Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
Սեռական հասունացում կամ ուղղակի հասունացում. հարցերին պատասխանում է Մարինա Մելքումովան. arabkirjmc.am
Սեռական հասունացմանը վերաբերող առավել հաճախ մտահոգող հարցերին պատասխանում է Արաբկիր բժշկական համալիր- Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ, դեռահասային բժիշկ, դեռահասային առողջության ծրագրերի համակարգող Մարինա Մելքումովան.
Ովքե՞ր են դեռահասները և ինչո՞ւ ենք մենք այդքան անհանգստանում դեռահասային տարիքի առողջությամբ:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ դեռահասային տարիքն ընդգրկում է 10-19 տարեկանը, իսկ մեր օրենսդրության համաձայն`այն համապատասխանում է 10-18 տարեկանին: Այդ շրջանում տեղի են ունենում ֆիզիոլոգիական, սեռական, ինչպես նաև հոգեբանական փոփոխություններ: Տարբերում են նաև հոգեսեռական զարգացում, որի ընթացքը խիստ անհատական է: Դա դեռահասի սեռականության զարգացումն է, որի համար նշանակություն ունեն ազգային սովորույթները, դաստիարակությունը, անհատի խառնվածքը, պահվածքը, շրջապատը: Դեռահասի հասունացման ճիշտ ընթացքը որոշակի մոտեցումներ է պահանջում ծնողների, ուսուցիչների և շրջապատի կողմից, քանի որ այդ ժամանակ առաջացած շեղումները կարող են լուրջ խնդիրների պատճառ հանդիսանալ: Այս շրջանը կոչվում է նաև դժվար, անցումային տարիք:
Ե՞րբ է սկսվում սեռական հասունացումը:
Սեռական հասունացումն սկսվում է դեռահասային տարիքում, երբ օրգանիզմում սկսում են արտադրվել մեծ քանակությամբ սեռական հորմոններ, որոնց ազդեցությամբ դեռահասի օրգանիզմում տեղի են ունենում կարևոր, նրա հասունացումն արտահայտող փոփոխություններ: Նորմայում աղջիկների համար հասունացման սկիզբը համարվում է 9-10 տարեկանը, իսկ տղաների համար՝ 1-2 տարի ավելի ուշ:
Ի՞նչ կապ և տարբերություն կա սեռական և ֆիզիոլոգիական հասունացման միջև:
Ֆիզիոլոգիական, սեռական, հոգեբանական փոփոխություններն ընթանում են ոչ թե միաժամանակ, այլ փուլ առ փուլ: Առաջինն սկսվում է ֆիզիոլոգիական հասունացումը, երբ դեռահասի մոտ թռիչքային աճ է նկատվում, ինչի հետ կապված կարող են նաև հոգեբանական խնդիրներ առաջանալ, ապա հաջորդում է սեռական հասունացումը:
Որո՞նք են դեռահասների հասունացման նշանները :
Հասունացման առաջին նշանը կարճ ժամանակահատվածում աճի թռիչքն է, ընդ որում առաջին հերթին աճում են վերջույթները, ականջը, քիթը, ի հայտ են գալիս սեռին բնորոշ մարմնաձևեր:
Աղջիկների մոտ սեռական հասունացումը կարող է սկսվել կրծքագեղձերի մեծացմամբ, ապա հաջորդում է թևատակերի և սեռական օրգանների շրջանի մազակալումը, փոխվում է մարմնի հոտը՝ քրտնագեղձերի և ճարպագեղձերի ակտիվ գործունեության հետևանքով, սկսվում է դաշտանային ցիկլը:
Տղաների մոտ առաջին նշանը ամորձիների մեծացումն է: Հետո միայն սկսվում է բնորոշ մազակալումը և պզուկների առաջացումը: Հասունացման կարևոր դրսևորումներից է սերմնաժայթքումը:
Կարող են լինել հասունացման արտահայտությունների որոշ տարբերություններ. նշանակություն ունեն ընտանիքը, ժառանգականությունը: Երբեմն լինում է նաև հասունացման նշանների առաջացման հերթականության խախտում, սկզբում կարող են արտահայտվել հասունացման սեռական նշանները, հետո՝ ֆիզիոլոգիական: Բայց այդ շեղումները լինում են նորմայի սահմաններում:
Որո՞նք են աղջիկների հասունացման շրջանում դիտվող հնարավոր խնդիրները և դրանց պատճառները:
Նորմայում սկզբում 1-2 տարի աղջիկների մոտ հնարավոր են դաշտանի խանգարումներ, սակայն եթե այդ անկանոնությունը տևում է ավելի երկար, արդեն պետք է անհանգստանալ և դիմել բժշկի: Ուշադրություն պետք է դարձնել նաև դաշտանային արտադրությանը (հոտ, տեսք), սաստիկ ցավերին, ինքնազգացողությանը (հևոց, ուշագնացություն), ցիկլի տևողությանը: Խնդիրներից է նաև աղջիկների մոտ առաջացող մազակալումը՝ հիրսուիտիզմը: Նշված դեպքերում ևս անհրաժեշտ է բժշկի խորհրդատվություն:
Հարկ է նշել նաև, որ առաջին իսկ դաշտանից հետո արդեն աղջիկը կարող է հղիանալ, որովհետև ձվաբջիջը հասունանում է և կարող է բեղմնավորվել: Աղջիկը պետք է դա գիտակցի, քանի որ վաղ հղիությունները ցանկալի չեն և չեն խրախուսվում, այդ տարիքում հղիանալն ու երեխա ունենալը հղի է բարդություններով ինչպես աղջկա, այնպես էլ երեխայի համար:
Որո՞նք են տղաների հասունացման շրջանին բնորոշ խնդիրները և դրանց պատճառները:
Տղաների մոտ հասունացման շրջանում դրսևորվող արտաքին նշանները, սերմնաժայթքումը՝ երազախաբությունը, մեծ անհանգստություն են նրանց պատճառում, որովհետև հաճախ նրանք չգիտեն, թե դա ինչ է և ո՞րն է դրա իմաստը: Երբեմն, սխալ տեղեկացված լինելով, տղաները կարծում են, որ դա ինչ-որ ամոթալի բան է, կամ հիվանդության կամ վարակի նշան է:
Մինչդեռ դա նորմալ, ֆիզիոլոգիական երևույթ է:
Դեռահասային տարիքում տղաների մոտ շատ տարածված է օնանիզմը կամ մաստուրբացիան, որը երբեմն աղջիկների մոտ էլ է հանդիպում և հանդիսանում է սեռական հորմոնների ավելցուկային արտադրման հետևանք: Եթե այն շատ արտահայտված չէ, անհանգստալու կարիք չկա:
Պետք է պարզապես դեռահասի առօրյան հագեցած լինի տարբեր զբաղմունքներով ( սպորտ և այլ):
Ինչպիսի՞ հորմոնային տեղաշարժեր են տեղի ունենում նորմայում սեռական հասունացման շրջանում:
Անդրոգենների և էստրոգենների ազդեցության տակ արտահայտվում են երկրորդային սեռային հատկանիշները: Աղջիկների մոտ ևս որոշ չափով արտադրվում են արական հորմոններ՝ անդրոգեններ, որոնք բերում են գերքրտնարտադրության, պզուկների առաջացման, մազակալման: Այդ պրոցեսը կոչվում է ադրենարխիա:
Որո՞նք են սեռական հասունացման նորմայից շեղումները:
Սեռական հասունացումը կարող է լինել վաղաժամ և ուշացած, ինչը հետագայում կարող է ազդել վերարտադրողական (երեխա ունենալու) ֆունկցիայի վրա: Այդ պատճառով, որքան շուտ են հայտնաբերվում այդ խնդիրները, այնքան հեշտ է դրանք շտկելը:
Ի՞նչ է վաղաժամ հասունացումը և ի՞նչ ախտանիշներով է այն արտահայտվում և որո՞նք են դրա պատճառները:
Վաղաժամ սեռական հասունացում է համարվում, երբ աղջիկների մոտ մինչև 9-ը տարեկանը սկսվում է դաշտանային ցիկլը, մինչև 8 տարեկանը՝ մազակալում: Տղաների մոտ վաղաժամ հասունացման դեպքում մինչև 9-ը տարեկան դիտվում է մազակալում և ամորձիների մեծացում:
Սովորաբար քաշի ավելացումը ևս կարող է նպաստել վաղ, արագ զարգացմանը, սակայն ճարպակալման դեպքում արդեն հասունացումը դանդաղում է:
Պատճառները կարող են շատ բազմազան լինել՝ նյարդային, էնդոկրին համակարգի խնդիրներ: Պետք է դիմել բժշկի, այլապես դա կարող է երեխայի համար ճակատագրական դառնալ:
Ի՞նչ է ուշացած հասունացումը աղջիկների և տղաների մոտ:
Այս դեպքում հասունացման նշանները բավականին ուշանում են, պատճառները կրկին կարող են էնդոկրին և այլ լուրջ խնդիրներ լինել:
Որո՞նք են ուշացած և վաղաժամ հասունացումից բխող խնդիրները:
Հասունացման շեղումների դեպքում բացի լուրջ ֆիզիոլոգիական, առողջական խնդիրներից, կարող է նաև սթրես, դեպրեսիա, դեռահասի ինքնագնահատականի խնդիր առաջանալ: Երկու դեպքում էլ դեռահասը տարբերվելով համադասարանցիներից, շրջապատից ՝ իրեն միայնակ և առանձնացած է զգում:
Դեռահասի համար շատ կարևոր է հասակակիցների, ծնողների, ուսուցիչների վերաբերմունքը:
Ինչպիսի՞ բուժում է անհրաժեշտ հասունացման շեղումների դեպքում:
Յուրաքանչյուր դեպքում մասնագետն է ընտրում բուժման եղանակը (հորմոններ կամ այլ դեղորայք) :
«Արդեն երեխա չէ, բայց դեռ մեծ էլ չէ». այս հակասությունն արդյո՞ք հղի է հոգեբանական բարդություններով և վտանգներով:
Հաճախ ծնողները տեսնելով, որ իրենց 11-12 տարեկան երեխան արդեն հասակով իրենց հավասար է, կարծում են, թե նա արդեն մեծացել է, գիտակցում է ամեն բան և կարիք չկա նրան օգնել, խնամել: Սակայն դա այդպես չէ.երեխան մարմնի չափերով հասունացած է, ֆիզիոլոգիապես էլ արդեն հասունացման երևույթները կան, բայց հոգեբանական, սոցիալական հասունացումը դեռևս բացակայում է:
12-14 տարեկանից հետո են միայն ձևավորվում մեծահասակին բնորոշ մտածելակերպը և աբստրակտ պատկերացումները: Փոքր երեխան շատ անմիջական պատկերացում ունի. նա անգամ չի պատկերացնում իր քայլերի հետևանքները: Աբստրակտ մտածողությունը ձևավորվում է 16-17 տարեկանում: Այս շրջանում կարևոր է ծնողների, ընկերների, շրջապատի հոգեբանական աջակցությունը: Ծնողները պետք է պատասխանատու լինեն երեխայի համար, ընկերներ լինեն, ուղղորդեն, օգնեն, խորհուրդ տան և անընդհատ պատժողի դերում չլինեն: Սխալը պետք է փորձեն վերլուծել երեխայի հետ, բացատրեն նրան:
Մինչդեռ հաճախ ծնողները քննադատում են երեխային, ինչը բերում է ինքնագնահատականի իջեցման: Երեխայից պահանջում են մեծին բնորոշ պատասխանատվություն, որն իրականում նա դեռ չի կարող ունենալ:
Կարո՞ղ են հոգեբանական խնդիրները առաջացնել լուրջ տագնապներ, դեպրեսիաներ, սուիցիդի հակումներ:
Այդ տարիքում շատ հեշտ է ընկնել դեպրեսիայի մեջ, ունենալ սուիցիդալ մտքեր, հիասթափվել, որովհետև այդ տարիքում ամեն ինչ այնքան հակասական է, որ թվում է ամեն մի մանրուք շատ մեծ կարևորություն ունի, օրինակ՝ ընկերոջ դավաճանությունը, ուսուցչի կոպիտ վերաբերմունքը:
Պետք է ուշադիր լինել հատկապես այն դեպքերում, երբ երեխան 3 շաբաթից ավելի իր սովորական գործերով չի զբաղվում, անընդհատ մեկուսանում է, լաց լինում, կամ ինչ-որ մտքեր է արտահայտում, որ չի ուզում ապրել, միայն մի տեսակի հագուստ է կրում, երբեմն միայն սև, աղջիկները նաև սև են ներկում աչքերը, շուրթերը, եղունգները:
Ինչպե՞ս պետք է կազմակերպել երեխաների սեռական դաստիարակությունը և արդյո՞ք դա անհրաժեշտ է:
Ավելի ճիշտ է ասել ոչ թե սեռական դաստիարակություն, այլ գրագիտություն: Գոյություն ունի նաև բժշկական գրագիտություն:
Սեռական դաստիարակությունն սկսվում է դեռևս ծնվելուց առաջ և դրան բոլորն են մասնակցում՝ ծնողը, ուսուցիչը, ընկերը, որովհետև պարզապես մեկին դաստիարակում են որպես տղա , մյուսին՝ որպես աղջիկ:
Այժմ դպրոցներում 8-11-րդ դասարանցիների ֆիզկուլտուրայի ծրագրի մեջ «Առողջ ապրելակերպ» դասընթաց կա, որտեղ ուսուցանվում են նաև վերարտադրողական ֆունկցիայի, սեռական առողջության հիմունքները: Դրա մեջ մտնում են զարգացումը, հիգիենան, ճիշտ վարվելակերպը, վտանգներից խուսափելը, ճիշտ վարքագծի դրսևորումը:
Ճիշտ կլիներ այդ դասերն ավելի շուտ սկսել, քանի որ հասունացումը աղջիկների մոտ սկսվում է 11-12,5 տարեկանում, իսկ տղաների մոտ ՝ 13-14 տարեկանում, և նրանք արդեն, մինչև այդ տարիքը պետք է տեղեկացված լինեն հիգիենայի, սեռավարակների և այլ վտանգների մասին:
Որքանո՞վ են կարևոր անձնական հիգիենայի պահպանման հարցերը հասունացող երեխայի համար:
Դեռահասային տարիքում շատ կարևոր է հիգիենայի ճիշտ պահպանումը: Աղջիկները չպետք է օգտվեն միմյանց շրթներկներից, դիմափոշիներից՝ վարակի փոխանցումը կանխելու համար: Քանի որ այդ շրջանում քրտնարտադրությունն ավելանում է, ցանկալի է օրը երկու անգամ ցնցուղ ընդունել կամ գոնե թեթև ցողվել ջրով, ինչպես նաև հաճախ լվանալ ձեռքերը՝ուտելուց առաջ, զուգարան գնալուց հետո: Եթե դպրոցում նման տարբերակ չկա, կարելի է օգտվել թաց անձեռոցիկներից, դեղատներում վաճառվող սպիրտ-գլիցերինային հեղուկներից:
Կարդացեք նաև
Մոր և նոր աշխարհ եկած մանկիկի կապը շատ ամուր է հատկապես կյանքի առաջին ամիսներին: Մոր լավ տրամադրությունը նպաստում է երեխայի ամուր առողջությանը...
Ծնող լինելը մեծ պատասխանատվություն է: Կենդանություն տալով փոքրիկ մարդկային էակին՝ դուք նաև պարտավոր եք նրանց մեջ սերմանել բարոյականության զգացում և համոզված լինել, որ նրանք մեծանում են խելամիտ և ճշտապահ չափահասներ...
Աշխարհում տարեց-տարի ավելանում է մանկական հանցագործությունների, թմրամոլության և ինքնասպանությունների թիվը, մեծանում է այն երեխաների թիվը, որոնք միտում ունեն դևիանտ վարքի կամ արդեն ցուցաբերել են...
Բժշկական տեսանկյունից ո՞ր տարիքից կարելի է սկսել սեռական հարաբերությունները: Արդյո՞ք կուսության վաղ կորստի վտանգ գոյություն ունի: Արդյո՞ք սեռական ժուժկալությունը վնասակար է...
Իտալացի մեծանուն մանկավարժ Մարիա Մոնտեսորին այն չորս մանկավարժներից մեկն է, ով, ըստ ՅՈՒՆԵՍԿՈ-ի, մեծ ներդրում է ունեցել XX դարի մանկավարժական մտածողության ձևերի հաստատման հարցում...
Հայտնի է, որ օտար լեզվի յուրացումը մեծ ջանքեր և ժամանակ է պահանջում: Սակայն երեխան լիարժեք տիրապետում է օտար լեզվին երկու-երեք տարվա ընթացքում` առանց որևիցէ ջանքեր գործադրելու...
Հոգեբանները հետազոտություն են անցկացրել երեխաների դաստիարակությանը վերաբերող տարածված լեգենդների ոլորտում: Նրանք առանձնացրել են մի շարք պնդումներ, որոնք ծնողները սխալմամբ համարում են ճիշտ...
Zdravoe.com կայքի փոխանցմամբ՝ հիպերխնամակալությունը չափազանց վատ է անդրադառնում երեխաների զարգացման վրա և վտանգավոր է մտահոգ հայրերի ու մայրերի համար...
Սա երևի կերակրող մայրերին ամենաշատ հուզող հարցերից է: Այն գնալով ավելի հրատապ է դառնում երեխայի մեծանալուն զուգահեռ, քանի որ շատ երեխաներ սկսում են գիշերն ավելի հաճախ...
Հայաստանը զարգացող տնտեսություն ունեցող երկրների շարքում է: Շատ ընտանիքների համար օրվա հացի փող վաստակելը խնդիր է: Մարդիկ այնքան մտահոգված են իրենց վաղվա ապրուստի համար, որ երեխաների դաստիարակության...
Ես հասկանում եմ, որ նա պետք է իմանա, որ ոչ բոլոր մարդիկ են արդար, ոչ բոլորն են անկեղծ: Բայց սովորեցրեք նրան, որ եթե կա սրիկա, կա նաև հերոս, եթե կա եսասեր քաղաքական գործիչ, կա նաև նվիրյալ առաջնորդ: Սովորեցրեք նրան այն, որ եթե կա...
Բոլոր երեխաներն էլ սիրում են նկարել, բայց ոչ բոլորն են կարողանում: Շատ կարևոր է այդ շրջանում օգնել երեխային: Այդ նպատակով AdMe.ru-ն ներկայացնում է նկարներ, որոնց շնորհիվ կարելի է փուլ առ փուլ արտանկարել...
Գիտնականները հայտնել են երեխաներին քնից առաջ կարդալու համար իդեալական հեքիաթի «բաղադրատոմսը». հեքիաթը տեւում է ուղիղ 8 րոպե ու 36 վարկյան, ու այնտեղ կա վիշապ, արքայադուստր, կախարդ ու փերի...
Նոր սերնդի մարդկանց, ովքեր տարբերվում են ոչ ստանդարտ մտածելակերպով և գերունակություններով՝ անվանում են տարբեր կերպ։ Ոմանք անվանում են նրանց «նոր հազարամյակի երեխաներ», մյուսները՝ «լույսի երեխաներ» կամ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն