Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Կին. հիվանդություններ

«Սևամորթ կանայք քաղցկեղով հազվադեպ են հիվանդանում»,- ասում է Հայ ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը

- Տիկին Հակոբյան, Մեծ Բրիտանիայում ամեն տարի գրանցվում է կրծքագեղձի քաղցկեղի հիվանդացության շուրջ 26.000 եւ մահացության` 16.000 դեպք: Հայաստանում ինչպիսի՞ն է կրծքագեղձի քաղցկեղի հիվանդացության պատկերը:

 

-Ամբողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղը կանանց հիվանդությունների թվում գրավում է առաջին տեղը, երկրորդ տեղում է արգանդի պարանոցի քաղցկեղը եւ, ցավոք, այս վիճակագրությունը վերաբերում է նաեւ մեր երկրին:

 

Մեր կենտրոն այցելած ամեն 15-րդ կին ունի կրծքագեղձի քաղցկեղ:

 

- Եվ որո՞նք են կրծքագեղձի քաղցկեղի առաջացման պատճառները:

 

- Կրծքագեղձի քաղցկեղի առաջացման պատճառները առայժմ անհայտ են բժշկագիտությանը, բայց կան մի շարք գործոններ, որոնք կարող են նպաստել քաղցկեղի առաջացմանը:

 

Դրանք են`

- ժառանգականություն

- սթրեսներ

- վաղ եւ ուշ ամուսնություն

- վաղ եւ ուշ դաշտան

- ժամանակից շուտ դաշտանադադար

- չծննդաբերելը

- ալկոհոլի չարաշահում

- ծխելը եւ այլն:

 

Նույնիսկ մաշկի գույնը կարող է նշանակություն ունենալ քաղցկեղի առաջացման գործում, օրինակ` սեւամորթ կանայք ավելի հազվադեպ են հիվանդանում քաղցկեղով:

 

- Հաճախ կանանց մոտ հոգեկան ծայրաստիճան վիճակի է հասնում քաղցկեղ ունենալու վախը:

 

Ինչպե՞ս է արտահայտվում կրծքագեղձի քաղցկեղը:

 

- Եթե յուրաքանչյուր կին իր համար դարձնի կյանքի կանոն եւ անցնի իր ամենամյա զննությունը` գիտակցելով, որ այս մեթոդով կարող է կանխարգելել քաղցկեղը, ապա կարծում ենք` հիվանդությունը սարսափ չի առաջացնի մարդու մոտ: Ամեն մեկս պարտավոր ենք ամիսը մեկ անգամ, հատկապես դաշտանից հետո, ցանկալի է՝ լողանալու ժամանակ, երբ մարմինը օճառված է, կատարել ինքնազննում: Այս դեպքում մենք կնկատենք մեր օրգանիզմում կատարված նույնիսկ ամենափոքրիկ փոփոխությունը: Տարին մեկ անգամ մամոգրաֆիկ հետազոտություն անցնելու դեպքում քաղցկեղի բացթողումը հասցվում է մինիմումի:

 

- Այսօր կա՞ քաղցկեղի բուժման որեւիցե մեթոդ:

 

- Առողջ ապրելակերպը եւ ամեն ինչում չափավոր լինելը, սթրեսներից խուսափելը միայն կարող են նպաստել առողջության պահպանմանը: Ցավոք, առայժմ քաղցկեղի բուժման որեւէ մեթոդ բժշկությանը հայտնի չէ:

 

- Իսկ հիվանդությունն ունի՞ որոշակի տարիքային խոցելի խումբ, եւ ո՞րն է դա:

 

- Տարիքային խոցելի խումբը 45-55 տարեկան կանայք են: Սակայն պետք է նշեմ, որ այս հիվանդությունն էլ, ինչպես մյուս հիվանդությունները, բավականին երիտասարդացել են:

 

- Տիկին Հակոբյան, տարիներ առաջ Ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք նաեւ քաղցկեղով հիվանդ 23-ամյա մի աղջկա մասին, ում երկու կրծքերը հեռացվեցին: Այսօր 23-ը կրկի՞ն համարվում է քաղցկեղ հիվանդացության նվազագույն շեմը:

 

- 0-29 տարեկան 52 դեպք ունենք, երբ բավականին երիտասարդ աղջիկներ տառապում են կրծքագեղձի քաղցկեղով: Բոլորովին վերջերս 18 տարեկան մի աղջկա մոտ հայտնաբերվեց կրծքագեղձի քաղցկեղ:

 

- Այնուամենայնիվ, հնարավո՞ր է չբախվել քաղցկեղ հիվանդությանը:

 

- Իհարկե, հնարավոր է, եթե մենք`որպես կյանքի դեւիզ, ընտրենք առողջ ապրելակերպը եւ տարին մեկ անգամ հիշենք, որ պետք է անպայման զբաղվենք մեր առողջությամբ, այցելենք հերթական զննման` դրանով իսկ ապահովելով մեր եւ մեր ընտանիքի առողջ ապագան:

Հեղինակ. Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Քաղցկեղը վերապրած կանայք անպայման պետք է մարզվեն․ հետազոտություն. oncology.am
Քաղցկեղը վերապրած կանայք անպայման պետք է մարզվեն․ հետազոտություն. oncology.am

Ամենօրյա ֆիզիկական վարժությունները նվազեցնում են քաղցկեղը վերապրած կանանց մոտ վաղաժամ մահվան վտանգը, պարզել են գերմանացի գիտնականները` Հայդելբերգի Քաղցկեղի ուսումնասիրման կենտրոնից։ Հետազոտությունը տպագրվել է...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն Լրահոս կանանց համար
D վիտամինը կրծքագեղձի քաղցկեղով հիվանդներին օգնում է ապրել. news.am
D վիտամինը կրծքագեղձի քաղցկեղով հիվանդներին օգնում է ապրել. news.am

D վիտամինի բարձր մակարդակը կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ կանանց օգնում է գոյատեւել: Այս մասին հաղորդել են Roswell Park Cancer Institute-ից ամերիկյան գիտնականները: Նրանք հետեւել են կրծքագեղձի քաղցկեղի բուժում ստացող...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Վիտամիններ և միներալներ Լրահոս կանանց համար
Նոր կրծկալը կբարձրացնի ճառագայթային թերապիայի արդյունավետությունը. news.am
Նոր կրծկալը կբարձրացնի ճառագայթային թերապիայի արդյունավետությունը. news.am

Շեֆֆիլդի համալսարանի գիտնականները մշակել են հատուկ բարձրտեխնոլոգիական կրծկալ, որը հագնելու դեպքում ճառագայթային թերապիայի ճշգրտությունն ու արդյունավետությունը կարող է բարձրանալ...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն Լրահոս կանանց համար
Գենետիկ թեստը կորոշի քիմիաթերապիայի անհրաժեշտությունը քաղցկեղի դեպքում. news.am
Գենետիկ թեստը կորոշի քիմիաթերապիայի անհրաժեշտությունը քաղցկեղի դեպքում. news.am

Ամբողջ աշխարհի բժիշկները վաղուց էին սպասում այս թեստին, որը կօգներ որոշել, արդյո՞ք քաղցկեղով հիվանդին անհրաժեշտ է քիմիաթերապիան: Նման թեստ այսօր արդեն մշակվել է կաթնագեղձի քաղցկեղով...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն Լրահոս կանանց համար ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Կրծքի քաղցկեղի նոր բուժում` առանց քիմիաթերապիայի, 11 օրում. news.am
Կրծքի քաղցկեղի նոր բուժում` առանց քիմիաթերապիայի, 11 օրում. news.am

Կաթնագեղձի քաղցկեղի նոր բուժումը, որը մշակվել է Մանչեստրի համալսարանի եւ Լոնդոնում Քաղցկեղի հետազոտության ինստիտուտի մասնագետների կողմից, ընդամենը 11 օր է տեւում: Այս տեխնոլոգիայի շնորհիվ անհետանում է քիմիաթերապիայի...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ Լրահոս կանանց համար ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Տարեց հիվանդները կրծքի քաղցկեղը երիտասարդներից վատ չեն հաղթահարում. գիտնականներ. news.am
Տարեց հիվանդները կրծքի քաղցկեղը երիտասարդներից վատ չեն հաղթահարում. գիտնականներ. news.am

Կրծքի քաղցկեղ ունեցող տարեց հիվանդները հիվանդությունն անհամեմատ ավելի լավ են հաղթահարվում, քան ընդունված է համարել, իսկ ապրելիության ցուցանիշները նրանց մոտ ավելի բարձր են, քան կանխատեսում է հանրահայտ առցանց ծրագիրը...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն Լրահոս կանանց համար
Հղիության ընթացքում քաղցկեղից բուժվելը վտանգավոր չէ պտղի համար. news.am
Հղիության ընթացքում քաղցկեղից բուժվելը վտանգավոր չէ պտղի համար. news.am

Քիմիաթերապիայի, ճառագայթային թերապիայի կամ վիրահատության միջոցով քաղցկեղի բուժումը հղիության ընթացքում վտանգավոր չէ պտղի համար եւ, սովորաբար, առողջական խնդիրներ չի ստեղծում։ Հենց դրա համար էլ մասնագետներն այսօր...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լրահոս կանանց համար
Ստելլա Մակքարթնին կուրծքը հեռացրած կանանց համար կրծկալ է ստեղծել. 1in.am
Ստելլա Մակքարթնին կուրծքը հեռացրած կանանց համար կրծկալ է ստեղծել. 1in.am

Բրիտանացի դիզայներ Ստելլա Մակքարթնին կրծկալ է ստեղծել այն կանաց համար, ովքեր մաստեկտոմիա են տարել (կրծքագեղձի հեռացման վիրահատություն): Այս մասին հայտնում է US Magazine-ը...

Շաբաթական 40-ից ավելի ժամ աշխատանքը խանգարում է կանանց հղիանալ. 1in.am
Շաբաթական 40-ից ավելի ժամ աշխատանքը խանգարում է կանանց հղիանալ. 1in.am

Շաբաթական 40 ժամից ավելի աշխատող կամ պարբերաբար ծանրություն բարձրացնող կանանցից համեմատաբար երկար ժամանակ է պահանջվում հղիանալու համար...

ԼՈՒՐԵՐ: Առողջ կին Լրահոս կանանց համար
Ավիշային հանգույցների ճառագայթային թերապիան կարող է կանխարգելել կրծքագեղձի քաղցկեղի կրկնումը. med.news.am
Ավիշային հանգույցների ճառագայթային թերապիան կարող է կանխարգելել կրծքագեղձի քաղցկեղի կրկնումը. med.news.am

Ճառագայթային թերապիան կարող է նշանակալից կերպով նվազեցնել կրծքագեղձի քաղցկեղի կրկնվելը: Այս եզրահանգման են եկել միանգամից երկու...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն Լրահոս կանանց համար
Կրծքագեղձի կոշտացումը քաղցկեղի միակ ախտանիշը չէ. med.news.am
Կրծքագեղձի կոշտացումը քաղցկեղի միակ ախտանիշը չէ. med.news.am

 Տարեց կանանց մեծ մասը, ովքեր գտնվում են կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկի խմբում, ոչինչ չգիտի այս հիվանդության ախտանիշների մասին: Մեծ Բրիտանիայի գիտնականները պարզել են, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների կեսը բացի...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն Լրահոս կանանց համար
Դաշտանադադարից հետո ավելորդ քաշ ունեցող կանանց մոտ ավելանում է կրծքագեղձի քաղցկեղի հավանականությունը. med.news.am
Դաշտանադադարից հետո ավելորդ քաշ ունեցող կանանց մոտ ավելանում է կրծքագեղձի քաղցկեղի հավանականությունը. med.news.am

Դաշտանադադարից հետո շատ ավելի դժվար է նիհարել, քան երիտասարդ տարիներին: Սակայն գիտնականները նշում են եւս մեկ հանգամանք, որի պատճառով անպայման պետք է...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն Լրահոս կանանց համար
ՄՌՏ-ն կարող է կանխատեսել կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը. news.am
ՄՌՏ-ն կարող է կանխատեսել կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը. news.am

ՄՌՏ սքանավորումը կարող է կանխատեսել կրծքագեղձի քաղցկեղի զարգացումը, նշում են Radiology ամսագրում լույս տեսած հետազոտության հեղինակները...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ Լրահոս կանանց համար
Գիտնականները ձվարանների քաղցկեղի ախտորոշման առավել ճշգրիտ թեստ են ստեղծել. news.am
Գիտնականները ձվարանների քաղցկեղի ախտորոշման առավել ճշգրիտ թեստ են ստեղծել. news.am

Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները մշակել են ձվարանների քաղցկեղի ախտորոշման նոր, առավել ճշգրիտ թեստ: Այդ թեստի շնորհիվ կարելի է հետազոտել երկու անգամ ավելի...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լրահոս կանանց համար ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ