Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
Արտահայտություններ, որոնք չի կարելի ասել երեխաներին. armday.com
Արտահայտություններ, որոնք չի կարելի ասել երեխաներին, քանի որ դա կարող է բացասական անդրադառնալ նրանց անհատականության ձևավորման վրա:
1. Ինձ հանգի՛ստ թող:
Այս արտահայտությունը կարող է նաև այլ ձևերով օգտագործվել, օրինակ, «ինձնից հեռո՛ւ մնա», «մի՛ խանգարիր», «ես հիմա զբաղված եմ», «գնա՛, թո՛ղ զբաղվեմ իմ գործերով» և այլն: Այս արտահայտութունների հաճախ օգտագործման արդյունքում, երեխայի մոտ ձևավորվում է երեխա-ծնող հարաբերություն, որտեղ երեխան չի զբաղեցնում առաջին տեղը: Հետագայում դա անպայմանորեն արտահայտվում է ծնողների և նրանց մեծահասակ երեխաների միջև: Ամենածայրահեղ դեպքերում` «գնա՛ այստեղից, դու ինձ խանգարում ես» արտահայտությունը կարող է երեխան բառացիորեն ընդունել, որ նա բեռ է, նրան չեն արժևորում և երազում են ազատվել իրենից և այլն:
2. Դու այնքա՜ն….
Օգտագործելով այս արտահայտությունը` դուք պիտակավորում եք նրան, որը մեծ հավանականությամբ կազդի նրա բնավորության ձևավորման վրա: Անգամ շատ թույլ արտահայտությունը, օրինակ` «դու այնքան հիմարիկ ես», կամ «դու այնքան ծույլ ես», կարող է բացասական անրադառնալ: Եվ, ամենակարևորը, մի՛ օգտագործեք այս արտահայտությունները մի քանի անգամ: Հատկապես հոգեբանները խորհուրդ են տալիս ընդհանրապես խուսափել բացասական պիտակներից:
3. Մի՛ լացիր …
Սա ամենաօգտագործվող արտահայտություններից մեկն է ծնողների կողմից: Կրկնելով այն` դուք հասկացնել եք տալիս, որ նրա զգացմունքները կամ տեղի ունեցած միջադեպը, որի պատճառով նա լաց է լինում, ուշադրության արժանի չեն, աննշան են: Եթե երեխան լաց է լինում, ապա նրա լացը դադարեցնելու ամենակիրառվող միջոցը կլինի այն, որ ցույց տաք, թե հասկանում եք նրան և ընդունում եք նրա զգացմունքները:
4. Ինչո՞ւ դու չես կարող լինել ինչպես…
Նման համեմատությունները քրոջ, եղբոր, հարևանի երեխայի կամ մեկ այլ երեխայի հետ շատ վտանգավոր են ոչ միայն նրանով, որ ձեր երեխային կարող եք վիրավորել և նախանձի զգացողություն առաջացնել, այլ նաև կարող է բացասական արձագանքել` անելով այն, ինչ դուք նրանից չեք սպասում:
5. Արագացրո՛ւ…
Իհարկե, այս արտահայտությունը հնչում է այն ժամանակ, երբ ծնողները շտապում են: Այդ պահին ցանկանում ես, որպեսզի երեխան շարժվի որքան հնարավոր է արագ, իսկ նա, հակառակի պես, ինչ-որ բան է փնտրում կամ ինչ-որ բանով է տարված: Հնարավոր է, որ նման պահվածքը առավել հանգիստ ժամանակ չեն նյարդայնացնում ձեզ և դուք անգամ նրան չեք էլ նկատում: Եթե արտահայտությունը հնչում է մի քանի անգամ և մեղադրական կամ բարկացած տոնով, ապա ստիպում է երեխային զգալ, թե ծնողները գոհ չեն, որ նա անհանգստություն է պատճառում:
6. Ապրե՛ս…
Դուք հիմա մտածում եք, որ ոչ մի վատ բան չկա այս շատ տարածված արտահայտության մեջ: Մինչդեռ հոգեբանները հաստատում են, որ շատ օգտագործելու դեպքում այս արտահայտությունը կորցնում է իր արժեքը: Երեխան սկսում է ընդունել դա որպես մեխանիկորեն ասած մի պատասխան և ենթագիտակցության մակարդակում դադարում է դրան ինչ-որ արժեք տալ: Այդ իսկ պատճառով պետք է գովել երեխային տարբեր ձևերով: Իհարկե, չպետք է նաև այս բառն օգտագործել երեխային կշտամբելու համար, օրինակ՝ ապրես, քո արածը քո դուրը եկա՞վ:
7. Քեզ մոտ ոչինչ չի ստացվում…
Հոգեբանները կարծում են, որ այս արտահայտության շատ կրկնվելու դեպքում, երեխային անհաջողությունների եք տրամադրում: Նա արդեն նախօրոք պատրաստվում է, որ իր մոտ ոչինչ չի ստացվելու, իսկ մայրիկը կանի իր փոխարեն:
8. Վերցրո՛ւ, մենակ հանգստացիր…
Այս ձևով դուք հասկացնում եք, որ երեխան կարող է հասնել իր ուզածին ճիչերով և լացով: Թույլ մի՛ տվեք, որպեսզի ձեր երեխան նման զգացողություն ունենա:
9. Արագ վերջացրո՛ւ, անմիջապես լռի՛ր, հենց հիմա հանգստացի՛ր, արա՛գ, ո՞ւմ ասացի…
Բացի երեխայից դուք ձեզ երբեք թույլ չեք տա այդպես խոսել մեկ այլ մարդու հետ, այնպես չէ՞: Երեխան նման վերաբերմունքից նույնպես վիրավորվում է և իրեն զգում է անիրավ և անպաշտպան: Եվ փոխարենը դադարեցնի կամ հանգստանա, սկսում է ավելի ըմբոստանալ: Երեխաները լացում են և չարաճճիություն անում, և նման արձագանք ստանալով երեխան ավելի է ուժեղացնում ոչ ցանկալի վարքը:
Կարդացեք նաև
Մոր և նոր աշխարհ եկած մանկիկի կապը շատ ամուր է հատկապես կյանքի առաջին ամիսներին: Մոր լավ տրամադրությունը նպաստում է երեխայի ամուր առողջությանը...
Ծնող լինելը մեծ պատասխանատվություն է: Կենդանություն տալով փոքրիկ մարդկային էակին՝ դուք նաև պարտավոր եք նրանց մեջ սերմանել բարոյականության զգացում և համոզված լինել, որ նրանք մեծանում են խելամիտ և ճշտապահ չափահասներ...
Աշխարհում տարեց-տարի ավելանում է մանկական հանցագործությունների, թմրամոլության և ինքնասպանությունների թիվը, մեծանում է այն երեխաների թիվը, որոնք միտում ունեն դևիանտ վարքի կամ արդեն ցուցաբերել են...
Բժշկական տեսանկյունից ո՞ր տարիքից կարելի է սկսել սեռական հարաբերությունները: Արդյո՞ք կուսության վաղ կորստի վտանգ գոյություն ունի: Արդյո՞ք սեռական ժուժկալությունը վնասակար է...
Իտալացի մեծանուն մանկավարժ Մարիա Մոնտեսորին այն չորս մանկավարժներից մեկն է, ով, ըստ ՅՈՒՆԵՍԿՈ-ի, մեծ ներդրում է ունեցել XX դարի մանկավարժական մտածողության ձևերի հաստատման հարցում...
Սեռական հասունացմանը վերաբերող առավել հաճախ մտահոգող հարցերին պատասխանում է Արաբկիր բժշկական համալիր- Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ, դեռահասային բժիշկ, դեռահասային...
Հայտնի է, որ օտար լեզվի յուրացումը մեծ ջանքեր և ժամանակ է պահանջում: Սակայն երեխան լիարժեք տիրապետում է օտար լեզվին երկու-երեք տարվա ընթացքում` առանց որևիցէ ջանքեր գործադրելու...
Հոգեբանները հետազոտություն են անցկացրել երեխաների դաստիարակությանը վերաբերող տարածված լեգենդների ոլորտում: Նրանք առանձնացրել են մի շարք պնդումներ, որոնք ծնողները սխալմամբ համարում են ճիշտ...
Zdravoe.com կայքի փոխանցմամբ՝ հիպերխնամակալությունը չափազանց վատ է անդրադառնում երեխաների զարգացման վրա և վտանգավոր է մտահոգ հայրերի ու մայրերի համար...
Սա երևի կերակրող մայրերին ամենաշատ հուզող հարցերից է: Այն գնալով ավելի հրատապ է դառնում երեխայի մեծանալուն զուգահեռ, քանի որ շատ երեխաներ սկսում են գիշերն ավելի հաճախ...
Հայաստանը զարգացող տնտեսություն ունեցող երկրների շարքում է: Շատ ընտանիքների համար օրվա հացի փող վաստակելը խնդիր է: Մարդիկ այնքան մտահոգված են իրենց վաղվա ապրուստի համար, որ երեխաների դաստիարակության...
Ես հասկանում եմ, որ նա պետք է իմանա, որ ոչ բոլոր մարդիկ են արդար, ոչ բոլորն են անկեղծ: Բայց սովորեցրեք նրան, որ եթե կա սրիկա, կա նաև հերոս, եթե կա եսասեր քաղաքական գործիչ, կա նաև նվիրյալ առաջնորդ: Սովորեցրեք նրան այն, որ եթե կա...
Բոլոր երեխաներն էլ սիրում են նկարել, բայց ոչ բոլորն են կարողանում: Շատ կարևոր է այդ շրջանում օգնել երեխային: Այդ նպատակով AdMe.ru-ն ներկայացնում է նկարներ, որոնց շնորհիվ կարելի է փուլ առ փուլ արտանկարել...
Գիտնականները հայտնել են երեխաներին քնից առաջ կարդալու համար իդեալական հեքիաթի «բաղադրատոմսը». հեքիաթը տեւում է ուղիղ 8 րոպե ու 36 վարկյան, ու այնտեղ կա վիշապ, արքայադուստր, կախարդ ու փերի...
Նոր սերնդի մարդկանց, ովքեր տարբերվում են ոչ ստանդարտ մտածելակերպով և գերունակություններով՝ անվանում են տարբեր կերպ։ Ոմանք անվանում են նրանց «նոր հազարամյակի երեխաներ», մյուսները՝ «լույսի երեխաներ» կամ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն