից կարելի է սկսել սեռական հարաբերությունները: Արդյո՞ք կուսության վաղ կորստի վտանգ գոյություն ունի: Արդյո՞ք սեռական ժուժկալությունը վնասակար է...
Իտալացի մեծանուն մանկավարժ Մարիա Մոնտեսորին այն չորս մանկավարժներից մեկն է, ով, ըստ ՅՈՒՆԵՍԿՈ-ի, մեծ ներդրում է ունեցել XX դարի մանկավարժական մտածողության ձևերի հաստատման հարցում...
Սեռական հասունացմանը վերաբերող առավել հաճախ մտահոգող հարցերին պատասխանում է Արաբկիր բժշկական համալիր- Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ, դեռահասային բժիշկ, դեռահասային...
Հայտնի է, որ օտար լեզվի յուրացումը մեծ ջանքեր և ժամանակ է պահանջում: Սակայն երեխան լիարժեք տիրապետում է օտար լեզվին երկու-երեք տարվա ընթացքում` առանց որևիցէ ջանքեր գործադրելու...
Հոգեբանները հետազոտություն են անցկացրել երեխաների դաստիարակությանը վերաբերող տարածված լեգենդների ոլորտում: Նրանք առանձնացրել են մի շարք պնդումներ, որոնք ծնողները սխալմամբ համարում են ճիշտ...
Zdravoe.com կայքի փոխանցմամբ՝ հիպերխնամակալությունը չափազանց վատ է անդրադառնում երեխաների զարգացման վրա և վտանգավոր է մտահոգ հայրերի ու մայրերի համար...
Սա երևի կերակրող մայրերին ամենաշատ հուզող հարցերից է: Այն գնալով ավելի հրատապ է դառնում երեխայի մեծանալուն զուգահեռ, քանի որ շատ երեխաներ սկսում են գիշերն ավելի հաճախ...
Հայաստանը զարգացող տնտեսություն ունեցող երկրների շարքում է: Շատ ընտանիքների համար օրվա հացի փող վաստակելը խնդիր է: Մարդիկ այնքան մտահոգված են իրենց վաղվա ապրուստի համար, որ երեխաների դաստիարակության...
Ես հասկանում եմ, որ նա պետք է իմանա, որ ոչ բոլոր մարդիկ են արդար, ոչ բոլորն են անկեղծ: Բայց սովորեցրեք նրան, որ եթե կա սրիկա, կա նաև հերոս, եթե կա եսասեր քաղաքական գործիչ, կա նաև նվիրյալ առաջնորդ: Սովորեցրեք նրան այն, որ եթե կա...
Բոլոր երեխաներն էլ սիրում են նկարել, բայց ոչ բոլորն են կարողանում: Շատ կարևոր է այդ շրջանում օգնել երեխային: Այդ նպատակով AdMe.ru-ն ներկայացնում է նկարներ, որոնց շնորհիվ կարելի է փուլ առ փուլ արտանկարել...
Գիտնականները հայտնել են երեխաներին քնից առաջ կարդալու համար իդեալական հեքիաթի «բաղադրատոմսը». հեքիաթը տեւում է ուղիղ 8 րոպե ու 36 վարկյան, ու այնտեղ կա վիշապ, արքայադուստր, կախարդ ու փերի...
Նոր սերնդի մարդկանց, ովքեր տարբերվում են ոչ ստանդարտ մտածելակերպով և գերունակություններով՝ անվանում են տարբեր կերպ։ Ոմանք անվանում են նրանց «նոր հազարամյակի երեխաներ», մյուսները՝ «լույսի երեխաներ» կամ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն